Ռոբերտ Քոչարյանը ` գործողության մեջ

Անկախ ամեն ինչից` Վարդանը ակտիվանում է: Նա էլ Ռոբերտի պես նախ արտաքին վոյաժներ է կազմակերպում. Եվրոպա, ԱՄՆ և այլն: Մշտապես թափթփված մազերով Վարդան Օսկանյանի շուրջ համախմբվող ուժերը կարծես նշմարվում են. նախկին դաշնակ Ռուբիկ Հակոբյան, նախագահի չկայացած թեկնածու Արման Մելիքյան, Սերժին քշած ու Սերժից քաշված Սյամո Բաբայան, Հովհաննես Հովհաննիսյանին քլնգելու վրա մասնագիտացած Էդուարդ Անտինյան, Աբո Բազեյան, ռամկավար Հարութ Առաքելյան և այլն: Նշված մարդիկ նույնիսկ համատեղ քեֆ են արել հին Նոր Տարվա օրը` հայտնի ռեստորաններից մեկում: Բացակայել է միայն Վարդան Օսկանյանը, քանի որ գտնվում է Ամերիկայում, բայց քեֆն ընթացել է «Օսկանյան՝ նախագահ» կարգախոսով:
Ահա այս ուժերը, եթե դառնան գործոն, մտածում է Քոչարյանը, ապա ինքն էլ կփրկվի. համ Սերժին «ֆուկ» կանեն, համ էլ Լևոնը չի գա: Իսկ եթե ստացվի, ապա կարելի է նույնիսկ կպնել օսկանյանական «վագոններին», և ազգային հարցերը շահարկելով՝ գալ իշխանության, մանավանդ որ Սերժի քիրվայությունը այդ հնարավորությունը տալիս է: Օսկանյանի ակտիվացումը շատ հնարավոր է, որ համընկնի «Բարգավաճ Հայաստան»-ՀՀԿ հակամարտության ակտիվ փուլի հետ: Եթե Սերժը որոշի «ուտել» Դոդի Գագոյին, իսկ վերջինս էլ չկարողանա դիմադրել, ապա «Բարգավաճ Հայաստանին» այլ բան չի մնա, քան կպնել օսկանյանական ուժերին: Այդ դեպքում արդեն 120-ամյա պառաված օրիորդ դաշնակցությունը նույնպես դուրս կգա կոալիցիայից /եթե չգա էլ, ապա կհանեն/ և կմիանա «հեղափոխականներին»: Սերժը կմնա ԱԽՔ Արթուրիկի ձեռքը բռնած: Թե ինչ կլինի հետո, դեռ պարզ չէ: Բայց պարզ է, որ փետրվարից գործընթացներն ակտիվանալու են: Օսկանյանով կամ առանց նրա` Քոչարյանն ուզում է վերադառնալ ու կախվել տուռնիկից: Իսկ միգուցե Քոչարյանն, իրոք, կախվի, բայց մեկ այլ տեղից: Ասենք` մեխից: ինչպես, որ նախկին ֆուտբոլիստներն են «բուցիները» կախում: Կարծում եմ, վատ միտք չէ:
Մովսես Կարապետյան
Հ.Գ.: Իմ ինֆորմացիայով, օսկանյանական «պրոյեկտին» կարող է միանալ նաև «Ժառանգությունը»` Րաֆֆի Հովհաննիսյանով: Այժմ Րաֆֆին էլ է ԱՄՆ-ում և հավանաբար այդ հարցերն են քննարկում Վարդանի հետ` Սերժի ԿԳԲ-շնիկական աչքից հեռու: Րաֆֆիին համոզելու գործին լծվել է նաև Կոմանդույուշչին` Սյամո Բաբայանը: Բանն այն է, որ Րաֆֆին ինքն է ուզում նախագահացու լինել, բայց նրան համոզում են, որ կոնսոլիդացիան Օսկանյանի շուրջ է գնում: Սյամոն, փաստորեն, չի կորցերլ նախկին «զակալկեն», և բիզնեսով զբաղվելուց բացի՝ քաղաքական խաղեր էլ է տալիս ու Քոչարյանի հետ ուզում է «կոլցո» օպերացիա իրականացնել:
Անկեղծ ասած, մի ձև է պետք գտնել ու սրանց բոլորին «կոլցոյի» մեջ գցել: Դա էլ թող նոր սերունդն անի:
Անկեղծ ասած, մի ձև է պետք գտնել ու սրանց բոլորին «կոլցոյի» մեջ գցել: Դա էլ թող նոր սերունդն անի:
Комментарии: 1:
Qocharyanin piti marti meki gorcov patasxanatvutyan entarkel ev voch te toxnel vor Oskanyani u terorist Syamo Babayani migocov ichxanutyan ga.
Araqel
Отправить комментарий
Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]
<< Главная страница