понедельник, 2 февраля 2009 г.

Հարգելի ընթերցողներ, եթե ցանկանում եք, որ ձեր հոդվածները հրապարակվեն «Տեսակետում», ապա խնդրում ենք ձեզ դրանք ձեր նախընտրած նկարների հետ միասին ուղարկել էլեկտրոնային փոստարկղներին, որոնք հրապարակված են բլոգում, այլ ոչ թե որպես մեկնաբանություն տեղադրել: Ստորեւ ներկայացնում ենք մեր հարգարժան ընթերցող՝ Վազգեն Պապոյանի հոդվածը: Հեղինակը մեզ գրել էր, որ իր ուղարկած հոդվածը մենք չենք տեղադրել: Վստահեցնում ենք, որ որեւէ հոդված մենք մինչ այս չէինք ստացել նրանից: Հոդվածները մենք տեղադրում ենք առանց խմբագրման: Վազգենի այս հոդվածը մենք ստացել ենք անվերնագիր եւ այդ կերպ էլ տեղադրում ենք: Իսկ Վազգենին մենք կխնդրեինք, որ իր իսկ հոդվածին մեկնաբանություն ուղարկի, որտեղ կխնդրեինք նրան հաստատել, որ մենք չենք միջամտել տեքստին: Կանխավ շնորհակալ ենք:
------------------------------------------------------------------------------
Ես այստեղ մի անգամ արդեն անդրադարձել եմ Մովսես Կարապետյանի մտավարժանքներին, ճիշտն ասած, միտք չկար շարունակելու, բայց վերջին` Եկեք «մեռելապաշտությամբ» չզբաղվենք հոդվածն ստիպում է ինձ կրկին անդրադառնալ, որովհետև այս հոդվածով նա շարունակում է իրենց սպառած ախքի և դհոլի գործը:Նախ հիշենք, թե ինչպես էին իրենց համար էլեկտորատ ապահովում դհոլն ու ախքը, որոնց իրական նպատակը ընտրողներին իրական ընդդիմադիրներից հեռու պահելն էր ու այդ շրջանակներում "անվախորեն" քլնգում էին իշխող ռեժիմին նույնիսկ որոշ հանցագործությունների մասին փաստեր հրապարակելու հնարավորություն ստանալով` անհրաժեշտ պահին շրջվելով ռեալ ընդդիմադիրի դեմ: Իսկ Տեր-Պետրոսյանի պարագայում հաշվի առնելով այն մաղձը, որ մեկուկես տասնամյակ տեղից վեր կենողի կողմից ասվում է նրա հասցեին` խաղալով մարդկանց զգացմունքների վրա, իբր բոլոր զրկանքները, որ մարդիկ տարել են, նա միտումնավոր է կազմակերպել, հասարակության մեջ նրա նկատմամբ որոշակի վերաբերմունք է ստեղծել, և Սերժին հայհոյելը միակ ռեալ ընդդիմադիրից ընտրողների ձայները պոկելու և հետո դրանով մանիպուլյացիաներ կատարելով իշխանությունը պահպանելու միջոց է:
Հիմա անցնենք այն, մեղմ ասած, վիճելի փաստերին, որ Մ. Կարապետյանը բերում է` որպեսզի ապացուցի Լևոնի և Սերժի իբր "նույնականությանը":Մեջբերում. նախընտրական ասուլիսներից մեկում` Լևոնն անկեղծացավ, որ իր վերադարձը հնարավոր դարձավ, քանի որ քաղաքական դաշտը ամայացել էր: Իսկ Լևոնը երբ չի անկեղծ եղել, գոնե մի ռեալ փաստ, և ոչ թե հատուկ ծառայությունների կողմից տարածած, ենթատեքստից հանած ասեկոսե, որոնցից այսօր շրջանառության մեջ շատ կա:
Մեջբերում. նրա վերադարձը գրեթե ներկայացվում էր որպես Քրիստոսի 2-րդ գալուստ Ենթադրենք "Ճ" կլասի մի քծնվող նման արտահայտություն է արել, դա պիտի մատի փաթաթան սարքես, ինչ կապ ունի Լևոնը ամեն հիմարի ասածի հետ?Մեջբերում. Սերժ Սարգսյանին, ով նարկոմանի, մաֆիոզի, անգրագետի, քյարթուի, ղումարբազի, կոռուպցիոների, արտաքին գեշության և այլ արատների հավաքական կերպարն է:
Մ. Կարապետյանի կողմից սույն նախադասության կիրառումը նրան նույնացնում է դհոլի և ախքի հետ, որովհետև նույն տեխնոլոգիան է, հիշեք մինչև Սերժի դրոշի տակ անցնելը ինչեր էին երգում նրանք:
Մեջբերում. Սերժի պարագայում ժողովուրդը նույնիսկ սատանային ձայն կտար, էլ ուր մնաց Լևոնն այդքան ձայներ չհավաքեր: Սա է իրողությունը:Եւ որտեղ է այդ սատանան? 2007 թ. խայտառակ ընտրություններին ականատես չես եղել? Փաստը նրանում է, որ եթե Տեր-Պետրոսյանն ասպարեզ չիջներ, Սերժն առանց որևէ պրոբլեմի նկարելու էր 75-80 տոկոս, և որևէ այլ գործիչի դեպքում ժողովրդական ընդվզում չէր լինի: Այ թե ինչի համար է վերադարձել Տեր-Պետրոսյանը, թե չէ փառասիրության առումով եթե նայենք, ապա պատմության մեջ նա այն եզակի հայ գործիչներից է, որը տարածքներ է գրավել, և անկախ նրանից, թե նրա հասցեին այսօր ինչեր են ասում, նա այդպիսին էլ մնալու էր:Մեջբերում. "ավազակապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը": "Այժմ, ովքեր կրկին Լևոն են քարոզում, թող ներեն ինձ, բայց «մեռելապաշտությամբ» են զբաղված, քանի որ Լևոնը քաղաքական դիակ է, ով «այն աշխարհից» անբնականորեն եկավ մեզ մոտ, բայց շատ բնականորեն հեռացավ":
Այ թե որ նախադասությունը շեշտելու համար է հոդվածը գրել Մ. Կարապետյանը: Նույն հաջողությամբ կարելի ասել, որ երկրագունդը տափակ է և դատողություներ անել դրա շուրջը: Հենց այս նախադասությունն է, որ ինձ հիմք է տալիս կրկնել նախորդ հոդվածիս հարցը. Պ-ն Մովսես, փեսա Միշիկի հետ պատահաբար քիրվայություն չես անում?
Մեջբերում. ի՞նչ իմանային, որ Լևոնն Արթուրից բեթար թույլիկ է դուրս գալուԻրոք? Երիտասարդ, եթե դու պայքարի տրամաբանությունը չես հասկանում, ապա դա քեզ համար մեծ պրոբլեմ է: Եթե հարցը միայն իշխանության վերցնելը լիներ, ապա փետրվարի 26-ի համարյա միլիոնանոց երթի ուղղությունը փոխելով այդ հարցը կլուծվեր, հարցն ուրիշ է. ԱՅՆՊԻՍԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ՈՐԻ ՕՐՈՔ ԱՆՀՆԱՐ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՍԵՐԺԻԿՆԵՐԻ , ՌՈԲԻԿՆԵՐԻ ԵՒ ԴՈԴԻԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ, իսկ դա հնարավոր է յուրաքանչյուր մարդու մեջ քաղաքացու արթնացման միջոցով, որը հետագայում Լևոնին էլ թույլ չի տա անցնել նախագահի իրավասություններից /իր իշխանության ժամանակ էլ Լևոնն այդպիսի քայլ թույլ չի տվել, առարկելիս խնդրում եմ կոնկրետ փաստ ներկայացնել և ոչ թե ասեկոսե/:Մեջբերում. Մեկին ասեց. «Բուշի դաբրոն ունեմ», ժողովրդին ասեց. «Մեդվեդևին եմ տեսել», մեկին ասեց. «լրիվ կրած վիճակ ա», մեկին ասեց. «ամբողջ պետական ապարատը իմ կողմն ա» և այլն: Շատերն էլ իրենք իրենց «վնուշատ» արեցին որ «եթե Լևոնը դրել ա` ուրեմն մի բան գիտի»:
Հաստատ, ապե? Կողքներին կանգնած ես եղել?
Մեջբերում. Գռզոներն ու ջհանգիրյանները Ռոբերտի օրոք իրենց սուսիկ-փուսիկ պահեցին, որ «չմորթվեն», իսկ Լևոնի գալով մտածեցին, որ կերակրատաշտը ավելի մոտ կարող է լինել:Դե հարիֆ մեռնում են էլի տղերքը, սոված, տկլոր, նոր-նոր կուշտ ուտելու հնարավորություն էր ստեղծվել, դրա համար էլ մեկը հիմա ունեցածը կորցնելու վտանգի տակ է, մյուսն էլ աստծուն փառք պտի տա , որ ձերբակալելիս իրեն չսպանեցին, 10 տարի ոհմակի ներսում լինելով էնքան տուպոյ էր, որ չջոգեց ինչ ա կատարվում: Իսկ չես կարծում, որ անկախ նրանից, թե ինչ ես արել մինչև այդ, որոշակի պահ է գալիս, որ մարդ հասկանում է, որ այդպես այլևս չի կարելի և ընտրություն է կատարում:
Մեջբերում. Մոլորյալներ Արամ Զ.Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը անմիջապես հավատացին Լևոնին, այնինչ Լևոնն ամենաշատը ինքն է ատում Վազգեն Սարգսյանին, քանի որ նա հեռացրեց Լևոնին Բաղրամյան պողոտայից:Էդ երևի Լևոնն ականջիդ ասել է? Հա բա Վազգեն Սարգսյանի մասին ինչի չես գրում? Պետականության բռնաբարողն ինքն է եղել` անկախ նրանից, թե մինչ այդ ինչ վաստակ է ունեցել:
Մեջբերում. Ի դեպ, ո՞ւ է Լևոնը: Ես դիմում եմ բոլոր լևոնականներին: Եթե նրան գտնեք, ապա հարցրեք, թե ինչո՞ւ ձայն-ծպտունը չի լսվում:
Երևի խուլ ես? ԴՎԴ չես ճարում? Թե մենակ հայլուր ես լսում:Իսկ հոդվածի վերջին մասից արդեն մառազմի հոտ է գալիս: Պ-ն Մ. Կարապետյան, դու իրոք Սերժին դեմ ես? Ես քո հոդվածից լրիվ հակառակ տպավորությունն եմ ստացել:Ժողովուրդ, ինձ ճիշտ հասկացեք: Այսօրվա պայքարը դա Լևոնի պայքարը չի, Հայաստանի քաղաքացու պայքարն է հանուն իր իրավունքների, հանուն օրենքի գերակայության և ցանկացած փորձ պատկերել այս պայքարը որպես Սերժիկ-Լևոն հակամարտություն, նշանակում է հնարավորություն տալ քրեական տականքներին ավելի երկար ասպատակել Հայաստանում, նույն խնդիրն են լուծում իշխանության ներկայացուցիչները Եվրոխորհրդում: Ես չեմ կարծում, թե այն հարյուր հազարավոր մարդիկ, որոնք գալիս էին հանրահավաքների, հիմար են, մանավանդ , որ նրանց գերակշիռ մեծամասնության մեջ Լևոնի նկատմամբ հակակրանք կար, որի պատճառն իրականում ճշմարտությունը չիմանալն էր. Տեր-Պետրոսյանի պարզաբանումներն անցած-գնացածի վերաբերյալ բավարարեցին ստամոքսով չմտածող մարդկանց` իսկական քաղաքացիներին: Անկախ նրանից, թե ինչ է այստեղ քարոզում սույն երիտասարդն այստեղ և նրա նմաններն այլ տեղերում, պայքարն ավարտ չունի և այն ոգին, որ արթնացել է, վաղ թե ուշ ապահովելու է հայ ժողովրդի տեղն արժանապատիվ ազգերի շարքում:

Վազգեն Պապոյան

Комментарии: 3:

В 2 февраля 2009 г. в 19:12 , Blogger Vazgen сказал(а)...

Իմ տեքստը հրապարակվել է առանց խմբագրման, բայց մի դիտարկում. Ես մեջբերումներն ու իմ տեքստը տարանջատել էի, բայց էջի վրա որոշ տեղերում դա չի նկատվում

 
В 3 февраля 2009 г. в 01:10 , Anonymous Анонимный сказал(а)...

Եթե Մովսես Կարապետյանը և այլոք ճիշտ են ըմբռնել այն, որ ներկա քաղաքան սերնդից մեղմ ասած գարշահոտություն է գալիս, կամ էլ արդեն իմպոտենտ են, սակայն ընտրել են նույն գարշահոտ մեխանիզմները նրանց դեմ պայքարելու համար, ապա Վազգեն Պապոյանի գործն առավել լուրջ է: Նա այն միամիտներից է, որոնց գործիք են դարձրել բոլոր հեղափոխականները, Լենինից սկսած ու Սերբա-Կիրգիզական հեղափոխություններով վերջացրած: Այս տեսակն ունի մտածողություն, տրամաբանություն, կարճ կամ ընտրովի հիշողություն, ծանոթ է տեսական բարոյական արժեքներին, սակայն պակասում է քաղաքական հասունությունը ու ուժային հարաբերությունները ըմբռնելը:

Կարելի է ժամերով վիճել սրանց հետ, սակայն ցավոք միակ ապացուցելու ձևը հեղափոխություն թույլատրելն է, որպեսզի հետևանքները սեփական աչքերով տեսնելուց հետո ըմբռնեն իրենց սխալը, եթե իհարկե հեղափոխական իշխանությունը մի պատառ բան չտա օգտագործած գործիքներին: Ինչպես ասում էր Քենեդին, ցավոք "Գեներալների սխալը հնարավոր է պացուցել միայն պատերազմը սկսելուց հետո":

ԼՏՊ-ի հանդեպ խարիզմատիկ սերն այնքան մեծ է, որ նրանք չեն տեսնում մի պարզ բան, ԼՏՊ-ի շտաբում բոլոր որոշումները կայացվել են մի քանի ընտրյալների կողմից, երիտասարդներին մոտ չեն թողել ոչ մի կարևոր որոշման կայացմանը: Նույնիսկ հեռախոսազրույցներից երևում է, որ "ընկեր Նիկոլը" ընդամենը կատարածու է եղել, ինստրուկցիան ստացել է ու հայդա լծվել է գործի:

ՀԳ
Ի դեպ, եթե ՍՍ-ն իր գործիքները գնում է ինչ-որ բան վճարելով, ապա ԼՏՊ-ն գնում է գաղափարապես: Ասում են, որ ԿՀՎ պարտվեց ԿԳԲ-ին հենց այս պատճառով, ԿԳԲ-ն գտնում էր գաղափարակիցների ու ձրի օգտագործում նրանց ...... մինչև մահ/սպանություն

 
В 6 февраля 2009 г. в 18:10 , Anonymous Анонимный сказал(а)...

:)

Isk ov e asel, vor CIA-y partvel e KGB-in. Yete qo asatsy chisht liner, apa Ter-Petrosyany arden HH 3rd naxagah-n er. (chnayats vor tenc el ka :)).

Inch veraberum e hexapoxutyany yndhanrapes, apa petq chi ayn shpotel hexashrjman het, ishxanutyan uzurpaciayi het, incy arecin Robn u Serjy (mek el 96-in Levony, Vanon u Vazgeny).

Hexapoxutyun aselov haskanum enq tavshya hexapoxutyun, anaryun hexapoxutyun, ima` ishxanapoxutyun orinakan chanaparhnerov` qani der ayd orenqnery chen ancel baroyakanutyan sahmannery.

Aynpes vor hargeli "Анонимный" zargacman ujy popoxutyunneri mej e, ayd tvum yev ishxanutyan popoxutyunneri. Yete popoxutyunner chlinein, hima du dzer hayati qarerov irikunnery kayts kstanayiq, vor mi 2 ktor chor payt vareir u taqanayir, ayl voch te dzer turbo-gazayin katsayi kochaky ksxmeir. Hamematutyuns miguce qez xort ktva, bayc ayn shat dipuk e.

Chka zargacum aranc popoxutyan

:)

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница