вторник, 27 января 2009 г.

Հասարակությանը պետք է մաքրել քաղաքական միջատներից

Հայաստանում, պատգամավորուհի Նաիրա Զոհրաբյանի ասած, «չէպէ» է: Դեգրադացվել են բոլոր համակարգերը` սկսած քաղաքականից, վերջացրած մշակութայինով: 88-ի ղարաբաղյան շարժման ժամանակ ո՞ւմ մտքով կանցներ, որ 20 տարի անց անկախ ՀՀ-ի նախագահ կդառնա սովետական շրջանում ԼՂՀ-ի հայատյաց ղեկավար Կեվորկովին ի պաշտոնե օգնած, «շուշաբանդ» ակնոցով ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալ Սերժ Սարգսյանը: Ճիշտ է, ՀՀ-ում դեգրադացիան այսօր չի սկսվել, բայց ի դեմս Սերժի նախագահացման` մենք արդեն թևակոխում ենք քայքայման վերջնական փուլ: Ու քանի որ ձուկը գլխից է հոտում` այդ հոտածությունը տարածվել է Ազգային Ժողով, կառավարություն, նախարարություններ, մշակութային միություններ, բիզնես և այլն: Սա իսկական աղետ է: Հեռուստատեսությամբ պետության անունից հանդես են գալիս մարդիկ, ովքեր մեր ճակատագիրն են որոշում, բայց ովքեր 8-ամյա նորմալ կրթություն էլ չունեն, կամ էլ եթե ունեն, ապա կրթվածությունն օգտագործում են քաղաքական պուտանկություն անելու համար: Վերջերս մի հոդված էի գրել քաղաքական շարքային պուտանկա Նաիրա Զոհրաբյանի մասին: Հակասական մեկանաբանություններ ստացա մեր ընթերցողներից: Մի մասը ճիշտ էր գնահատել հոդվածս, իսկ մյուս մասը` ոչ: Խոսվում էր այն մասին, որ չի կարելի կնոջը վիրավորել և դա սազական չէ հայ տղամարդուն, կամ էլ չի կարելի նախկին լրագրողին վիրավորել` համքարության սկզբունքներից ելնելով: Նախ ասեմ, որ ես ինձ լրագորղ չեմ համարում: Ինչ վերաբերում է բարեկրթությանը, ապա դա կեղծ կատեգորիա է այնպիսի շարքայինների պարագայում, ինչպիսին Նառա Զոհրաբյանն ու նրա նմաններն են: Այն ինչ ես գրել եմ Նառայի մասին` դա շատ մեղմ է այն ամենի համեմատ, ինչ որ նրա նմաններն անում են հասարակության հանդպ: Նառայի նմանների պատճառով է, որ այսօր մեր ժողովրդի մեջ էլ հավատ չի մնացել ոչ մեկի հանդեպ: Խեղճ ժողվուրդը ում հավատում ու ընդունում է` վերջում ախք Արթուր Բաղդասարյան է դուրս գալիս: Բա ոնց չասես, որ Ա.Բաղդասարյանը քաղաքական առումով բ…-ի տղա է, քանի որ չընտիր Սերժին մեղադրում էր հնարավոր բոլոր հանցագործությունների մեջ, իսկ հետո «արժանապատվորեն սեղմեց Սերժից իրեն մեկնած ձեռքը»: Հետաքրքիր է, եթե Սերժը Արթուրին այլ օրգան մեկնած լիներ, ապա ախքիկը կրկին նույն «արժանապատվությա՞մբ» էր սեղմելու այն, թե՞ օրգանի «սպեցիֆիկայից» ելենելով` Հեղինե Բիշարյանին «դայաղ» կաներ: Հիմա ե՞ս եմ անբարեկիթ, որ վերևի տողերը գրեցի, թե՞ Արթուրիկ Բաղդասարյանը, ով հարյուր հազարավոր ընտրողներին դավաճանեց ու անցավ կերակրատաշտի մոտ:
Նույնն էլ սադոմազոխիստական հակումներ ունեցող Նառա Զոհրաբյանի պարագայում է: Մարդը «Հայկական ժամանակում» մի լավ դիվիդենտ հավաքեց ընթերցողից, իսկ հետո ծախվեց այն մարդկանց, ում դեմ քարոզում էր. կոճակ սեղմողներ, օլիգարխներ, գանձագողեր և այլն: Բա քաղաքական պուտանկա չէ, ի՞նչ է Նառան: Հետո ինչ, որ կին է: Ինչո՞վ է Նառան տարբերվում Դհոլ Գեղամյան Արտաշից: Այդ ինչու՞ պիտի Դհոլին քննադատենք, իսկ Նառային` ոչ: Դհոլին էլ էին «զրոներով» առնում, Նառային էլ նույնը արեցին: Դհոլների, ախքերի, սադոմազոխիստների` հասարակությանը հասցրած վնասը շատ ավելի մեծ է, քան մենք կարող ենք պատկերացնել: Էդ միջատները հուսալքության են հասցնում մեր ժողովրդին: Մարդիկ մտածում են, որ էս կյանքը միայն ծախվելով է: Հետևաբար, մեր հոդվածները նպատակ ունեն մաքրելու դհոլատիպ կամ նառայատիպ միջատներից, որպեսզի մաքրվի դաշտը: Մենք անարգանքի սյունին ենք գամելու բոլոր միջատներին: Հերթով: Ու սա չարությունից չէ, որ մենք անելու ենք: Հայաստանի ապագան է վտանգված ու արտակարգ միջոցառումներ են պետք: Ես իմ գործերն ունեմ, բայց շաբաթը 2-3 հոդված գրում եմ: Ինձ համար էլ հեշտ չէ: Ժամանակ չկա: Բայց գրում եմ, որովհետև կարծում եմ, որ գոնե մի փոքր օգուտ կարող եմ տալ մեր երկրին: Բլոգի իմ գործընկերներն էլ նույն մղումներով են գրում` ամենքն իր պատկերացրածով: Նրանք էլ պրոֆեսիոնալ լրագրողներ չեն, բայց կյանքը ստիպել է գրիչ, ավելի ճիշտ` համակարգիչ վերցնել ու գրել:
Արմեն Վարդանյան

Комментарии: 4:

В 27 января 2009 г. в 22:32 , Blogger stathis сказал(а)...

translation?

 
В 2 февраля 2009 г. в 14:55 , Anonymous Анонимный сказал(а)...

///Ինչ վերաբերում է բարեկրթությանը, ապա դա կեղծ կատեգորիա է այնպիսի շարքայինների պարագայում, ինչպիսին Նառա Զոհրաբյանն ու նրա նմաններն են: Այն ինչ ես գրել եմ Նառայի մասին` դա շատ մեղմ է այն ամենի համեմատ, ինչ որ նրա նմաններն անում են հասարակության հանդպ:///

Ուրեմն, եթե դիմացինը բարեկիրթ չէ ապա կարող ես նույնպես անբարեկիրթ լինե՞լ նրա հանդեպ: Ուրեմն ԼՏՊ-ն ճիշտ է, այս իշխանությունները հանցագործ են, ուրեմն նրանց հանդեպ ինչ անեմ անօրինական չէ՞: Ինչով ե՞ք տարբերվում Նիկոլից, Շարմազանովից, կամ էլ 2 Ալիկներից:

Ահա այստեղ է երևում, որ Արման Վարդանյանը կրում է այսօրվա քաղաքական դաշտում առկա մշակույթը. Ինչպես նախկին կոմունիստները մեկ օրում դեմոկրատ դարձան, այնպես էլ սույն հեղինակը (ները), կեղտ ու զիբիլ, անբարայոնականություն ու անպարկեշտություն լցնելով, փորձում են քարոզել նոր սերնդի ու նոր քաղաքական մշակույթի ձևավորման գաղափարը:

Հայաստանում իրոք գոյություն ունի նոր սերունդ, որը կրում է նոր քաղաքական մշակույթ: Կա՛մ ցույց տվեք այդ մշակույթը, եթե իհարկե նոր սերնդին եք պատկանում, կա՛մ լքեք այս դաշտը ու մի պղտորեք հեռվից եկող մաքուր ջուրը:

 
В 2 февраля 2009 г. в 15:14 , Anonymous Анонимный сказал(а)...

Minchev hnerin chmaqres, nori voraky chi tarbervi. Aynpes vor Armen Vardanyany chisht e anum, vor pchacnum e anarjannerin.
Karen

 
В 2 февраля 2009 г. в 15:39 , Anonymous Анонимный сказал(а)...

Նա խաղում է անարժանների կանոններով, ուստի ոչնչնով նրանցից չի տարբերվում:
Ի դեպ, այդ խաղի կանոններով միշտ էլ հաղթում է ...... ավելի անարժանը: Քաքը քաքով չեն մաքրում, կարճ և կոնկրետ

ՀԳ
Իհարկե, թույլ մարդիկ միշտ էլ հեռվից հավանում են նման ոճը ... հալալա. Իսկ ես կարճ կասեմ, անբարոյական է, և վերջ

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница