Եկեք «մեռելապաշտությամբ» չզբաղվենք
Կան ազգեր, որ անցյալով են ապրում, կան ազգեր, որ ներկայով են ապրում, իսկ կան ազգեր, որ ապրում են ապագայով: Մենք` հայերս, առաջին տիպին ենք պատկանում: Սիրում ենք թաղումներ, մեռած հերոսներին, «փառապանծ» անցյալը և այլն: Փոխարեն ճիշտ եզրակացություններ անելու, ներկայում կոնկրետ քայլեր անելու և ապագան կառուցելու` մենք սիրում ենք հետ նայել:

Այսինքն, երբ շատերը խոսում են այն մասին, որ Լևոնը կարողացավ շռնդալից վերադարձ ապահովել ու նրա վերադարձը գերեթե ներկայացվում էր որպես Քրիստոսի 2-րդ գալուստ / մեղա՜ Քեզ` Աստված/` ասեմ, որ դա կամ միամտություն է կամ քարոզչական հնարք, քանի որ ամբողջական վիճակից կտրված է ներկայացվում երևույթը:
Որպեսզի ճիշտ գնահատենք Լևոնի ֆենոմենալ վերադարձը, պետք է պատկերացնենք այն իրավիճակը, որի մեջ հայտնվել էր Հայաստանը 2008-ի նախագահական ընտրությունների շեմին. 2007-ի ընտրություններով ջախջախված ընդդիմադիր դաշտ, բոլոր ընդդիմադիրների պարտված կարգավիճակ և այլն: Եվ ամենակարևորը` 1700-ամյա քիրստոնյա ժողովրդին, հազարամյակի պատմություն /լավ, թե վատ` էական չէ/ ու մշակույթ ունեցող ժողովրդին իշխանական թևից դեմ տվեցին Սերժ Սարգսյանին, ով նարկոմանի, մաֆիոզի, անգրագետի, քյարթուի, ղումարբազի, կոռուպցիոների, արտաքին գեշության և այլ արատների հավաքական կերպարն է:

Մարդկանց մեծամասնությունը շվարել էր. մի կողմում ղումարբազ Սերժն էր, մյուս կողմում` ավազակապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ու երբ նրանց ասվում էր, որ Լևոնն ընդամենը գործիք է, որ Լևոնը 3 տարուց գնալու է/ իմ կարծիքով, եթե Լևոնը նախագահ դառնար, ապա միայն ոտքերով դեպի առաջ նրան դուրս կբերեին նախագահական պալատից, շատ միամիտ ժողովուրդ ունենք/, որ Սերժից հետո Լևոնով կզբաղվենք` մարդիկ «քաք սրտի մխիթարանք» Լևոնին էին ընտրում, որովհետև զգում էին, որ Արթուր Բաղդասարյանը համ թույլիկ է /ի՞նչ իմանային, որ Լևոնն Արթուրից բեթար թույլիկ է դուրս գալու/, համ էլ ինչ-որ բան էն չէ օրինացի ղեկավարի գործողություններում /Արթուրիկը մի փոքր «լայթս» էր քննադատում իշխանություններին, իսկ երբ վերջում ուզեց քիլլերության շոու սարքել` գնացքն արդեն գնացել էր ու ժողովուրդը որպես գործիք ընտրել էր Լևոնին:
Ահա ձեզ Լևոնի այսպես կոչված ֆենոմենալ վերադարձի իրական պատճառների մի մասը: Եթե Լևոնը մշտապես պահանջված է եղել 98-ի հրաժարականից /իրականում՝ խայտառակ պարտությունից/ ի վեր /ինչպես պնդում են նրա կողմնակիցները/, ապա թող 2003-ին վերդառնար, ինչո՞ւ էր 10 տարի լռում, ինչո՞ւ էր 98-ին շնորհավորում Ռոբերտ Քոչարյանին` նախագահ դառնալու կապակցությամբ: Որովհետև ի տարբերություն իր վկաների` Լևոնն այնքան խելք ուներ, որ հասկանար իր ժամանակավրեպության իրողությունը: Պարզապես իշխանություններն այնպիսի նվեր մատուցեցին Լևոնին, որ չօգտվելն անիմաստ կլիներ նույնիսկ պաթոլոգիկ ծուլությամբ տառապող Տեր-Պետրոսյանի համար: Սերժի դեմ նույնիսկ ՀՀՇ-ի Գևորիկը ահագին ձայներ կհավաքեր, էլ ուր մնաց Լևոնը չկարողանար: Ժողովորդը մտածում էր Սերժից փրկվելու մասին և ոչ թե` Լևոնի գալու: Ու հիմա, երբ Լևոնը «Հաղթելու ենքը» չիրականացրեց` ժողովուրդն արդեն մոռանում է նրա մասին: Պատահակն չէ, որ հյուսիսային պողոտայում հավաքվածները մի ավտոբուսի մեջ կարող են տեղավորվել: Լևոնենք արդեն աղանդավորական շարժման են վերածվել:
Այժմ, ովքեր կրկին Լևոն են քարոզում, թող ներեն ինձ, բայց «մեռելապաշտությամբ» են զբաղված, քանի որ Լևոնը քաղաքական դիակ է, ով «այն աշխարհից» անբնականորեն եկավ մեզ մոտ, բայց շատ բնականորեն հեռացավ:
Մեր հարգարժան ընթերցող Philosopher –ին կառաջարկեի դեպի ապագան նայել, այլ ոչ թե ապագան կապել տուն գնացած Լևոն Տեր- Պետրոսյանի հետ:
Մի երկու խոսքով կուզեի անդրադառնալ Philosopher-ի վերջին հոդվածին, որը նա մեզ ուղարկել էր` ի պաշտպանություն Լևոնի ու լևոնականների: «Երկու խոսք» հոդվածով մեր ընթերցողը ակամայից հակաքարոզչություն է իրականացրել Լևոնի հանդեպ: «Գեներալ Մանվել Գրիգորյանը ոչ միայն շարժման մեջ ներդրում չունեցավ, այլ խառնեց առաջին նախագահի ծրագրերը: Ցավոք, անձնականը ավելի գերակշռեց»,- գրում է Philosopher-ը: Մեկ այլ հոդվածում նա Լևոնին համեմատում է հայոց մեծ թագավորների հետ: Բայց չեղավ: Փաստորեն, լևոնական շարժման ծրագրերն, ըստ Philosopher-ի, խառնել է անգրագետ գեներալ Մանվելը:

Ինչ վերբերում է Philosopher-ի նույն հոդվածում գրած մյուս թեզերին, թե իբր Ջհանգիրյանը, Գռզոն և մյուսները մաքրվեցին, քանի որ անցան Լևոնի կողմը, ապա ասեմ, որ դա այդպես չէ: Նախ ո՞վ ասաց, որ եթե Լևոնի կողմն են անցնում, ապա դա գերագույն ազնվություն է ու մարդկություն: Ուրեմն ով Լևոնի կողքը չէ` մարդ չէ՞: Դա սխալ թեզ է` նման Լևոնի` «ով մեզ հետ չէ` տականք է» թեզին: Եվ հետո շատ ճիշտ էր գրել մեր բլոգի մեկ այլ ընթերցող. Գռզոն ու Գագիկ Ջհանգիրյանը, ինչպես նաև Լեդին, Մյասնիկը, Սասունը և մյուսները պարզապես կամ սխալ հաշվարկ էին արել, կամ ցանկանում էին վերկանգնել իրենց նախկին կարգավիճակը /օրինակ` Գռզոն կուզենար կրկին միակ օլիգարխը լինել/, կամ էլ այսպես, թե այնպես վռնդվելու էին ավազակապետության կերակրատաշտից ու այլ բան չմնաց, քան Լևոնի մոտ կանգնելը /օրինակ՝ Գագիկ Ջհանգիրյանը/: Եթե հիմա Գռզոյին ու Ջհանգիրյան Գագոյին / ովքեր, ի դեպ, խնամիներ են/ հարցնեին, թե ի՞նչ են մտածում Լևոնի մասին, ապա համոզված եմ, որ վերջին հայհոյանքներն են տալու առաջին նախագահին, քանի որ նա բոլորին էլ «կուտ» տվեց: Մեկին ասեց. «Բուշի դաբրոն ունեմ», ժողովրդին ասեց. «Մեդվեդևին եմ տեսել», մեկին ասեց. «լրիվ կրած վիճակ ա», մեկին ասեց. «ամբողջ պետական ապարատը իմ կողմն ա» և այլն: Շատերն էլ իրենք իրենց «վնուշատ» արեցին որ «եթե Լևոնը դրել ա` ուրեմն մի բան գիտի»: Էս էր ամբողջ բլեֆն ու մեր ժողովրդի միամտության և քաղաքական անգրագիտության վրա հիմնված քաղաքական դիակ Լևոնի վերադարձի պատմությունը:


Գռզոներն ու ջհանգիրյանները Ռոբերտի օրոք իրենց սուսիկ-փուսիկ պահեցին, որ «չմորթվեն», իսկ Լևոնի գալով մտածեցին, որ կերակրատաշտը ավելի մոտ կարող է լինել: Ուրիշ ոչինչ: Եթե Ջհանգիրյանն այդքան մարդկություն ուներ, ապա թող հոկտեմբերի 27-ի գործով ժամանակին խոսեր ու հրաժարական տար այն ժամանակ, երբ Քոչարյանն արգելեց նրան հոկտեմբերի 27-ի գործով ելույթ ունենալ ԱԺ-ի նիստում, և ոչ թե 10 տարի անց ասեր, որ ինքը համաձայն է Լևոնի հետ, որ 27-ի գործով իշխանությունները պատասխան են տալու: Գագոն թող ամաչի, որ Վազգենի դիակի վրա առևտուր արեց ու մնաց Քոչարյանի ու Սերժի հետ: Ու պետք չէ ոչնչություններին հերոսացնել` ինչ է թե Լևոնի կողքը կանգնեցին: Սատանայի կողքը կանգնելով` հրեշտակ չեն դառնում:
Կամ արդյո՞ք ժողովրդավարության համար էր պայքարում սադիստ «քաղբանտարկյալ» Մուշեղ Սաղաթելյանը: Իհարկե` ոչ: Մուշեղը պայքարում էր իր սադիստության ու «կլյուչնիկության» իրավունքը վերականգնելու համար: Սա ի նկատի ունեն լևոնենք, երբ խոսում են սահմանադրական կարգը վերականգնելու մասին:
Ի դեպ, նույն Լևոնը հոկտեմբերի 27-ի մասին խոսեց միայն 10 տարի անց: Բա եթե կասկածում էր Ռոբին ու Սերժին, ապա ինչո՞ւ չէր խոսում մինչ այդ: Մոլորյալներ Արամ Զ.Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը անմիջապես հավատացին Լևոնին, այնինչ Լևոնն ամենաշատը ինքն է ատում Վազգեն Սարգսյանին, քանի որ նա հեռացրեց Լևոնին Բաղրամյան պողոտայից:
Ներկա Իրավիճակի ամբողջ ողբերգականությունն այն է, որ Սերժի ընդդիմությունը Լևոնն է: Սերժի հրեշավոր ծրագրերի իրականացման դեմ պայքարող չկա: Լևոնը տուն է գնացել ու սպասում է, որ Սերժը Ղարաբաղը ծախի ու ինքը դժգոհության ալիքի վրա գա իշխանության: Իսկ թե այդ ընթացքում ինչ կլինի` լևոնենց չի հետաքրքրում: Դրա համար նոր սերունդը պիտի արթնանա ու սրանց բոլորին իրենց տեղը դնի:
Մովսես Կարապետյան
Հ.Գ.: Ի դեպ, ո՞ւ է Լևոնը: Ես դիմում եմ բոլոր լևոնականներին: Եթե նրան գտնեք, ապա հարցրեք, թե ինչո՞ւ ձայն-ծպտունը չի լսվում: Մարդը տուն է գնացել, իսկ նրա երկրպագուները դեռ իլուզիաների մեջ են: Էս իշխանություններն էլ լեդիներին ու մյասնիկներին չի ազատում, որ Լևոնն էլ ընդհանրապես խոսելու թեմա չունենա: Իշխանություններն էլ են հիմար: Եթե Լեդին դուրսը եղավ` ի՞նչ պիտի անի: Հո՞ իշխանությունը չի վերցնելու: Ընդհակառակը Լևոնի հարցերն է լուծելու, որ իրեն «կուտ» տվեց ու գցեց քաքը: Մուղամասեր Գալուստ Սահակյանի ասած` այդ մարդիկ իրենց ընկերներն են, որոնց խաբեցին լևոնենք: Սա է դաժան ճշմարտությունը: Նույն Լեդին դարձել էր Լևոնի վկա, քանի որ բազում հանցանքներ ուներ ու չէր կարողանում կոծկել դրանք ու բացի այդ` իշխանությունները ավելի լավ աչքով էին նայում Լեդու մոտ թուլայի կարգավիճակ ունեցող Լֆիկին, իսկ դա խոցել էր շունբազ Լեդի Հակոբի արժանապատվությունը:
Ինչ վերաբերում է Լևոնի ակտիվացմանը, ապա ասեմ որ դա այլևս չի լինելու: «Հեսա Ղարաբաղը ծախում են»,- ամիսներ առաջ գուժում էր Լևոնը: Բա ո՞ւր է ծախված Ղարաբաղը: Տեր-Պետրոսյանը տուն գնալու հիմնավորումներ է ման գալիս, իսկ նրա վկաները սկսում են փրփուրները բերաններին խոսել, որ հեսա Ղարաբաղը ծախում են: Անշուշտ Լևոնը կուզեր, որ Ղարաբաղը հանձնվեր ու ինքը գար և ասեր. «Տեսաք ժողովուրդ, ես ձեզ ասում էի, որ վատ է լինելու: Իմ մոտեցումը հաղթեց, հետևաբար ես եմ ամենախելոքը»: Բայց քանի որ Լևոնի կռռոցները իրականություն չեն դառնա` Լևոնը շատ վատ կավարտի և՛ իր քաղաքական կարիերան, և՛ իր կյանքն ընդհանրապես: Լևոնի մուրազը փորը կմնա, բայց Ղարաբաղը ծախված չի տեսնի ու դժգոհության ալիքի վրա իշխանության չի գա, իսկ նրա կողմնակիցները կամ կլքեն Լևոնին, կամ էլ Լևոնի հետ «գերեզման» կգնան: Իսկ չի ծախվի Ղարաբաղը ոչ թե այն պատճառով, որ Նարիմանով-Սերժիկը անչափ հայրենասեր է: Ոչ: Ընդհակառակը` Սերժն էլ քիրվայության կողմնակից է` ինչպես իր գաղափարական հայր Լևոնը: Պարզապես Սերժը փող շատ է սիրում և գիտի, որ այն շատացնելու համար իշխանություն է պետք: Իսկ Սերժը լավ գիտի, որ Ղարաբաղը ծախելով ինքն իշխանության չի մնա և, հետևաբար, Ղարաբաղն առայժմ վտանգված չէ: Սերժի մաման կլացացնեն, եթե հանկարծ Ղարաբաղի անկախության դեմ մի բան անի:
Իսկ Լևոնն, իրոք, անփառունակ վախճան է ունենալու: Նույնիսկ մահվան մահճում նա կարող է զառանցել. քիրվայություն… քիրվայություն… Թուրքիա… ցեղասպանության հարցը սփյուռքի գործն է… Վանո /ծափահարություններ/… Ղարաբաղի հարցում մեր դեմ է ամբողջ աշխարհը… Բլեյան Աշոտին ես էի Բաքու ուղարկել պատերազմի տարիներին, որ քիրվայությունը պրակտիկ դաշտ տեղափոխեի… Վազգե՛ն` նախագահ, Վազգե՛ն` նախագահ… թու՛, էս ի՞նչ 96 թվի չար երազ էր… «Ղարաբաղ» կոմիտեին ես չեմ հանձնել սովետական ԿԳԲ-ին… ես ուզում էի մեռած լեզուներ ուսումնասիրել… քիրվայություն… Գյուլին ես էի ուզում ընդունել… դաշնակները վտանգավոր են…Նիկո՜լ, Նիկո՜լ, ո՞ւր ես… Գռզոն էլ փող չի՞ տալիս… ի՞նչ… Սեժիկի՞ն է ծառայում… «Բջնի» եմ ուզում… այս ինչո՞ւ լույսերը գնացին… Սադոյանն էլի լափված մազութի՞ց է խոսում… ներիր ինձ Համբարձում Գալստյան, ներիր Համբո ջան… նույնիսկ հիմա Քոչարյան Ռոբերտին եմ տեսնում… հեռու տարեք ինձ, ես վախենում եմ Ռոբերտից… մարտի 1՝ արյան բաղնիք… իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը… Սերժը Ռոբերտի համեմատ լավն է… Մա՛ն-վե՛լ, Մա՛ն-վե՛լ… էլի քաշեց էդ Մանվելը… սա երգի ու պարի հեղափոխություն է… Քոչարյանի անունը մի տվեք… դեռ Ղարաբաղը փուլայինով չե՞ն տվել… ես ատում եմ Վազգեն Սարգսյանին… ես Մեդվեդեվի՜ն եմ տեսել… ԱԽՔ… ես Կոնդոլիզա Ռայսի՜ հետ նկար ունեմ… ԱԽՔ… Քլինթոնը ուսիս թփթփացրե՜լ է… ԱԽՔ… ես ինքս ինձնից «դաբրո» ունեմ… ԱԽՔ… մեր շարժումն անկասելի է… Ռոբե՛րտ, հեռացի՛ր… հի՛-մա՛, հի՛-մա՛… պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ… պայքա՛ր, պայ…
Վերջ:
Ինչ վերաբերում է Լևոնի ակտիվացմանը, ապա ասեմ որ դա այլևս չի լինելու: «Հեսա Ղարաբաղը ծախում են»,- ամիսներ առաջ գուժում էր Լևոնը: Բա ո՞ւր է ծախված Ղարաբաղը: Տեր-Պետրոսյանը տուն գնալու հիմնավորումներ է ման գալիս, իսկ նրա վկաները սկսում են փրփուրները բերաններին խոսել, որ հեսա Ղարաբաղը ծախում են: Անշուշտ Լևոնը կուզեր, որ Ղարաբաղը հանձնվեր ու ինքը գար և ասեր. «Տեսաք ժողովուրդ, ես ձեզ ասում էի, որ վատ է լինելու: Իմ մոտեցումը հաղթեց, հետևաբար ես եմ ամենախելոքը»: Բայց քանի որ Լևոնի կռռոցները իրականություն չեն դառնա` Լևոնը շատ վատ կավարտի և՛ իր քաղաքական կարիերան, և՛ իր կյանքն ընդհանրապես: Լևոնի մուրազը փորը կմնա, բայց Ղարաբաղը ծախված չի տեսնի ու դժգոհության ալիքի վրա իշխանության չի գա, իսկ նրա կողմնակիցները կամ կլքեն Լևոնին, կամ էլ Լևոնի հետ «գերեզման» կգնան: Իսկ չի ծախվի Ղարաբաղը ոչ թե այն պատճառով, որ Նարիմանով-Սերժիկը անչափ հայրենասեր է: Ոչ: Ընդհակառակը` Սերժն էլ քիրվայության կողմնակից է` ինչպես իր գաղափարական հայր Լևոնը: Պարզապես Սերժը փող շատ է սիրում և գիտի, որ այն շատացնելու համար իշխանություն է պետք: Իսկ Սերժը լավ գիտի, որ Ղարաբաղը ծախելով ինքն իշխանության չի մնա և, հետևաբար, Ղարաբաղն առայժմ վտանգված չէ: Սերժի մաման կլացացնեն, եթե հանկարծ Ղարաբաղի անկախության դեմ մի բան անի:

Վերջ:
Комментарии: 10:
Hargeli Movses, hamadzayn em nor serndi karevor gorconi masin dzer yezrakacutyan het (hodvacy chem verlucum, hodvacum chisht verlucumner, iharke, kan, baic nayev shat maghdz ka). Parzapes indz tvum e, vor verlucelov qaghaqakan gorcichnerin lriv moracel eq haykakan irakanutyuny. Isk irakanutyunn ayn e, vor nor serndi paylun inch nerkayacucichner el haytnven, mi qani amsic sksvelu e nuyn bazary (ov inch pashton stacav, ov um koghkin e yev ayln). Khndiry institucional e, yev voch te himnvac andznakan gorconi vra. Erb hamakargy ksksi kich te shat correct gorcel, kkaroghanank ayd hamakargum nergravvel mardkanc voronk klinen irenc tegherum. Mer voraki nor zhoghovrdavarutyan paymannerum da arnvazn mi kani tasnamyak e pahanjum. Amenacavalin ayn e, vor, inchpes duk ek asum, himky arden skhal e drvac. U bavakanin tknajan ashkhatank e linelu hin inercianeric hrazharvely yev noreri himkery dnely.
Isk erkrordy` nor serndi i hayt galy gorcnakanoren inchpes ek patkeracnum? Ov e ayn qaghaqakan gorcichy, vori shurj khamakhmbven eritasard “mahapartnery” (neroghutyun em khndrum cinizmi hamar, urish kerp chem karogh anvanel ays iravichakum erkiry zharangelu kamavor cankutyuny)? Sepakan neruzhy bavakanin tuyl e, vorpeszi nuynisk ays anelaneli iravichakum dzevavorvi hzor sharzhum, vory kkaroghana (yev ov asec, vor kkaroghana, kani vor srank kmernen, bayc ishkhanutyuny chen ta?) gal ishkhanutyan yev aprel u ashkhatel i parys zhoghovrdi. Utopiya… Amen depkum ays pahin.
Es hamadzayn em hodvaci vogh tramabanutyan het, gisht e vorosh dzevakerpumner guce xist en kam voch korekt, bayc trabanautyuan het hamamit em: Bayc ur e ayd nor serundy, amen qaghaqakan kam hasarakakan timum el vstah em vor kan azniv eritasardner nor mtacelakerpov, bayc nranq, avax crvac en u anmiaban:
Nor serndi gal@ hech el utopia che Emil. Ba inch eq aragarkum, wor sranq mnan?
Hena Dody arden naxagah e uzum darna, toxnenq vor darna? icamoruk varchapetn el e naxagah uzum darnal, toxnenq vor ed mardy naxagah darna, wv mer erkri voskinery caxec u kerav.
hargeli Movses, karox enq irar handipel. Es el em dzer pes mtacum.
Levoni masin el charje grel, vorohetev na chisht es asum- merac gorcich e.
Inchpes kapvenq irar het.
Hrant
De hima tesnenq PHilosofery inch piti patasxani ays hodvacin?
Movses@ iravacioren qarukand e arel Levonin u ir timin. Maladec Movses. Movsesi nmanner@ vor linein, apa Levony 10 dzayn el cher havaqi.
Axr Movsesy ov e aragin naxagahi hamemat, vor nran qaruqand ani. Hesa teseq marti mekin inch enq anelu!
Mher
Mnacatsi vra chem xoranum, qani vor imast chuni, qo hodvatsnery astichanabar nmanvum en Levonatyats dasin patkanox vorosh blogerneri gortserin, Araj aveli lurj baner eiq grum.
Ed vor asum es
"Սերժի մաման կլացացնեն, եթե հանկարծ Ղարաբաղի անկախության դեմ մի բան անի:"
Ed inchu es urishi anunic xosum? Yes vstah em vor chen lacacni, isk yete lacacnen el, apa dranq qo imacats mardik chen linelu, ayl ayn hh qaxaqacinery, voronq janq u yernad chen xnayum Hayastani u Artsakhi hamar.
Yete qo tramabanutyamb gnanq, robi u serji maman vaxuts ed qo asats demqery piti lacacrats linein, qani vor nranq arden 11 tari e mimiayn xarabaxy vochnchacnelov en zbaxvats` sksat dra hayatapumic, banakcayin koxmi kargavichaki veracumic yev hayastani mijazgayin dirqeri andarnali ankumic. Handznely mi orov chi linum u yerb vor ed verjnakan kapitulyaciayi pahy ga, du arden el xosalu tex ches unena.
P.S. amboxj ory inch vor ban krknelov u voch mi ban chanelov, ayd bany orakanutyun chi darna, uzum es mejtexic jxvi
Ete Sarj@m Xarabax@ ta, apa bolors enq nra maman lacacnel. Inchi masin e xosq@?
Maman lacacnox
Movse, hama te fantazia unes. Levoni taxumy hoyakap kazmakerpel eir
Մեսրոպ ջան, ախր երևում է դու լավ տղա ես, ինչի ես էն կանաչի ծախող բազարի կնիկների նման լխկռահաչի գրում. էլի քո տեսակետներն արտահայտի, ու ցանկացած բանական մարդ կհարգի ու հաշվի կնստի քո հետ, բայց մի քիչ կոռեկտ գրի,էլի, այ տնաշեն,ես իսկապես ուզում եմ քեզ կարդալ
Отправить комментарий
Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]
<< Главная страница