понедельник, 26 января 2009 г.

Երկու խոսք

Բավական ժամանակ է, ինչ այս ու այն կողմից լսում ես քննադատություն Համաժողովրդական Շարժման նկատմամբ: Հիմնական քննադատությունը Տեր-Պետրոսյանի նկատմամբ այն է, որ նրա շուրջ են հավաքվել մարդիկ, ովքեր և չեն կարող հանդես գալ ազատ դիրքերից և եղել են թե’ հանցագործ, թե’ թալանչի, թե’ ընտրակեղծարար և այլն, և այլն:
Այդպիսի քննադատություն հիմնականում ուղղվում է Խաչատուր Սուքիասյանին, Գագիկ Ջհանգիրյանին և մյուս երեք պատգամավորներին` Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին:
Խաչատուր Սուքիասյանին հասցվող քննադատությունը այն է, որ նա եղել է թե’ Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, թե’ այս 10 տարվա օլիգարխներից մեկը:
Օլիգարխը` օլիգարխ, բայց, կարծում եմ, որ հիմա ոչ թե պետք է խոսել մարդկանց գործողությունների մասին, այլ` մարդկային էության: Մարդկային էությունը, մարդկային ազնվությունն ու արդարամտությունը վեր են ամեն մի թերությունից: Խաչատուր Սուքիասյանը 2007 թվականին կարողացավ ցուցաբերել մարդկային ուղղամտություն և կանգնեց Առաջին նախագահի կողքին: Հարց է առաջանում. չէ՞ որ նա էլ կարող էր շատ այլ օլիգարխների պես պաշտպանել իշխանական թեկնածուին և հիմա ո’չ Հայաստանում սեփական ունեցվածքը կկորցներ, ո’չ էլ ընդհատակում կլիներ: Այսինքն` մարդը ցույց տվեց, որ ինքը մարդ է: Անկախ նախկինում թույլ տված արարքներից, որոնց մասին բոլորն էլ գիտեն, Սուքիասյանը ցուցաբերեց քաղաքագիտական ու մարդկային ունակություններ:
Գագիկ Ջհանգիրյանին ևս բավականաչափ քննադատություն է ուղղված, որոնց էությունը հիմնականում կայանում է չհիմնավորված ինչ-որ սպանությունների և հացագործությունների կոծկման և 1996 թվականին ԿԸՀ փոխնախագահ եղած ժամանակ ընտրություններում ընտրակեղծիքի համակարգի ստեղծման մեջ:
Բոլորն էլ գիտեն, թե ինչ մեղադրանքներ են վերոհիշյալները, սակայն կրկին պետք է մի կողմ թողնեմ այդ ամենը: Պատճառը մեկն է. մարդը ցույց տվեց մարդկություն: Կրկին հարց կա. Նա էլ չէ՞ կարող էր նստել իր Հանրապետության դատախազի տեղակալի փափուկ աթոռին և չգալ հրապարակ, ելույթ չունենալ: Հիմա էլ կոկորդ չէր պատռի Փիլոյանի և Վարդանյանի դեմ: Այսինքն` այն մեղադրանքները, որոնք նաեւ «Տեսակետ»-ի հիմնադիր Մովսես Կարապետյանն է ներկայացնում, առոչինչ են մարդկային ազնվության համեմատությամբ:
Նույնը վերաբերվում է նաև մյուս պատգամավորներին, որոնց կարելի նույն նյութը վերագրել:
Այսպիսով, ակնհայտ է, որ մարդկային էությունը և ողղամտությունը, իրականությանը պարզ աչքերով նայելը ավելի լավ է, քան կյանքին նայել մեքենայի պատուհանից:
Հ.Գ. Ես իմ նյութում անդրադարձ չկատարեցի Էջմիածնի քաղաքապետի հոր` գեներալ Մանվելի, քայլերին և նրա ունեցած բացասական/դրական դերին, սակայն ակներեւ պիտի լինի, որ վերոհիշյալ գեներալը ոչ միայն Շարժման մեջ ներդրում չունեցավ, այլ խառնեց Առաջին Նախագահի ծրագրերը: Ցավոք անձնականը ավելի գերակշռեց:
Բայց չտարածվենք. Այս թեման մի առանձին նյութ գրելու համար է…
Philosopher

Комментарии: 2:

В 27 января 2009 г. в 12:12 , Anonymous Анонимный сказал(а)...

ՈՒղղամիտ, արդարամիտ, ազնիվ, մարդկային:
Այս խոսքերը բնորոշում են Գռզոին, Ջհանգիրյանի եւ եւ մնացածերին(չգիտեմ լացեմ թե ծիծաղամ):
Հարգելի փիլիսոփա եթե այդ մարդիկ ընտրությունների ժամանակ պաշտպանել են ընդդիմադիր դիրքերից ներկայացող թեկնածուին դա դեռ չի նշանակում, որ նրանք արժանի են այդ խոսքերին, ուղղակի մարդիկ ավելի մեծ թալանի բաժին էին ուզում քան հիմա ունեին:
Գռզոն շատ էր ուզում օգտվել առավելություններից որն ունի Լֆիկ Սամոն, Ջհանգիրյանն էլ կարոտել էր զինդատախազի աթոռին(Գլխավոր դատախազի աթոռն ձեւական էր նրան մեկուսացրել էին բոլոր փողոտ գործերից)եւ այլն:

Երկուսնել նույն ք...ն են տարբեր ամաններում

 
В 27 января 2009 г. в 19:34 , Anonymous Анонимный сказал(а)...

Chem haskanum, minchev hima inchu en mardik ayspes cinik u asel Armen Vardanyany putanka?

Minchev yerb piti mardik amboxj hodvatsic mi qani bar vercnen u sksel ampagorgor meknabanutyunner anen. Iroq vor Հասարակությանը պետք է մաքրել քաղաքական միջատներից

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница