пятница, 23 января 2009 г.

Գարունն արդյո՞ք էլ չի գալու

Ներքոշարադրյալ հոդվածի հեղինակը Philosopher անվամբ ներկայացող մեր ընթերցողն է, ում մենք հայտնում ենք խորին շնորհակալություն ակտիվորեն քննարկումներին մասնակցելու համար: Ի դեպ, «Տեսակետ» բլոգի հիմադիրների եւ ակտիվ ընթերցողների մեջ կան եւ՛ Լեւոն Տեր-պետրոսյանի համակիրներ, եւ՛ նաեւ այնպիսիք, ում համար ընդունելի չեն ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը: Անկեղծ ասաց մեր ընկերների մեջ նույնպես չկան Սերժ Սարգսյանի համակիրներ: Սակայն մենք գիտենք, որ գրեթե բոլոր պետական հիմնարկները սկսած նախագահականից, վերջացրած Ազգային Ժողովից ու կառավարությունից վաղուց դարձել են մեր մշտական ընթերցողները /միայն նախագահականից օրական գրանցվում է շուրջ 20, իսկ Ազգային Ժողովի շենքից՝ ավելի քան 100 մուտք/: Հարգելի նախագահականի աշխատակիցներ, պատգամավորներ եւ կառավարության ներկայացուցիչներ, եթե ցանկություն ունեք «Տեսակետ» բլոգում հանդես գալ Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ, ապա դուք նույնպես կարող եք Ձեր հոդվածները ուղարկել մեզ եւ դրանք առանց որեւէ խմբագրման կտեղակայվեն բլոգում:
-------------------------------------------------------------------------------------------------
Մովսես Կարապետյանի հոդվածը` «ԵԽԽՎ-ի որոշմանը ապասելիս. ու՞մ էր ձեռնտու մարտի 1-ը» , բավականաչափ հակասական և անտրամաբանական ստացվեց: Պարզաբանեմ` ինչու:
Նախ, եթե նկատած լինեն շատերը, սույն հոդվածը ուներ իր վերնագիրը, որտեղ առաջին մասում խոսվում էր ԵԽԽՎ-ի մասին: Սակայն, նյութը ընթերցելուց հետո, ես հասկացա, որ հեղինակ Մովսեսը ոչ միայն մտադրություն չուներ խոսելու ԵԽԽՎ – Հայաստան թեմայով, այլ կրկին վերադարձել էր իր սիրելի թեմային` քարեր, սարեր, դարեր` Տեր-Պետրոսյանի ուղղությամբ:
Նախորդի նախորդ հոդվածի մեկնաբանության մեջ ես առաջարկել էի Մովեսին հրաժարվել Տեր-Պետրոսյանի ուղղությամբ քարեր գլորելուց և ձեռնմուխ լինել հետաքրքիր հրապարակումներով «Տեսակետ» բլոգը ավելի ընդգրկուն և հաճելի դարձնելուն, որ հանկարծ մարդիկ մտնեն ու չմտածեն յուրովի` կրկին նույնը:
Բայց հարգելի Մովսեսը` հետամուտ չլինելով իմ առաջարկին` փոխել է սեփական ոճը` այն դարձնելով ավելի ընդգրկուն և ավելի բազմաշերտ, կրկին, այս անգամ արդեն Սերժ Սարգսյանինի ու Ռ.Քոչարյանին էլ միացնելով, ստեղծեց մի շիլա-շփոթ, որտեղ բառի բուն իմաստով անկանոնություն է և վերջ…
Բանից պարզվում է, որ Մովսես Կարապետյանը միանգամայն համաձայն է, որ դատապարտվեն բոլորը. դատապարտվեն` չգործած հանցանքի համար, քանի որ ինքը` վերոհիշյալ հոդվածի հեղինակը, վստահ է, որ այդ մարդիկ արել են այնպիսի բաներ, որոնց համար նրանց պարտադիր պիտի դատապարտել:
Այսինքն` Մովսեսը, ատելություն տածելով Տեր-Պետրոսյանի և նրա շուրջ համախմբված մարդկանց հանդեպ, համաձայն է, որ բոլորը դատապարտվեն:
Հոդվածը, որը իմ ուշադրությունը գրավեց, շատ տարօրինակ էր:
Հեղինակը պնդում է, որ Տեր-Պետրոսյանը ժողովրդին օգտագործում էր, որ իր կողմը քաշեր օլիգարխիային, կրիմինալին ու ուժայիններին: Աբսուրդը կատարյալ է: Բարեկա’մ, ինչո՞ւ չես սիրում փաստեր օգտագործել: Եթե սույն ժողովուրդը Տեր-Պետրոսյանի համար գործիք լիներ, ապա փետրվարի 26-ին իշխանությունը վերցված էր, առավել ճշգրիտ` 1998 թվականի փետրվարի 3-ը չէր լինի:
Ու Դուք, տեսնելով այս ամենը, դեռ շարունակո՞ւմ եք այդ «միտքը» պնդել…
Մյուս անհեթեթ միտքն այն է, որ Լևոնը տանը նստած սպասում էր… չեմ էլ հիշում ինչեր էիք գրել:
Միայն Քոչարյանն էր, որ չեր ուզում տեսնել, որ Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ էր. փաստորեն` Ռոբերտ Քոչարյանի նման մտածում է նաև Մովսես Կարապետյանը, որը ոչ թե չի ըմբռնել, որ Տեր-Պետրոսյանին տնային կալանքի էին ենթարկել, այլ չի ուզում տեսնել փաստերը: Քանի որ նա էլ, ի թիվս շատերի, կերազեր` Տեր-Պետրոսյանին մի խումբ ռոմանտիկների ձեռքով կրակված տեսնել:
Մյուս անհեթեթության գագաթնակետին անցնելուց հետո փակենք այս հոդվածը: Մովսեսը վստահ է, որ Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը մարտի մեկը օգտագործում են, որ մնան քաղաքական ասպարեզում:
Փաստորեն, Ալիկ Արզումանյանը, Շանթ Հարությունյանը, Հակոբ Հակոբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Միքյաել Հայրապետյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սուրեն Սիրունյանը, Պետրոս Մակեյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Արամ Բարեղամյանը և բոլոր քաղբանտարկյալները խնդրել են Սերժ Սարգսյանին, որ իրենց բանտերը նստեցնի, որ ինչ է` Տեր-Պետրոյսանը մնա քաղաքական ասպարեզում: Տրամաբանությունը «աշխատում է 100-ի վրա»:
Ուրեմն, ուզում եմ սահմանափակել այս անհեթեթ բանավեճը և վերջին անգամ Մովսեսին առաջարկել փոխել ոճը: Փոխել ու պատեհ-անպատեհ առիթներով չվարկաբեկել Տեր-Պետրոսյանին, այն էլ անհիմն ձեւով:
Ոճի փոփոխությունը կնպաստի Ձեր իսկ բլոգի ավելի իմաստալից դառնալուն, քանզի մի քիչ արդեն կարծես սկսվում է ռեսուրսի սպառումը` ազդելով մարդկանց «աշխարհայացքի» վրա:
Հ.Գ. Մեկ դիտարկում անելով` ասեմ, որ Տեր-Պետրոսյանի նման քաղաքական գարծիչ և գիտնական, եթե ունենային Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան և այլն, ապա այդ երկիրը հիմա կլիներ աշխարհի ամենահզոր պետությունը:
Տեր-Պետրոսյանի պես կալիբրի գործիչ մենք մեր ողջ պատմության մեջ ունեցել ենք հաշված թվով` Տիգրան 2-րդ, Պապ, Աշոտ 1-ին, Լևոն 2-րդ, Հեթում 1-ին:
Բայց մեր ժողովուրդը մեծություն չի սիրում: Սովոր ենք ստրուկի կարգավիճակին …
Philosopher

Комментарии: 2:

В 23 января 2009 г. в 18:12 , Anonymous Анонимный сказал(а)...

Philisopheri patasxany kartsum em sparich er, manavand tnayin kalanqi u marti meky shaharkelu het kapvats masery...

 
В 25 января 2009 г. в 16:11 , Anonymous Анонимный сказал(а)...

Pilosopheri patasxan namakner@ Movsesi gracneri hamemat tuyl en stacvum. Bayc da bnakan e, qani vor Levonn u Serj@ iroq chen tarbervum mimyancic.

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница