понедельник, 9 февраля 2009 г.

Գործարք` Ղարաբաղի շուրջ

Ակնհայտ է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայինց չզրկելը գին ունի: Եվրոպացիները շատ նրբաճաշակ են: Նրանք ռուսների պես չտես չեն, որ Քոչարյան Ռոբին աջակցելու համար երկաթգծերը կամ էներգետիկ համակարգը խլեն Հայաստանից: Եվրոպացիները գազատարով են հետաքրքրված: Այն գազատարով, որը ադրբեջանի միջոցով պիտի եվրոպացիներին ապահովի այլընտրանքային գազով` անկախ Ռուսաստանից: Ալիևը շատ լավ ըմբռնել է իրավիճակի նրբությունն ու սկսել է մեծ առևտուրը: Իսկ առևտուրը ներառել է Լեռնային Ղարաբաղը: «Գազատարը` ձեզ, Ղրաբաղը` մեզ» սկզբունքով Ալիևն սկսկել է իր դիվանագիտական խաղերը: Եվրոպացիներին ու ամերիկացիներին ասվում է, որ եթե ուզում եք «Նաբուկոն» հասնի Եվրոպա, որպեսզի ռուսները գազի մոլոպոլ մատակարար չլինեն, ապա պետք է Ղարաբաղի հարցեը լուծեք ի օգուտ մեզ: Նույն Իլհամը ռուսներին ասում է, ոչ եթե ուզում եք Եվրոպայի հետ գազային ամուսնություն չկնքեմ, ապա լուծեք Ղարաբաղի հարցն ի օգուտ մեզ: Այիսնքն, Ադրբեջանը երկակի խաղ է վարում ու այդ խաղերում իր շահը նույնն է` Ղարաբաղ:

Հիմա եկեք տեսնենք, թե ինչ քաղաքականություն է վարում Սերժ Սարգսյանը: Սերժի նպատակն իշխանությունը պահելն է: Այսինքն` ի տերբերություն Իլհամի` Սերժն անձնական խնդիրներ է լուծում: Եվրոպացիք էլ, ռուսներն էլ հասկացել են Սերժի «մելկիությունը» և երկուսն էլ ճնշում են Մարտի 1-ի արդյունքում նախագահ կարգված Սերժին, որպեսզի Ալիևի հետ գործարքի գնան: Եթե Ալիևը Ղարաբաղն է ուզում արևմուտքից ու ռուսներից, ապա Սերժը նույն գերխաղացողներից սեփական լեգիտիմությունն է ուզում ստանալ` պատրաստ լինելով զիջել Ղարաբաղը, որովհետև լեգիտիմության ճանաչման այլ գին Սերժը չունի տալու: Այսինքն` Սերժը պետական դավաճանությամբ է զբաղված: Ու սա տեսնելով է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դադարեցրել է հանրահավաքները, որպեսզի չվտանգվեն մեր պետության շահերը: Լևոնը Սերժի պես ղումարբազ չէ, որ երկրի շահերը տանուլ տա միջազգային ատյաններում: Եվ սխալվում են բոլոր նրանք, ովքր գտնում են, թե Լևոն Տեր-Պետրոսյանի շարժումը թուլացել է: Ո՛չ, չի թուլացել: Այժմ վտանգավոր վիճակ է ստեղծվել: Երբ ասում էի, որ ՀՀ-ն պետք է զրկվի ԵԽԽՎ ձայնի իրավունքից` դա ինձ համար նշան կլիներ, որ Սերժը Ղարաբաղի հարցում գործարքի չէր գնացել: Բայց երբ պարզվեց, որ ԵԽԽՎ-ն չի պատժում Հայստանին` ես հասկացա, որ Սերժը աճուրդի է հանել Ղարաբաղը ու որպեսզի չմատնի իրեն` Ալիևի ու Էրդողանի հետ հանդիպման ժամանակ շարունակ ժպտում էր թեթևսոլիկի պես, իսկ թուրքն ու ադրբեջանցին լուրջ դեմքով վայելում էին ՀՀ նարկոման նախագահի հող հանձնող ներկայությունը:



Լուսինե Թորոսյան

Մարտի մեկից սկսած համաժողովրդական շարժումը նոր թափ կհավաքի ու Լևոնը, գալով իշխանության, նույն Թուրքիայի և Ադրբեջանի հետ կգնա արժանապատիվ հարաբերությունների, այլ ոչ թե դավաճանության:

Комментарии: 0:

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница