вторник, 3 февраля 2009 г.

Հայոց զինվորականությունը` որպես ՀՀ զարգացման խոչընդոտ


Ղարաբաղյան հաղթանակն, անշուշտ, մեր ժողովրդի հերոսական էջերից մեկն է: Ես կասեի ամենահերոսականը, քանի որ ներկայում է ձեռքբերվել: Բայց հաղթանակն իր հետ բազում արատներ ծնեց. հաբռգած գեներալիտետ, բանակի միջամտություն քաղաքականությանը, երկրապահական վերնախավի խունտայացում, սյամոիզմ /կամ իժոյիզմ` ինչպես կուզեք/, մանվելիզմ և այլն: Իմ կարծիքով, գեներալիտետի հաբռգածությունը հարյուրամյակներով պետություն չունենալու հետևանք էր, քանի որ ավանդույթներ չկային, նաև պատերազմում հաղթելու ավանդույթներ: Արդյունքում` հաղթանակած բանակի գեներալներն իսկական պատուհաս դարձան ժողովրդի գլխին: Օրինակ Սյամոն` Բաբայան: Հասկացանք կռվել է, բայց դա չէր նշանակում, որ նա ու իր ողջ գերդաստանը, շրջապատն ու թաղի ընկերները պիտի թալանեին ողջ Ղարաբաղը, իսկ Իժոն էլ դառնար ՀՀ խոշոր ներկրողներից: Սյամոն այնքան հաբռգեց, որ նույնիսկ քիլլերների բանակ էր պահում: Երկու տարբեր կարծիք կա Իժոյի մասին. կռվի տարիներին` լավ, իսկ կռվից հետո` վատ: Հիմա, ասում են, նա տախտակի բիզնեսով է զբաղվում: Դա երևի Սերժի ու Ռոբի նվերն էր Սյամոյին, երբ վերջինս Լևոնի դեմ քարոզչություն էր անում նախագահական ընտրությունների ժամանակ /իմ կարծիքով՝ Լեվոնի դեմ քարոզելը Սամվելի եզակի ճիշտ քաղաքական քայլերից էր, բայց դա փսիխոզի ժամանակ այլ կերպ ընկալվեց /: Ու չի էլ ամաչում Սյամոն, որ թույլ է տալիս իրեն օգտագործեն մարդիկ, ում գլխին ժամանակին նա բորշ է լցրել կամ էլ ում նախագահ դարձրել:
Մյուս գեներալ Մանվել Գրիգորյանը նույն Իժոն է դարձել, բայց Էջմիածնում: Սա էլ թալանով ու մարդ ծեծելով է զբաղված: Նույն կռվի տարիներին Մանվելն իսկական հերոս էր, բայց հետո դարձավ ֆեոդալ: Կռվի տարիներին հերոս, իսկ կռվից հետո` իշխանավորի առաջ կզող Մանվելը նույնպես պատուհաս է դարձել հասարակության գլխին: Նախագահական ընտրությունների ժամանակ էլ Մանվելն այդպես էլ իր քիթը բնից չհանեց ու վախեցավ` Լևոն Տեր-Պետրոսյանի կողքն անմիջապես կանգնելուց: Մանվելը սրա-նրա միջոցով էր Լեվոնի հետ, բայց ինքը չկար: Մանվելի նպատակն էր բոլոր գործընթացներում լինելը, որպեսզի Լեվոնի գալու դեպքում ասեր, թե տեսար շեֆ՝ ես քո կողմն էի: Այսինքն Մանվելն իրեն պահում էր բոլոր այն մարդկանց նման, ովքեր իրենց անձնական շահի համար էին կանգնել Լեվոնի կողքը /Ջհանգիրյան, Գռզո եվ այլն/: Բայց քանի որ Մանվելը «քաքլան» մարդ է՝ ուստի մինչեվ վերջ ռիսկ չարեց իր տանից դուրս գալ ու հիմա շարունակում է քծնել Սերժին ու Ռոբին, որպեսզի ապահովի իր անդարդ թալանը Էջմիածին քաղաքում ու Հայաստանի հանքերում:
Սյամոներն ու մանվելները, կարելի է ասել, որ ողբերգական ու հակասական կերպարներ են: Նրանք կուրացան սեփական հաղթանակների փայլից, ամենակարողությունից ու հաբռգեցին, իսկ այժմ մտածում են, որ չեն գնահատվել մեր ժողովրդի կողմից: Մնացած գեներալներին չենք անդրադառնում, քանի որ պատկերը նույնն է: Պարզապես տարբերությունն այն է, որ մյուսները հաբռգել են` պատերազմի տարիներին ոչնչով աչքի չընկնելով ու հետպատերազմյան տարիներին հերոսության ու խիզախության մեդալներ ստանալով: Վերջիններիս տեսակն ավելի վտանգավոր է, քանի որ ոչ մի «զասլուգա» չունենալով` դրանք նյութապաշտական առանձնակի չտեսությամբ են աչքի ընկնում: Հայկազ Բաղմանյան, Յուրի Խաչատուրով, Միքայել Հարությունյան, Միքայել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Փայտյան Արշո, Մելքոնյան Գագո և այլն: Ահա՛ այդ չտես-գյոռմամիշների ոչ ամբողջական ցուցակը: Արդյունքում, հիմա դժվար է երեխաներին դաստիարակել այդ կերպարներով: Բայց հաղթանակն առանց հերոսների չի լինում: Ու այստեղ «տուպիկ» է առաջանում: Բայց դե, եթե Սյամո ու Մանվել, Սեյրան ու Բաղմանյան Հայկազ պիտի քարոզենք, ավելի լավ է ոչինչ չքարոզնեք: Նրանց կերպարները բացասական են և, հետևաբար, արժանի չեն գովերգման:
Այս վիճակի հիմնական պատասխանատւները նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարներն են: Ե՛վ Լեվոն Տեր-Պետրոսյանը, ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛վ Սերժ Սարգսյանն օգտագործել են զինվորականներին՝ իրենց իշխանությունը պահելու կամ իշխանության հասնելու համար: 1996 թվականին երկրապահները, Մանվելի գլխավորությամբ, պատրաստ էին կրակել ժողովրդի վրա, որպեսզի Լեվոնը մնար իշխանության: Եթե հիշում եք, տխրահռչակ «Արշալույս-գեյթի» քեֆի ժամանակ Վանո Սիրադեղյանն ասում էր, որ Լեվոնի համար կարելի էր մի քանի հարյուր մարդ սպանել:
Հետո նույն զինվորականները, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, հեռացրեցին Լեվոնին ու բերեցին Ռոբերտ Քոչարյանին: Իսկ 2008-ի մարտի 1-ին նույն զինվորականների միջոցով Սերժ Սարգսյանը նստեց նախագահի աթոռին, իսկ Լեվոնն էլ հույս ուներ, որ գեներալ Մանվելն իր կողմը կանցնի ու ինքը կվերցնի իշխանությունը: Այսինքն բոլոր նախագահներն էլ դիմել են զինվորականների օգնությանը՝ դրանով իսկ արժեզրկելով նրանց ժողովրդի աչքերում:
Եթե երկրում նորմալ իշխանություն լինի, ապա պետք է հրաժարվի նման գործելակերպից: Զինվորականներին պետք է բարձր պատվի արժանացնել, ըստ արժանվույն գնահատել ու հեռու պահել նրանց քաղաքականությունից: Սա է ճանապարհը:
Մովսես Կարապետյան

Комментарии: 11:

В 3 февраля 2009 г. в 17:08 , Anonymous Анонимный сказал(а)...

//Եթե երկրում նորմալ իշխանություն լինի, ապա պետք է հրաժարվի նման գործելակերպից: Զինվորականներին պետք է բարձր պատվի արժանացնել, ըստ արժանվույն գնահատել ու հեռու պահել նրանց քաղաքականությունից: Սա է ճանապարհը://

Վերջապես կառուցողական առաջարկ եմ տեսնում, բրավոմ այսպես է քաղաքական մշակույթը ձևավորվում:

ԼՏՊ-ի չկայացած հեղափոխության/հեղաշրջման միակ դրական հետևանքը Եկրապահների, որպես պետության մեջ պետություն, գործոնի վերացումն էր: Հուսով եմ երկրապահները որպես ներքաղաքական "հաղթաթուղթ" կատեգորիա իսպառ կվերանան: Հույս ունեմ, ընդդիմության կողմից այդ "հաղթաթղթի" օգտագործման փաստը կզգոնացնի ներկայիս իշխանություններին, ու նրանք այլևս չեն վերականգնի այդ կառույցը:

 
В 3 февраля 2009 г. в 18:08 , Anonymous Анонимный сказал(а)...

Ցավոք գեներալիտետի հաբռգածության մասով բարձրացված թեման իր արդիականությունը պահպանում է նույնիսկ պատերազմից շուրջ տասնհիինգ տարի անց: Երկարատև պարտություններից հետո ձեռք բերեցինք մի հաղթանակ, որն ասես պետությանն ավելի մեծ անորոշության մեջ դրեց: Այսինքն ճիշտ է նկատված, որ չունեինք և վստահ եմ ներկայում էլ չունենք պատերազմում հաղթելու կուլտուրա: Բայց մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ պատերազմը սկսում են սրիկաները, այն հաղթում են նվիրյալները, իսկ օգտվում են հաղթանակից տականքները: Հենց այդպես էլ եղավ, ուղղակի դժվար է պատկերացնել, որ մեր ազգի մեջ այդպիսի տականքներն այդքան շատ են: Մինչդեռ հաբռգած, տգետ, անգրագետ գեներալները զբաղվում են գերշահութաբեր տարբեր կասկածելի բիզնեսներով, պարտադիր շրջում են 3-5 մեքենայանոց կորտեժներով որ ոք չի հետաքրքրվում թե ուր են նվիրյալները, այն անձինք ովքեր խորհրդային ֆոռմացիայից անմիջապես դուրս գալուց հետո մտան պատերազմի դաշտ, մարտնչեցին, հաղթեցին և վերադարձան իրենց համար այդքան խորթ կապիտալիստական հասարակություն` չիմանալով թե ինչ անել "հետո"? միթե ազգի համար արյուն թափելու ժամանակ իրենք այդ "հետո"-ն այդպիսին էին պատկերացնում? ինչով են զբաղվում հիմա? ինչպես են իրենց ընտանիքների գոյության խնդիրը լուծում? ով է նրանցով հետաքրքրված? ով է նրանց ուշադրություն կամ աջակցություն ցուցաբերում? Միգուցե հաղթելու կուլտուրան ձևավորելը սկսենք հենց այդ մասից, պարոնայք...
Ի դեպ Մովսես, մառազմը կրկին քեզ թույլ չտվեց, որ Լևոնի շողքի կողքով անտարբեր անցնեիր, նկատի:

Opinio

 
В 3 февраля 2009 г. в 18:19 , Anonymous Анонимный сказал(а)...

Serjy ete uzum e barepoxum anel, apa Manvelin piti brni.

 
В 3 февраля 2009 г. в 18:45 , Anonymous Анонимный сказал(а)...

Opinio inchu e Levoni koxqov ancnely marazm. Du ham bacatrum es te petq e chisht gnahatel iravichaky, ham el Levonin aragarkum es chkpnel. Inchu? Inchov e tarbervum Levony Serjic kam Qocharyanic? Movsesy chisht e verlucum iravichaky. Bajc vor gesh xbum e-mi tesak eq linum, inchu? CHshmartutyuny darn e linum imaceq!

 
В 3 февраля 2009 г. в 19:05 , Anonymous Анонимный сказал(а)...

Amen inch ir sahmann uni. Movsesy chapn ancnum e. Samveln u Manvely vor chlinein hima turqy Erevan er hasel. Urish ban vor nranq qaxaqaciakan kyanqum irenc lav chen pahum. Bayc da mer problemn e. ed mardik gnacin u karoxa mernein. Ba da herosutyun chi? Vor kriv lini eli Samon u Manveln en krvelu ev voch te du Movses. Du eli ed jamanak blogerutyun kanes che ape?

 
В 3 февраля 2009 г. в 19:38 , Anonymous Анонимный сказал(а)...

Այս հոդվածը ևս ցույց տվեց, որ Մովսեսը ոչ մի փոփոխություն չի մտցնում իր իսկ հոեվածների գաղափարական էության մեջ և տպավորություն է ստեղծում, որ իր հոդվածը գրում է միայն Լևոն Տեր-Պետրոսյանին քննադատելու համար:
Բացարձակապես չեմ հարգում հիմիկվա գեներալիտետին և արդիական թեմա լինելու հետ մեկտեղ այստեղ կրկին բարձրացվեց մառազմի աստիճան հասնող անհեթեթությունների շարան:

Մի նկատառում. Ոչ թե այս վիճակի պատասխանատուն Քոչարյանը, Սերժն ու Լևոնն են, Մովսե'ս, այլ Դուք և Ձեզ պես մտածող մարդիկ, ովքեր և նպաստում են քաջնազարականությանը` իրենց անկողմնորոշությամբ:

Հ.Գ. Հոդվածը ուղղված է մի կետի` Տեր-Պետրոսյան: Իսկ դա ստիպում է կորցնել ողջ հոդվածի իմաստն ու գաղափարը ընդհանրապես:

Հ.Գ_2 Էս բլոգում սրանից հետո միայն Արմենի հոդվածներն են հետաթրթիր կարդացվում.թող ների Լուսինեն, բայց իր հոդվածները դեռ 2-3-ից չեն անցնում:

Հ.Գ_3
Մովսեսին այլեւս անիմաստ է խորհուրդ ու առաջարկ անել, քանի որ միեւնույնն է չի լսի:
Միայն առաջարկս այն է, որ հոդվածը գրելու փոխարեն գրեք` Լևոն` դավաճան, Սերժ` հաղթական ... էլ կարող եք չշարունակել. մենք Ձեզ հասկացանք...

 
В 3 февраля 2009 г. в 20:01 , Anonymous Анонимный сказал(а)...

///Opinio inchu e Levoni koxqov ancnely marazm.///

Mite mortsel eq, Levonn yndameny gortsiq e :))

Hmut yeritasardnery parzapes ogtagortsum en anmit Levonin, vorpeszi "hrashq lini" - Sa arden marazm che, ayl lurj datoghutyun

 
В 3 февраля 2009 г. в 22:20 , Anonymous Анонимный сказал(а)...

:)

Levoni het sharzhum anoxnerin asum eq Levonakan axandavorner, bayc irakanum tenc asoxnern en axandavor u iranq kochvum en hakalevonakan axandavorner, vor amboxj gisher yeraznerum tesnum en, te vonc en kam levonakan "storacnum", kam el yerazxabutyan orerin, vonc en Levonin aptakum.

Isk dzer isk koxmic vorakvats Levonakannery, dranq mshtakan payqari patrast, leader-nerov chpaymanavorvats mardik en, voronq payqarel en yev 96-in, yev 98-in, yev 2003, yev 2008-in, yev payqarelu en 2009-in u 2019-in, ankax te ov klini ynndimutyan arajnordy. Isk du Movses, baci 2 tox greluts u aj u dzax bolorin pnoveluts baci, urish ban djvar te karoxanas anel. Natura u tebya (u vas-qo nman mardik cavoq shat kan) takaya.

 
В 4 февраля 2009 г. в 10:02 , Anonymous Анонимный сказал(а)...

Անանուն, դու սխալ ես հասկացել ինձ: Երբեք չեմ ասել, որ պետք չէ տեղին քննադատել կամ "կպնել" ինչ որ մեկին: Խնդիրը նրանում է, որ ամեն ինչ իրա չափի մեջա գեղեցիկ: Անընդհանտ նույն բաները, նույն ենթատեքստը, նույն քննադատությունները: Ինքս ընդդիմադիր եմ, բայց Լևոնի կողմնակիցը չեմ և պետք չի կարծել թե Opinioi սրտից արյուն գնաց հենց Լևոնին "կպան": Ընդհակառակը, թող կպնեն, քննադատեն, դա միայն լավ բանի կհանգեցնի ու կառուցողական կլինի, եթե լինի հիմնավորված, փաստարկված, այլ ոչ թե ինչ որ "մովսեսների" մտքի թռիչքի արդյունք կամ ինքնահաստատման ձև: Իբր տեսեք ես այնքան եմ մեծացել, որ առաջին նախագահին եմ "կպնում": Դա րադեն լուրջ չի էլի!!!

 
В 4 февраля 2009 г. в 12:50 , Anonymous Анонимный сказал(а)...

Մովսես զգում ես, որ կամաց-կամաց քո հորինած Լևոնի կերպարը այս բլոգում արդեն քեզ է վերագրվում: Այ մարդ ասա քեզ պետք էր? Մի հարց եմ ուղղում քեզ Մովսես, մենակ անկեղծ պատասխանի. դու քո հոդվածները գրելուց առաջ ուսումնասիրություններ կատարում ես? նյութեր հետազոտում ես, թե ուղղակի լավ ֆանտազիա ունես? Ով չպատասխանի Լևոնա:))))))))))

Opinio

 
В 6 февраля 2009 г. в 18:01 , Anonymous Анонимный сказал(а)...

:)

Movses jan, qez shat hasaneli ardzakurd em cankanum. Miguce dranic heto aveli "chox" hodvatsner gres. I miji aylots karox em shat ejan putyovka arajarkel 88 hamari marshutki gtsi anvan pansionatum (imacoxnery indz khaskanan)

:) Nayev jpitov piti haxtenq!!!

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница