суббота, 31 января 2009 г.

Հիասթափություն

Ես դեռ հավատում էի Մովսես Կարապետյանի ռացիոնալ մտածողությանը:
Հավատում էի, քանզի վստահ էի, որ նա չի անցնի անձնական հաշվեհարդարի, չի անցնի ավելորդ խոսակցությունների, անհիմն խոսքերի, որոնք բացարձակապես ոչ մի հիմնավորում չունեն, ոչ մի առգումենտ, փաստ, առաջարկ, միտք, ոչինչ` բացարձակապես:
Այդ հոդվածում Մովսեսը ահագին պարկուճներ կրակեց, որոնք իսկապես զուգորդվեցին այլևայլ այլաբանությունների, այլևայլ անհեթեթությունների հետ, եւ անտեղի կրակվեցին:
Ես, կանխապես, չէի ուզում այս հրապարակմանը պատասխան հղել, բայց ականատեսը լինելով այս հոդվածի որոշ մեկնաբանությունների, որոնք /թեկուզ մասնակիորեն/ իրենց աջակցությունն էին հայտնում Մովսեսին, որոշեցի պատասխանը չուշացնել, քանի որ այս հոդվածում ահագին ենթադրություններ արվեցին, որոնք ոչ մի կապ չունեն ներկայիս իրավիճակի հետ:
Մովսեսի որոշ մտքեր ես ստիպված եմ մեջբերել և պատասխանել, քանզի այդ մտքերը անտեղյակ մարդկանց վրա կարող են անհիմն ազդեցություն ունենալ:
Որոշ մտքեր մեջբերելով` Մովսեսը վստահորեն գրում է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը սրան այս էր խոստացել, մյուսին այն էր խոստացել: Անհիմն ի~նչ խոսքեր, որոնց տակ Մովսեսը որեւէ փաստ չի բերում:
Գիտե՞ս, Մովսես, որ քո ոչ մի խոսք ոչ մի բացատրություն ու հիմք չունի: Դու խոսում ես առարկաների ու երեւույթների մասին, որոնց մասին պատկերացում չասեմ չունես, փաստը չես բերում: Եթե ուզում ես, որ քո խոսքերը հավատ ներշնչեն, ապա արգումենտները ո՞ւր են:
Մովսեսը, արդեն 2-3-րդ հոդվածն է, ինչ վստահորեն «եզրահանգումներ» է անում, որոնք էլի ոչ մի հիմք չունեն: Վստահորեն ասում է, թե ժողովուրդը չէր հասկանում, որ Լևոնին` Սերժ Սարգսյանի փոխարեն բերելով, միևնույնն է, Լևոնին չէին կարողանալու հեռացնել:
Ախր սա բացարձակ անհիմնություն է: Պատկերացրեք` Լևոնը չի եկել, այս ամեն ինչը չի եղել, բայց մեր Մովսեսը հարյուր տոկոսով առաջ է քաշում գաղափարներ, իբր Տեր-Պետրոսյանը հաստատ չէր հեռանա:
Ախր 1998 թվականին նախադեպը կար, որ Տեր-Պետրոսյանը արյուն չի թափի աթոռի համար: Բայց Մովսեսը իր անձնական զգացմունքները համադրում է իր հոդվածներին ու ապակողմնորոշում է մարդկանց:
Մովսեսը վստահ է, որ ով էլ լիներ կարող էր Սերժին հաղթել. ողղակի Լևոնի բախտը բերեց: Դե թող Մովսեսը ելներ, համարձակություն դրսեւորեր ու պայքարեր, այդքան ձայն էլ հավաքեր, որ ոչ մեկին անհիմն չանվանարկեր:
Մովսեսը հռետորական հարց է տալիս` ո՞ւր է Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանը հիմա աշխատում է, ու հաստատ կարող է Մովսեսը վստահ լինել, որ Տեր-Պետրոսյանը աշխատում է ու սույն բլոգի հեղիանակ Մովսեսից շատ գործ է անում:Համենայն դեպս, նայենք անցյալը. Տեր-Պետրոսյանի շնորհիվ «մեռած» ազգը վերակենդանացավ:
Իր հոդվածի վերջին պարբերության մեջ Մովսեսը քնարական զեղման էր անցել ու այնպիսի խոսքեր էր գրել, որ, անկեղծ ասած, այս հոդվածիս վերնագիրը հենց այդ քնարական զեղման տպավորությունն էր:
Մովսեսը այնպիսի ձեռք առնող բաներ էր գրել, որոնք առաջին հայացքից խոր հետք կթողնեն անտեղյակների վրա, բայց խորապես ներառվելուց հետո ակներեւ է, որ դրանք բառեր են, բառեր, բառեր…
Մի երկու ավելորդ բառերի ու բառակապակցությունների ուշադիր լինենք:

Բլեյան Աշոտին ես էի Բաքու ուղարկել պատերազմի տարիներին, որ քիրվայությունը պրակտիկ դաշտ տեղափոխեի…

Ի՞նչ են նշանակում այս խոսքերը: Անհիմնություն… Դուք փաստ ունե՞ք, Մովսես, թե միայն ենթադրություն եք անում: Պատասխանատո՞ւ եք այս խոսքերի համար. խոսքեր, որոնք լուրջ մեղադրանքներ են:

«Ղարաբաղ» կոմիտեին ես չեմ հանձնել սովետական ԿԳԲ-ին…

Դուք այնպես եք գրել այս նախադասությունը, կարծես 88-ին քննիչ էիք ու անձամբ եք այդ ամեն ինչի հետ շփվել:
Դուք գիտե՞ք, թե ովքեր են եղել Համբարձում Գալստյանը և Վազգեն Մանուկյանը 1988 թվականի շարժման ժամանակ: Դուք գիտե՞ք, թե ինչու եւ ինչպես եղավ Ղարաբաղ կոմիտեի ձերբակալությունը: Պատմեք, բայց անձնական էմոցիաները մի կողմ դրեք…
Անձնականը չպիտի գերակշռի այն հարցերում, որոնք Ձեզ անձնապես չեն վերաբերվում:
Դուք հոդվածներում անաչառ չեք. սա հաստատ է…
Philosopher

Հ.Գ_1 Մովսես Կարապետյանը ջանք ու եռանդ չի խնայում ամեն հոդվածում շեշտել, որ Լևոնին սկսում են մոռանալ, ու հեսա-հեսա Լեւոնը մոռացվելու է: Միգուցե չե՞ք ուզում, որ հասարակությունը նրան մոռանա. հակառակ դեպքում մեծ փիառ եք անում. հայլուրը ղալաթ է արել Ձեր փիառի համեմատ: Ես շնորհակալ եմ Ձեզնից այդչափ մեծ PR –ի համար… իսկապես Ձեզ պետք է գնահատել` որպես Շարժման հաղթանակի մեջ մեծ ներդրում ունեցած անձնավորության:
Հ.Գ_2 Կարծես ավանդույթի վերածվի այն փաստը, որ Մովսեսը գրում է, ես էլ եմ գրում, ես գրում եմ,Մովսեսն էլ է գրում` միմյանց ուղղված քննադատություններ…
Սա իմ վերջին հոդվածը կլինի այս թեմայով և միգուցե ընդհանրապես այս բնագավառում ու շրջանակում. հետաքրքիր չի ամեն անգամ նույնը ասել. խոսքեր, որտեղ Մովսեսը արգումնետ չի ներկայացնում. էմոցիան գերակշռում է:

Սառույցը կոտրվում է

«Տեսակետ» բլոգը օր-օրի հանրաճանաչ է դառնում: Ընդլայնվում է և՛ ընթերցողների աշխարհագրությունը, և՛ ընթերցողների քանակը: Ընդհանուր առմամբ մենք այս երկու երեք ամիսների ընթացքում կարողացանք ձեռքբերել մոտ 1000 ընթերցող, ովքեր ճիշտ է, ամենօրյա ռեժիմով չեն մտնում «Բլոգ», բայց դարձել են մեր հավատարիմ բարեկամը /նույնիսկ եթե մանթրաժ են մեր բլոգից/: Առայժմ քիչ են մեկնաբանությունները եւ մեզ ուղարկվող հոդվածները: Բացառությամբ Philosopher-ի` մեր մյուս ընթերցողները հիմնականում պասիվ են: Բայց ոչինչ: Երևի ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի: Եթե մարդիկ չեն ուզում երևալ, ապա ասեմ, որ մեկնաբանություններ անելը «անոնիմ» ռեժիմ նույնպես ունի և դուք կարող եք չբացահայտվել: Ասեմ, որ մեզ շատ են ընթերցում պետական մարմիններից, բայց ոչ մի նամակ կամ մեկնաբանություն ի պաշտպանություն Սերժի կամ իշխանության, մենք դեռ չենք ստացել: Փաստորեն, վիճակը շատ վատ է իշխանության ներսում: Ահա, ես տեսնում եմ, թե ինչպես է նախագահի նստավայրի 2-րդ հարկում աշխատող ջահելը ամեն աստծո օր պարտաճանաչորեն մտնում «Տեսակետ» բլոգը, բայց մատը մատին չի տալիս , որ մի հակափաստարկ ուղարկի: Բայց դա ինչ-որ առումով նորմալ է: Համաձայնեք, որ Սերժի կամ գոմիկական ձայնով ու տեսքով վարչապետ Տիկոյի օգտին դժվար է ինչ-որ դրական բան ասելը: Հիմա տղերքը փող են աշխատում: Հո՞ կրակը չեն ընկել, որ մի բան էլ գովեն նարկոմանին ու պեդոֆիլին: Այդ տիպի «դիշովի» գործերի համար կան Մենուա Հարությունյանը, Արմեն Աշոտյանը կամ էլ «մարդ-ասուլիս»` Էդուրադ Շարմազանովը: Սամվել Ֆարմանյանի կամ Սերժի օգնական-փեսա Միշիկի շատ խ...-ին է , որ Սերժին հրապարակավ պաշտպանեն կամ էլ մեր բլոգին մի նյութ ուղարկեն: «Քլնգում են, թեղ քլնգեն,- մտածում են Սերժի լաքեյները,- թող են Մենուան հաչա: Մենք դրսերում սովորած ու «այ եմ ը թեյբլ» տղերք ենք ու մեզ չի դզում Սերժին պաշտպանելը: «Պռոստը» հիմա էս քյարթուն է նախագահ` մենք էլ «ով էշ` մենք փալան» սկզբունքով ենք առաջնորդվում»: Ահա այս տիպի բարքեր են տիրում իշխանական խոհանոցներում: Մենք, իհարկե, նախագահականի երկրոդ հարկում աշխատող ջահելի անունը չենք տա, որ չքաշվի, բայց մեր «ջերմ» բարևներն ենք ուղարկում նրան: Դե իսկ Ազգային ժողովը, երևի ավելի շատ քվորում է ապահովում մեր բլոգում, քան նիստերի դահլիճում: Մեզ այդ մասին Ազգային ժողովից են ասել` մեր գործընկեր Լուսինե Թորոսյանի միջոցով: Օրական կտրվածքով, ամենաշատ այցելու ֆիքսվեց այն ժամանակ, երբ քաղաքական պուտանկա Նաիրա Զոհրաբյանի մասին նյութ գրեցի, որից հետո մեր այցելուներն էլ ավելի շատացան: Մեկնաբանություններն էլ Նառայի մասով շատ էին /թվով` 12/` ի համեմատ մյուս հոդվածների: Իսկ հոդվածի հրապարակումը ցույց տվեց, որ Նառան լիքը չուզողներ ունի ԱԺ-ում, որովհետև այդ օրը պառլամենտից րոպեն մեկ մտնում էին: Լպրծուն երիտասարդ Մենուա Հարությունյանի կողմից հայհոյանքներ էր ուղարկվել, որը մենք, բնականաբար, չհրապարակեցինք: Բայց Մենուային ասեմ, որ եթե ինքը իրոք վստահ է իր վրա, ապա ես իրեն հրավիրում եմ Ստեփանակերտ, քանի որ այնտեղ եմ աշխատում: Մովսեսին էլ կխնդրեմ, որ գա: Լինում եմ նաև Երևանում: Այսպես. Մենուա Հարությունյանին առաջիկա չորեքշաբթի, երեկոյան ժամը 16:00 ժամադրում եմ Ստեփանակերտի մոտի Դեդաբաբոյի արձանի մոտ /դա հայտնի տատիկ-պապիկի արձանն է/: Այդտեղ, որպեսզի Մենուան հեշտ գտնի տեղը: Ես կլինեմ միայն Մովսեսի հետ /եթե Մովսեսը հավես անի գալու/, լպրծուն ջան: Չվախենաս: Ես քեզ գաղափարապես եմ ապացուցելու, որ դու իրավունք չունես հեռուստաէկրանին երևալու: Իսկ եթե վախենաս, ու Ստեփանակերտ չգաս, ապա ես Երևանում կլինեմ նույն շաբաթվա շաբաթ օրը /այսինքն փետրվարի 7-ին/: Էլի Մովսեսի հետ կլինեմ: Եթե տղամարդու մի փոքր նշույլ մնացել է մեջդ, ապա արի Քոչարյան Ռոբի կողմից դեղատներով շրջապատված Իսահակյանի արձանի մոտ, ժամը 18:00-ին: Հա, Ստեփանակերտ եթե գաս, ապա շատ «շուխուր» չանես, քանի որ այստեղի երիտասարդները քո նմաններից զզվում են ու Կեվորկովի Սերժիկին քծնելը ոչ մեկին դուր չի գալիս ու կարող է մինչև ժամադրավայր չհասնես. քո «Պեժոյով» սուսիկ-փուսիկ արի: Մեր ընթերցողներին խոստանում եմ, որ ո՛չ Ստեփանակերտում, ո՛չ էլ Երևանում ես խմբով չեմ հանդիպելու այդ լպրծունին, և տեսնենք, թե Մենուայի վախը որքանով է բռնված: Ես կլինեմ միայն Մովսեսի հետ: Ճիշտ է, Մովսեսն ասում է, թե Մենուան ում շունն է, որ նրա հետ էլ բանավիճես, բայց ես ուզում եմ Մենուայի վախը բռնել: Իսկ ընդհանրապես ամեն ինչ դեռ առջևում է: Ընթերցե՛ք «Տեսակետ» բլոգը և ուղարկեք հասցեն ձեր ծանոթներին ու մտերիմներին: «Բլոգը» գովազդելու այլ տարբերակ մենք չունենք: Մեր «պատասխանատու» լրատվամիջոցները չեն գովազդի մեզ: Նրանք ավելի շուտ Սերժի բոյը 1.90 կամ Քոչարյան Ռոբի, միայն իրեն հատուկ ձևով, ծամածռված ու պլաստմասե ժպիտով դեմքը անթերի ցույց կտան, քան մեր «բլոգը» կգովազդեն: Այնպես, որ հարգելի ընթերցող կարդա և փոխանցիր ընկերոջդ: Մինչ նոր հանդիպում:
Արմեն Վարդանյան


Հ.Գ.-1: Հա, Մենուա: Այնպես չլինի, որ «պամպերսդ» լցնես ու չգաս ժամադրավայր: Ամոթ կլինի: Ամեն օր Մկան նոր կրակած մազերի հետ շփվողը, Սերժին սապոնվողը, Գռզոյին ուրացողը` պիտի որ տակը չլցնի: Չնայած «ռաժդյոննի պոլզատ, լետատ նե սմոժետ»: Ի դեպ, Մենուային առաջարկում եմ ինքն էլ մի որևէ լպրծունի հետ լինի, որ երկու-երկու լինենք: Ասենք, Տիգրան Ուրիխանյանի կամ Էդուարդ Շարմազանովի հետ: Մի խոսքով, քո տեսակի մարդու հետ կգաս, լպրծուն ջան: Մենք ձեզ կապացուցենք, որ և՛ գաղափարապես, և՛ եթե պետք լինի նաև ֆիզիկապես ձեր նմանները զրո են:
Հ.Գ.-2: Մովսես Կարապետյանի «Եկեք «մեռելապաշտությանբ» չզբաղվենք» հոդվածը տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձավ: Մովսեսի հասցեին նույնիսկ հայհոյանք էր ուղարկվել: Մենք, անկախ մեր քաղաքական հայացքներից, այդ հայհոյանքները սիրով հասցեագրում ենք ուղարկողին: Նա գրել էր, որ Մովսեսը անձնական վիրավորանք էր հասցրել Լեվոն Տեր-Պետրոսյանին, բայց դա այդպես չէ եվ կարող եք դրանում համոզվել՝ եվս մեկ անգամ այդ հոդվածն ընթերցելով: Ճիշտ է, ես եվ Լուսինեն համաձայն չենք Մովսեսի շատ տեսակետների հետ, բայց դա կապ չունի: Մեր բլոգը ազատ է եվ եթե դուք ձեր մոտեցումներն ունեք, ապա կարող եք այն ուղարկել մեզ ու մենք առանց խմբագրման կտպենք: «Ֆիլոսոֆերը» կարող է հաստատել, որ մենք նյութերը չենք խմբագրում: Առավելագույնը կարող ենք բաց թողած տառերը լրացնել եվ վերջ: Իսկ հայհոյելը նշանակում է, որ հակափաստարկներ չկան: Ու հայհոյողը վախկոտ մարդ է, քանի որ անոնիմ է հանդես գալիս: Ի դեպ, եթե Մովսեսի հետ խնդիր կա, ապա կարող եք Մենուայի հետ ներկայանալ իմ նշած տեղերում ու իմ նշած ժամերին:

пятница, 30 января 2009 г.

Եկեք «մեռելապաշտությամբ» չզբաղվենք

Կան ազգեր, որ անցյալով են ապրում, կան ազգեր, որ ներկայով են ապրում, իսկ կան ազգեր, որ ապրում են ապագայով: Մենք` հայերս, առաջին տիպին ենք պատկանում: Սիրում ենք թաղումներ, մեռած հերոսներին, «փառապանծ» անցյալը և այլն: Փոխարեն ճիշտ եզրակացություններ անելու, ներկայում կոնկրետ քայլեր անելու և ապագան կառուցելու` մենք սիրում ենք հետ նայել:


Անցյալով ապրելու, անցյալի սխալները չհասկանալու և «գնա մեռի՝ արի սիրեմով» ապրելու հետևանք էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերակենդանացումը: Ո՞վ կմտածեր, որ քաղաքական դիակի վերածված Լևոնն այդքան ձայն կհավաքեր: Բայց այդ հարցի պատասխանը հենց Լևոնն է տվել: Եթե հիշում եք, նախընտրական ասուլիսներից մեկում` Լևոնն անկեղծացավ, որ իր վերադարձը հնարավոր դարձավ, քանի որ քաղաքական դաշտը ամայացել էր: Այս առումով Տեր-Պետրոսյանը ճիշտ էր. 2007-ի խորհրդարանական ընտրություններում ամբողջ ընդդիմադիր դաշտը պարտվեց /բնականաբար ընտրակաշառքի և այլ կեղտոտությունների, ինչպես նաև սեփական անմիաբանության պատճառով/ սերժական ՀՀԿ-ին ու ռոբական «Բարգավաճին»: Ու քանի որ ընդդիմադիր դաշտը մեռավ, ապա այդ մեռածների մեջ նախագահականի ժամանակ պիտի գար «ամենամեռած» քաղաքական գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մինչև նրա վերադարձը՝ ամբողջ ընդդիմադիր դաշտը պարտվել էր` սկսած Վազգեն Մանուկյանից, վերջարցրած Ստեփան Դեմիրճյանով: Այն ժամանակ դեռևս ախքի չվերածված Արթուր Բաղդասարյանն էլ 2007-ի ընտրություններով խաղից արդեն դուրս էր մնացել ու դրա համար էլ հետո ծախվեց Սերժին, թուլացավ ու հիմա հաճույք է ստանում:
Այսինքն, երբ շատերը խոսում են այն մասին, որ Լևոնը կարողացավ շռնդալից վերադարձ ապահովել ու նրա վերադարձը գերեթե ներկայացվում էր որպես Քրիստոսի 2-րդ գալուստ / մեղա՜ Քեզ` Աստված/` ասեմ, որ դա կամ միամտություն է կամ քարոզչական հնարք, քանի որ ամբողջական վիճակից կտրված է ներկայացվում երևույթը:
Որպեսզի ճիշտ գնահատենք Լևոնի ֆենոմենալ վերադարձը, պետք է պատկերացնենք այն իրավիճակը, որի մեջ հայտնվել էր Հայաստանը 2008-ի նախագահական ընտրությունների շեմին. 2007-ի ընտրություններով ջախջախված ընդդիմադիր դաշտ, բոլոր ընդդիմադիրների պարտված կարգավիճակ և այլն: Եվ ամենակարևորը` 1700-ամյա քիրստոնյա ժողովրդին, հազարամյակի պատմություն /լավ, թե վատ` էական չէ/ ու մշակույթ ունեցող ժողովրդին իշխանական թևից դեմ տվեցին Սերժ Սարգսյանին, ով նարկոմանի, մաֆիոզի, անգրագետի, քյարթուի, ղումարբազի, կոռուպցիոների, արտաքին գեշության և այլ արատների հավաքական կերպարն է:
Սերժի պարագայում ժողովուրդը նույնիսկ սատանային ձայն կտար, էլ ուր մնաց Լևոնն այդքան ձայներ չհավաքեր: Սա է իրողությունը: Մարդիկ, նախագահի թեկնածուներին նայելով, մտածեցին, թե այս պահին ու՞մ միջոցով թույլ չտան Նարիմանովի` ՀՀ նախագահ դառնալը և տեսան, որ Լևոնն է ամենաշատը հայհոյում, և ամենակարևորը` եղածների մեջ միայն Լևոնը ֆորմալ ընտրություն չէր պարտվել ու շատերը միամտաբար կարծեցին, որ Լևոնով կարելի է Սերժի դեմն առնել: Լևոնն էլ գիտեր, որ իրեն չի ընդունում ժողովուրդը ու դրա համար էր հնարել գործիք դառնալու և 3 տարով գալու գայթակղիչ առաջարկը: «Օգտագործեք ինձ որպես գործիք՝ այս իշխանություններից ազատվելու համար»,- խորամանկում էր Լևոնը: «Լևոնով Սերժին չթողնենք նախագահ դառնա, հետո Լևոնի հարցերը կլուծենք»,- միամտաբար «քաղտեխնոլոգիա» էր բանեցնում շարքային ընտրողը և այդ թեզը նույնիսկ լևոնականներն էին տարածում, քանի որ դա ձայն բերող էր:
Մարդկանց մեծամասնությունը շվարել էր. մի կողմում ղումարբազ Սերժն էր, մյուս կողմում` ավազակապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ու երբ նրանց ասվում էր, որ Լևոնն ընդամենը գործիք է, որ Լևոնը 3 տարուց գնալու է/ իմ կարծիքով, եթե Լևոնը նախագահ դառնար, ապա միայն ոտքերով դեպի առաջ նրան դուրս կբերեին նախագահական պալատից, շատ միամիտ ժողովուրդ ունենք/, որ Սերժից հետո Լևոնով կզբաղվենք` մարդիկ «քաք սրտի մխիթարանք» Լևոնին էին ընտրում, որովհետև զգում էին, որ Արթուր Բաղդասարյանը համ թույլիկ է /ի՞նչ իմանային, որ Լևոնն Արթուրից բեթար թույլիկ է դուրս գալու/, համ էլ ինչ-որ բան էն չէ օրինացի ղեկավարի գործողություններում /Արթուրիկը մի փոքր «լայթս» էր քննադատում իշխանություններին, իսկ երբ վերջում ուզեց քիլլերության շոու սարքել` գնացքն արդեն գնացել էր ու ժողովուրդը որպես գործիք ընտրել էր Լևոնին:
Ահա ձեզ Լևոնի այսպես կոչված ֆենոմենալ վերադարձի իրական պատճառների մի մասը: Եթե Լևոնը մշտապես պահանջված է եղել 98-ի հրաժարականից /իրականում՝ խայտառակ պարտությունից/ ի վեր /ինչպես պնդում են նրա կողմնակիցները/, ապա թող 2003-ին վերդառնար, ինչո՞ւ էր 10 տարի լռում, ինչո՞ւ էր 98-ին շնորհավորում Ռոբերտ Քոչարյանին` նախագահ դառնալու կապակցությամբ: Որովհետև ի տարբերություն իր վկաների` Լևոնն այնքան խելք ուներ, որ հասկանար իր ժամանակավրեպության իրողությունը: Պարզապես իշխանություններն այնպիսի նվեր մատուցեցին Լևոնին, որ չօգտվելն անիմաստ կլիներ նույնիսկ պաթոլոգիկ ծուլությամբ տառապող Տեր-Պետրոսյանի համար: Սերժի դեմ նույնիսկ ՀՀՇ-ի Գևորիկը ահագին ձայներ կհավաքեր, էլ ուր մնաց Լևոնը չկարողանար: Ժողովորդը մտածում էր Սերժից փրկվելու մասին և ոչ թե` Լևոնի գալու: Ու հիմա, երբ Լևոնը «Հաղթելու ենքը» չիրականացրեց` ժողովուրդն արդեն մոռանում է նրա մասին: Պատահակն չէ, որ հյուսիսային պողոտայում հավաքվածները մի ավտոբուսի մեջ կարող են տեղավորվել: Լևոնենք արդեն աղանդավորական շարժման են վերածվել:
Այժմ, ովքեր կրկին Լևոն են քարոզում, թող ներեն ինձ, բայց «մեռելապաշտությամբ» են զբաղված, քանի որ Լևոնը քաղաքական դիակ է, ով «այն աշխարհից» անբնականորեն եկավ մեզ մոտ, բայց շատ բնականորեն հեռացավ:
Մեր հարգարժան ընթերցող Philosopher –ին կառաջարկեի դեպի ապագան նայել, այլ ոչ թե ապագան կապել տուն գնացած Լևոն Տեր- Պետրոսյանի հետ:
Մի երկու խոսքով կուզեի անդրադառնալ Philosopher-ի վերջին հոդվածին, որը նա մեզ ուղարկել էր` ի պաշտպանություն Լևոնի ու լևոնականների: «Երկու խոսք» հոդվածով մեր ընթերցողը ակամայից հակաքարոզչություն է իրականացրել Լևոնի հանդեպ: «Գեներալ Մանվել Գրիգորյանը ոչ միայն շարժման մեջ ներդրում չունեցավ, այլ խառնեց առաջին նախագահի ծրագրերը: Ցավոք, անձնականը ավելի գերակշռեց»,- գրում է Philosopher-ը: Մեկ այլ հոդվածում նա Լևոնին համեմատում է հայոց մեծ թագավորների հետ: Բայց չեղավ: Փաստորեն, լևոնական շարժման ծրագրերն, ըստ Philosopher-ի, խառնել է անգրագետ գեներալ Մանվելը:
Այդ դեպքում ո՞ւր մնաց Լևոնի ռազմավարական մտածողության մասին լեգենդը: Այդ ի՞նչ պիտի աներ Մանվելը, որ չարեց ու քաշեց մեռած լեզուների մասնագետին: Սա արդեն մարտի 1-ի գործով մեղադրանքի պես բան է հնչեցվում Լևոնի հասցեին` հենց լևոնականների միջոցով: Ակնհայտ է, որ երբ Լևոնը «Մա՛ն-վել» էր գոռում` հույս ուներ, որ Էջմիածնի ֆեոդալն իր հրոսակախմբով կանցնի իր կողմը: Լևոնը, երևի հաշվել էր, որ Քոչարյանը մի օր իրենց ջարդելու է ու ինքը դիմադրողների բանակ էր ուզում ստեղծել: Բայց ի՞նչ իմանար պատերազմի տարիներին օրվա երկրոդ կեսից գործի գնացող ու Արա Սահակյանի հետ շախմատ խաղալով աշխատանքային ժամն անցկացնող երբեմնի նախագահ Տեր-Պետրոսյանը, որ գեներալ դարձած Մանվելը քաքլանների քաքլանն է եղել միշտ /այդ թվում կռվի տարիներին/ ու նրա վրա հույս դնել չի կարելի: Պատահական չէ, որ Մանվելը շաքարային հիվանդություն ունի: Դա նաև վախից է լինում: Հիմա էլ վախից է, որ Էջմիածնում մանվելենք ոհմակով հարձակվում են անհատների վրա: Ու հիմա, եթե Լևոնը մի անգրագետ Մանվել չի կարողանում կառավարել` էլ ի՞նչ մեծ մտածող: Չնայած անգրագետ Մանվելը շատ-շատ, իբր թե, գրագետներից «խելացի» դուրս եկավ. անցավ ջրի հատակը, միչև անցնի վտանգը: Մանվելը փակվեց իր բնում, լեզու գտավ փողասեր Սերժի հետ ու խնդրեմ` տղան դարձավ Էջմիածնի քաղաքապետ: Մանվելի ուզածն էլ դա էր: Իսկ խեղճ ժողովուրդը իրականում գործիք դարձավ Լևոնի համար:
Ինչ վերբերում է Philosopher-ի նույն հոդվածում գրած մյուս թեզերին, թե իբր Ջհանգիրյանը, Գռզոն և մյուսները մաքրվեցին, քանի որ անցան Լևոնի կողմը, ապա ասեմ, որ դա այդպես չէ: Նախ ո՞վ ասաց, որ եթե Լևոնի կողմն են անցնում, ապա դա գերագույն ազնվություն է ու մարդկություն: Ուրեմն ով Լևոնի կողքը չէ` մարդ չէ՞: Դա սխալ թեզ է` նման Լևոնի` «ով մեզ հետ չէ` տականք է» թեզին: Եվ հետո շատ ճիշտ էր գրել մեր բլոգի մեկ այլ ընթերցող. Գռզոն ու Գագիկ Ջհանգիրյանը, ինչպես նաև Լեդին, Մյասնիկը, Սասունը և մյուսները պարզապես կամ սխալ հաշվարկ էին արել, կամ ցանկանում էին վերկանգնել իրենց նախկին կարգավիճակը /օրինակ` Գռզոն կուզենար կրկին միակ օլիգարխը լինել/, կամ էլ այսպես, թե այնպես վռնդվելու էին ավազակապետության կերակրատաշտից ու այլ բան չմնաց, քան Լևոնի մոտ կանգնելը /օրինակ՝ Գագիկ Ջհանգիրյանը/: Եթե հիմա Գռզոյին ու Ջհանգիրյան Գագոյին / ովքեր, ի դեպ, խնամիներ են/ հարցնեին, թե ի՞նչ են մտածում Լևոնի մասին, ապա համոզված եմ, որ վերջին հայհոյանքներն են տալու առաջին նախագահին, քանի որ նա բոլորին էլ «կուտ» տվեց: Մեկին ասեց. «Բուշի դաբրոն ունեմ», ժողովրդին ասեց. «Մեդվեդևին եմ տեսել», մեկին ասեց. «լրիվ կրած վիճակ ա», մեկին ասեց. «ամբողջ պետական ապարատը իմ կողմն ա» և այլն: Շատերն էլ իրենք իրենց «վնուշատ» արեցին որ «եթե Լևոնը դրել ա` ուրեմն մի բան գիտի»: Էս էր ամբողջ բլեֆն ու մեր ժողովրդի միամտության և քաղաքական անգրագիտության վրա հիմնված քաղաքական դիակ Լևոնի վերադարձի պատմությունը:
Իսկ Գռզոն, եթե նկատել եք, միայն երրորդ հանրահավաքին ելույթ ունեցավ: Այսինքն, օլիգարխը մինչև այդ գնահատում էր ռիսկերը: Նա շատ լավ հասկանում էր, որ Սերժը զորյական ռեյտինգ ունի ու երբ տեսավ, որ միտինգավորները գնալով շատանում են` մտավ խաղի մեջ, որպեսզի հետո ավարն իրենով անի: Չէ որ Լևոնն այդտեղ էլ էր «կուտը» տվել իր թիմակիցներին` ասելով, որ ինքը պաշտոններ կբաժանի՝ ըստ մարդկանց ներդրած ջանքերի: Ու նրա թիմում սկսեցին կիսել չսպանված արջի /իմա`իշխանության/ մորթին: Ասեմ, որ Գռզոն միգուցե լավ բիզնեսմեն է, բայց քաղաքական բիզնեսից բան չի հասկանում. ինչպե՞ս կարելի էր խաղադրույք կատարել քաղաքական դիակի վրա: Չկպավ Գռզոյի գործերը ու ես անկեղծորեն ափսոսում եմ, որ նրա ստեղծած «Բջնին» սերժական բորենիները հոշոտում են: Բայց խնդրում եմ լևոնականներին Գռզոյին չներկայացնել առաքյալի տեսքով: Չմոռանանք, որ սափրագլուխ «գալավարեզների» առաջին խմբաքանակը հանրային կյանք ներմուծեց հենց Գռզոն ու հիմա իր քաչալներից մեկին` Արտաշին նշանակել է կինո «Ռոսիայի» տարածքում գործող տոնավաճառի տնօրեն, իսկ վերջինս անմարդկային պայմաններ է ստեղծել աշխատողների համար: Սա էլ ձեզ «մարդ» դարձած Գռզոյի առանձին դրսևորումների մասին:
Ջհանգիրյան Գագոյին միևնույն է հանելու էին: Ես հիշում եմ, երբ միտինգի ժամանակ Գագոն հայտարարեց, թե «քիչ առաջ Քոչարյանն իրեն աշխատանքից հեռացրել է, բայց ոչինչ ես մի քիչ կհամբերեմ»: Այսինքն, Գագոն հաշվարկել էր, որ Լևոնը հեսա նախագահ է դառնում ու շտապել էր հարթակ, որպեսզի «մի քիչ» հետո զինդատախազ կամ էլ նույնիսկ գլխավոր դատախազ նշանակվի: Սա է ճշմարտությունը: Ու պետք չէ ճամբարից-ճամբար անցնողներին ազնվացնել:
Գռզոներն ու ջհանգիրյանները Ռոբերտի օրոք իրենց սուսիկ-փուսիկ պահեցին, որ «չմորթվեն», իսկ Լևոնի գալով մտածեցին, որ կերակրատաշտը ավելի մոտ կարող է լինել: Ուրիշ ոչինչ: Եթե Ջհանգիրյանն այդքան մարդկություն ուներ, ապա թող հոկտեմբերի 27-ի գործով ժամանակին խոսեր ու հրաժարական տար այն ժամանակ, երբ Քոչարյանն արգելեց նրան հոկտեմբերի 27-ի գործով ելույթ ունենալ ԱԺ-ի նիստում, և ոչ թե 10 տարի անց ասեր, որ ինքը համաձայն է Լևոնի հետ, որ 27-ի գործով իշխանությունները պատասխան են տալու: Գագոն թող ամաչի, որ Վազգենի դիակի վրա առևտուր արեց ու մնաց Քոչարյանի ու Սերժի հետ: Ու պետք չէ ոչնչություններին հերոսացնել` ինչ է թե Լևոնի կողքը կանգնեցին: Սատանայի կողքը կանգնելով` հրեշտակ չեն դառնում:
Կամ արդյո՞ք ժողովրդավարության համար էր պայքարում սադիստ «քաղբանտարկյալ» Մուշեղ Սաղաթելյանը: Իհարկե` ոչ: Մուշեղը պայքարում էր իր սադիստության ու «կլյուչնիկության» իրավունքը վերականգնելու համար: Սա ի նկատի ունեն լևոնենք, երբ խոսում են սահմանադրական կարգը վերականգնելու մասին:
Ի դեպ, նույն Լևոնը հոկտեմբերի 27-ի մասին խոսեց միայն 10 տարի անց: Բա եթե կասկածում էր Ռոբին ու Սերժին, ապա ինչո՞ւ չէր խոսում մինչ այդ: Մոլորյալներ Արամ Զ.Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը անմիջապես հավատացին Լևոնին, այնինչ Լևոնն ամենաշատը ինքն է ատում Վազգեն Սարգսյանին, քանի որ նա հեռացրեց Լևոնին Բաղրամյան պողոտայից:
Ներկա Իրավիճակի ամբողջ ողբերգականությունն այն է, որ Սերժի ընդդիմությունը Լևոնն է: Սերժի հրեշավոր ծրագրերի իրականացման դեմ պայքարող չկա: Լևոնը տուն է գնացել ու սպասում է, որ Սերժը Ղարաբաղը ծախի ու ինքը դժգոհության ալիքի վրա գա իշխանության: Իսկ թե այդ ընթացքում ինչ կլինի` լևոնենց չի հետաքրքրում: Դրա համար նոր սերունդը պիտի արթնանա ու սրանց բոլորին իրենց տեղը դնի:

Մովսես Կարապետյան


Հ.Գ.: Ի դեպ, ո՞ւ է Լևոնը: Ես դիմում եմ բոլոր լևոնականներին: Եթե նրան գտնեք, ապա հարցրեք, թե ինչո՞ւ ձայն-ծպտունը չի լսվում: Մարդը տուն է գնացել, իսկ նրա երկրպագուները դեռ իլուզիաների մեջ են: Էս իշխանություններն էլ լեդիներին ու մյասնիկներին չի ազատում, որ Լևոնն էլ ընդհանրապես խոսելու թեմա չունենա: Իշխանություններն էլ են հիմար: Եթե Լեդին դուրսը եղավ` ի՞նչ պիտի անի: Հո՞ իշխանությունը չի վերցնելու: Ընդհակառակը Լևոնի հարցերն է լուծելու, որ իրեն «կուտ» տվեց ու գցեց քաքը: Մուղամասեր Գալուստ Սահակյանի ասած` այդ մարդիկ իրենց ընկերներն են, որոնց խաբեցին լևոնենք: Սա է դաժան ճշմարտությունը: Նույն Լեդին դարձել էր Լևոնի վկա, քանի որ բազում հանցանքներ ուներ ու չէր կարողանում կոծկել դրանք ու բացի այդ` իշխանությունները ավելի լավ աչքով էին նայում Լեդու մոտ թուլայի կարգավիճակ ունեցող Լֆիկին, իսկ դա խոցել էր շունբազ Լեդի Հակոբի արժանապատվությունը:
Ինչ վերաբերում է Լևոնի ակտիվացմանը, ապա ասեմ որ դա այլևս չի լինելու: «Հեսա Ղարաբաղը ծախում են»,- ամիսներ առաջ գուժում էր Լևոնը: Բա ո՞ւր է ծախված Ղարաբաղը: Տեր-Պետրոսյանը տուն գնալու հիմնավորումներ է ման գալիս, իսկ նրա վկաները սկսում են փրփուրները բերաններին խոսել, որ հեսա Ղարաբաղը ծախում են: Անշուշտ Լևոնը կուզեր, որ Ղարաբաղը հանձնվեր ու ինքը գար և ասեր. «Տեսաք ժողովուրդ, ես ձեզ ասում էի, որ վատ է լինելու: Իմ մոտեցումը հաղթեց, հետևաբար ես եմ ամենախելոքը»: Բայց քանի որ Լևոնի կռռոցները իրականություն չեն դառնա` Լևոնը շատ վատ կավարտի և՛ իր քաղաքական կարիերան, և՛ իր կյանքն ընդհանրապես: Լևոնի մուրազը փորը կմնա, բայց Ղարաբաղը ծախված չի տեսնի ու դժգոհության ալիքի վրա իշխանության չի գա, իսկ նրա կողմնակիցները կամ կլքեն Լևոնին, կամ էլ Լևոնի հետ «գերեզման» կգնան: Իսկ չի ծախվի Ղարաբաղը ոչ թե այն պատճառով, որ Նարիմանով-Սերժիկը անչափ հայրենասեր է: Ոչ: Ընդհակառակը` Սերժն էլ քիրվայության կողմնակից է` ինչպես իր գաղափարական հայր Լևոնը: Պարզապես Սերժը փող շատ է սիրում և գիտի, որ այն շատացնելու համար իշխանություն է պետք: Իսկ Սերժը լավ գիտի, որ Ղարաբաղը ծախելով ինքն իշխանության չի մնա և, հետևաբար, Ղարաբաղն առայժմ վտանգված չէ: Սերժի մաման կլացացնեն, եթե հանկարծ Ղարաբաղի անկախության դեմ մի բան անի:
Իսկ Լևոնն, իրոք, անփառունակ վախճան է ունենալու: Նույնիսկ մահվան մահճում նա կարող է զառանցել. քիրվայություն… քիրվայություն… Թուրքիա… ցեղասպանության հարցը սփյուռքի գործն է… Վանո /ծափահարություններ/… Ղարաբաղի հարցում մեր դեմ է ամբողջ աշխարհը… Բլեյան Աշոտին ես էի Բաքու ուղարկել պատերազմի տարիներին, որ քիրվայությունը պրակտիկ դաշտ տեղափոխեի… Վազգե՛ն` նախագահ, Վազգե՛ն` նախագահ… թու՛, էս ի՞նչ 96 թվի չար երազ էր… «Ղարաբաղ» կոմիտեին ես չեմ հանձնել սովետական ԿԳԲ-ին… ես ուզում էի մեռած լեզուներ ուսումնասիրել… քիրվայություն… Գյուլին ես էի ուզում ընդունել… դաշնակները վտանգավոր են…Նիկո՜լ, Նիկո՜լ, ո՞ւր ես… Գռզոն էլ փող չի՞ տալիս… ի՞նչ… Սեժիկի՞ն է ծառայում… «Բջնի» եմ ուզում… այս ինչո՞ւ լույսերը գնացին… Սադոյանն էլի լափված մազութի՞ց է խոսում… ներիր ինձ Համբարձում Գալստյան, ներիր Համբո ջան… նույնիսկ հիմա Քոչարյան Ռոբերտին եմ տեսնում… հեռու տարեք ինձ, ես վախենում եմ Ռոբերտից… մարտի 1՝ արյան բաղնիք… իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը… Սերժը Ռոբերտի համեմատ լավն է… Մա՛ն-վե՛լ, Մա՛ն-վե՛լ… էլի քաշեց էդ Մանվելը… սա երգի ու պարի հեղափոխություն է… Քոչարյանի անունը մի տվեք… դեռ Ղարաբաղը փուլայինով չե՞ն տվել… ես ատում եմ Վազգեն Սարգսյանին… ես Մեդվեդեվի՜ն եմ տեսել… ԱԽՔ… ես Կոնդոլիզա Ռայսի՜ հետ նկար ունեմ… ԱԽՔ… Քլինթոնը ուսիս թփթփացրե՜լ է… ԱԽՔ… ես ինքս ինձնից «դաբրո» ունեմ… ԱԽՔ… մեր շարժումն անկասելի է… Ռոբե՛րտ, հեռացի՛ր… հի՛-մա՛, հի՛-մա՛… պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ… պայքա՛ր, պայ…
Վերջ:

четверг, 29 января 2009 г.

Մեր օրերի Զիմզիմովը

Քանի որ մեզ մոտ «Վերվարածներ» ու այլ հիմարություններ են ցուցադրվում հեռուստատեսությամբ, ապա բնական է, որ սովետական տարիների պահեստապետ, իսկ այժմ Սերժ Սարգսյանից մեդալ ստացած պոնչիկ-գործարար Հրանտ Վարդանյանի 60-ամյակը պետք է TV-ները ներկայացնեին այնպիսի պաթոսով, կարծես փղիկ-Հրանտը նոր գրականություն է ստեղծել, կամ օսկարակիր ֆիլմ է նկարել կամ Ակապելա է կատարել իտալական բեմերում:
TV-ների վարքը բացատրելի է: Նրանք գովազդային փողեր են ստանում քցիբ Հրանտից և դա մեծ հերոսություն է` փող պոկել սովետի պահեստները թալանած ու սեփական աշխատողների հետ ստրուկի պես վարվող Հրանտ Միխայիլովիչից:
Բայցի այդ, TV-ները տեսան, որ «բարձրյալ» Սերժը մեդալ է տալիս Հրանտին, իսկ դա արդեն ցուցում է, որ Հրանտի 60-ամյակը պետք է լուսաբանել այնպես, որ Վիլյամ Սարոյանի 100-ամյակը ստվերվի` փողասեր, Քոչարյան Ռոբի սիրած «պավիդլան» կոնֆետի մեջ լցնող, Թուրքիայից ապրանք բերող ու հայկական փաթեթավորմամբ տեղական արտադրությունը գովերգող Հրանտ Վարդանյանի ծննդյան ֆոնին:
Հրանտ Վարդանյանի մեդալ ստանալը նաև այլ բան ցույց տվեց: Ուրեմն ինչքան թույլ ու անզոր է դարձել չընտիր Սերժ Սարգսյանը, որ նույնիսկ իրեն ամեն օր հայհոյող բիզնեսմենին է մեդալ տալիս: Ժամանակին Հրանտ Վարդանյանն ասում էր, որ մինչև Սերժ Սարգսյանի հարցերը չլուծվի` կոռուպցիան երկրից չի վերանա: Դա հեռավոր 2003-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, երբ պոնչիկ-Հրանտը հոգով դաշնակ էր, իսկ մարմնով` քոչարյանական: Հետո եկան այլ ժամանակներ: Հրանտը վախից չոքեց ու միայն Քոչարյանի միջամտությամբ էր ներվում իր հայտարարությունների համար:
Այժմ թվում էր, թե Սերժը կուտի իրեն հայհոյած Հրանտին: Բայց դե Սերժը հիմա «շան օրի» է ու «նե դո Հրանտա»: Հիմա, ընդհակառակը, հրանտներին պիտի Սերժը մեդալ բաժանի: Այսինքն, ով ուզում է մեդալ ստանալ` խորհորդ ենք տալիս մի լավ հայհոյել Սերժին: Կեվորկովյան շկոլան անցած և Բերժնևի տարիներին մեդալ բաժանելը ամեն օր տեսած Սերժին, այլ բան չի մնա` քան իրեն հայհոյողին պարգևատրելը:
Սերժը շուտով մեդալներ կարող է բաժանել կոշիկի «բուտկի» տերերին, դանակ-մկարտ սրողներին և վարչապետ Տիկոյի հարկային մոլագարությունից տուժած այլ սուբյեկտներին: Սերժը երևի մտածում է, որ եթե մեդալ տա, ապա իրենից բոլորը գոհ կմնան ու ինքն իր չար նպատակների իրականացման համար թիրախ կդարձնի պեդոֆիլ Տիգրան Սարգսյանին: Սերժին ասենք, որ չի ստացվի: Սովետի ժամանակները վաղուց անցել են:
Բայց հետքրքիր է, որ մեդալ տվողն ու մեդալ ստացողը սովետական մենթալ համակարգի մարդիկ էին: Սերժն էլ, Հրանտն էլ միմյանցից զզվում են, բայց մեդալի հանձնման ժամանակ երկուսն էլ անկեղծորեն ուրախ էին: Ես մտածեցի, որ հիմա «վ զասոս» համբուրվելու են Սերժն ու Հրանտը` ինչպես բերժնևյան ժամանակաշրջանում էին մեզ ցույց տալիս «Վրեմյա» ծրագրով:
Մեր օրերի Զիմզիմով-Հրանտն այժմ կարող է հանգիստ հայհոյել Սերժին ու թաքցնել հարկերը: Հո Սերժի հարկայինի գամփռները չեն կարող հարձակվել մեդալ ստացած Հրանտի բիզնեսների վրա ու հետո «Հայլուրով» ցույց տան, որ Հրանտի օբյեկտներում ՀԴՄ-ի կտրոններ չեն տրամադրում: Այսպիսով, Հրանտը վաստակել է, Սերժին կոռուպցիայի մեջ մեղադրելու վաստակավոր կոչումը: Տարոսը մյուս բիզնեսմեններին: Սերժը հիմա պիտի մեդալ տա Լֆիկ Սամոյին, Նեմեց Ռուբոյին /որպես Հրանտի կոնտրագենտ/, Ալրաղացի Լյովիկին, Ֆլեշ-Բարսեղին և, իհարկե, Դոդի Գագոյին: Չէ որ Դոդի Գագոյի մայր Ռոզան էլ, ժամանակին հարցազրույց տալով թերթերից մեկին, անկեղծացել էր, թե իրենք հարկերը թաքցնում են պետությունից, որ «դրանք չտանեն կազինոներում տարվեն»: Տիկին Ռոզայի այդ հարցազրույցը լուրջ աղմուկ բարձրացրեց: Ասում են, որ Սերժ-Ռոբ-Դոդ ֆորմատով մեծ «ռազբորկա» է եղել այդ առիթով և Դոդին մի երկու չափալախ է տվել Սերժն ու հասկացրել, որ 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դոդը ծոծրակը կտեսնի, բայց իր ուզած թվերը չի հավաքի /եթե հիշում եք, 2007-ի ԱԺ ընտրությունների ժամանակ Դոդը գոռում էր «50+1 տոկոս»/: Այդպես էլ եղավ: Բայց հետո շատ ջրեր հոսեցին ու Դոդը դարձավ Սերժի կոալիցիոն գործընկերը: Եվ հիմա ճիշտ ժամանակն է մի մեդալ էլ Դոդի Գագոյին տալ: Ումի՞ց է պակաս: Ինքն էլ Հրանտի պես ամեն օր հայհոյում է Սերժին ու նրա փեսա Միշիկին, ինքն էլ /մոր միջոցով/ Սերժին մեղադրել է կոռոըպցիայի ու թալանի մեջ և, հետևաբար, արժանի է Սերժից մեդալ ստանալուն: «Առա՛ջ, Հայաստան»:
Արմեն Վարադանյան

среда, 28 января 2009 г.

Բորենիների վաքխանալիան պետք է ավարտվի

Նորանկախ Հայաստանն իր հետ հասարակական կյանք ներմուծեց այնպիսի երևույթներ, որոնք մենք չէինք տեսել, քանի որ սովետի ժամանակ հրապարակային քաղաքական կյանք չկար ու չէինք իմանում, թե ով ինչի համար այս կամ այն պաշտոնին նշանակվեց և այլն:
Անկախությունը, որպես գերագույն արժեք, անշուշտ, անքննարկելի կատեգորիա է, բայց քանի որ այդ անկախությունը դեռ երիտասարդ է` մենք բազում արատավոր երևույթների ենք հանդիպում, որոնք անկախության ծնունդ են:
Կադրային բազան ՀՀ-ի ամենախոցելի կողմերից է: Քաղաքական, տնտեսական և այլ համակարգերում վերև հասնելու համար, հիմնականում հետևյալ խաղի կանոններն են` կամ պիտի լինես թիմի ներսում, կամ «վոժդին» մոտ կանգնած, կամ էլ այնպիսի «սապոնվելու» տաղանդ դրսևորես, որ պարզապես անհարմար լինի քծնանքի պաշտամունքի կողմից քեզ շատ հայտնի տեղը չմտցնելը:
Այս վերջին մոդելի մասին կուզեի մի փոքր մանրամասն խոսել: Հայաստանում երիտասարդ կարիրեիստ-պնակալեզների հոծ բանակ է ձևավորվել: Սրանք հիմնականում հոգով գեղցի տղերքն են /երբեմն աղջիկներ էլ են հանդիպում/: Այս տիպաժը կյանքում իր տեղն ուզում է գտնել քծնանքի, լպրծունության, «վոռմտնողության» և այլ նմանատիպ «տեխնոլոգիաների» շնորհիվ:
Նշված տիպաժի առաջին կարկառուն ներկայացուցիչը ախքիկ դարձած Արթուր Բաղդասարյանն էր: Չլինելով 88-ի շարժման անդամ` նա ցանկանում էր օգտվել շարժման ընձեռնած հնարավորություններից: Ու դրա համար էր այն տարիներին Արթուրիկը մաքրում Շենգավիթի այն ժամանակվա ղեկավար ու կարկառուն ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանի կոշիկները: Չնայած մաքրելն օգուտ չտվեց և Արթուրը ՀՀՇ վարչության անդամ չդարձավ: Բայց մարտնչող կարիերիստն իր հույսը չկտրեց ու մի գիրք տպագրեց Տեր-Պետրոսյանի մասին: Արթուրիկի չարչարանքներն իրենց արդյունքները տվեցին. ԱԺ պատգամավոր, իրավաբանների միություն և այլն: Արթուրն այդպես էլ լևոնական կմնար, եթե 98-ի իշխանափոխությունը չլիներ: Տղան իրեն չկորցերեց: Արագ անցավ Սերժի տակ ու նրա հովանավորությամբ ստեղծեց «Օրինաց Երկիր» գրասենյակը: Թե ինչ եղավ հետո` բոլորը գիտեն:
Արթուրիզմով այժմ շատ ջահելներ են տառապում. Վազգեն Խաչիկյան, Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, Մենուա Հարությունյան, Կարեն Ավագյան, Սամվել Ֆարմանայան, Վահան Բաբայան և այլն /բոլորին չես հիշի, նրանք այնքան շատ են/: Սրանց նմանների հոգևոր հայրը Արթուր Բաղդասարյանն է: Ու կապ չունի, որ այդ մարդիկ Արթուրիկի կուսակցությունից չեն: Նմանատիպ ջահելները կուսակցություն չեն ունենում: Նրանց կուսակցությունը կերակրատաշտին մոտ գտնվելն է: Ու քանի որ ընդդիմությունը այդ հնարավորությունը չի տալիս` սրանք միշտ կանգնում են իշխանության կողքը: Իսկ հոգևոր հայր է Արթուրիկը գլոբուսի գլխով Աշոտյանի, լպրծուն Մենուայի կամ ժամանակին Արթուր Բաղդասարյանին ամեն ինչով նմանվել ձգտող Սամվել Ֆարմանյանի համար, քանի որ նորանկախ Հայաստանի քաղաքական դաշտում լպրծունության ու «վոռմտնողության» առաջին ճանապարհը հենց ԱԽՔ-ը հարթեց: Աշոտյանները, դպրոցական տարիքից, ուշի-ուշով հետևում էին Արթուրի «փշոտ» ճանապարհին և երբ «հաջողույթուն» տեսան` իսկույն լծվեցին գործի: Այդ լպրծունները այժմ պատրաստ են ծախել ու ծախվել բոլորին` միայն թե լափը տեղը լինի:
Լաբառոշ ու բավական վախենալու դիմածնոտային համակարգ ունեցող, կենսաթոշակային հիմնադրամի այժմյան տնօրեն Վազգեն Խաչիկյանի համար մի ժամանակ կուռք էր Վազգեն Սարգսյանը, հետո Քոչարյանն ու Մարգարյան Անդրանիկը, հետո Սերժը: Թե հետո ո՞վ կլինի` դժվար չէ կռահել` ով իշխանության կլինի: Եթե նույնիսկ Լևոնն էլ գա, ապա խաչիկյաններն ու մենուաները, ֆարմանյաններն ու վահանբաբայանները անմիջապես լևոնական կդառնան ու կհիմնավորեն, որ հոգով միշտ էլ Տեր-Պետրոսյանի հետ են եղել, պարզապես այդ կեղտոտ Սերժիկն էր իրենց ստիպում էշ-էշ դուրս տալ: Կարող եք չկասկածել: Այդպես էլ կանեն: Մենուան իր հավասարը չի ունենա: Նա Լևոնին կտա արդեն ոչ թե տարվա, այլ հազարամյակի մարդ, Արարատ Զուրաբյանին կշնորհի տարվա համայնքապետ, իսկ Նիկոլ Փաշինյանին` տարվա լրագորղ, տարվա քաղաքական գործիչ ու էլ չգիտեմ ինչ: Բայց քանի որ դեռևս ադրբեջանական Նարիմանովն է իշխում Հայաստանում` մենուաները անմռունչ գովերգում են Սերժի բոյն ու կապույտ աչքերը, խոսում նրա գեղեցկության ու անթերի առոգանության մասին:
Վահանբաբայաններն ու ֆարմանյանները պատրաստ են ճամբարից-ճամբար անցնել` միայն թե կարիերա անեն: Պատրաստ են հաչել նույնիսկ իշխանական դեմքերի վրա, եթե «զակազչիկը» ավելի բարձր իշխանավոր է: Նույն Մենուան հաճույքով գռմռում է, երբ վերևից «կոռմը» գցում են: Երբեմնի ընդդիմադիր Վահան Բաբայանն էլ այժմ հաչում է ցանկացած թեմայով, միայն թե մի քիչ «կոռմ» լինի: Այդ առումով Տիգրան Ուրիխանյանի բախտը չբերեց: Ուրիխանյանը քծնում ու քծնում էր, քծնում ու քծնում էր, քծնում ու քծնում էր Սերժին, բայց ոչ մի օգուտ: Դե դուր չի գալիս Սերժի փեսա Միշիկին Տիգրանը, հո՞ զոռով չի: Բայց ես կարծում եմ արդար չի: Տիգրան Ուրիխանյանն ինչով է պակաս նույն Մենուայից կամ Շարմազանով Էդոյից: Տիգրանը նույնիսկ արտաքինից նման է Սերժին /հլա Սերժի «շուշաբանդ» ակնոցները մտովի վերականգնեք` կհամոզվեք դրանում/: Մարդը կարգին քծնում էր, ձեռքում միշտ սապոն կար, Մենուայից պակաս էլ չէր «պիտուշիցա» լինում, բայց ավաղ: Ինչ անես, անքննելի են լպրծուն-քծնողների գործերը: Ղումարի պես բան է` կշահես կամ չես շահի:
Հետքրքիր է, որ լպրծուն կարիերիստները հիմա երկու բանակի են բաժանվել: Երկուսի նպատակն էլ նույնն է: Պարզապես սկսվել է ներտեսակային պայքար` «հների» ու «նորերի» միջև:
«Հները» դա պայմանականորեն քյարթու-կարիերիստներն են: Այդ «դպրոցի» ներկայացուցիչներ կարելի է համարել Վազգեն խաչիկյանին, Էդուրդ Շարմազանովին, Արմեն Աշոտյանին, Կարեն Ավագյանին, Մենուա Հարությունյանին և այլն:
«Նորերը»` դա նույն պայմանականությամբ` անգլիախոս-կարիերիստներն են, ովքեր Սերժի փեսա Միշիկի «կուռացիայի» տակ են մնացել` հավաքվելով ՄԻԱԿ կուսակցության շուրջ: «Նորերի» ներկայացուցիչներն են` Սամվել Ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Վահան Բաբայանը և այլ կենդանիներ:
«Հները» կատաղած են Սերժ Սարգսյանի վրա, որ իրենց ուզում է «նորերով» փոխարինել, որովհետև կեղտոտ գործերը «հներին» է հանձնարարվում, իսկ պաշտոնների ուզում են բրդել «նորերին»: Իսկ Սերժը, որպես կոմպլեքսավորված գավառական տղա, ուզում է իրեն փափլիկ դեմքով ու ժելեոտած մազերով «քույրիկ» տղաներով շրջապատել` ի նշան, իբր թե, իր մոդեռն մտածողության: Սերժը կարծում է, որ եթե Ներսես Երիցյանի նմանները խոսում են տերմիներով /որոնց բովանդակությունը ներսեսներն ու տիկոսարգսյաններն էլ չեն հասկանում/, ապա նրանք դեմք են ու ինքն այդ դեմքերով պիտի իրեն շրջապատի, որ իր «լեվըլը» բարձր լինի: Սա պարզունակ գավառամտություն է: Սերժի դժբախտություն այն է, որ իրականում «նորերը» թքած ունեն իր վրա և առանձին խոսակցություններում ձեռ են առնում Սերժին ու իր երգեցիկ հայերենն ու անգլերենի չիմացությունը /էդ «քույրիկների» համար անգլերենը կարծես օպիում լինի, ոնց որ թե իրենց ունենալուց առաջ` իրենց մայրերը «յես, յես, դաս իշ ֆանտաստիշ» են գոռացել/: Իրականում այդ «նորերը» ամենաքյարթուներն են` պատրաստ ամեն պահի ծախել հայրենիքը` միայն թե, ասենք Հունգարիայում, երկու շաբաթական «թրենինգների» գնալու հնարավորություն ստանան: Բայց դրանք Նարիմանովի պրոբլեմներն են:
Ես ենթադրում եմ, որ ջահելների ներտեսակային պայքարն ամենադաժանն է լինելու: «Նորերը» իրենց ուզում են ժամանակակից ցույց տալ, բայց իրականում էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի նման տափակ ու դատարկ տղերք են ու ոչ մի սրբություն չունեն: «Նորերն» իրենց վեր են դասում հայ ժողովրդից ու անկեղծ համոզված են, որ իրենք դեմք են, քանի որ խոսքի մեջ հաճախ օգտագործում են «OK»,«վաու» կամ «շեթ» բառերը: «Հներն» այդ առումով մեծամիտ չեն, բայց համեմատած «նորերի»` զուտ գրքային առումով անգրագետ են: Եթե ճակատային պատերազմ գնա, ապա «հները» «նորերին» կկզզացնեն: Բայց եթե գնաց «մուտիլովկայական» պայքար, ապա Միշիկի օգնությամբ «նորերը» հաղթանակ կտոնեն:
Եթե ինձ հարցնեին, թե ո՞րն է դրացից նախընտրելին, ապա կդժվարանայի պատասխանել: Չնայած հանուն արդարության ասեմ, որ «հները» գոնե խոսքերով հայրենիքի գաղափար ունեն /կեղծ` իհարկե/, բայց «նորերը» դա էլ չունեն ու դրանք անհայրենիք դուրսպրծուկներ են, շատ ավելի վտանգավոր, քան ցանկացած «հին»: Բայց դե կեղտը մնում է կեղտ, ինչ գույն կամ պնդություն էլ որ այն ունենա: Ես պարզապես կայֆ եմ ստանում «հների» ու «նորերի» գզվռտոցից: Մինչև «անտառապահի» գալը թող նրանք կռվեն, իսկ հետո նրանց բոլորին էլ ու նրանց այժմյան տերերին էլ կարելի է «սեքս` չերեզ մումբու-յումբու» անել: Ընդ որում` հրապարակավ, որպեսզի մատաղ սերնդի մոտ այլևս ցանկություն չառաջանա Արթուր Բաղդասարյանի ու նրա «գաղափարական» հետևորդների նման պահել իրենց:
Սամվել Ֆարմանյանիին պետք է պատժել` Արթուր Բաղդասարյանի ու Սերգո Երիցյանի հետ միևնույն վանդակը գցելով /թող երեքն էլ հիշեն իրենց կերած քաքերը/: Մենուա Հարությունյանին պետք է ուղարկել իր կողմից շատ սիրված տարվա մարզպետ Լիսկայի հարազատ եղբոր մոտ /ասում են` Լիսկայի եղբայր Աղալարը բռնաբարում է նույնիսկ տղաներին և դժվար թե ճերմակոտն Մենուան իր գլուխը պրծացնի` Աղալարին «Տարվա մարզպետի եղբայր» կոչումը շնորհելով/: Վազգեն Խաչիկյանին պետք է ուղարկել դիմածնոտային պլաստիկ վիրաբույժի մոտ /թող տառապի/: Արմեն Աշոտյանին պետք է մի գլոբուս նվիրել ու ստիպել, որ նա տարբերություն գտնի իր սափրած գլխի և այդ գլոբուսի կառուցվածքի միջև, ու մինչև չգտնի` սենյակից դուրս չգա /կարծում եմ սենյակից դուրս չի գա/: Էդուարդ Շարմազանովին պետք է նստացնել մի տեղ ու անընդհատ ցույց տալ իր իսկ տափակ ու անբովանդակ հարցազրույցները, ելույթներն ու ասուլիսները: Հեռուստադիտողի ականջները բռնաբարած Շարմազանովը պիտի զգա, թե դա ինչ է նշանակում:
Էլ ո՞վ մնաց: Հա : «Հանարապետություն» կուսակցության ջահել ընդդիմադիր Վահան Բաբայանին, ով վերջերս ՄԻԱԿ «հարս» է գնացել, պիտի նստեցնել դատարկ, ու կարմիր պատերով սենյակում ու չորս բոլորը կախել Վազգեն և Արամ Սարգսյանների նկարները: Թող հիշի, թե ով է եղել և որ չի կարելի քաղաքական պուտանկություն անել:
Ում անունը, որ «հների» կամ «նորերի» մեջ չնշեցի` թող ներող լինեն: Դուք այնքան շատ եք, որ ձեզ բոլորիդ չես հիշի: Մեր խնդիրը նմանատիպ բորենիների խրախճանքը դադարեցնելն է: Սրանք սերունդներ են խեղում: Դպրոցը կամ բուհը նոր ավարտածը կարող է մտածել, որ սա է ձևը: Չի կարելի դա թույլ տալ: Նարեկացի տված ազգը չի կարող «նարկոման» նախագահ, Մուկ ԱԺ նախագահ, պեդոֆիլ վարչապետ ու հանցագործ պատգամավորներ ունենալ: Ու այս պայքարում ոչ մի բարեկրթություն չի կարելի բանեցնել:

Արմեն Վարդանյան

Հ.Գ.: Քիչ էր մնում ամենակարկառուն բորենուն մոռանայի` ախքիկին: Արթուր Բաղդասարյանին պետք է պատժել հետևյալ կերպ. ամեն օր նա պիտի ընթերցի Լևոն Տեր-Պետրոսյանի մասին գրած իր գիրքը և բարձրաձայն արտասանի: Որից հետո մի մութ սենյակում պիտի մնա զուլում կնիկ Թամարա Պողոսյանի ու Թամարա Պողոսյան-2-ի` Հեղինե Բիշարյանի հետ: Նմանատիպ դադարից հետո, կարելի է Արթուրին անընդհատ ստիպել լսելու իր ելույթն այն մասին, թե ինչպես էր Սերժն ուզում սպանել իրեն և անմիջապես հետո ցուցադրել Արթուրի մեկ այլ ելույթ, որտեղ ախքիկը թութակի պես կրկնում է, որ ինքը արժանապատվորեն սեղմել է Սերժի /այսինքն` քիլլերության «զակազչիկի»/ մեկնած ձեռքը: Այդ ամենից հետո կարելի է մեկիկ-մեկիկ պոկել /համոզված եմ, որ Թամարա Պողոսյանը դա մեծ հաճույքով կանի ու հլա մի բան էլ Սերգո Երիցյանին ու ճակատին «օրինաց» գրած գարեջրագործին մասնակից կդարձնի/ Արթուրիկի վաղուց կրակած մազերը: Այսօր բոլորի ուշադրությունը Դոդի ու Մկան կրակած մազերն են, բայց մոռանում ենք, որ մազ կրակելու մոդան առաջինը հենց Արթուր Բաղդասարյանը գցեց: Լարեք ձեր հիշողությունը և կհամոզվեք, որ Արթուրիկի գլխի վերևի մասն ամբողջությամբ քաչալ էր, երբ նա ազգային հեռուստատեսությունում հաղորդում էր վարում: Պարզապես ախքիկը Մկից «շուստրի» էր. քանի դեռ ինքը ՀՀՇ-ի Արթուրիկն էր ու իրեն ոչ ոք չէր ճանաչում` գնաց ու մազերը շիթիլեց, իսկ Մուկը բռնեց ու, օր ծերության, գոմաղբով պարարտացրեց իր հոգնատանջ մազերը:
Այսպիսի բաներ: Առայժմ:

вторник, 27 января 2009 г.

Հասարակությանը պետք է մաքրել քաղաքական միջատներից

Հայաստանում, պատգամավորուհի Նաիրա Զոհրաբյանի ասած, «չէպէ» է: Դեգրադացվել են բոլոր համակարգերը` սկսած քաղաքականից, վերջացրած մշակութայինով: 88-ի ղարաբաղյան շարժման ժամանակ ո՞ւմ մտքով կանցներ, որ 20 տարի անց անկախ ՀՀ-ի նախագահ կդառնա սովետական շրջանում ԼՂՀ-ի հայատյաց ղեկավար Կեվորկովին ի պաշտոնե օգնած, «շուշաբանդ» ակնոցով ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալ Սերժ Սարգսյանը: Ճիշտ է, ՀՀ-ում դեգրադացիան այսօր չի սկսվել, բայց ի դեմս Սերժի նախագահացման` մենք արդեն թևակոխում ենք քայքայման վերջնական փուլ: Ու քանի որ ձուկը գլխից է հոտում` այդ հոտածությունը տարածվել է Ազգային Ժողով, կառավարություն, նախարարություններ, մշակութային միություններ, բիզնես և այլն: Սա իսկական աղետ է: Հեռուստատեսությամբ պետության անունից հանդես են գալիս մարդիկ, ովքեր մեր ճակատագիրն են որոշում, բայց ովքեր 8-ամյա նորմալ կրթություն էլ չունեն, կամ էլ եթե ունեն, ապա կրթվածությունն օգտագործում են քաղաքական պուտանկություն անելու համար: Վերջերս մի հոդված էի գրել քաղաքական շարքային պուտանկա Նաիրա Զոհրաբյանի մասին: Հակասական մեկանաբանություններ ստացա մեր ընթերցողներից: Մի մասը ճիշտ էր գնահատել հոդվածս, իսկ մյուս մասը` ոչ: Խոսվում էր այն մասին, որ չի կարելի կնոջը վիրավորել և դա սազական չէ հայ տղամարդուն, կամ էլ չի կարելի նախկին լրագրողին վիրավորել` համքարության սկզբունքներից ելնելով: Նախ ասեմ, որ ես ինձ լրագորղ չեմ համարում: Ինչ վերաբերում է բարեկրթությանը, ապա դա կեղծ կատեգորիա է այնպիսի շարքայինների պարագայում, ինչպիսին Նառա Զոհրաբյանն ու նրա նմաններն են: Այն ինչ ես գրել եմ Նառայի մասին` դա շատ մեղմ է այն ամենի համեմատ, ինչ որ նրա նմաններն անում են հասարակության հանդպ: Նառայի նմանների պատճառով է, որ այսօր մեր ժողովրդի մեջ էլ հավատ չի մնացել ոչ մեկի հանդեպ: Խեղճ ժողվուրդը ում հավատում ու ընդունում է` վերջում ախք Արթուր Բաղդասարյան է դուրս գալիս: Բա ոնց չասես, որ Ա.Բաղդասարյանը քաղաքական առումով բ…-ի տղա է, քանի որ չընտիր Սերժին մեղադրում էր հնարավոր բոլոր հանցագործությունների մեջ, իսկ հետո «արժանապատվորեն սեղմեց Սերժից իրեն մեկնած ձեռքը»: Հետաքրքիր է, եթե Սերժը Արթուրին այլ օրգան մեկնած լիներ, ապա ախքիկը կրկին նույն «արժանապատվությա՞մբ» էր սեղմելու այն, թե՞ օրգանի «սպեցիֆիկայից» ելենելով` Հեղինե Բիշարյանին «դայաղ» կաներ: Հիմա ե՞ս եմ անբարեկիթ, որ վերևի տողերը գրեցի, թե՞ Արթուրիկ Բաղդասարյանը, ով հարյուր հազարավոր ընտրողներին դավաճանեց ու անցավ կերակրատաշտի մոտ:
Նույնն էլ սադոմազոխիստական հակումներ ունեցող Նառա Զոհրաբյանի պարագայում է: Մարդը «Հայկական ժամանակում» մի լավ դիվիդենտ հավաքեց ընթերցողից, իսկ հետո ծախվեց այն մարդկանց, ում դեմ քարոզում էր. կոճակ սեղմողներ, օլիգարխներ, գանձագողեր և այլն: Բա քաղաքական պուտանկա չէ, ի՞նչ է Նառան: Հետո ինչ, որ կին է: Ինչո՞վ է Նառան տարբերվում Դհոլ Գեղամյան Արտաշից: Այդ ինչու՞ պիտի Դհոլին քննադատենք, իսկ Նառային` ոչ: Դհոլին էլ էին «զրոներով» առնում, Նառային էլ նույնը արեցին: Դհոլների, ախքերի, սադոմազոխիստների` հասարակությանը հասցրած վնասը շատ ավելի մեծ է, քան մենք կարող ենք պատկերացնել: Էդ միջատները հուսալքության են հասցնում մեր ժողովրդին: Մարդիկ մտածում են, որ էս կյանքը միայն ծախվելով է: Հետևաբար, մեր հոդվածները նպատակ ունեն մաքրելու դհոլատիպ կամ նառայատիպ միջատներից, որպեսզի մաքրվի դաշտը: Մենք անարգանքի սյունին ենք գամելու բոլոր միջատներին: Հերթով: Ու սա չարությունից չէ, որ մենք անելու ենք: Հայաստանի ապագան է վտանգված ու արտակարգ միջոցառումներ են պետք: Ես իմ գործերն ունեմ, բայց շաբաթը 2-3 հոդված գրում եմ: Ինձ համար էլ հեշտ չէ: Ժամանակ չկա: Բայց գրում եմ, որովհետև կարծում եմ, որ գոնե մի փոքր օգուտ կարող եմ տալ մեր երկրին: Բլոգի իմ գործընկերներն էլ նույն մղումներով են գրում` ամենքն իր պատկերացրածով: Նրանք էլ պրոֆեսիոնալ լրագրողներ չեն, բայց կյանքը ստիպել է գրիչ, ավելի ճիշտ` համակարգիչ վերցնել ու գրել:
Արմեն Վարդանյան

понедельник, 26 января 2009 г.

Երկու խոսք

Բավական ժամանակ է, ինչ այս ու այն կողմից լսում ես քննադատություն Համաժողովրդական Շարժման նկատմամբ: Հիմնական քննադատությունը Տեր-Պետրոսյանի նկատմամբ այն է, որ նրա շուրջ են հավաքվել մարդիկ, ովքեր և չեն կարող հանդես գալ ազատ դիրքերից և եղել են թե’ հանցագործ, թե’ թալանչի, թե’ ընտրակեղծարար և այլն, և այլն:
Այդպիսի քննադատություն հիմնականում ուղղվում է Խաչատուր Սուքիասյանին, Գագիկ Ջհանգիրյանին և մյուս երեք պատգամավորներին` Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին:
Խաչատուր Սուքիասյանին հասցվող քննադատությունը այն է, որ նա եղել է թե’ Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, թե’ այս 10 տարվա օլիգարխներից մեկը:
Օլիգարխը` օլիգարխ, բայց, կարծում եմ, որ հիմա ոչ թե պետք է խոսել մարդկանց գործողությունների մասին, այլ` մարդկային էության: Մարդկային էությունը, մարդկային ազնվությունն ու արդարամտությունը վեր են ամեն մի թերությունից: Խաչատուր Սուքիասյանը 2007 թվականին կարողացավ ցուցաբերել մարդկային ուղղամտություն և կանգնեց Առաջին նախագահի կողքին: Հարց է առաջանում. չէ՞ որ նա էլ կարող էր շատ այլ օլիգարխների պես պաշտպանել իշխանական թեկնածուին և հիմա ո’չ Հայաստանում սեփական ունեցվածքը կկորցներ, ո’չ էլ ընդհատակում կլիներ: Այսինքն` մարդը ցույց տվեց, որ ինքը մարդ է: Անկախ նախկինում թույլ տված արարքներից, որոնց մասին բոլորն էլ գիտեն, Սուքիասյանը ցուցաբերեց քաղաքագիտական ու մարդկային ունակություններ:
Գագիկ Ջհանգիրյանին ևս բավականաչափ քննադատություն է ուղղված, որոնց էությունը հիմնականում կայանում է չհիմնավորված ինչ-որ սպանությունների և հացագործությունների կոծկման և 1996 թվականին ԿԸՀ փոխնախագահ եղած ժամանակ ընտրություններում ընտրակեղծիքի համակարգի ստեղծման մեջ:
Բոլորն էլ գիտեն, թե ինչ մեղադրանքներ են վերոհիշյալները, սակայն կրկին պետք է մի կողմ թողնեմ այդ ամենը: Պատճառը մեկն է. մարդը ցույց տվեց մարդկություն: Կրկին հարց կա. Նա էլ չէ՞ կարող էր նստել իր Հանրապետության դատախազի տեղակալի փափուկ աթոռին և չգալ հրապարակ, ելույթ չունենալ: Հիմա էլ կոկորդ չէր պատռի Փիլոյանի և Վարդանյանի դեմ: Այսինքն` այն մեղադրանքները, որոնք նաեւ «Տեսակետ»-ի հիմնադիր Մովսես Կարապետյանն է ներկայացնում, առոչինչ են մարդկային ազնվության համեմատությամբ:
Նույնը վերաբերվում է նաև մյուս պատգամավորներին, որոնց կարելի նույն նյութը վերագրել:
Այսպիսով, ակնհայտ է, որ մարդկային էությունը և ողղամտությունը, իրականությանը պարզ աչքերով նայելը ավելի լավ է, քան կյանքին նայել մեքենայի պատուհանից:
Հ.Գ. Ես իմ նյութում անդրադարձ չկատարեցի Էջմիածնի քաղաքապետի հոր` գեներալ Մանվելի, քայլերին և նրա ունեցած բացասական/դրական դերին, սակայն ակներեւ պիտի լինի, որ վերոհիշյալ գեներալը ոչ միայն Շարժման մեջ ներդրում չունեցավ, այլ խառնեց Առաջին Նախագահի ծրագրերը: Ցավոք անձնականը ավելի գերակշռեց:
Բայց չտարածվենք. Այս թեման մի առանձին նյութ գրելու համար է…
Philosopher

Հայաստանը պետք է զրկվի ձայնից

ԵԽԽՎ-ի Հայստանի հետ կապված որոշումից շատ բան է կախված: Ես համաձայն չեմ իմ գործընկեր Մովսես Կարապետյանի այն կարծիքի հետ, որ ճիշտ չի լինի, որ Հայաստանին զրկեն ձայնի իրավունքից: Ես համաձայն չեմ նաև Մովսեսի այն թեզի հետ, որ մարտի 1-ը ձեռնտու էր Լևոն Տեր-Պետրոսյանին:
Որպես Հայ ազգային կոնգրեսի կողմնակից, ես գտնում եմ, որ ընդդիմության մարտավարությունը հետևյալը պետք է լինի. եվրոպական կառույցներին մանրամասն ներկայացնել «7-ի գործի» հետ կապված, ինչպես նաև մյուս քաղբանտարկյալներին առնչվող նյութերը: Պետք է նյութեր նախապատրաստել նաև «մարտի 1-ի» խորհրդարանական հանձնաժողովի խայտառակ գործունեության վերաբերյալ: Համաժողովրդական շարժման ալիքը մինչև այս տարավա մարտի 1-ը կրկին վերաաշխուժացնելու համար հարկավոր է հասնել նրան, որ ԵԽԽՎ-ն զրկի Հայստանին ձայնի իրավունքից: Դա անշուշտ, դժգոհության լուրջ ալիք կբարձրացնի ժողովրդի մոտ, իսկ իշխանական ճամբարում, ձայնազրկվելուց հետո, լուրջ խուճապ կտիրի: Այս ամենը հաշվի առնելով` մարտի 1-ի տարելիցին բավական քանակով մարդիկ կհավաքվեն և հնարավոր կլինի իրականացնել Նիկոլ Փաշինյանի «մեկ միլիոն մարդ, 24 ժամ» բանաձևը և հասնել իշխանափոխության: Հետագայում արդեն, երբ Տեր-Պետրոսյանը կգա իշխանության, բնականաբար, ԵԽԽՎ-ում կվերականգնվի Հայաստանի ձայնի իրավունքը: Այսինքն, երկու-երեք ամիս «ձայնազուրկ» լինելով` Հայստանը ավելի մեծ շանս է ստանում ժողովրդավարական երկիր դառնալու, քան` չզրկվելով: Եթե ԵԽԽՎ-ն առաջնորդվում է իր իսկ որդեգրած սկզբունքներով` ուրեմն պիտի պատժի այս իշխանություններին: Հասկանալի է, որ այդ պատիժը մենք ենք կրելու, բայց դա այն գինն է, որը պիտի վճարել ավելի լավ երկիր ունենալու համար:
Արդեն երկար ժամանակ է հնարավորություն էր տրվել Սերժին իրական քայլեր ձեռնարելու համար, բայց նա ոչինչ չարեց: Շարժումն այլևս իրավունք չունի շարունակել դադարի ռեժիմը: Պետք է նախապատրաստվել մարտի 1-ին նոր ալիք բարձրացնելուն, թե չէ Սերժը ոտքը լավ կպնդացնի ու վերջ: Սերժը չկատարեց իր խոստումները` Թուրքիայի հետ սահմանները չբացվեցին, Ղարաբաղի հարցը շարունակում է չլուծված մնալ և մեր ճանապարհները փակ են: Հետևաբար, Սերժի ժամանակային լիմիտը սպառվել է: Իշխանափոխությունը հարկավոր է, որպեսզի Թուրքիայի և Ադրբեջանի հետ գնանք նորմալ հարևանային հարաբերությունների կարգավորմանը, որպեսզի մեր տնտեսությունը կարողանա շնչել: Եթե Սերժը այս խնդիրները լուծեր, ապա կարելի էր նրան «շանս» տալ: Բայց նա ոչինչ չարեց: Գյուլի հետ հանդիպումը մնաց որպես հանդիպում:
Տեր-Պետրոսյանի գալով մենք շատ արագ կգտնենք նշված խնդիրների լուծումը և մեր ժողովուրդը հանգիստ ապրելու հնրավորություն կստանա և ոչ թե, դաշնակների ասած, 3 ճակատ կունենանք: Եվ այսպիսով մեզ հարկավոր է, որ ԵԽԽՎ-ն ձայնից զրկի Հայաստանին, իսկ շարժումը պետք է պատրաստվի մարտի 1-ից նոր հուժկու շարժում սկսելուն: Այս անգամ մարտի 1-ը մերն է լինելու: Եթե հապաղենք, էլ ուրիշ շանս չենք ունենալու ու Սերժիկը կարող է հավերժ նախագահ մնալ, իսկ հետո էլ իր փեսուն նախագահ կարգել: «Մեկ միլիոն մարդ և 24 ժամ իշխանություններին»: Սա պետք է լինի գարնան առաջին օրվա կարգախոսը: Եթե հիմա էլ չստացվեց, ապա էլ ե՞րբ: Ուրեմն` ի գործ:


Լուսինե Թորոսյան

суббота, 24 января 2009 г.

Կարթագենը պետք է կործանվի

«Տեսակետ» բոլգի ընթերցողներից մեկը հետաքրքրվել էր, թե ինչպիսի՞ քաղաքական ուղղվածութուն ունենք մենք` բլոգում գրողներս: Արդեն առիթ ունեցել ենք ներկայացնելու մեր քաղաքական նախապատվությունները: Իմ, Լուսինե Թորոսյանի և Մովսես Կարապետյանի մոտեցումները տարբեր են: Սակայն մեզ միավորում է մեկ բան. մենք բոլորս էլ չենք ընդունում այն համակարգը, որը ձևավորվել է Հայաստանում և Կարթագենը պետք է կործանվի` այսինքն համակարգը պիտի փոխել, իսկ դրա համար Սերժի իզութոզը պիտի վերանա: Չընդունելով համակրգը` չենք ընդունում նաև դրա կրող իշխանությանը` Սերժի գլխավորությամբ: Մեր` բլոգերներիս տարբերությունն այն է, որ Լուսինեն Լևոն Տեր-Պետրոսյանի միջոցով է տեսնում իշխանափոխությունը, իսկ Մովսես Կարապետյանը կարծում է, որ Սերժն ու Լևոնը միևնույն միջավայրի մարդիկ են և պետք է նոր սերնդի միջոցով ազատվել համակարգից` հրաժեշտ տալով և’ Սերժին, և’ Ռոբերտին, և’ Լևոնին: Ես կարծում եմ, որ այս պահի առաջնային խնդիրը իշխանափոխությունն է և ժողովրդավարական համակարգի ձևավորումը: Մի փոքր իդեալիստական կամ ուտոպիստական եմ գնահատում Մովսեսի մոտեցումները, քանի որ այս պահին այլ խաղացողներ չկան: Անհրաժեշտ է Լևոն Տեր-Պետրոսյանին օգտագործել որպես գործիք և ազատվել Սերժից: Հետո արդեն կերևա: Մեծ հաշվով` ես դեմ չեմ Մովսեսի մոտեցումներին, բայց դա, ըստ իս, պրագմատիկ չէ: Լուսինեն էլ է դա ասում: Ես հակաիշխանական եմ, Լուսինեն էլ, Մովսեսն էլ: Պարզապես Լուսինեն մոլի լևոնական է, իսկ Մովսեսը` ընդհակառակը: Կարելի է ասել, որ Մովսեսը մոլի հակասերժական ու հակալևոնական է: Տեսնել է պետք Մովսեսի դեմքը, երբ հեռուստացույցով կամ թերթի էջերից մեզ է նայում ուռած աչքերով Սերժ Սարգսյանը… Մենք կարծում ենք, որ կարևորը տեսակետների բախում լինի և ճշմարտությունը բացահատվի: Եվ ամենակարևորը` հրաժեշտ տանք այս ավազակապետությանն ու ավազակներին: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր կարծիք, որն ուղարկվում է բլոգին: Մեր ընթերցողները գնալով ավելանում են: Այսինքն մարդիկ փնտրտուքների մեջ են: Ուրեմն ամեն ինչ կորած չէ: Գրեք մեզ: Մենք խոստանում ենք բլոգի տեմպը պահել` «ամեն աշխատանքային օր առնվազն մեկ հոդված» սկզբունքով: Ողջունում ենք արտասահմանի մեր ընթերցողներին, ովքեր մեզ հետևում են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Անգլիայից, Էմիրատներից, Իրանից, Վրաստանից, Սինգապուրից, երմանիայից, Շվեդիայից և այլ վայրերից:

Արմեն Վարդանյան

пятница, 23 января 2009 г.

Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շուրջ

«Տեսակետ» բլոգը բազում մեկնաբանություններ է ստանում իր ընթերցողներից: Անկախ այն հանգամանքից, թե արձագանքներն ինչպիսին են՝ մենք դրանք տեղադրում ենք բլոգում:


Հիմնական արձագանքները գալիս են իմ այն հոդվածների վրա, որտեղ ես քննադատում եմ նաև Լևոն Տեր-Պետրոսյանին: Հիմնական մեղադրանքները հետևյալն են. ես հանիրավի եմ նույնացնում Սերժին ու Լևոնին, սխալ եմ անում, որ ցանկանում եմ նոր սերունդ գա, որովհետև դա ուտոպիա է և Լևոնին քննադատելիս` էմոցիաներով եմ առաջնորդվում, այլ ոչ թե փաստերով: Ես, բնականաբար, համաձայն չեմ այդ տեսակետների հետ և ևս մեկ անգամ կհիմնավորեմ, թե ինչու:
Այն որ ներկա ավազակապետության համակարգի հիմնադիրը Լևոն Տեր-Պետրոսյաննն է` դա անհերքելի է: Իսկ որպեսզի հիմնավորումը լինի` դիմենք հենց Լևոն Տեր-Պետրոսյանի ձևակերպմանը. ավազակապետությունն այն է, երբ իշխանությունը վերից վար կոռումպացված է և գործում են հանցավոր աշխարհի կանոնները: Իսկ ու՞մ հայտնի չէ, որ Լևոնի ժամանակ էլ իշխանությունը վերից վար կառումպացված էր և գործում էին հանցագործ աշխարհի կոնոնները: Վանոն ուներ Արմեն Տեր-Սահակյանի բանդան, որը մարդկանց ոչնչացնում էր: Սեփականաշնորհումը երբ սկսվեց` հիմնական միջոցները անցան Լևոնի եղբայրներ Թելմանի ու Պետրոսի, ինչպես նաև Վանո Սիրադեղյանի հովանավորյալ և ներկայում «քաղաքական վտարանդի» Խաչատուր Սուքիասյանի ձեռքը: Կարո՞ղ է այդպես չէր: Այս փաստարկների դեմ լևոնենք ասում են` մեր ժամանակ էլ կոռուպցիա կար, բայց այսօրվա պես համակարգված չէր: Միգուցե: Բայց դա արդեն ժամանակի խնդիր էր և պարզապես լևոնենք չհասցրեցին ավարտին հասցնել սեփականության ամբողջական տնօրինումը: Իսկ այն, որ լևոնենց ներսում կատաղի պայքար էր ընթանում` չէին թաքցնում նույնիսկ իրենք: Այսօրվա մտերիմ ընդդիմադիր ընկերներ Հրանտ Բագրատյանը, Խաչատուր Սուքիասայանը, Պետրոս Մակեյանը, Վանո Սիրադեղյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և այլք` 1995-ից 1998-ն ընկած ժամանակահատվածում մամուլի էջերից էին նույնիսկ իրար կոկորդ կրծում: Պատահական չէր, որ կարկառուն ՀՀՇ-ական վաղամեռիկ Էդուարդ Եգորյանը դուրս եկավ ՀՀՇ-ից և սկսեց գործել Վանո-Լևոն տանդեմի դեմ: Նույն Եգորյանը, ով Հայաստանի ներկա դատական համակարգի խայտառակ վիճակի հիմնական մեղավորներից էր` գիտակցել էր իր սխալը և խոսում էր, որ Լևոնի օրոք երկիրը գնում էր «նոմենկլատուրային կապիտալիզմի» ճանապարհով: Իսկ Բագրատյանն ու Գռզոն բացահայտ հայհոյում էին միմյանց: Ընդ որում` հրապարակավ: Նոմենկլատուրային կապիտալիզմը դա նույն ավազակապետությունն է, երբ իշխանությունը և բիզնեսը սերտաճած են ու գործում է Վանոյի «բեսպրեդելը»: Կարծում եմ նաև գաղտնիք չէ, որ ընտրակեղծիքների ավանդույթը ներդրվեց հենց ՀՀՇ-ի ու Լևոնի օրոք. ծեծուջարդ, քվեատուփերի գողացում, կամայական հաշվարկներ և այլն: Սրանք բոլորը 1995թ-ից են գալիս: Կեղծված առաջին սահմանադրությունը ամրապնդեց այն հոռի բարքերը, որոնք, այո՛, կատարելագործվեցին Ռոբերտի ու Սերժի կողմից: Դրա համար էլ ասում եմ, որ Սերժ-Լևոն հակամարտությունը 2008-ի ընտրություններում կեղծ էր: Պայքարն ընդամենը ավազակապետության ղեկը վերցնելու շուրջ էր: Սերժի կողքը հավաքվել էին ներկա թալանչիները, իսկ Լևոնի կողքը` նախկին թալանչիները, աբիժնիկները, խեղկատակները և քաղաքկան լուսանցքում հայտնվածները: Սերժենք հիմնավորում էին իրենց լափելու իրավունքը, իսկ Լևոնի շուրջ հավաքվածները ձգտում էին տիրել իշխանական լծակներին: Խոսքը ժողովրդի մասին չէ, ով Սերժի համակարգից զզված, իմ կարծիքով, այնքան էլ չմտածեց, թե ում միջոցով ազատվի նրանից և մասամբ ձայն տվեց նաև Լևոնին: Խոսքս այն մարդկանց մասին է, ովքեր Լևոնի շուրջ չպիտի հայտնվեին, եթե, իրոք, գաղափարական մարդիկ են: Շիրխանյան Վահանը 98-ի իշխանափոխության առաջամարտիկներից էր և Լևոնի դեմ էր խոսում Ղարաբաղը հանձնելու թեմայով, իսկ հիմա դարձել է Լևոնի վկա: Գառնիկ Մարգարյանին 96-ի նախագահական ընտրություններից հետո լևոնենք մի լավ ծեծեցին, իբր թե Վազգեն Մանուկյանին աջակցելու համար, իսկ հիմա այդ գառնուկ ախպերը Լևոնի վկա է դարձել: Գռզոն ու Հրանտ Բագրատյանը 98-ին միմյանց մեղադրում էին տնտեսությունը թալանելու և ապաշնորհ վարչապետ լինելու մեջ, իսկ հիմա միասին, ուս-ուսի տված խոսում են սահմանադրական կարգը վերականգնելու մասին: Այդ որ՞ կարգը: Այն կարգը, որ Վանո՞ն էր սահմանել ու մարդկանց գողանում էին անհասկանալի պատճառներով, թե՞ այն կարգը, որ Հրանտ Բագրատյանն էր սահմանել ու տնտեսությունը սեփականաշնորհում էր իր եղբայր Մհեր Բագրատյանի /MAX GRUP/ անունով: Թե՞ այն կարգը, երբ երկրի շինարարությունը միայն Պետրոս Տեր -Պետրոսյանը պիտի իրականացներ, կամ էլ Պարսկաստան միայն Թելման Տեր-Պետրսյանը պիտի մետաղ արտահաներ: Հիմա էլ նույն վիճակն է, պարզապես թելմաններին ու գռզոներին փոխարինել են սաշիկներն ու միշիկները: Սերժը Լևոնի ավազակապետությունից է օգտվում և, այո՛, կատարելագործում նույն այդ ավազակապետությունը: 98-ից հետո էլ, երբ Լևոնը հեռացավ /ավելի ճիշտ` հեռացրին/, նույն ընտրակեղծիքներով անցան բոլոր մակարդակի ընտրությունները: Դրա համար եմ ասում, որ նոր սերունդ է պետք:
Մեր հարգարժան ընթերցողներից մեկը գրել էր, որ նոր սերնդի գաղափարը չի աշխատում, որովհետև խաղացողները սրանք են: Հետո ինչ, որ սրանք են: Հո՞ մենք չենք դատապարտված: Իսկ այն, որ Լևոնն իր հետ նոր սերունդ էր բերելու` դա խոշորագույն բլեֆ է: Տեսանք, թե ովքեր ակտիվացան և ում էր ապավինում Տեր Պետրոսյանը. Վանո /ծափահարություններ/, Բաբկեն Արարքցյան, Արա Սահակյան, Գագիկ Ջհանգիրյան /ով, ի դեպ, 1995-ից հիմնադրեց ընտրակեղծիքների արատավոր համակարգն ու իրագործեց այն որպես ԿԸՀ փոխնախագահ/, գեներալ Մանվել Գրիգորյան /ով Էջմիածնի ֆեոդալն է ու 10 տարի Քոչարյանի ու Սերժի հետ վայելել է ավազակապետության պտուղներն ու իր լուման ներդրել ավազակապետության կայացման գործում/, Լեդի Հակոբ /ով բանդիտ ու սուտինյոր է և կրկին վայելում էր ավազակապետության հյութեղ պատառները/, Սասուն Միքայելյան /ով թալանում էր Հրազդանի շրջանը և պարտաճչանաչ կերպով ընտրակեղծիքներ կազմակերպում Սերժի ու Ռոբերտի իշխանության տարիներին/, Մյասնիկ Մալխասյան /ով ՀՀԿ-ի ցուցակով էր պատգամավոր դարձել 2007-ին, իսկ մինչ այդ հաճույքով ընտրակեղծիքներ էր իրականացնում իր հայրենի Ապարանում` հօգուտ իշխանությունների/ և այլն: Հիմա սրա՞նք են նոր սերունդ , թե՞ իր եղբորը գաղափարապես դավաճանած Արամ Զավենի Սարգսյանը, թե՞ անհասկանալի գաղափարների տեր ու քաղաքականապես անմեղսունակ Ստեփան Դեմիճյանը, թե՞ քաղաքական «պուտանկայի» կարգավիճակ ունեցող Հմայակ Հովհաննիսյանը: Բայց չէ՞ որ այս մարդիկ էին հարթակի վրա: Լևոնենց ու սեժենց տարբերությանը բովանդակային առումով, հետևաբար, գոյություն չունի: Մի բանով էր Լևոնն ուզում տարբերվել Սերժից` քիրվայութմաբ, այն էլ Սերժը դա էլ իրականացրեց ու դրա համար է, որ Լևոնը տուն է գնացել: Այնպես որ, չարժե ընտրություն կատարել վատագույնի ու վատագույնի միջև` ինչ «գույն» էլ որ լինի այդ վատը: Պետք է առաջ նայել: Լևոնական շարժումն ընկավ, քանի որ անձի վրա էր հիմնված և գաղափարական չէր: Այսինքն, զուտ էլեկտորալ շարժում էր դա և երբ հաղթանակը չապահովվեց` Լևոնը գնաց տուն: Վերջ: Հիմա էլ չարժե ժամանակ ծախսել լևոնենց վրա: Պետք է մտածել, թե ինչպես ստեղծել նոր համակարգ և այդ նպատակին հասնելու համար` ինչպես տապալել սերժական ավազակապետությունը: Սա է մեր գործը: Թե չէ Լևոն, Սերժ, Ռոբ, Դոդ, Մուկ, Սարգսյան Տիկո… Յախք…

Մովսես Կարապետյան

Հ.Գ.: Ինչ վերաբերում է մեր ընթերցողի այն հարցին, թե ինչո՞ւ պիտի Սերժի ու Լևոնի համար փորձություն լինի Երևանի քաղաքապետի ընտրությունները` շատ պարզ: Գործող իշխանությունն ու ընդդիմությունը պետք է խաղի մեջ մտնեն: Եթե Լևոնը խուսափի մտնել երևանի ընտրությունների մեջ, ապա վերջնականապես դուրս կմղվի քաղաքական դաշտից, որովհետև կստացվի, որ ընդդիմություն կոչվածը տուն է գնացել: Իսկ եթե լևոնենք մտնեն պայքարի մեջ, ապա պարտության դեպքում Լևոնը կրկին դուրս է մղվում դաշտից: Իսկ որ իշխանությունները կգնան տոտալ ընտրակեղծիքների` կասկած չկա: Ընտրակեղծիքներն էլ ևս մեկ անգամ կհարվածեն իշխանություններին: Այդ ընթացքում իշխանական թիմում ահագին «աբիժնիկներ» կհայտնվեն, թիմը կկիսվի և կմաշվի: Այսինքն, քաղաքապետի ընտրությունները կվարկաբեկեն և՛ սերժենց, և՛ լևոնենց: Սերժենց, որովհետև հերթական ընտրակեղծիքները կանեն, լևոնենց, որովհետև հերթական անգամ կպարտվեն /բա ո՞ւր մնաց «Հաղթելու ենք» կարգախոսը/: Իսկ պարտվողներին ժողովուրդն էլ չի վստահում: Վկան` Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի ճակատագրերը: Այնպես որ, Լևոնը հիմա վազգենիզացիայի կամ դեմիրճյանիզացիայի փուլի մեջ է: Իսկ Սերժն ինձ սովետի Չեռնենկոյին է հիշեցնում. հիվանդ և համակարգը կառավարելուն անկարող: Եվ ուերմն, նոր սերունդ է պետք, որպեսզի Նոր Հայաստան կառուցենք: Այդ նոր սերունդը ի հայտ կգա, իմ կարծիքով 2010 թվականից հետո: Այդ մարդիկ նոր չեն ծնվելու: Պարզապես հիմա խմորումների փուլ է: Ամեն ինչ իր ժամանաին կլինի: Իսկ այժմ հետևենք, թե ինչպես են մաշվում ու խաղից դուրս գալիս Սերժն ու Լևոնը: Մաշվելով` նրանք իրենց հետ կխորտակեն նաև այն ամբողջ կուսակցական բալաստը, որը հավաքված է կամ իշխանության, կամ էլ լևոնենց շուրջը:

Գարունն արդյո՞ք էլ չի գալու

Ներքոշարադրյալ հոդվածի հեղինակը Philosopher անվամբ ներկայացող մեր ընթերցողն է, ում մենք հայտնում ենք խորին շնորհակալություն ակտիվորեն քննարկումներին մասնակցելու համար: Ի դեպ, «Տեսակետ» բլոգի հիմադիրների եւ ակտիվ ընթերցողների մեջ կան եւ՛ Լեւոն Տեր-պետրոսյանի համակիրներ, եւ՛ նաեւ այնպիսիք, ում համար ընդունելի չեն ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը: Անկեղծ ասաց մեր ընկերների մեջ նույնպես չկան Սերժ Սարգսյանի համակիրներ: Սակայն մենք գիտենք, որ գրեթե բոլոր պետական հիմնարկները սկսած նախագահականից, վերջացրած Ազգային Ժողովից ու կառավարությունից վաղուց դարձել են մեր մշտական ընթերցողները /միայն նախագահականից օրական գրանցվում է շուրջ 20, իսկ Ազգային Ժողովի շենքից՝ ավելի քան 100 մուտք/: Հարգելի նախագահականի աշխատակիցներ, պատգամավորներ եւ կառավարության ներկայացուցիչներ, եթե ցանկություն ունեք «Տեսակետ» բլոգում հանդես գալ Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ, ապա դուք նույնպես կարող եք Ձեր հոդվածները ուղարկել մեզ եւ դրանք առանց որեւէ խմբագրման կտեղակայվեն բլոգում:
-------------------------------------------------------------------------------------------------
Մովսես Կարապետյանի հոդվածը` «ԵԽԽՎ-ի որոշմանը ապասելիս. ու՞մ էր ձեռնտու մարտի 1-ը» , բավականաչափ հակասական և անտրամաբանական ստացվեց: Պարզաբանեմ` ինչու:
Նախ, եթե նկատած լինեն շատերը, սույն հոդվածը ուներ իր վերնագիրը, որտեղ առաջին մասում խոսվում էր ԵԽԽՎ-ի մասին: Սակայն, նյութը ընթերցելուց հետո, ես հասկացա, որ հեղինակ Մովսեսը ոչ միայն մտադրություն չուներ խոսելու ԵԽԽՎ – Հայաստան թեմայով, այլ կրկին վերադարձել էր իր սիրելի թեմային` քարեր, սարեր, դարեր` Տեր-Պետրոսյանի ուղղությամբ:
Նախորդի նախորդ հոդվածի մեկնաբանության մեջ ես առաջարկել էի Մովեսին հրաժարվել Տեր-Պետրոսյանի ուղղությամբ քարեր գլորելուց և ձեռնմուխ լինել հետաքրքիր հրապարակումներով «Տեսակետ» բլոգը ավելի ընդգրկուն և հաճելի դարձնելուն, որ հանկարծ մարդիկ մտնեն ու չմտածեն յուրովի` կրկին նույնը:
Բայց հարգելի Մովսեսը` հետամուտ չլինելով իմ առաջարկին` փոխել է սեփական ոճը` այն դարձնելով ավելի ընդգրկուն և ավելի բազմաշերտ, կրկին, այս անգամ արդեն Սերժ Սարգսյանինի ու Ռ.Քոչարյանին էլ միացնելով, ստեղծեց մի շիլա-շփոթ, որտեղ բառի բուն իմաստով անկանոնություն է և վերջ…
Բանից պարզվում է, որ Մովսես Կարապետյանը միանգամայն համաձայն է, որ դատապարտվեն բոլորը. դատապարտվեն` չգործած հանցանքի համար, քանի որ ինքը` վերոհիշյալ հոդվածի հեղինակը, վստահ է, որ այդ մարդիկ արել են այնպիսի բաներ, որոնց համար նրանց պարտադիր պիտի դատապարտել:
Այսինքն` Մովսեսը, ատելություն տածելով Տեր-Պետրոսյանի և նրա շուրջ համախմբված մարդկանց հանդեպ, համաձայն է, որ բոլորը դատապարտվեն:
Հոդվածը, որը իմ ուշադրությունը գրավեց, շատ տարօրինակ էր:
Հեղինակը պնդում է, որ Տեր-Պետրոսյանը ժողովրդին օգտագործում էր, որ իր կողմը քաշեր օլիգարխիային, կրիմինալին ու ուժայիններին: Աբսուրդը կատարյալ է: Բարեկա’մ, ինչո՞ւ չես սիրում փաստեր օգտագործել: Եթե սույն ժողովուրդը Տեր-Պետրոսյանի համար գործիք լիներ, ապա փետրվարի 26-ին իշխանությունը վերցված էր, առավել ճշգրիտ` 1998 թվականի փետրվարի 3-ը չէր լինի:
Ու Դուք, տեսնելով այս ամենը, դեռ շարունակո՞ւմ եք այդ «միտքը» պնդել…
Մյուս անհեթեթ միտքն այն է, որ Լևոնը տանը նստած սպասում էր… չեմ էլ հիշում ինչեր էիք գրել:
Միայն Քոչարյանն էր, որ չեր ուզում տեսնել, որ Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ էր. փաստորեն` Ռոբերտ Քոչարյանի նման մտածում է նաև Մովսես Կարապետյանը, որը ոչ թե չի ըմբռնել, որ Տեր-Պետրոսյանին տնային կալանքի էին ենթարկել, այլ չի ուզում տեսնել փաստերը: Քանի որ նա էլ, ի թիվս շատերի, կերազեր` Տեր-Պետրոսյանին մի խումբ ռոմանտիկների ձեռքով կրակված տեսնել:
Մյուս անհեթեթության գագաթնակետին անցնելուց հետո փակենք այս հոդվածը: Մովսեսը վստահ է, որ Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը մարտի մեկը օգտագործում են, որ մնան քաղաքական ասպարեզում:
Փաստորեն, Ալիկ Արզումանյանը, Շանթ Հարությունյանը, Հակոբ Հակոբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Միքյաել Հայրապետյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սուրեն Սիրունյանը, Պետրոս Մակեյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Արամ Բարեղամյանը և բոլոր քաղբանտարկյալները խնդրել են Սերժ Սարգսյանին, որ իրենց բանտերը նստեցնի, որ ինչ է` Տեր-Պետրոյսանը մնա քաղաքական ասպարեզում: Տրամաբանությունը «աշխատում է 100-ի վրա»:
Ուրեմն, ուզում եմ սահմանափակել այս անհեթեթ բանավեճը և վերջին անգամ Մովսեսին առաջարկել փոխել ոճը: Փոխել ու պատեհ-անպատեհ առիթներով չվարկաբեկել Տեր-Պետրոսյանին, այն էլ անհիմն ձեւով:
Ոճի փոփոխությունը կնպաստի Ձեր իսկ բլոգի ավելի իմաստալից դառնալուն, քանզի մի քիչ արդեն կարծես սկսվում է ռեսուրսի սպառումը` ազդելով մարդկանց «աշխարհայացքի» վրա:
Հ.Գ. Մեկ դիտարկում անելով` ասեմ, որ Տեր-Պետրոսյանի նման քաղաքական գարծիչ և գիտնական, եթե ունենային Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան և այլն, ապա այդ երկիրը հիմա կլիներ աշխարհի ամենահզոր պետությունը:
Տեր-Պետրոսյանի պես կալիբրի գործիչ մենք մեր ողջ պատմության մեջ ունեցել ենք հաշված թվով` Տիգրան 2-րդ, Պապ, Աշոտ 1-ին, Լևոն 2-րդ, Հեթում 1-ին:
Բայց մեր ժողովուրդը մեծություն չի սիրում: Սովոր ենք ստրուկի կարգավիճակին …
Philosopher

четверг, 22 января 2009 г.

Քաղաքական պուտանկեքի խրախճանքը

Շատ սարսափելի ժամանակներում ենք ապրում: Ամեն ինչ խառնվել է իրար: Արժեքներն ու բարքերը կատաստրոֆիկ անկում են ապրում: Հերոսները դարձել են հակահերոսներ և հակառակը:
Ադրբեջանական հատուկ ծառայությունների Նարիմանով ծածկանունով Սերժը դարձել է ՀՀ նախագահ, Մուկը դարձել է քաղաքական դեմք, բռնաբարության հոդվածով դատված Դոդի Գագոն / «Դոլչե Գաբանան»՝ ինչպես նրան անվանում են անեկդոտներում / խոսում է երիտասարդության և կրթության մասին, շարքային Սաշիկը դարձել է բիզնեսմեն` իջնելով ԿՌԱԶ-ի ղեկից, պեդոֆիլ վարչապետ Տիգրանը խոսում է աստվաճաշնչից և այլն, և այլն:
Վերջերս շատ է շրջանառվում «քաղաքական պուտանկա» բառակապակցությունը: Ասեմ, որ շատ արդիական բառակապակցություն է, որը Լեդի Հակոբն է ասել պատգամավորների մասին: Չգիտեմ, թե ում է ի նկատի ունեցել Հակոբը, բայց երբ թերթում էի օրվա մամուլը` մի շատ ուշագրավ հրապարակման հանդիպեցի:
Ղարաբաղում թերթերը մի քիչ ուշ են հասնում, այդ իսկ պատճառով մի փոքր ուշացումով եմ արձագանքում «Առավոտ» օրաթերթի ուրբաթ օրվա համարում տեղ գտած մի հոդվածի, որի հերոսը բառի ուղղակի և քաղաքական իմաստով պուտանկա է, ով այսօր դարձել է բարձրաշխարհիկ մի կին: Այդ կինը Դոդի Գագոյի ցուցակով պատգամավորուհի դարձած Նաիրա Զոհրաբյանն է: Նա այնպիսի անկեղծությամբ էր ներկայացել և անպես անմեղ էր փորձել ձևանալ, որ ստիպված պիտի անդրադառնանք սույն շարքային պուտանկայի կյանքի որոշ մանրունքներին: Ախր սրանց նմանները փոխարեն ձեն-ծպտուն չհանեն` հլա մի բան էլ ինքնագովազդվում են ու խոսում են բարոյականությունից, սկզբունքներից, արժանապատվությունից…Կարծում եմ Նիկոլ Փաշինյանն ավելի լավ կբնութագրեր Նառային, սակայն դա չի արել էթիկայից ելնելով, սակայն ես կփորձեմ լրացնել այդ բացը: Պուտանկեքի հետ էթիկա չի կարելի խաղալ:
Եվ այսպես, ի՞նչ էր բացահատում Նառա տոտան «Առավոտի» էջերից: «Ինչ-որ քայլ անելիս երկար եմ մտածում, նույնիսկ լրագորղ աշխատած տարիներին, երբ հարցազրույց պետք է անեի որևէ քաղաքական գործչի հետ, խուսափում էի սրճարաններում նրանց հետ զրուցել,- սեփական աղջկական ու մասնագիտական անաղարտությունն է փորձում ներկայացնել Ն.Զոհրաբյանը` ձեռքի հետ դատապարտելով բամբասանքը ու դրանով փորձելով նախապես պաշտպանվել: Նառան, կաելի է ասել, որ ինքնախոստովանական ցուցմունք է ներկայացրել: Բոլորն էլ գիտեն, որ Նառան եղել է /և կա/ Մուկի` Հովիկ Աբրահամայանի քածը և ձեռքի հետ զբաղվել է Մկան PR-ով` նույնիսկ երբ աշխատում էր ընդդիմադիր «Հայկական Ժամանակ» օրաթերթում: Նառան ճիշտ է ասում, որ չի սիրում քաղաքական գործիչների հետ հանդիպել սրճարաններում: Նառայի հանդիպումները առնվազն սաունաներում են անցնում:
Ասում են` Նառան բավական ագրեսիվ սեքսի կողմնակից է: Իր պաշտոնական ամուսին, գրող Սամվել Մկրտչյանի հետ սադոմազոխիստական սեքսով նրանք զբաղվում էին նույնիսկ բազմաթիվ ներկաների առկայությամբ: Սամվելը ծեծում էր Նառային, իսկ վերջինս դրանից հաճույք էր ստանում: Իսկ ծեծում էր «ռագանոսեց» Սամվելը Նառային, որովհետև կասկածում էր, որ Նառան սրա-նրա հետ է քնում: Մեր այս խոսքերը Նառան «Առավոտի» նշյալ հոդվածում հաստատել է. «Ես շատ տոկուն եմ ֆիզիկական ցավի հանդեպ, սակայն հոգեկան ցավը դժվար եմ տանում»,- ակամայից բացահայտումներ է անում սադոմազոխիստ պատգամավորուհին:
Մազոխիզմի այդ դրսևորումները 10-15 տարի առաջ էին: Իսկ հիմա Նառան թանկանոց պուտանկա է դառել. Մկան գործերով է զբաղվում, պատգամավորուհի է դարձել, Դոդին է գովերգում ու հարցազրույցներ է տալիս:
Արտաքինից մոնղոլ-թաթարուհու հիշեցնեղ Զոհրաբյանը, նույն այդ հոդվածում տողատակերով հաթաթա է տալիս իր տերերին: Այդ հաթաթաները, այսօրվա բարքերից ելնելով, կարելի է նույնիսկ քաղաքական գնահատել:
Այսպես. «Նողկում եմ ստախոս, տգետ և ժլատ տղամարդկանցից: Ժլատ տղամարդը բնության ամենամեծ «չեպեներից» է»,- տարբեր տիպի տղամարդկանց ճաշակածի «բարձունքից» իր մոտեցումներն է կիսում երբեմնի«ընդդիմադիր» Նաիրա Զոհրաբյանը:
Թողնենք այն հարցը, թե ճիշտ գնահատական է տալիս Նառան տղամարդկանց, թե՞ ոչ: Մեզ հետաքրքրում է հարցի «քաղաքական» կողմը:
Հրապարակային դաշտում Նառայի կյանքում 3 տղամարդ կա` պաշտոնական ամուսին Սամվելը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավոր Դոդի Գագոն և քոքված սիրեկան Մուկը: Հիմա եթե Նառան դժգոհում է ժլատությունից` ուրեմն Դոդի Գագոյին է «նամիկատ» անում, որովհետև, ասում են Մուկը միշտ էլ լավ է մուծվում:
Տգիտության մասով Նառան, երևի նույն Մկանն էր ակնարկում, քանի որ վերջերս պարզվեց, որ Մուկը ռուսերեն երկու բառ չի կարողնում ճիշտ գրել:
Դե իսկ ստախոսության մասով, երևի Նառան «օֆիցիալ» Սամվելի հետ էր թերթի էջերից «ռազբիրատ» անում: Դատելով այն հանգամանքից, որ տղամարդու ժլատության անթույլատերելիության թեզը հայտնվել էր Նառայի մասին պատմող նյութի նախաբանում` կարելի է ենթադրել, որ Մուկն ու Դոդը սկսել են քցիբություն անել: Դե Նառան էլ դժգոհում է ու ասում, որ դա «չեպե» է: Նառային ասենք, որ շատ պետք չէ նյարդայնանալ. Մուկն ու Դոդը մազերը կրակել են տվել ու ցանկանում են նախագահ-վարչապետ դառնալ: Նառան եթե մի քիչ համբերի, ապա կարող է և բարձրացնել իր «ստատուսը»: Համ էլ տնտեսական ճգնաժամի պայմաններում բոլորն էլ ժլատանում են` այդ թվում և օլիգարխները, ու պետք չէ բ…-ի լաց դնել թերթի էջերից ու բացահայտել, որ Գագիկ Նիկոլայեվիչը /դե Դոդի Գագոն, էլի/ իր ֆրակցիայի անդամներին ծրարով փող բաժանելը դադարեցրել է:

Արմեն Վարդանյան

Հ.Գ.: Նույն հոդվածիցից պարզ դարձավ, որ Նառան կին մրցակիցներ ունի և նրանց «կծում» է` ֆրեյդական մեղադրանքներով: «Այն կանայք, որոնք զուրկ են տղամարդու ուշադրությունից, չսիրված են, շատ վտանգավոր են նաև քաղաքականության մեջ»,- «նամիկատներ» է անում ժամանակին «Հայակական ժամանակում» «լեվի» փողով հոդվածներ գրող Նաիրա Զոհրաբյանը: Կարելի է ենթադրել, որ «նամյոկն» ուղղված էր տղամարդու «աուրա» ունեցող, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ով, բազմիցս եմ լսել, երբ հայտնվում է էկրաններին, ապա ստանում է «Ձի» որակումը: Հայտնի է նաև, որ Հրանուշն իր կյանքում տղմարդ չի ունեցել: Հետևաբար, Նառան «կծում» է հենց իր կոալիցիոն գործընկերուհուն: Այսինքն, ճիշտ են այն խոսակցությունները, որ Բարգավաճն ու ՀՀկ-ն «հագած» են իրար: Նառան էլ իր փայով է «հագնում»՝ մինչև այդ հասցնելով «հագնվել» Մուկի կողմից /Դոդը «գաբարիտներով» հարմար չէ/: Բայց վերջերս մրցակից է հայտնվել Նառային: Մուկը մամուլի խոսնակ է նշանակել հեռուստահաղորդավար Մերի Շահինյանին, ով ավելի ջահել է ու Նառայից էլ սիրուն, բայց ի տարբերություն Նառայի, մի քիչ խամ է ու այստեղ Նառան կարող է «քցել» Մերիկոյին: Տեսնենք, թե հարեմում ինչպես կընթանան գործերը: Պարզապես ցավալի է, որ այս մարդիկ են օրենսդիրները և ժողովրդի ճակատագիր են որոշում:

среда, 21 января 2009 г.

ԵԽԽՎ-ի որոշմանը ապասելիս. ու՞մ էր ձեռնտու մարտի 1-ը

Այս օրերին ամենաշատ քննարկվող թեմաները «7-ի գործն» ու ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հավանականությունն են:
Անկեղծ ասած, իմ անձնական շփումները ցույց են տալիս, որ «7-ի գործը» հանրության լայն շերտերին բացարձակապես չի հետաքրքրում: Ճիշտ է, ցավալի է, որ կան մարդիկ, ովքեր իրենց քաղաքական հայացքների համար են բանտրակվել և ես դա դատապարտում եմ: Բայց կան մարդիկ ովքեր, իրոք, արժանի են դատապարտման: Այլ բան է, որ նրանց դատապարտողներն էլ են արժանի դատապարտման: Ի՞նչ տարբերություն կա բազում հանցագործություններ կոծկած, «պարուսույց» գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և ոչ պակաս հանցագործ Գագիկ Ջհանգիրյանի միջև: Ի՞նչ տարբերություն Լֆիկ Սամոյի ու Լեդի Հակոբի միջև /նրանք, կարծեմ, քավոր-սանիկ են նույնիսկ/: Ի՞նչ տարբերություն Գալուստ Սահակյանի ու Սասուն Միքայելյանի միջև: Ի՞նչ տարբերություն ցանկացած հաբռգած գեներալի ու իշխանական կերակրատաշտից տարիներով սնված Մյասնիկ Մալխասյանի միջև: Ի՞նչ տարբերություն «Ֆլեշի» Բարսեղ Բեգլարյանի ու Գռզոյի միջև: Այնպես որ , եթե հաղթեին լևոնենք, ապա հիմա «7-ի գործով» կանցնեին Սերժը, Ռոբը, Լֆիկը, Ֆլեշ Բարսեղը, Գալուստ Սահակյանը և այլոք: Հիմա «հաղթել» են սերժենք ու դատում են մյուսներին: Ավազակապետական երկու թևեր միմյանց դեմ էին դուրս եկել: Արդյունքում՝ 10 զոհ. Լևոնը տուն էր գնացել, Ռոբը` ասուլիս էր տալիս, իսկ Սերժը` Մարտի 1-ից հետո մի քանի օր չէր երևում հեռուստաէկրաններին /դա լրիվ Սերժի ոճի մեջ է, քանի որ հոկտեմբերի 27-ին էլ ինքը «չկար»/: Ինձ ավելի շատ մտահոգում է ԵԽԽՎ-ի բանաձևը: Որպես ՀՀ քաղաքացի ես չէի ուզենա, որ Հայաստանը զրկվեր ձայնի իրավունքից: Սերժի, Ռոբի ու Լևոնի «կերածների» համար` մեր ժողովուրդը չպիտի պատժվի: Ու քանր որ ամբողջ այս թամաշան «մարտի 1-ի» շուրջ է` եկեք տեսնենք, թե ու՞մ էր դա ձեռնտու:
Շահագրգիռ անձ թիվ 1 ` Ռոբերտ Քոչարյան: Հանգամանքների բերումով Ռոբի անվտանգության երաշխավորը դարձավ Սերժ Սարգսյանը: Այսինքն` Սերժի նախագահ դառնալը Ռոբի համար խիստ անհրաժեժշտ էր: Իսկ քանի որ Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը փետրվարի 19-ից հետո օր-օրի ուժեղանում էր, ապա Ռոբերտին այլ բան չէր մնում, քան ուժով իշխանությունը Սերժին հանձնելը: Եթե Մարտի 1-ը չլիներ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր ժողովրդական զանգվածներին ուղղորդել դեպի Սահմանադրական Դատարան, իսկ Գագիկ Հարությունյանը, որպես «ցռան» պաշտոնյա, կարող էր չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները և նշանակել 2-րդ փուլ: Այդ դեպքում Սերժը շանս չէր ունենա: Ռոբերտը սա հաշվել էր ու նաև գիտեր, որ Հարությունյան Գագոն կարող է սեպարատ խաղ սկսել Լևոնի հետ ու ընդունել մի ոչ իշխանահաճո որոշում, ինչպես որ 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Ամփոփենք. Ռոբերտը այլընտրանք չուներ: Եթե Լևոնը դառնար նախագահ, ապա իրեն կբռնեին և կունեզրկեին: Հետևաբար, Մարտի 1-ը Ռոբերտի փրկությունն էր:
Շահագրգիռ անձ թիվ 2 ` Լևոն Տեր-Պետրոսյան: Լևոնի հույսը իշխանական բուրգը փլուզելն էր: Նա հույս չուներ, որ իրավական ճանապարհով մի բան կստացվի: Դրա համար կազմակերպվում էին շուրջօրյա հանրահավաքներ: Ժողովուրդը Լևոնին պետք էր որպես գործիք: Օպերայի հրապարակը մարդաշատ պահելով` Լևոնը ցանկանում էր իր կողմը քաշել ուժայիններին, կրիմինալին, օլիգարխներին: Նա հասկացնում էր, որ անցեք այս կողմ և ձեզ ոչինչ չի լինի: Այդ ծրագրի շրջանականերում էր «Ման-վել, Ման-վել» գոռալն ու անտաղանդ պարը` ցուցարարների առջև: Լևոնի ծրագրերը սակայն խառնեցին իշխանությունները: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանների հարձակումը ցուցարարների վրա` չէր մտնում Լևոնի պլանների մեջ: Բայց քանի որ «պրոցես պաշոլ», երեկոյան արդեն գնաց վճռական ճակատամարտը: Ոստիկանների ու բուն ցուցարարների միջև բախումներ չկային: Ես ինքս քաղաքապետարանի մատույցներում էի: Կռիվը Պրոսպեկտի ու Լեոյի վրա էր: Այնտեղ էին և’ Մանվել Գրիգորյանի, և’ Ճոյտի, և’ Լեդի Հակոբի, և’ Սասուն Միքայելյանի, և’ Սմբատ Այվազյանի և այլոց կողմնակիցները: Լևոնը տանը նստած սպասում էր. եթե իր ընկերները հաղթեին, ապա ինքը կասեր, որ ժողովրդի միջոցով եկան իշխանության և դրա համար էր ժողովուրդը պահվում Մյասնիկյանի արձանի մոտ: Իսկ եթե լևոնենք չհաջողեին, ապա այդ դեպքում զոհերն ու վիրավորները կշահարկվեին, ինչը որ այժմ կոնգրեսականները հաճույքով անում են: Ու դա էր պատճառը, որ երբ զորքը հաղթեց` Լևոնն անմիջապես Նիկոլի միջոցով դիմեց ժողովրդին, որպեսզի ցրվեին տներով: Լևոնը գիտեր, որ «ճակատամարտը» տանուլ է տվել և իրեն ժորղովրդի դեկորացիան այլևս պետք չէր: Ամփոփենք. Մարտի 1-ը չէր պլանավորվել լևոնենց կողմից, բայց դեպքերի բերումով այն ձեռնտու դարձավ Տեր-Պետրոսյանի թիմին և այդ ճանապարհով շանս առաջացավ իշխանափոխության կամ էլ շահարկման միջոցով քաղաքական դաշտում մնալու:
Շահագրգիռ անձ թիվ 3` Սերժ Սարգսյան: Իմ դիտարկմամբ` Մարտի 1-ի ամենաշահագրգիռ անձը հենց Սերժն է, քանի որ որոշվում էր նախագահի հարցը: Չլիներ Մարտի 1-ը` Սերժը երբեք նախագահի աթոռին չէր նստի: Եվ ծիծաղելի է, երբ Սերժի կողմնակիցները նշում են, թե մարտի 1-ը Սերժին ձեռնտու չէր և այս ամնեի հետ ինքը կապ չունի: Եթե կապ չունի, ապա թող ազատ արձակի քաղբանտարկյալներին: Ի դեպ, ծիծաղելի էր նաև հետմարտիմեկյան ժամանակահատվածում Լևոն Տեր-Պետրոսյանի ռեվերանսները առ Սերժ, թե իբր տարանջատվիր մարտի 1-ից և «կեր» Ռոբին ու մենք քեզ կողջունենք:

Ամփոփենք. Մարտի 1-ի հիմնական 3 պատասխանատուները Հայաստանում նախագահ աշխատած 3 նախագահներն են, իսկ ամենապատասխանատուն Սերժ Սարգսյանը: Ժողովուրդը սրանց ձեռքը կրակն է ընկել:

Մովսես Կարապետյան

вторник, 20 января 2009 г.

Ռոբերտ Քոչարյանը ` գործողության մեջ

Չէ, իրոք, շատ ծանր է տանում Սերժի դավաճանությունը Ռոբերտ Քոչարյանը: Երիտթոշակառուն հայտնվել է այն ծեր մարմնավաճառի կարգավիճակում, ում էլ ոչ ոք ոչ մի բան չի ուզում անել: Բոլորը լքել են Ռոբերտին. Մուկն ու Դոդը մազերն առել ու մեյդան են ընկել, Սերժն ու Ռիտան /Միշիկի ձեռքը բռնած/ առավոտից իրիկուն միայն Ռոբին են հայհոյում: Էլ մարդ չմնաց: Դաշնակները էն գլխից են «պուտանկա» եղել ու միշտ էլ եղել են իշխանության /այլ ոչ թե Ռոբի/ կողքը` սկսած երիտթուրքերից, վերջացրած երիտհանրապետականներով: Բայց Ռոբը հույսը չի կտրել: Նախ, ինչպես վերլուծել էր իմ գործընկեր Արմեն Վարդանյանը` Քոչարյանը «Վիվասելի» Ռալֆ Յիրիկյանին է խաղի մեջ մտցրել: Բացի այդ Ռոբերտն ինքն էլ հանգիստ նստած չէ. Մոսկվա է գնում, Պուտինի մոտ է բարեխոսվում ու Սերժից բամբասում: Քոչարյանի հույսը նաև այն է, որ նախկին արտգործխնախարար Վարդան Օսկանյանը կարողանա «ռասկրուտկա» լինել: ճիշտ է Վարդանն էլ է սփյուռքահայ, ինչպես Ռալֆը, բայց Վարդանը քաղաքացիության խնդիր չունի ու ինքն է իր սեփական խաղը խաղում ու նախագահի ամբիցիաներ դրսևորում: Սակայն ամեն դեպքում Ռոբերտը հույս ունի, որ Վարդանի օրոք գոնե իրեն չեն «մորթի», ինչպես Սերժի պարագայում: Չմոռանանք, որ Ռոբերտի երազած նախագահը ոչ թե Սերժն էր, այլ` հենց Վարդան Օսկանյանը: Դրա համար էլ ստեղծվել էր «Բարգավաճ Հայաստանը», որպեսզի թույլ չտրվի ՀՀԿ-ի միանձնյա կառավարում: Սակայն Սերժը Ռոբերտին այն ժամանակ «քցեց»: Ու հիմա Քոչարյանը հույս ունի, որ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Վարդանը կարող է հակակշռել Սերժին:
Անկախ ամեն ինչից` Վարդանը ակտիվանում է: Նա էլ Ռոբերտի պես նախ արտաքին վոյաժներ է կազմակերպում. Եվրոպա, ԱՄՆ և այլն: Մշտապես թափթփված մազերով Վարդան Օսկանյանի շուրջ համախմբվող ուժերը կարծես նշմարվում են. նախկին դաշնակ Ռուբիկ Հակոբյան, նախագահի չկայացած թեկնածու Արման Մելիքյան, Սերժին քշած ու Սերժից քաշված Սյամո Բաբայան, Հովհաննես Հովհաննիսյանին քլնգելու վրա մասնագիտացած Էդուարդ Անտինյան, Աբո Բազեյան, ռամկավար Հարութ Առաքելյան և այլն: Նշված մարդիկ նույնիսկ համատեղ քեֆ են արել հին Նոր Տարվա օրը` հայտնի ռեստորաններից մեկում: Բացակայել է միայն Վարդան Օսկանյանը, քանի որ գտնվում է Ամերիկայում, բայց քեֆն ընթացել է «Օսկանյան՝ նախագահ» կարգախոսով:
Ահա այս ուժերը, եթե դառնան գործոն, մտածում է Քոչարյանը, ապա ինքն էլ կփրկվի. համ Սերժին «ֆուկ» կանեն, համ էլ Լևոնը չի գա: Իսկ եթե ստացվի, ապա կարելի է նույնիսկ կպնել օսկանյանական «վագոններին», և ազգային հարցերը շահարկելով՝ գալ իշխանության, մանավանդ որ Սերժի քիրվայությունը այդ հնարավորությունը տալիս է: Օսկանյանի ակտիվացումը շատ հնարավոր է, որ համընկնի «Բարգավաճ Հայաստան»-ՀՀԿ հակամարտության ակտիվ փուլի հետ: Եթե Սերժը որոշի «ուտել» Դոդի Գագոյին, իսկ վերջինս էլ չկարողանա դիմադրել, ապա «Բարգավաճ Հայաստանին» այլ բան չի մնա, քան կպնել օսկանյանական ուժերին: Այդ դեպքում արդեն 120-ամյա պառաված օրիորդ դաշնակցությունը նույնպես դուրս կգա կոալիցիայից /եթե չգա էլ, ապա կհանեն/ և կմիանա «հեղափոխականներին»: Սերժը կմնա ԱԽՔ Արթուրիկի ձեռքը բռնած: Թե ինչ կլինի հետո, դեռ պարզ չէ: Բայց պարզ է, որ փետրվարից գործընթացներն ակտիվանալու են: Օսկանյանով կամ առանց նրա` Քոչարյանն ուզում է վերադառնալ ու կախվել տուռնիկից: Իսկ միգուցե Քոչարյանն, իրոք, կախվի, բայց մեկ այլ տեղից: Ասենք` մեխից: ինչպես, որ նախկին ֆուտբոլիստներն են «բուցիները» կախում: Կարծում եմ, վատ միտք չէ:
Մովսես Կարապետյան
Հ.Գ.: Իմ ինֆորմացիայով, օսկանյանական «պրոյեկտին» կարող է միանալ նաև «Ժառանգությունը»` Րաֆֆի Հովհաննիսյանով: Այժմ Րաֆֆին էլ է ԱՄՆ-ում և հավանաբար այդ հարցերն են քննարկում Վարդանի հետ` Սերժի ԿԳԲ-շնիկական աչքից հեռու: Րաֆֆիին համոզելու գործին լծվել է նաև Կոմանդույուշչին` Սյամո Բաբայանը: Բանն այն է, որ Րաֆֆին ինքն է ուզում նախագահացու լինել, բայց նրան համոզում են, որ կոնսոլիդացիան Օսկանյանի շուրջ է գնում: Սյամոն, փաստորեն, չի կորցերլ նախկին «զակալկեն», և բիզնեսով զբաղվելուց բացի՝ քաղաքական խաղեր էլ է տալիս ու Քոչարյանի հետ ուզում է «կոլցո» օպերացիա իրականացնել:
Անկեղծ ասած, մի ձև է պետք գտնել ու սրանց բոլորին «կոլցոյի» մեջ գցել: Դա էլ թող նոր սերունդն անի: