суббота, 31 января 2009 г.

Սառույցը կոտրվում է

«Տեսակետ» բլոգը օր-օրի հանրաճանաչ է դառնում: Ընդլայնվում է և՛ ընթերցողների աշխարհագրությունը, և՛ ընթերցողների քանակը: Ընդհանուր առմամբ մենք այս երկու երեք ամիսների ընթացքում կարողացանք ձեռքբերել մոտ 1000 ընթերցող, ովքեր ճիշտ է, ամենօրյա ռեժիմով չեն մտնում «Բլոգ», բայց դարձել են մեր հավատարիմ բարեկամը /նույնիսկ եթե մանթրաժ են մեր բլոգից/: Առայժմ քիչ են մեկնաբանությունները եւ մեզ ուղարկվող հոդվածները: Բացառությամբ Philosopher-ի` մեր մյուս ընթերցողները հիմնականում պասիվ են: Բայց ոչինչ: Երևի ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի: Եթե մարդիկ չեն ուզում երևալ, ապա ասեմ, որ մեկնաբանություններ անելը «անոնիմ» ռեժիմ նույնպես ունի և դուք կարող եք չբացահայտվել: Ասեմ, որ մեզ շատ են ընթերցում պետական մարմիններից, բայց ոչ մի նամակ կամ մեկնաբանություն ի պաշտպանություն Սերժի կամ իշխանության, մենք դեռ չենք ստացել: Փաստորեն, վիճակը շատ վատ է իշխանության ներսում: Ահա, ես տեսնում եմ, թե ինչպես է նախագահի նստավայրի 2-րդ հարկում աշխատող ջահելը ամեն աստծո օր պարտաճանաչորեն մտնում «Տեսակետ» բլոգը, բայց մատը մատին չի տալիս , որ մի հակափաստարկ ուղարկի: Բայց դա ինչ-որ առումով նորմալ է: Համաձայնեք, որ Սերժի կամ գոմիկական ձայնով ու տեսքով վարչապետ Տիկոյի օգտին դժվար է ինչ-որ դրական բան ասելը: Հիմա տղերքը փող են աշխատում: Հո՞ կրակը չեն ընկել, որ մի բան էլ գովեն նարկոմանին ու պեդոֆիլին: Այդ տիպի «դիշովի» գործերի համար կան Մենուա Հարությունյանը, Արմեն Աշոտյանը կամ էլ «մարդ-ասուլիս»` Էդուրադ Շարմազանովը: Սամվել Ֆարմանյանի կամ Սերժի օգնական-փեսա Միշիկի շատ խ...-ին է , որ Սերժին հրապարակավ պաշտպանեն կամ էլ մեր բլոգին մի նյութ ուղարկեն: «Քլնգում են, թեղ քլնգեն,- մտածում են Սերժի լաքեյները,- թող են Մենուան հաչա: Մենք դրսերում սովորած ու «այ եմ ը թեյբլ» տղերք ենք ու մեզ չի դզում Սերժին պաշտպանելը: «Պռոստը» հիմա էս քյարթուն է նախագահ` մենք էլ «ով էշ` մենք փալան» սկզբունքով ենք առաջնորդվում»: Ահա այս տիպի բարքեր են տիրում իշխանական խոհանոցներում: Մենք, իհարկե, նախագահականի երկրոդ հարկում աշխատող ջահելի անունը չենք տա, որ չքաշվի, բայց մեր «ջերմ» բարևներն ենք ուղարկում նրան: Դե իսկ Ազգային ժողովը, երևի ավելի շատ քվորում է ապահովում մեր բլոգում, քան նիստերի դահլիճում: Մեզ այդ մասին Ազգային ժողովից են ասել` մեր գործընկեր Լուսինե Թորոսյանի միջոցով: Օրական կտրվածքով, ամենաշատ այցելու ֆիքսվեց այն ժամանակ, երբ քաղաքական պուտանկա Նաիրա Զոհրաբյանի մասին նյութ գրեցի, որից հետո մեր այցելուներն էլ ավելի շատացան: Մեկնաբանություններն էլ Նառայի մասով շատ էին /թվով` 12/` ի համեմատ մյուս հոդվածների: Իսկ հոդվածի հրապարակումը ցույց տվեց, որ Նառան լիքը չուզողներ ունի ԱԺ-ում, որովհետև այդ օրը պառլամենտից րոպեն մեկ մտնում էին: Լպրծուն երիտասարդ Մենուա Հարությունյանի կողմից հայհոյանքներ էր ուղարկվել, որը մենք, բնականաբար, չհրապարակեցինք: Բայց Մենուային ասեմ, որ եթե ինքը իրոք վստահ է իր վրա, ապա ես իրեն հրավիրում եմ Ստեփանակերտ, քանի որ այնտեղ եմ աշխատում: Մովսեսին էլ կխնդրեմ, որ գա: Լինում եմ նաև Երևանում: Այսպես. Մենուա Հարությունյանին առաջիկա չորեքշաբթի, երեկոյան ժամը 16:00 ժամադրում եմ Ստեփանակերտի մոտի Դեդաբաբոյի արձանի մոտ /դա հայտնի տատիկ-պապիկի արձանն է/: Այդտեղ, որպեսզի Մենուան հեշտ գտնի տեղը: Ես կլինեմ միայն Մովսեսի հետ /եթե Մովսեսը հավես անի գալու/, լպրծուն ջան: Չվախենաս: Ես քեզ գաղափարապես եմ ապացուցելու, որ դու իրավունք չունես հեռուստաէկրանին երևալու: Իսկ եթե վախենաս, ու Ստեփանակերտ չգաս, ապա ես Երևանում կլինեմ նույն շաբաթվա շաբաթ օրը /այսինքն փետրվարի 7-ին/: Էլի Մովսեսի հետ կլինեմ: Եթե տղամարդու մի փոքր նշույլ մնացել է մեջդ, ապա արի Քոչարյան Ռոբի կողմից դեղատներով շրջապատված Իսահակյանի արձանի մոտ, ժամը 18:00-ին: Հա, Ստեփանակերտ եթե գաս, ապա շատ «շուխուր» չանես, քանի որ այստեղի երիտասարդները քո նմաններից զզվում են ու Կեվորկովի Սերժիկին քծնելը ոչ մեկին դուր չի գալիս ու կարող է մինչև ժամադրավայր չհասնես. քո «Պեժոյով» սուսիկ-փուսիկ արի: Մեր ընթերցողներին խոստանում եմ, որ ո՛չ Ստեփանակերտում, ո՛չ էլ Երևանում ես խմբով չեմ հանդիպելու այդ լպրծունին, և տեսնենք, թե Մենուայի վախը որքանով է բռնված: Ես կլինեմ միայն Մովսեսի հետ: Ճիշտ է, Մովսեսն ասում է, թե Մենուան ում շունն է, որ նրա հետ էլ բանավիճես, բայց ես ուզում եմ Մենուայի վախը բռնել: Իսկ ընդհանրապես ամեն ինչ դեռ առջևում է: Ընթերցե՛ք «Տեսակետ» բլոգը և ուղարկեք հասցեն ձեր ծանոթներին ու մտերիմներին: «Բլոգը» գովազդելու այլ տարբերակ մենք չունենք: Մեր «պատասխանատու» լրատվամիջոցները չեն գովազդի մեզ: Նրանք ավելի շուտ Սերժի բոյը 1.90 կամ Քոչարյան Ռոբի, միայն իրեն հատուկ ձևով, ծամածռված ու պլաստմասե ժպիտով դեմքը անթերի ցույց կտան, քան մեր «բլոգը» կգովազդեն: Այնպես, որ հարգելի ընթերցող կարդա և փոխանցիր ընկերոջդ: Մինչ նոր հանդիպում:
Արմեն Վարդանյան


Հ.Գ.-1: Հա, Մենուա: Այնպես չլինի, որ «պամպերսդ» լցնես ու չգաս ժամադրավայր: Ամոթ կլինի: Ամեն օր Մկան նոր կրակած մազերի հետ շփվողը, Սերժին սապոնվողը, Գռզոյին ուրացողը` պիտի որ տակը չլցնի: Չնայած «ռաժդյոննի պոլզատ, լետատ նե սմոժետ»: Ի դեպ, Մենուային առաջարկում եմ ինքն էլ մի որևէ լպրծունի հետ լինի, որ երկու-երկու լինենք: Ասենք, Տիգրան Ուրիխանյանի կամ Էդուարդ Շարմազանովի հետ: Մի խոսքով, քո տեսակի մարդու հետ կգաս, լպրծուն ջան: Մենք ձեզ կապացուցենք, որ և՛ գաղափարապես, և՛ եթե պետք լինի նաև ֆիզիկապես ձեր նմանները զրո են:
Հ.Գ.-2: Մովսես Կարապետյանի «Եկեք «մեռելապաշտությանբ» չզբաղվենք» հոդվածը տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձավ: Մովսեսի հասցեին նույնիսկ հայհոյանք էր ուղարկվել: Մենք, անկախ մեր քաղաքական հայացքներից, այդ հայհոյանքները սիրով հասցեագրում ենք ուղարկողին: Նա գրել էր, որ Մովսեսը անձնական վիրավորանք էր հասցրել Լեվոն Տեր-Պետրոսյանին, բայց դա այդպես չէ եվ կարող եք դրանում համոզվել՝ եվս մեկ անգամ այդ հոդվածն ընթերցելով: Ճիշտ է, ես եվ Լուսինեն համաձայն չենք Մովսեսի շատ տեսակետների հետ, բայց դա կապ չունի: Մեր բլոգը ազատ է եվ եթե դուք ձեր մոտեցումներն ունեք, ապա կարող եք այն ուղարկել մեզ ու մենք առանց խմբագրման կտպենք: «Ֆիլոսոֆերը» կարող է հաստատել, որ մենք նյութերը չենք խմբագրում: Առավելագույնը կարող ենք բաց թողած տառերը լրացնել եվ վերջ: Իսկ հայհոյելը նշանակում է, որ հակափաստարկներ չկան: Ու հայհոյողը վախկոտ մարդ է, քանի որ անոնիմ է հանդես գալիս: Ի դեպ, եթե Մովսեսի հետ խնդիր կա, ապա կարող եք Մենուայի հետ ներկայանալ իմ նշած տեղերում ու իմ նշած ժամերին:

Комментарии: 3:

В 2 февраля 2009 г. в 13:08 , Anonymous Анонимный сказал(а)...

Այ մարդ գրում եք գրեք, կարդացողներից ինչ եք ուզում? Ինչու է ձեզ թվում թե իբր այնպիսի օրիգինալ և սուր ոճով եք գրում, որ մարդիք /մանավանդ պետական հիմնարկների աշխատակիցները/ պիտի կարդան ու իրենց վրայի շորերը պատրելով անմիջապես պատասխանեն բլոգում զետեղված տարբեր տխմարությունների? Ասեմ հեչ օրիգինալ չեք: Մի գուցե երբեք չեք ձգտել օրիգինալ լինել, կամ փորձել եք չի ստացվել /կամ չեն թողել/, իսկ հիմա ջղայնացած սրա-նրա հասցեին աջ ու ձախ անհիմն զրպարտություններ և վիրավորական արտահայտություններ գրելով ձեր վիշտն եք սփոփում... Անկեղծ եմ ասում լավ բաներ չեք անում: Տեսակետ արտահայտելու կուլտուրա էլ կա էլի, իսկ ագռեսիվ և անպատասխանատու /մարազմի հասնող/ վիրավորանքների ու քննադատություններին ձեր կարծիքով ով պիտի պատասխանի?

 
В 3 февраля 2009 г. в 17:43 , Anonymous Анонимный сказал(а)...

Txerq Menuan vaxkoti mekn e u chi ga. Izur eq jamo arel. Bajc dran kareli er mi lav dngstel.

 
В 5 февраля 2009 г. в 12:02 , Anonymous Анонимный сказал(а)...

Zhamadrutun@ kayacav???

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница