понедельник, 26 января 2009 г.

Հայաստանը պետք է զրկվի ձայնից

ԵԽԽՎ-ի Հայստանի հետ կապված որոշումից շատ բան է կախված: Ես համաձայն չեմ իմ գործընկեր Մովսես Կարապետյանի այն կարծիքի հետ, որ ճիշտ չի լինի, որ Հայաստանին զրկեն ձայնի իրավունքից: Ես համաձայն չեմ նաև Մովսեսի այն թեզի հետ, որ մարտի 1-ը ձեռնտու էր Լևոն Տեր-Պետրոսյանին:
Որպես Հայ ազգային կոնգրեսի կողմնակից, ես գտնում եմ, որ ընդդիմության մարտավարությունը հետևյալը պետք է լինի. եվրոպական կառույցներին մանրամասն ներկայացնել «7-ի գործի» հետ կապված, ինչպես նաև մյուս քաղբանտարկյալներին առնչվող նյութերը: Պետք է նյութեր նախապատրաստել նաև «մարտի 1-ի» խորհրդարանական հանձնաժողովի խայտառակ գործունեության վերաբերյալ: Համաժողովրդական շարժման ալիքը մինչև այս տարավա մարտի 1-ը կրկին վերաաշխուժացնելու համար հարկավոր է հասնել նրան, որ ԵԽԽՎ-ն զրկի Հայստանին ձայնի իրավունքից: Դա անշուշտ, դժգոհության լուրջ ալիք կբարձրացնի ժողովրդի մոտ, իսկ իշխանական ճամբարում, ձայնազրկվելուց հետո, լուրջ խուճապ կտիրի: Այս ամենը հաշվի առնելով` մարտի 1-ի տարելիցին բավական քանակով մարդիկ կհավաքվեն և հնարավոր կլինի իրականացնել Նիկոլ Փաշինյանի «մեկ միլիոն մարդ, 24 ժամ» բանաձևը և հասնել իշխանափոխության: Հետագայում արդեն, երբ Տեր-Պետրոսյանը կգա իշխանության, բնականաբար, ԵԽԽՎ-ում կվերականգնվի Հայաստանի ձայնի իրավունքը: Այսինքն, երկու-երեք ամիս «ձայնազուրկ» լինելով` Հայստանը ավելի մեծ շանս է ստանում ժողովրդավարական երկիր դառնալու, քան` չզրկվելով: Եթե ԵԽԽՎ-ն առաջնորդվում է իր իսկ որդեգրած սկզբունքներով` ուրեմն պիտի պատժի այս իշխանություններին: Հասկանալի է, որ այդ պատիժը մենք ենք կրելու, բայց դա այն գինն է, որը պիտի վճարել ավելի լավ երկիր ունենալու համար:
Արդեն երկար ժամանակ է հնարավորություն էր տրվել Սերժին իրական քայլեր ձեռնարելու համար, բայց նա ոչինչ չարեց: Շարժումն այլևս իրավունք չունի շարունակել դադարի ռեժիմը: Պետք է նախապատրաստվել մարտի 1-ին նոր ալիք բարձրացնելուն, թե չէ Սերժը ոտքը լավ կպնդացնի ու վերջ: Սերժը չկատարեց իր խոստումները` Թուրքիայի հետ սահմանները չբացվեցին, Ղարաբաղի հարցը շարունակում է չլուծված մնալ և մեր ճանապարհները փակ են: Հետևաբար, Սերժի ժամանակային լիմիտը սպառվել է: Իշխանափոխությունը հարկավոր է, որպեսզի Թուրքիայի և Ադրբեջանի հետ գնանք նորմալ հարևանային հարաբերությունների կարգավորմանը, որպեսզի մեր տնտեսությունը կարողանա շնչել: Եթե Սերժը այս խնդիրները լուծեր, ապա կարելի էր նրան «շանս» տալ: Բայց նա ոչինչ չարեց: Գյուլի հետ հանդիպումը մնաց որպես հանդիպում:
Տեր-Պետրոսյանի գալով մենք շատ արագ կգտնենք նշված խնդիրների լուծումը և մեր ժողովուրդը հանգիստ ապրելու հնրավորություն կստանա և ոչ թե, դաշնակների ասած, 3 ճակատ կունենանք: Եվ այսպիսով մեզ հարկավոր է, որ ԵԽԽՎ-ն ձայնից զրկի Հայաստանին, իսկ շարժումը պետք է պատրաստվի մարտի 1-ից նոր հուժկու շարժում սկսելուն: Այս անգամ մարտի 1-ը մերն է լինելու: Եթե հապաղենք, էլ ուրիշ շանս չենք ունենալու ու Սերժիկը կարող է հավերժ նախագահ մնալ, իսկ հետո էլ իր փեսուն նախագահ կարգել: «Մեկ միլիոն մարդ և 24 ժամ իշխանություններին»: Սա պետք է լինի գարնան առաջին օրվա կարգախոսը: Եթե հիմա էլ չստացվեց, ապա էլ ե՞րբ: Ուրեմն` ի գործ:


Լուսինե Թորոսյան

Комментарии: 1:

В 30 января 2009 г. в 18:27 , Anonymous Анонимный сказал(а)...

Lusene jan murazd pord mnac exxv-i vorochumic heto?
Levonakannery misht el piti manto mnan.
Hakalevon

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница