суббота, 24 января 2009 г.

Կարթագենը պետք է կործանվի

«Տեսակետ» բոլգի ընթերցողներից մեկը հետաքրքրվել էր, թե ինչպիսի՞ քաղաքական ուղղվածութուն ունենք մենք` բլոգում գրողներս: Արդեն առիթ ունեցել ենք ներկայացնելու մեր քաղաքական նախապատվությունները: Իմ, Լուսինե Թորոսյանի և Մովսես Կարապետյանի մոտեցումները տարբեր են: Սակայն մեզ միավորում է մեկ բան. մենք բոլորս էլ չենք ընդունում այն համակարգը, որը ձևավորվել է Հայաստանում և Կարթագենը պետք է կործանվի` այսինքն համակարգը պիտի փոխել, իսկ դրա համար Սերժի իզութոզը պիտի վերանա: Չընդունելով համակրգը` չենք ընդունում նաև դրա կրող իշխանությանը` Սերժի գլխավորությամբ: Մեր` բլոգերներիս տարբերությունն այն է, որ Լուսինեն Լևոն Տեր-Պետրոսյանի միջոցով է տեսնում իշխանափոխությունը, իսկ Մովսես Կարապետյանը կարծում է, որ Սերժն ու Լևոնը միևնույն միջավայրի մարդիկ են և պետք է նոր սերնդի միջոցով ազատվել համակարգից` հրաժեշտ տալով և’ Սերժին, և’ Ռոբերտին, և’ Լևոնին: Ես կարծում եմ, որ այս պահի առաջնային խնդիրը իշխանափոխությունն է և ժողովրդավարական համակարգի ձևավորումը: Մի փոքր իդեալիստական կամ ուտոպիստական եմ գնահատում Մովսեսի մոտեցումները, քանի որ այս պահին այլ խաղացողներ չկան: Անհրաժեշտ է Լևոն Տեր-Պետրոսյանին օգտագործել որպես գործիք և ազատվել Սերժից: Հետո արդեն կերևա: Մեծ հաշվով` ես դեմ չեմ Մովսեսի մոտեցումներին, բայց դա, ըստ իս, պրագմատիկ չէ: Լուսինեն էլ է դա ասում: Ես հակաիշխանական եմ, Լուսինեն էլ, Մովսեսն էլ: Պարզապես Լուսինեն մոլի լևոնական է, իսկ Մովսեսը` ընդհակառակը: Կարելի է ասել, որ Մովսեսը մոլի հակասերժական ու հակալևոնական է: Տեսնել է պետք Մովսեսի դեմքը, երբ հեռուստացույցով կամ թերթի էջերից մեզ է նայում ուռած աչքերով Սերժ Սարգսյանը… Մենք կարծում ենք, որ կարևորը տեսակետների բախում լինի և ճշմարտությունը բացահատվի: Եվ ամենակարևորը` հրաժեշտ տանք այս ավազակապետությանն ու ավազակներին: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր կարծիք, որն ուղարկվում է բլոգին: Մեր ընթերցողները գնալով ավելանում են: Այսինքն մարդիկ փնտրտուքների մեջ են: Ուրեմն ամեն ինչ կորած չէ: Գրեք մեզ: Մենք խոստանում ենք բլոգի տեմպը պահել` «ամեն աշխատանքային օր առնվազն մեկ հոդված» սկզբունքով: Ողջունում ենք արտասահմանի մեր ընթերցողներին, ովքեր մեզ հետևում են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Անգլիայից, Էմիրատներից, Իրանից, Վրաստանից, Սինգապուրից, երմանիայից, Շվեդիայից և այլ վայրերից:

Արմեն Վարդանյան

Комментарии: 3:

В 25 января 2009 г. в 12:26 , Anonymous Анонимный сказал(а)...

Հարգելի Բլոգերներ,
ձեր խոսքերը համակարգը փոխելու անհրաժեշտության մասին միայն լոզունգներ են՝ զուրկ միս ու արյունից։ Բոլորդ էլ անձերով եք պայմանվորում Հայաստանում փոփոխությունը և որևէ համակարգային փոփոխություն չեք առաջարկում։ Մեր կյանքը և տեսությունը ցույց են տալիս, որ անձեր փոխելով ոչինչ չի փոխվում։ Ձեր վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ միայն էմոցիոնալ է՝ ատելություն,և զուրկ գաղափարական հագեցվածությունից։ Դրա ապացույցն է, որ Սարգսյանին ուզում եք փոխել մի մարդու՝ԼՏՊ-ի օգնությամբ, որն համակարգի հիմնադիրն է։ Նույնն է թե բրեժնևյան համակարգը փորձ արվեր փոխել դրա հեղինակի՝ Ստալինի օգնությամբ։ Ինչքան էլ պնդեք թե դուք երեքդ միևնույն խնդիրն եք հետապնդում, ակնհայտ է, որ շատ տարբեր խնդիրներ ունեք։ Այդ առումով առավել դատող հեղինակը ձեր մեջ Մովսեսն է, որ հանձին ԼՏՊ-ի և Սերժ Սարգսյանի տեսնում է նույն համակարգի կրողներին։
Իսկ եթե Արմեն Վարդանյանն է լինելու այդ նոր սերունդը, որ իշխանություն պիտի փոխի, ապա նրա ոճը ուսումնասիրելով եզրակացնում եմ, որ նա շատ ավելի վտանգավոր է քան ԼՏՊ-ն ու Սերժ Սարգսյանը։ Եթե նա դեռ իշխանության չեկած մարդկանց, մանավանդ կանանց մեղադրում է սեռական կապեր ունենալու մեջ, ուրեմն որպես մարդու ազատության թշնամի իշխանություն ունենալով ուղղակի կոչնչացնի մարդկանց ունեցած փոքրիկ ազատություններն էլ, սեքսն էլ կհռչակի չարիք ու քրեական հանցանք։ Իսկ երբ ուղղակի առանց որևէ փաստի պաշտոնյային զրպարտում է պեդոֆիլիայի մեջ, ապա իշխանություն ունենալով պատկերացնում եմ թե ինչ գործեր կսարքի հակառակորդների դեմ։ Ի դեպ, Վարդանյանը գործում է հենց այն մեթոդով ինչ իշխանություններն են անում Վանո Սիրադեղյանի ՆԳ համակարգի ժամանակներից սկսված, երբ գաղտնի տեսագրում են հակառակորդների սեռական կապերը ու դրանք դարձնում կոմպրոմատ։

 
В 25 января 2009 г. в 16:13 , Anonymous Анонимный сказал(а)...

Duq vortexic giteq, vor dzez konkret vor erkric kam vor hmnarkic en yntercum?
Vika

 
В 25 января 2009 г. в 20:30 , Anonymous Анонимный сказал(а)...

«Կարթագենը պետք է կոծանվի» հոդվածի մեկնաբանությունը
Հարգելի Լուսինե,Մովսես եվ Արմեն քարուքան անել,կործանել «կարթագենը» դա կնշանակի, հնարավոր է անդառնալի կորուստներ ՝ընդհուպ մինչեվ պետականության կորուստ:
Իմ կարծիքով մինչեվ մայիսի վերջը 2009թվականի սպասել,կամ այսպես ասած ժամկետ տալ,եթե խորքային բարեփոխումներ չկատարվի դիմել իշխանափոխության:

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница