вторник, 10 февраля 2009 г.

Դոդի Գագոյի լրջանալու պահը

Այժմյան իր գոյությամբ Դոդի ագոն պարտական է ռզոյին: Ընդհանրապես Դոդի ու Գռզոյի ճանապարհները հաճախ են «ստիկովկա» լինում:
90-ականների սկզբին հենց Խաչատուր Սուքիասյանն էր, որ Դոդին վաճառեց Աբովյանի գարեջրի գործարանը և ֆրանսիական «Քաստելի» հետ Դոդը սկսեց «պիվա» ծախել ու փող կուտակել: Հիմա արդեն Գռզոն անկախ իր կամքից է փրկել /առայժմ/` մազերը կրակել տված ու բտած չոբանի շան տեսք ունեցող Գագիկ Ծառուկյանին:
Բանն այն է, որ 2007 թվականին «Բարգավաճ Հայաստան» նախագիծը տապալվեց: Սերժն ամբողջությամբ վերցերց խորհրդարանը և միայն Քոչարյանի առկայությունն էր նրան ստիպում գնալ կոալիցիայի: Բայց Սերժը չէր մոռացել, որ բարգավաճականները և անձամբ պարոն Դոդը /չհաշված Ծառուկյան մայրիկին/ Սերժին ու հանրապետականներին կզզացնելու խոստում-կոչերով էին մարդկանց հավաքում ու մեղադրում էին Սերժին բոլոր հնարավոր մեղքերում: Շարքային բարգավաճականներն ավելի շատ ու ավելի թունդ էին հայհոյում Սերժին, քան 2007-ին ընդդիմություն աշխատող Արթուր Բաղդասարյանն ու դատարկագույն Րաֆֆին` իր «ժառանգությունով»: Մյուս ընդդիմադիրներն էլ առանձնապես Սերժի հավերին քշա չէին ասում:
Եվ ուրեմն Սերժը հասկանում էր, որ չի կարելի շանս տալ «Բարգավաճին» Դոդն էլ իր հերթին էր հասկանում, որ եթե Սերժը ձիու վրա եղավ, ապա իր ախպեր Սաշիկի պատմությունը կրկին մեյդան են հանելու ու իրեն չոքացնեն «պա պոլնոյ պռագռամմե»: Ու Դոդին իրոք կչոքացնեին, եթե 2008-ի նախագահականում իր թեկնածությունը չառաջադրեր Լևոն Տեր-Պետրոսյանը: Սերժի ուշադրությունն արդեն ՀՀ առաջին նախագահն էր: Ընտրություններից հետո դռբի տակ ընկավ լևոնական գործարար Խաչատուր Սուքիասյանը: Այսինքն, Դոդին «մորթելու» օպերցիան չկայացավ կամ ավելի ճիշտ` հետաձգվեց: Այս պահին «մորթվում» է Գռզոն: Բայց դա չի նշանակում, որ Դոդին մոռացել են:
Այժմ, երբ Տեր-Պետրոսյանի շարժումը հարաբերականորեն պասիվացել է, Սերժը կրկին հիշել է, որ մի լավ «խոզի բուդ» կար` «մսացու»: Այսինքն «Դոդ» օպերացիան կարող է հիմա սկսվել: Գռզոն պարզապես հետ էր գցել «Դոդ» օպերացիայի իրականացումն ու այդքանով փրկել Մկան խնամուն:Դոդն էլ է հասկանում, որ իր «խորոված» լինելու պահը մոտենում է ու խառնվել է իրար: Սակայն այս անգամ էլ, կարեծես, Դոդին ֆիասկո է սպասվում, ինչպես որ 2007-ի ԱԺ ընտրությունների ժամանակ: Բայց դե այլ բան չի

Комментарии: 0:

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница