суббота, 31 января 2009 г.

Հիասթափություն

Ես դեռ հավատում էի Մովսես Կարապետյանի ռացիոնալ մտածողությանը:
Հավատում էի, քանզի վստահ էի, որ նա չի անցնի անձնական հաշվեհարդարի, չի անցնի ավելորդ խոսակցությունների, անհիմն խոսքերի, որոնք բացարձակապես ոչ մի հիմնավորում չունեն, ոչ մի առգումենտ, փաստ, առաջարկ, միտք, ոչինչ` բացարձակապես:
Այդ հոդվածում Մովսեսը ահագին պարկուճներ կրակեց, որոնք իսկապես զուգորդվեցին այլևայլ այլաբանությունների, այլևայլ անհեթեթությունների հետ, եւ անտեղի կրակվեցին:
Ես, կանխապես, չէի ուզում այս հրապարակմանը պատասխան հղել, բայց ականատեսը լինելով այս հոդվածի որոշ մեկնաբանությունների, որոնք /թեկուզ մասնակիորեն/ իրենց աջակցությունն էին հայտնում Մովսեսին, որոշեցի պատասխանը չուշացնել, քանի որ այս հոդվածում ահագին ենթադրություններ արվեցին, որոնք ոչ մի կապ չունեն ներկայիս իրավիճակի հետ:
Մովսեսի որոշ մտքեր ես ստիպված եմ մեջբերել և պատասխանել, քանզի այդ մտքերը անտեղյակ մարդկանց վրա կարող են անհիմն ազդեցություն ունենալ:
Որոշ մտքեր մեջբերելով` Մովսեսը վստահորեն գրում է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը սրան այս էր խոստացել, մյուսին այն էր խոստացել: Անհիմն ի~նչ խոսքեր, որոնց տակ Մովսեսը որեւէ փաստ չի բերում:
Գիտե՞ս, Մովսես, որ քո ոչ մի խոսք ոչ մի բացատրություն ու հիմք չունի: Դու խոսում ես առարկաների ու երեւույթների մասին, որոնց մասին պատկերացում չասեմ չունես, փաստը չես բերում: Եթե ուզում ես, որ քո խոսքերը հավատ ներշնչեն, ապա արգումենտները ո՞ւր են:
Մովսեսը, արդեն 2-3-րդ հոդվածն է, ինչ վստահորեն «եզրահանգումներ» է անում, որոնք էլի ոչ մի հիմք չունեն: Վստահորեն ասում է, թե ժողովուրդը չէր հասկանում, որ Լևոնին` Սերժ Սարգսյանի փոխարեն բերելով, միևնույնն է, Լևոնին չէին կարողանալու հեռացնել:
Ախր սա բացարձակ անհիմնություն է: Պատկերացրեք` Լևոնը չի եկել, այս ամեն ինչը չի եղել, բայց մեր Մովսեսը հարյուր տոկոսով առաջ է քաշում գաղափարներ, իբր Տեր-Պետրոսյանը հաստատ չէր հեռանա:
Ախր 1998 թվականին նախադեպը կար, որ Տեր-Պետրոսյանը արյուն չի թափի աթոռի համար: Բայց Մովսեսը իր անձնական զգացմունքները համադրում է իր հոդվածներին ու ապակողմնորոշում է մարդկանց:
Մովսեսը վստահ է, որ ով էլ լիներ կարող էր Սերժին հաղթել. ողղակի Լևոնի բախտը բերեց: Դե թող Մովսեսը ելներ, համարձակություն դրսեւորեր ու պայքարեր, այդքան ձայն էլ հավաքեր, որ ոչ մեկին անհիմն չանվանարկեր:
Մովսեսը հռետորական հարց է տալիս` ո՞ւր է Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանը հիմա աշխատում է, ու հաստատ կարող է Մովսեսը վստահ լինել, որ Տեր-Պետրոսյանը աշխատում է ու սույն բլոգի հեղիանակ Մովսեսից շատ գործ է անում:Համենայն դեպս, նայենք անցյալը. Տեր-Պետրոսյանի շնորհիվ «մեռած» ազգը վերակենդանացավ:
Իր հոդվածի վերջին պարբերության մեջ Մովսեսը քնարական զեղման էր անցել ու այնպիսի խոսքեր էր գրել, որ, անկեղծ ասած, այս հոդվածիս վերնագիրը հենց այդ քնարական զեղման տպավորությունն էր:
Մովսեսը այնպիսի ձեռք առնող բաներ էր գրել, որոնք առաջին հայացքից խոր հետք կթողնեն անտեղյակների վրա, բայց խորապես ներառվելուց հետո ակներեւ է, որ դրանք բառեր են, բառեր, բառեր…
Մի երկու ավելորդ բառերի ու բառակապակցությունների ուշադիր լինենք:

Բլեյան Աշոտին ես էի Բաքու ուղարկել պատերազմի տարիներին, որ քիրվայությունը պրակտիկ դաշտ տեղափոխեի…

Ի՞նչ են նշանակում այս խոսքերը: Անհիմնություն… Դուք փաստ ունե՞ք, Մովսես, թե միայն ենթադրություն եք անում: Պատասխանատո՞ւ եք այս խոսքերի համար. խոսքեր, որոնք լուրջ մեղադրանքներ են:

«Ղարաբաղ» կոմիտեին ես չեմ հանձնել սովետական ԿԳԲ-ին…

Դուք այնպես եք գրել այս նախադասությունը, կարծես 88-ին քննիչ էիք ու անձամբ եք այդ ամեն ինչի հետ շփվել:
Դուք գիտե՞ք, թե ովքեր են եղել Համբարձում Գալստյանը և Վազգեն Մանուկյանը 1988 թվականի շարժման ժամանակ: Դուք գիտե՞ք, թե ինչու եւ ինչպես եղավ Ղարաբաղ կոմիտեի ձերբակալությունը: Պատմեք, բայց անձնական էմոցիաները մի կողմ դրեք…
Անձնականը չպիտի գերակշռի այն հարցերում, որոնք Ձեզ անձնապես չեն վերաբերվում:
Դուք հոդվածներում անաչառ չեք. սա հաստատ է…
Philosopher

Հ.Գ_1 Մովսես Կարապետյանը ջանք ու եռանդ չի խնայում ամեն հոդվածում շեշտել, որ Լևոնին սկսում են մոռանալ, ու հեսա-հեսա Լեւոնը մոռացվելու է: Միգուցե չե՞ք ուզում, որ հասարակությունը նրան մոռանա. հակառակ դեպքում մեծ փիառ եք անում. հայլուրը ղալաթ է արել Ձեր փիառի համեմատ: Ես շնորհակալ եմ Ձեզնից այդչափ մեծ PR –ի համար… իսկապես Ձեզ պետք է գնահատել` որպես Շարժման հաղթանակի մեջ մեծ ներդրում ունեցած անձնավորության:
Հ.Գ_2 Կարծես ավանդույթի վերածվի այն փաստը, որ Մովսեսը գրում է, ես էլ եմ գրում, ես գրում եմ,Մովսեսն էլ է գրում` միմյանց ուղղված քննադատություններ…
Սա իմ վերջին հոդվածը կլինի այս թեմայով և միգուցե ընդհանրապես այս բնագավառում ու շրջանակում. հետաքրքիր չի ամեն անգամ նույնը ասել. խոսքեր, որտեղ Մովսեսը արգումնետ չի ներկայացնում. էմոցիան գերակշռում է:

Комментарии: 2:

В 2 февраля 2009 г. в 14:58 , Anonymous Анонимный сказал(а)...

Շատ բան նորմալ է, սակայն վերնագիրը կեղծ է:

Այս հեղինակը հիսթափություն չէր կարող ունենալ, քանի որ թեկուղ քողարկվող, սակայն հոդվածում ընդգծված ԼՏՊ-ական հակումները ցույց են տալիս, որ հեղինակը ի սկզբանե պետք էոր դեմ լիներ այս բլոգի բոլոր նյութերին: Այդ դեպքում ինչու՞մն է հիսթափությունը:

 
В 3 февраля 2009 г. в 17:42 , Anonymous Анонимный сказал(а)...

Philosophery erevi vaxenum e vor Movsesn eli qaruqand e anelu Levonin u dra hamar e asum vor erevi el chgri u patcar e berum te nyutery korekt chen. Lav el korekt en Levoni aracneri hamemat.

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница