пятница, 6 февраля 2009 г.

Տիկոյի ոսկու տենդը

Նախաբան
Հարգելի ընթերցողներ, երեկ մենք հոդված չկարողացանք տեղադրել զուտ «կազմակերպչական» խնդիրների պատճառով: Ինչպես գիտեք ես չորեքշաբթի օրը լպրծուն Մենուային ժամադրել էի Ստեփանակերտում: Մովսես Կարապետյանին էլ համոզեցի, որ գա: Սպասում էինք, որ Մենուան մի որևէ իր նման լպրծունի հետ կներկայանա: Բայց, ինչպես և ենթադվում էր, Մենուայի «պամպերսը» բավական ծանրացել էր և նա չեկավ հանդիպման: Չեկավ` չեկավ. «պամպերսն» իր գլուխը: Քյար մնաց Մովսեսի Ղարաբաղ գալը ու ես էլ, որպես իսկական ղարաբաղցի, առաջարկեցի Մովսեսին` գնալ Ստեփանակերտով ման գալու, իսկ հետո էլ «պօ կառաբախսկոմու» պատիվ անելու: Մովսեսի այն խոսքերը, որ Լուսինեն հաջորդ օրվա համար հոդված չի գրելու և լավ կլինի մի հոդված տեղադրենք ու հետո նոր գնանք ֆռալու` ես չընդունեցի: Ու հինգշաբթին մնաց առանց հոդվածի: Այդ առումով հայցում եմ մեր ընթերցողների ներողամտությունը:
Ինչ մնում է Մենուային, ապա ասեմ, որ իմ ասած շաբաթ օրը ուժի մեջ է: Ղարաբաղ գալուց լպրծունը վախեցավ: Հիմա տեսնենք Երևանում ինչպես է իրեն պահելու:
Եվս մեկ բան. մեր ղարաբաղյան «վոյաժից» տուժել էր նաև «մեկնաբանությունների» մասը: Մենք պարզապես չէինք կառավարում բլոգը և երբ կիսահոգնած վիճակում մեկնաբանությունները առանց ստուգելու տեղադրեցինք` պարզվեց, որ այնտեղ հայհոյանք կա: Մենք իհարկե, դրանք հանցեինք և հաճույքով հասցեագրում ենք ուղարկողին: Խոստանում ենք, որ էլ նման անպատասխանատու պահվածք չենք ունենա: Բայց դե հասկանում եք, ընկերս հազարից մեկ Ղարաբաղ է եկել, մի օր էլ կարելի է, Նառայի ասած, «չէպէ» ունենալ: Իսկ ներքևում արդեն կարող եք ծանոթանալ իմ նոր նյութին: Կարծում եմ հետաքրքիր կլինի:

Տիկոյի ոսկու տենդը

Հիմա արդեն պարզ է դառնում, թե ինչու էր ԿԲ նախագահ աշխատած տարիներին այժմյան վարչապետ Տիգրան Սարգսյանը բավական էժան վաճառել ՀՀ ոսկու պաշարները:
Օրերս այդ պեդոֆիլն այցելել էր ոսկու շուկա, որից հետո սկսեց խոսել այն մասին, թե իրեն նամակ են գրել ոսկու շուկայի աշխատողները և բողոքում են տիրոջից: Իսկ տերը «Վաղարշ և որդիներ» ընկերության ղեկավար Վաղարշն է:
Նախ այդ ընկերության մասին: Ասում են, թե այդտեղ փայատեր է տխրահռչակ Խոսրով Հարությունյանը, իսկ կազմակերպությունն այդ հանդիասնում է ՀՀ ոսկու ներկրման մոնոպոլիստը: Եվ ուրեմն, եթե պեդոֆիլ Տիկոն որոշել է գրոհել Վաղարշի վրա, ապա հետևյալ պատճառները կարող են լինել.
1. Խոսրովին «քցում» են` իշխանությանը վատ քծնելու ու մարտական բեղերը ոչ պատշաճ կերպով օգտագործելու համար: Բայց դա քիչ հավանական է: Խոսրովը «մեռավ» իշխանությանը քծնելով ու հեռուստաէկրանների վրա թքելու միջոցով իրենց զայրույթն արտահայտող հեռուստադիտողներին իր «պադոշ» երեսը դեմ տալով: Այս տարբերակը քիչ հավանական է: Կրկնեմ` Խոսրովը «ամենադիշովի» պատվերները անմռունչ կատարում է և օր ծերության քաղաքական պուտանկութուն անում հասարակության աչքի առջև ու իր հացը վաստակում է «արդարաբար»:
2. Քանի որ Տիգրան Սարգսյանի «Լիսկա» օպերացիան անհաջող ավարտվեց /պեդոֆիլին փչացրին ու ցույց տվին իր տեղը «վոզլե պառաշի»/` ուստի Տիկոյին մի սյուժե էր պետք, որտեղ ինքը Ռեմբոյի ոճով գրոհում է չար սեփականատիրոջ տարածք ու փրկում գերի ընկածներին /առևտրականներին/: Ու քանի որ Տիկոյի թուրը միայն Խոսրովի բիզնեսի վրա կարող է թափ տրվել, հետևաբար, թիրախ էր ընտրվել ոսկու շուկան: Բայց այս սցենարն էլ քիչ հավանակն է: Ճիշտ է Խոսրով Հարությունյանը ժամանակին Տիկոյի մոտ քարտուղարուհի է աշխատել /երբ Սարգսյան Տիկոն ԱԺ-ում հանձնաժողովի նախագահ էր/ և կարող էր Տիկոն իր նախկին քարտուղարուհուն խնդրել, որ հիմա էս է պետք, բայց դե դժվար Խոսրովը թույլ տար պեդոֆիլին իրեն այդպես «չուլ» սարքել: Մնում է երորդ տարբերակը:
3. Իրականում որկու շուկայի տիրոջ փոփոխություն է նախատեսվում: Երբ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը վաճառում էր ՀՀ պահուստային ոսկիները` ոսկու 1 ունցիայի գինը միջազգային շուկայում 365 դոլարի կարգի էր: Այժմ 1 ունցիան արժե ավելի քան 900 դոլար: Իսկ երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ՀՀ ոսկու պաշարների վաճառողն ու գնորդը նույն Տիկոն է եղել, ապա արդեն հասկանալի է դառնում, որ ոսկու հարցում պեդոֆիլն անձնական շահագրգռվածություն ունի` մեկին երեք: Բանն այն է, որ ՀՀ ոսկիները վաճառվել են, իբր թե, օտարերկրյա կազմակերպության միջոցով, որը բորսայական սակարկությունների մասնակից է: Նկատենք, որ ՀՀ ոսկիների գնորդը գրանցված է եղել օֆշորային գոտում, իսկ հիմա այդ կազմակերպությունն այլևս գոյություն չունի: «DEP GROUP» կազմակերպությունն է եղել ՀՀ ոսկիների գնորդը, որը գրանցվել էր ՀՀ ոսկու գնումից 5 օր առաջ և անմիջապես էլ լուծարվել էր, երբ գործարքն արդեն կայացել էր: Ակնհայտ է, որ այդ կազմակերպությունը հայաստանյան ծագում ունի և ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանը չէր կարող անմասն լինել այդ ամենից կամ գոնե չիմանար, թե ինչն ինչոց է: Ու հիմա, երբ արդեն Տիկոն որոշել է Հայաստան բերել ոսկիներն ու վաճառել և մենաշնորհային հարաբերականորեն էժան գնով «զախվատ» անել ոսկու շուկան` պարզվել է, որ «Վաղարշ և որդիներ» ընկերությունը ոսկու մենաշնորհային ներկրողի կարգավիճակ ունի: Ու դրանից հետո սկսվել է գրոհը Վաղարշի վրա: Բայց Տիկոն տվյալ դեպքում հաչող շան կարգավիճակ ունի: Սերժի պարագայում Տիկոյին մանր գրոշներ են հասնելու: Իրականում Տիկոն հարթում է Սերժի եղբայր Սաշիկի մուտքը ոսկու շուկա: Իսկ մնացածն արդեն հեքիաթներ են. նամակներ ոսկու շուկայի աշխատողներից, վատ աշխատանքային պայմաններ և այլն: Դա Տիկոյի «դիշովի» պոպուլիզմն է:
«Ա Պոլշա՞»՝ կհարցնեք դուք: Այսինքն`«Բա Խոսրովը՞»: Խոսրովին ոսկու շուկայից կհանեն ու լավ էլ կանեն: Խոսրովին արդեն վաղուց կոմպենսացրել են. տղային նշանակել են Հայկական զարգացման գործակալության ղեկավար: Դա մի կառույց է, որը ՀՀ տնտեսության զարգացմանը ոչ մի օգուտ չի տալիս, բայց պետությունից ահագին փող է ստանում: Հիմա Հարությունյանների ընտանքիը թող այդքանով բավարավի: Ի՞նչ ա եղել որ: Բացի այդ, Խոսրովը հանքեր ունի, գազի գործ է անում: Հերի՞ք չէ: Իհաչկե հերիք է: Պարզապես իշխանությունները պետք է միջամտեն, որ Խոսրովի «նալոգների» չափը, որոնք նա մուծվում է ոչ անհայտ Թևոսիկին` պակասեցվի, քանի որ ոսկու բիզնեսն այսուհետ ոչ ևս է լինելու կրծկալների սիրահար Խոսրով Հարությունյանի համար: Մի խոսքով Խոսրովի հարկային բեռը պիտի թեթևացնել և նա Թևոսիկին պիտի քիչ մուծվի և վերջ: Խոսրովի քծնանքների գինը դա պիտի լիներ և հետո սրանք շատ «նագլի» իշխանություն են: Իրենց քծնողներին ու ծառայողներին օգտագործում ու շպրտում են: Մեկին մի քիչ շուտ, մեկին մի քիչ ուշ: Հարցրեք Տիգրան Ուրիխանյանին` կասի: Մի երկու ամսից Իշխան Զաքարյանին հարցրեք` նա էլ կասի: Այնպես որ բոլոր ծառայամիտների ճակատագիրն էլ անփառունակ վախճանն է լինելու: Ուղղակի դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի Սերժի, իր փեսա Միշիկի ու Սաշիկի հետ /իրա Սարգսյան Տիկոյով/, երբ նրանք իշխանություն չլինեն: Էս խոսրովներն ու մյուս «դիշովկեքը» ավելի շուտ կհոշոտեն նրանց, քան եկող ուժերը:
Արեմն Վարդանյան
Հ.Գ.: Ոսկու շուկայի վերաբաժանման հարցում մի շատ կարևոր «նյուանս» կա: «Վարղարշ և որդիներ»-ի փաստացի տերը, այսինքն ՀՀ ներմուծվող ոսկու մենաշնորհատերը Քոչարյան Ռոբն է: Այսինքն Սերժը գիտեր, թե ում վրա է քսի տալիս պեդոֆիլ Տիկոյին: Էդ Տիկոյի համար էր նորություն, որ ոսկու մենաշնորհային ներկրողը Ռոբն է` Վաղարշի միջոցով, բայց Սերժը հո տեղյակ էր ամեն ինչից: Ուրեմն ևս մեկ անգամ հաստատվում են այն լուրերը` ըստ որի Սերժն ու Ռոբը «հագած» են: Սա վատ չէ: Թող խժռեն միմյանց: Դոդի Գագոն ներսից է տեսնում այդ գզվռտոցն ու վախեցած սկսել է սեփական քարոզչությունը: Բայց տարբերակ չկա: Դոդն էլ է «մորթվելու» եթե, իհարկե, մինչև այդ Լևոն Տեր -Պետրոսյանը բոլորին միասին չմտցնի ծակը:

Комментарии: 4:

В 7 февраля 2009 г. в 11:32 , Anonymous Анонимный сказал(а)...

Լավա հայտնվեցիք, ես ել արդեն մտածեցի, որ Ծառուկյանի մասին ներկայացված հոդվածից հետո, Ձեզ ներկայացրել են առյուծներին: Անհանգստանում էի արդեն, էլ տենց կատակներ չանեք, մարդ ենք չե? կարոտում ենք:)))

Opinio

 
В 7 февраля 2009 г. в 13:17 , Anonymous Анонимный сказал(а)...

Հետաքրքրությամ ընթերցեցի հոդվածը, ուշագրավ պահեր այստեղ կան: Ոսկու շուկայի մասին, իրոք երկար տարիներ ոչ ոք ոչինչ չէր խոսում և այնտեղ տեղի ունեցող "օրինական" բիզնեսի մասին առաջին անգամ եմ մեկնաբանություններ կարդում: Արմեն, ասում են, որ այնտեղ բացի ոսկուց նաև շահութաբեր է զբաղվել թմրանյութերի, զենքի և գողոնի առևտրով` "настоящий притон": Թերևս մեկնաբանման արժանի է ՀՀ ոսկու պաշարների վաճառքի գործարքը: Ես համաձայն եմ, որ այդ առևտուրը կրել է ֆիկտիվ բնույթ և իրականում պարզ չէ, թե մեր աշխատավոր ժողովրդի կողմից 75 տարիների ընթացքում արյուն-քրտինքով ձեռք բերված ոսկու պաշարը ինչպես տնօրինվեց, որտեղ հայտնվեց և ում շահերի առարկա դարձավ: Թեպետ ոսկու վաճառքն ունի նաև իր դրական կողմը: Այն նպաստեց կամ այլ կերպ ասած խթանեց երկրում բանկային համակարգի ձևավորմանը, որը մինչ այդ ի սպառ բացակայում էր: Անդրադառնալով ներկայիս իրավիճակին կասեմ, որ Արմենը ճիշ է նկատել, որ տեղի ունեցածի մեջ առկա է սերժաքոչարյանական գզվռտոցի գործոնը, ես դրա մասին մտածեցի հենց այն պահից, երբ վարչապետի այցի ընթացքում Վաղարշը ցուցադրաբար, հանդուգն և գռեհիկ կերպով հայտարարեց դժգոհ աշխատողների հասցեին. "Չեն ուզում թող էթան ստուց": Այո, Վաղարշի ետևում մի հզոր ուժ կա, թե չէ նա չէր համարձակվի իրեն այդպես պահել: Լավն այն է, որ սեռժաքոչարյանական այս գզվռտոցից այս անգամ ոչ մի զոհեր չեղան, ինչը օրինակ տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետ Վարդանիկի թեմայով նրանց միջև առկա հակասությունների պարագայում...

Opinio

 
В 7 февраля 2009 г. в 15:47 , Anonymous Анонимный сказал(а)...

Hargeli Armen,
Xosrovi het kapvac avelacnem,vor nra ankap axpern el proshyan poxoci vra gtnvox shtap ognutyan haytni hivandanoci voch barov tnorenn a,aysinqn ed el a iranc@. texyak em nayev vor ed hivandanoc@ sepakanashnorhel en 30 000 dollarov (cicaxeli gin).

 
В 7 февраля 2009 г. в 22:09 , Blogger ARA сказал(а)...

Արմեն, էդ լպռծուն կենդանին եկավ ժամադրության թե թռածա՞

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница