вторник, 3 февраля 2009 г.

Այլ տեսակետ

Սիրելի Լուսինե, Արմեն, Մովսես: Նախ` ողջունում եմ ձեզ: Անունս Հրանտ է: Գուցե ծանոթ եք իմ հրապարակումներին «Հայկական Ժամանակում»: Ասեմ, որ տարվա սկզբից հետաքրքրությամբ եւ մեծամասամբ համակրանքով հետեւում եմ ձեր բլոգին ինչպես եւ շատերը Հայաստանում: Երեւի կռահում եք, որ իմ ասածն էլ վերաբերվելու է Մովսեսի հակալեւանական նյութերին, ինչպես որ ձեր ընթերցողներից շատերի արձագանքը: Ի դեպ հենց այդ ակտիվությունը Լեւոնի թեմայով արդեն ցույց է տալիս, որ իրականում Լեւոնը «չի մահացել», եւ թեման շարունակում է ամենաբուռն քննարկումների առիթ հանդիսանալ:
Հիմա մի երկու բառ նախաբանի կարգով, իսկ հետո հիմնական ասելիքս: Չնայած Մովսեսի տեսակետը ինձ խորթ է, բայց ես չեմ ուզում, հետեւելով մյուս ընթերցողի` Վազգեն Պապոյանի կարծիքին, ենթադրել, որ այստեղ ինչ հատուկ քաղաքականություն է վարվում, քանի որ չեմ սիրում առանց փաստերի զուտ տրամաբանության վրա հիմնված ենթադրություններ անել: Մանավանդ որ Մովսեսի ներկայացրած տեսակետը իրոք ներկայացված է մեր հասարակության մի հատվածի մոտ, եւ ինչ խոսք, դա էլ իրավունք ունի լիարժեք արտահայտվելու:
Մի նկատառում էլ անեմ Մովսեսի վերջին նյութի հետ կապված, ուր հիշատակվում են Նիկոլն ու իր ընկերները, քանի որ ես էլ պատիվ ունեմ պատկանելու դրանց թվին, նաեւ որպես Իմպիչմենտի ակտիվիստ: Մովսեսն ասում է, թե մեզ պետք է նոր սերունդ, այլ ոչ թե «Նիկոլի թվի»: Սիրելի Մովսես, ասեմ իմ, ու կարծում եմ նաեւ տվյալ դեպքում, իրավունք ունեմ ասել Նիկոլի եւ մյուսների անունից, որ եթե դու եւ քո ընկերները կարողանանք իրոք «ձեւավորելե նոր սերունդ, որը ակտիվորեն կմտնի պայքարի մեջ, կասի իր իրապես նոր խոսքը, եւ ի վերջո կհասնի նաեւ այն շոշափելի հաջողությանը, որին ձեր կարծիքով չհասանք մենք, ապա, անկախ այն պարագայից, որ դու մեր կողմնակիցը չես, «եթե չասես ավեին», ու եթե նույնիսկ քո գործն անես, մեզ հայհոյելով, մենք միայն կողջունենք: Սա ասում եմ շատ անկեղծ. մեր նպատակը հենց սկզբից, Իմպիչմենտի եւ հետո Նիկոլի 50 հոգիանոց հանրահավաքների ժամանակներից եղել է այն, որպեսզի մարդիկ ակտիվանան, արթնանան, իրենց վրա պատասխանատվություն վերցնեն, այլ ոչ թե պարտադիր մեր ետեւից գան, կամ մեզ սիրեն: Հայհոյեք մեզ, բայց արեք, այն ինչ մենք ձեր կարծիքով չենք կարողացել անել (գուցե իրոք չենք կարողացել, որովհետեւ Նիկոլն էլ սովորական տղա է, եւ նրա ողջ արժեքը հենց սովորական տղա, այլ ոչ թե տիտան ու գերմարդ լինելն է, ու մենք էլ սովորական տղերք ենք, ու անում ենք էն ինչ կարող ենք), ուրեմն արեք այդ գործը, եւ Աստված ձեզ օգնական, որեւէ խնդիր չկա:
Հիմա Լեւոնի մասով: Ես իմաստ չեմ տեսնում վիճել Լեւոնի անձի վերաբերյալ, կամ նրա կատարած դերի մասին, եւ այլն: Նախ` որովհետեւ, չեմ կարծում, որ կկարողանամ հակառակում համոզել, հետո դա մասամբ արդեն արել են այլ ընթերցողները, երրորդ, ու երեւի ամենակարեւորը` չեմ կարծում, որ Մովսեսի նման մտածող մարդուն կկարողանամ համոզել նույնիսկ, եթե դիսերտացիա գրեմ այս թեմայով: Ասեմ միայն, որ թեեւ սկզբնական ռացիոնալ հատիկ Մովսեսի ասածի մեջ, իմ կարծիքով կարելի է գտնել, ի վերջո Մովսեսն էլ շատերի նման ընկնում է շատ մեծ չափազանցությունների մեջ եւ միֆականացնում է Լեւոնի անձը` դրանով իսկ ինքն էլ հայտնվելով լեւոնամոլների անառողջ բեւեռում, միայն թե մինուս նշանով: Բայց պլյուսն ու մինուսը կապ չունեն` կարեւորը Լեւոնի անձի նկատմամբ այսպիսի էմոցիոնալ ու չափազանցված` պաշտամունքային վերաբերմունքն է: Անձամբ ես գտնում եմ, որ ժամանակն է Լեւոնի նկատմամբ ավելի ռացիոնալ վերաբերմունք ձեռք բերել: Հասականալ, որ այս մարդը, ոչ կիսաստված է, ոչ էլ դեւ, եւ երկուսի պես ամենազոր չէ: Ես գտնում եմ, որ Լեւոնը, չնայած պատասխանատու է նաեւ այսօրվա վիճակի համար որպես առաջին նախագահ, բայց նա մարդկային առումով անկեղծ եւ ազնիվ է, իսկ քաղաքական առումով մինչ այժմ անգերազանցելի է մնում:
Հիմա բուն ասածիս ավելի մոտիկ: Այլ հարց է, որ Լեւոնի վերադարձը քաղաքականություն իրոք անբնական երեույթ էր, եւ դա հենց ինքն էլ խոստովանում էր: Բայց դե մեղավորը հո Լեւոնը չէ, որ այլ մեկը չգտնվեց, որ Սերժի դեմ զանգվածներ մոբիլիզացնի: Կասեք, ով էլ լիներ Սերժի դեմ կմոբիլիզացներ: Է թող մոբիլիզացներ, բա խի չհայտնվեց էդ մեկը: Այո, Լեւոն իր գործը` վատ թե լավ արդեն արել էր, եւ նա բնական պայմաններում նա պետք է շարունակեր տանը մնալ:
Հիմա, բայց էլ ավելի կարեւորը կա: Շատ մոդայիկ է այսօր Շարժմանը կպնել, թե բա տեսաք չկարողացան, մեռան, մարեցին եւ այլն: Շարժումը բազում թերիներ ունի, եւ հենց ես էլ, երբ հարկ եմ համարել դրա մասին հրապարակավ գրել եմ: Բայց անկախ ամեն ինչից չի կարելի ժխտել այն հսկայական դերը, որ ունեցավ հատկապես 2008-ի փետրվարը մեր կյանքում:
Հրանտ Տեր-Աբրահամյան

Комментарии: 20:

В 3 февраля 2009 г. в 13:00 , Anonymous Анонимный сказал(а)...

Բռավո, բռավո, բռավո:
Դե բլոգիստներ ջան, զգացիք պռոֆեսիոնալիզմը, հը? Այս մարդուց գրել սովորեք սիրելի Լուսինե, Արմեն, Մովսես:
Թե չե մենակ հայհոյանքներ եք գրում, այն էլ անկապ:

Opinio

 
В 3 февраля 2009 г. в 13:03 , Anonymous Анонимный сказал(а)...

Հայր մեր որ Լևոնն ես
Սուրբ եղիցի Նիկոլը Քո
Եկեսցե "Արդարությունը" քո
Եղիցի Կոնգրեսը Քո
որպես երկիրը և երկինք
զպիցցան մեր հանապազօր
տուր մեզ այսօր
և թող մեզ զպարտեն միշտ
որպես և մենք վախտին զրպարտեցինք
և տար մեզ ի ցույց են
ու փրկեա մեզ ի սերժեն
Զի քոնն է ավազակապետությունն ու քիրվայությունն
Այժմ և միշտ և 91-ից ու հավիտեանս
Ամեն

 
В 3 февраля 2009 г. в 14:01 , Anonymous Анонимный сказал(а)...

Սիրելի ՀԺ: Անունս Տնարհ է: Ասեմ, որ տարվա սկզբից հետաքրքրությամբ եւ մեծամասամբ համակրանքով հետեւում եմ ձեր թերթին, ինչպես եւ շատերը Հայաստանում: Երեւի կռահում եք, որ իմ ասածն էլ վերաբերվելու է Նիկոլի հակասերժառոբական նյութերին, ինչպես որ ձեր ընթերցողներից շատերի արձագանքը:
Հիմա մի երկու բառ նախաբանի կարգով, իսկ հետո հիմնական ասելիքս: Չնայած Նիկոլի տեսակետը ինձ խորթ է, բայց ես չեմ ուզում, հետեւելով մյուս ընթերցողի` Նեգզավի կարծիքին, ենթադրել, որ այստեղ ինչ հատուկ քաղաքականություն է վարվում, քանի որ չեմ սիրում առանց փաստերի զուտ տրամաբանության վրա հիմնված ենթադրություններ անել: Մանավանդ որ Նիկոլի ներկայացրած տեսակետը իրոք ներկայացված է մեր հասարակության մի հատվածի մոտ, եւ ինչ խոսք, դա էլ իրավունք ունի լիարժեք արտահայտվելու:
Մի նկատառում էլ անեմ Նիկոլի վերջին նյութի հետ կապված, ուր հիշատակվում են Վազգեն Մանուկյանականները, քանի որ ես էլ պատիվ ունեմ պատկանելու դրանց թվին: Նիկոլն ասում է, թե մեզ պետք է 1+1: Սիրելի Նիկոլ, ասեմ իմ, ու կարծում եմ նաեւ տվյալ դեպքում, իրավունք ունեմ ասել ՎՄ-ի անունից, որ եթե դու եւ քո ընկերները կարողանանք իրոք «1+1» անել, որը ակտիվորեն կմտնի պայքարի մեջ, կասի իր իրապես նոր խոսքը, եւ ի վերջո կհասնի նաեւ այն շոշափելի հաջողությանը, որին ձեր կարծիքով չհասանք մենք, ապա, անկախ այն պարագայից, որ դու մեր կողմնակիցը չես, «եթե չասես ավելին», ու եթե նույնիսկ քո գործն անես, մեզ հայհոյելով, մենք միայն կողջունենք: Սա ասում եմ շատ անկեղծ. մեր նպատակը հենց սկզբից, եղել է այն, որպեսզի մարդիկ ակտիվանան, արթնանան, իրենց վրա պատասխանատվություն վերցնեն, այլ ոչ թե պարտադիր մեր ետեւից գան, կամ մեզ սիրեն: Հայհոյեք մեզ, բայց արեք, այն ինչ մենք ձեր կարծիքով չենք կարողացել անել, ուրեմն արեք այդ գործը, եւ Աստված ձեզ օգնական, որեւէ խնդիր չկա:
Հիմա Ռոբի մասով: Ես իմաստ չեմ տեսնում վիճել նրա անձի վերաբերյալ, կամ նրա կատարած դերի մասին, եւ այլն: Նախ` որովհետեւ, չեմ կարծում, որ կկարողանամ հակառակում համոզել, հետո դա մասամբ արդեն արել են այլ ընթերցողները, երրորդ, ու երեւի ամենակարեւորը` չեմ կարծում, որ Նիկոլի նման մտածող մարդուն կկարողանամ համոզել նույնիսկ, եթե դիսերտացիա գրեմ այս թեմայով: Ասեմ միայն, որ թեեւ սկզբնական ռացիոնալ հատիկ Նիկոլի ասածի մեջ, իմ կարծիքով կարելի է գտնել, ի վերջո Նիկոլն էլ շատերի նման ընկնում է շատ մեծ չափազանցությունների մեջ եւ միֆականացնում է Ռոբի անձը` դրանով իսկ ինքն էլ հայտնվելով Ռոբամոլների անառողջ բեւեռում, միայն թե մինուս նշանով: Բայց պլյուսն ու մինուսը կապ չունեն` կարեւորը Ռոբի անձի նկատմամբ այսպիսի էմոցիոնալ ու չափազանցված` պաշտամունքային վերաբերմունքն է: Անձամբ ես գտնում եմ, որ ժամանակն է Ռոբի ու Սերժի նկատմամբ ավելի ռացիոնալ վերաբերմունք ձեռք բերել: Հասականալ, որ այս մարդիկ, ոչ կիսաստված են, ոչ էլ դեւ, եւ երկուսի պես ամենազոր չեն: Ես գտնում եմ, որ Ռոբն ու Սերժը, չնայած պատասխանատու են նաեւ այսօրվա վիճակի համար որպես երկրի նախագահներ, բայց նրանք մարդկային առումով անկեղծ եւ ազնիվ են, իսկ քաղաքական առումով մինչ այժմ անգերազանցելի են մնում:
Հիմա բուն ասածիս ավելի մոտիկ:
Հիմա, բայց էլ ավելի կարեւորը կա: Շատ մոդայիկ է այսօր իշխանությանը կպնել, թե բա տեսաք չկարողացան եւ այլն: Իշխանությունը բազում թերիներ ունի, եւ հենց ես էլ, երբ հարկ եմ համարել դրա մասին հրապարակավ գրել եմ: Բայց անկախ ամեն ինչից չի կարելի ժխտել այն հսկայական դերը, որ ունեցավ հատկապես 2008-ի փետրվարը մեր կյանքում:

ՀԳ
Ասում են ուրիշի աչքի փուշը հանելու փոխարեն, դե գիտեք էլի: Այս բլոգն ավելի նվազ էմոցիոնալ ու գռեհիկ է, և ավելի տրամաբանական ու փաստարկված է, քան ՀԺ-ը վերջին 5 ամիսների ընթացքում: Հատկապես ցավալի է, երբ լրագրողը խրախուսում է հայհոյանքը "հայհոյեք մեզ ասում է նա": Ի դեպ, Հրանտը անկեղծ չէ, ՀԺ-ը ցանկացած այլակարծություն արտահայտողի վրա ցեխ է շպրտում: Երևի հույս ունի տղաներին իր կողմը քաշել ....

 
В 3 февраля 2009 г. в 14:11 , Anonymous Анонимный сказал(а)...

Hargeli Hrant,
Shnothakalutyun bacarik zusp yev stap verlucutyan hamar. Avelacnelu ban chka. Parzapes mi nkatarum: menk mer bnuytov (te patmutyan, te serundneri genetik hishoghutyan arumov) aktiv yev ireri drutyuny serndi gorconov pokhogh azg chenk. Minchev chlini ayn anhaty (kam mi kani anhatnery), voronk, inchpes asum ek, irenc hetevic ktanen lurj, krtvac yev pataskhanatu eritasardnerin, voreve ban chi pokhvi. Kam kpokhvi baic voch hima. Isk ayd eritasardnery, bnakan e, kan, baic crvac en. I dep nshem vor nor serndi ayd nerkayacucichnery kan te Hayastani nersum, te drsum (nkati unem ayn eritasardnerin, voronk ughghaki mi kani tari sovorel kam ashkhatel en drsum, chkorcnelov Hayastani het kapy yev irakanutyan ynkalumy. Meky yes :)).
P.S. Indznic araj grvac anonim meknabanutyan heghinakin el asem, vor shat tapak yev hodvaci het voch mi kap chunecogh meknabanutyun er.

 
В 3 февраля 2009 г. в 14:27 , Anonymous Анонимный сказал(а)...

Nerighutyun, petk e mi ban el avelacnem. Aveli chisht erkrord angam hishecnem hargeli Movses Kartapetyanin, vor NOR SERNDI KAREVORAGUYN GORCONI masin gaghapary Levoninn er. Yev ete nuynisk da Movses Karapetyani hamozmunkn el e, apa kareli e parzapes aynkan aznvutyun unenal, vor yndunel LTP-i ayd mtki artahaytman heghinak linely. Hargeli Movses, gitek inchn e khoceli dzer dirkoroshman mej? Ayn, vor i tarberutyun myusneri, um gorcoghutyunnery duk meknabanum ek, Levon Ter-Petrosyany te ir nakhagahutyan yntackum, te 2008-in norankakh petutyan qaghaqakan hasarakutyan dzevavorman hamar katarel e bazmativ drakan qayler inchi vra duk achk ek pakum kam ughghaki chtesnelu tegh ek dnum. Chisht e asum Hranty: LTP-n 2008-in i hayt chgar, hima der bolors, knerek artahaytutyans hamar, eshi akanjum knac eink. Obyektiv chek.

 
В 3 февраля 2009 г. в 15:11 , Anonymous Анонимный сказал(а)...

Hrant jan, du el che zgun, vor Levony tun e gnacel? Hima poxanak ankexc xostovanes, vor jamanakin sxalvel es, eli porcum es lxozel mtqerd.

 
В 3 февраля 2009 г. в 15:11 , Anonymous Анонимный сказал(а)...

Հրանտ,դու ինչի "Լրաբեր" չես վարում?

 
В 3 февраля 2009 г. в 15:13 , Anonymous Анонимный сказал(а)...

Movsesi hodvacner@ aveli ujex en stacvum. Chisht e mi qich dajan e xbum, bajc uxix nshanaketin
Xoren

 
В 3 февраля 2009 г. в 15:15 , Anonymous Анонимный сказал(а)...

Levonakannerin kxndrei gaxaparakan tarberutyun cuyc tal Levoni u Serji migev. Movsesy chisht e grum, vor nranq nuynn en. Serjn u Levony nuyn qirvanern en.
Karen

 
В 3 февраля 2009 г. в 15:20 , Anonymous Анонимный сказал(а)...

Ur e levonenc himan? Ba asum ein haxtelu enq. Taran mardkanc gluxy keran.

 
В 3 февраля 2009 г. в 15:21 , Anonymous Анонимный сказал(а)...

Hrany hima aveli mexm e grum, qan araj. Erevi ir krakn el e marel.

 
В 3 февраля 2009 г. в 15:44 , Anonymous Анонимный сказал(а)...

Movsesin menak dranov halal,vor levonakannerin mrmracrec mi ajl dzevi.
Nikoli hamar el viz dnoxnerin kuzenai harcnei,ba inqe inchi a frfrum u kajfavat anum erkragndov mek,isk ira ynkernere banterum nstac?
էդքան տղա յա,թող գա Հայաստան ու փառավորվի:

 
В 3 февраля 2009 г. в 16:11 , Anonymous Анонимный сказал(а)...

Emily grum e
////vor NOR SERNDI KAREVORAGUYN GORCONI masin gaghapary Levoninn er.///

Chisht e, tepet kareli er gorconi pokharen gortsiq grel. Sakayn sut e te ghapary Levonin e patkanum, Ajd gahapary shat hine, bolor heghapokhakannern el giten vor yeritasardnerin kut talu mijotsov en haghapokhutyunner anum. Yeritasardneri romantizmi grehik ogtagurtsumy mi shpoteq serndapoqhutyan het !!!

 
В 3 февраля 2009 г. в 17:34 , Anonymous Анонимный сказал(а)...

Hranti voch mi grac ankexc che, vorohetev 96 tvin Vazgen naxagah er gorum, isk hima asum e Levon naxagah.
Es tert.am -um kardacel em Hranti nyut@. Asum e gitem vor gagik@ ov e, bayc ga-gik ei gorum. Hrant, ba vor giteir Gagik@ ov e, vonc eor uzum dranc ishxanutyan berel? Aysinqn qo hamar ov ed pahin hartakum e, da e ynduneli. Bayc chexav. Hima du inch skzbunqneri ter es? Karox a vax@ Robert kam Serjik goras? Mi hat koxmnoroshvir. Te che hima el hamadzaynvum es, vor Levon@ tun e gnacel. Ba mi qani amis arag gwrum ei hima?
Garegin

 
В 3 февраля 2009 г. в 17:34 , Anonymous Анонимный сказал(а)...

Արդեն հստակ երևում է, որ Լևոնի ու կոնգրեսի փողերը հատել են, քանի որ Հրանտ Տեր-Աբրահամյանը արդեն յան է տալիս Լևոնից։ Բայց պրոցեսը դանդաղ կգնա։ Մի քանի ամիս առաջ նա գրում էր, որ 96 թվին ԱԺ-ում ինքն էլ հաճույքով կապտակեր Շավարշ Քոչարյանին, իսկ հիմա Լևոնից տարանջատվելու քայլեր է անում։
Հարգելի բլոգականներ, եթե դուք Հրանտ Տեր-Աբրահամյանին տարբերում եք Մենուայից, ապա մի խորություն կա որ կամ չեք նկատում կամ ձեռ չի տալիս նկատել։
Ինչո՞ւ այստեղ չհրավիրել նաև Մենուային, նա հավանաբար ավելի համոզիչ "կապացուցի" թե ինչու է պաշտպանում Սերժին, իսկ հիմա Գագիկ Ծառուկյանին։

 
В 3 февраля 2009 г. в 17:38 , Anonymous Анонимный сказал(а)...

joxovurd cheq zgum vor Levoni masin anyndhat xoselov, nra reklamn enq anum? Inchi hamar. Mardy tany nstac erevi tup sigaret e cxum. Tox cxi, um e xangarum. Es blogi groxneric Lusinen asim e petq e marti 1-in nor levonakan aliq sksel. Lusinein el, Hrantin el asem vor voch mi aliq el chi sksvelu u levonakannery mantoic tun en gnalu.

 
В 3 февраля 2009 г. в 17:42 , Anonymous Анонимный сказал(а)...

Pataskhanem: serndapokhutyan het kapvac mejberum em Movses Karapetyani hunvari 30-i hodvaci henc im meknabanutyuny: "Haykakan irakanutyuny nranum e, vor nor serndi paylun inch nerkayacucichner el haytnven, mi qani amsic sksvelu e nuyn bazary (ov inch pashton stacav, ov um koghkin e yev ayln). Khndiry institucional e, yev voch te himnvac andznakan gorconi vra. Erb hamakargy ksksi kich te shat correct gorcel, kkaroghanank ayd hamakargum nergravvel mardkanc voronk klinen irenc tegherum. Mer voraki nor zhoghovrdavarutyan paymannerum da arnvazn mi kani tasnamyak e pahanjum." Mejberman verj.
Yes chem qnnarkum ov um inchpes e ogtagorcum, yes uzum em voreve mekic lsel (tvyal paragayum kardal) te baci "Artnacir, nor serund!" kommunistakan kocheric inch mtker unek nor serndi gorcoghutyunneri cragri het kapvac? Nkatum ek, vor hay hasarakutyunum teghi unecogh lurj yerevuytnery qnnarkelu pokharen ynkel enk u "hayavari" qnnarkum enk anhatnerin? Hay kaghakakan asparezum cankacac anhati masin bolors el unenk mer vaghuc arden dzevavorvac karciky, vory hnaravor chi pokhel voreve pro kam contra pastarknerov.Yerakhtapart klinei yntercelu tarber karcikner hayastanum teghi unecogh nerkin yev artakin qaghaqakan iradardzutyunneri veraberyal.

 
В 3 февраля 2009 г. в 18:35 , Anonymous Анонимный сказал(а)...

Hranti gaxaparakan ynker Tigran Paskevichyany mi jamanak 168 jam tertum er grum, heto asec te da Serjinn e u dra hamar durs e galis ayntexic. ba minchev Levoni galy nuyn Tigrany chgiter vor 168 jamy Serjinn e? Vor giter, ba inchu er avazakapetutynic snvum? henc tesav Levonov aveli lav patarner kareli e pokel- paxav Levoni mot. Nuynn el Hrant Ter-Abrahamyann e. Tesel e levonenc poxery prcnum e, darcel e bloger- aysinqn esti hameceq.

 
В 3 февраля 2009 г. в 20:11 , Anonymous Анонимный сказал(а)...

Emil.3 Февраль 2009 г. 14:11
"Minchev chlini ayn anhaty (kam mi kani anhatnery), voronk, inchpes asum ek, irenc hetevic ktanen lurj, krtvac yev pataskhanatu eritasardnerin, voreve ban chi pokhvi."

Emil.3 Февраль 2009 г. 14:27
"NOR SERNDI KAREVORAGUYN GORCONI masin gaghapary Levoninn er"

Emil.3 Февраль 2009 г. 17:42
"Haykakan irakanutyuny nranum e, vor nor serndi paylun inch nerkayacucichner el haytnven, mi qani amsic sksvelu e nuyn bazary (ov inch pashton stacav, ov um koghkin e yev ayln). Khndiry institucional e, yev voch te himnvac andznakan gorconi vra.


_____
kareli e yerkar pordzel meknabanel ays hakasutyunnery. Sakayn mi ban parz e Emilneri datoghutyunnern u chapanishnery hamakargi masin chisht en, bayts nranq chen handurzhum ayd chapanishneri kirarumy LTP-i vra. Gteq ahd haneluki pataskhany

 
В 4 февраля 2009 г. в 00:25 , Anonymous Анонимный сказал(а)...

:) Mer jpity bolor patery qandum e.

Jptalov enq haxtelu!!!

Very nshvats bazmativ titanakan mtqer mimiayn zarmanali jpit en arajacnum, vory mez chspanelov mez ujexacnum e...

:)

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница