среда, 4 февраля 2009 г.

Արամ Աբրահամյան. լրագրո՞ղ, թե՞ խոպանչի


Ես թերթեր չեմ նայում: Լուրերին հետևում եմ հիմնականում ինտերնետով: Բայց «Առավոտ» օրաթերթը գնում եմ կրպակից: Գնում եմ այն պատճառով, որ նախ թերթ կարդալու սովորությունը չկորցնեմ, համ էլ այդ թերթի էջերի կառուցվածքով հասկանամ, թե մի քանի տիրոջ ծառա դարձած «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի տերերն ի՞նչ պատվերներ են իջեցրել և ի՞նչ դոզայով:
Անկեղծ ասած «Առավոտը» ամենապուտանկա թերթերից է: Իշխանական, թե ընդդիմադիր թերթերի մոտեցումները հստակ են: Թողնենք այն հարցը, թե ո՞վ է ճիշտ: Խոսքն այլ բանի մասին է: Իբր թե անաչառ լրատվություն տալու անվան տակ` Տեր-Պետրոսյանի նախկին խոսնակ Արամ Աբրահամյանը գռդոն է անում: Արամը «շուստրիաբար» իրեն ընդդիմադիր մտածողի տեղ է դրել. Լևոնի խոսնակ է եղել, Ա1+-ում է աշխատել և այլն: Այդ «ատրիբուտները» օգնում են Արամին փող աշխատել և դա ներկայացնել որպես անաչառ և բազմակողմանի լրատվություն:
Շատերը գիտեն, որ Արամը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Սերժին էր ծախվել: Ճիշտ է Լևոնին էլ էր էջեր տրամադրում դյուքանչի Արամը, բայց դա կապ չունի: Արամի վրա դրված էր Լևոնին «տակտիչնի» փչացնելու խնդիրը: Իմ կարծիքով, դա ավելի ճղճիմ վարքագիծ է, քան ասենք «Հայոց Աշխարհ» օրաթերթի մառազմները: Արամը հիմա սնվում է Սերժից, Մուկից, Դոդի Գագոյից, Մանուկյան Անդրանիկից ու էլի շատ-շատերից, որոնց մասին, միգուցե, ես չգիտեմ: Արամն իհարկե, կուզենար ֆռռացնել իր «պապաներին», բայց կլիենտներն այնքան քյարթու են, որ արտաքինից Արմեն Աշոտյանին /առանց ակնոցի/ հիշեցնող Արամ Աբրահամյանը ստիպված թուլանում և հաճույք է ստանում: Բայց երևի Արամն էլ էր զգացել, որ չափն անցնում է և Դոդի Գագոյին` բանակի օրվա առթիվ, հունվարի 29-ին առաջին էջում մեծ նկարով գովերգելով` կողքը մի խմբագարական բացատրագիր էր ներկայացրել, որպեսզի արդարացներ Դոդից սնվելու իր քայլը: «Դա նորմալ, քաղաքակիրթ բիզնեսի ձև է, որքան շատ լինի այդպիսի գովազդը լրատվամիջոցներում, այդքանով նրանք ազատ կլինեն և կախվածություն չեն ունենա «սև», չվերահսկվող գումարներից, քանի որ հենց այդ գումարներով են ուղղորդվում «ոչ գովազդային», բուն լրագրողական նյութերը»,- իրեն էշի տեղ դրած ու ընթերցողների ականջներից «լափշա» կախելու մտադրությամբ գրում է Արամ Աբրահամայանը:
Դոդի Գագոյի բուլդոգային տեսքը եռաբլուրի ֆոնին գովազդելը արդարացնելու համար` Դոդի Արամը նաև երկար-բարակ բացատրում է, որ իրեն չի հետաքրքրում, թե ով և ինչ գովազդ է բերել, որ իրեն միայն տեղեկացնում են տնօրինությունից, թե որ էջերն են զբաղված գովազդով: Ինչպիսի՜ կառավարման կուլտուրա, ինչպիսի՜ լիբերալիզմ Դոդի Գագոյի ոչ պաշտոնական մամուլի խոսնակ /էդ Դոդը քանի՞ խոսնակ ունի/ Արամ Աբրահամյանի կողմից: Պատկերացնո՞ւմ եք, Արամիկը չի հետաքրքրվում, թե ո՞վ է գովազդատուն. վճարիր և դու «Առավոտի» 1-ին էջում կլինես: Հետաքրքիր է, եթե Իլհամ Ալիևը Ղարաբաղը հանձնելու կոչով դիմի հայ ժողովրդին, կամ թուրքերը պատվիրեն Աթաթուրքի նկարը «Առավոտի» 1-ին էջում, ապա Արամը դարձյալ միայն R նշանը կդնի ու կգովազդի Իլհամին կամ Աթաթուրքին, թե՞ ոչ: Կամ եթե մեկը փող տա ու պատվիրի նույն Արամ Աբրահամյանի նկարը` պրժեվալսկու ձիու հետ սեռական կապ ունենալիս /ձին` վերևից/, ապա Ա. Աբրահամյանը կրկին ընդամենը կճշտի տնօրինությունից, թե որքան տեղ է զբաղեցնում պրժեվալսկու ձին ու ինքը և որ էջում են լինելու կադրերը, որպեսզի ուրիշ էջերում ինքը «հավասարակշռված» լրատվություն ներկայացնի: Սա արդեն վտանգավոր բան է: Մարդն ասում է փող տուր` ինչ ուզում ես արա: Ու սրանք հասարակական կարծիք են ձևավորում: Արամը լավ գիտի, որ իր Դոդը բանակի հետ կապ չունի: 88-ի շարժման ժամանակ Դոդի Գագոն կամ միլիցիայի սերժանտ էր, կամ էլ արդեն հասցրել էր դատվել բռնաբարության հոդվածով: Ու հիմա էդ կենդանուն դնել թերթի 1-ին էջում ու մի բան էլ ընթերցողներին հիմարի տեղ դնելով բացատրել, թե դա բիզնեսի արդար ձև է` կներեք, մեծագույն անբարոյականություն է: Իսկ Դոդի PR-ով զբաղվողներին էլ հուշենք, որ էդ կենդանուն սպիտակ - զոլավոր բոթասներով ու սափրագլուխներով շրջապատված մի՛ տարեք Եռաբլուր, ա՛յ ղամմազներ: Հայրենիքի համար զոհվածների շիրիմների վրա սեփական քարոզչությունն եք անում, ա՛յ բոզի տղերք:
Էս ու՞ր հասավ մեր երկիրը. բռնաբարության հոդվածով դատվածը խոսում է մեր բանակի, զոհված տղերքի մասին: Ռոբի ու Սերժի կերած քաքերն է սա, որ ամբողջ երկիրը դարձրին դոդաստան ու հիմա Դոդը մտածում է, թե ումի՞ց է պակաս ու արդեն քարոզարշավ է սկսել` նախագահ է ուզում դառնալ: Մարդիկ գնան զոհվեն, իսկ Դոդի նմանները այդ տարիներին աղջիկ բռնաբարեն ու տնտեսություն թալանեն, և հետո գան զոհվածների շիրիմների վրա ինքնագովազդ անեն, իսկ Արամ Աբրահամյանի նմաններն էլ իրենց թերթի առաջին էջերին տան էդ գոմեշին: Էս ու՞ր հասանք:
Հիմա, իբր թե կրթված ու բարեկիրթ արամաբրահամյաններն ինչո՞վ են տարբերվում քաղաքական պուտանկա նաիրազոհրաբյաններից, անգրագետ շմայսներից, պեդոֆիլ տիկոներից ու մյուսներից: Ոչ մի բանով: Հետո էլ մեր ընթերցողներից ոմանք քննադատում են մեզ, թե ինչու ենք նման ոճով գրում կամ զարմանում են, թե ինչո՞ւ ժողովրդի մոտ հավատ չի մնացել: Որովհետև բոլորն էլ տեսնում են էն, ինչի մասին ես արդեն գրեցի: Հարիֆ չկա` ինչպես կասեր Վանո Սիրադեղյանը: Ի դեպ, Վանոյի մեծ մեղքն է, որ ժամանակին ծնեց ու սնեց Արամ Աբրահամյանի «Առավոտը»:
Եվ վերջում կրկին դիմում եմ դոդենց. ազատամարտիկների շիրիմների վրա էլ «աչոկներ» չհավաքեք, ա՛յ ոչխարներ: Գնացեք ուրիշ տեղ արածեք: Սրբություններին ձեռք չտաք:

Արմեն Վարդանյան

Комментарии: 8:

В 4 февраля 2009 г. в 14:25 , Anonymous Анонимный сказал(а)...

Ինչքան էլ որ Արամ Աբրահամյանը խոպանչի լրագրող լինի, միևնույնն է դա Արմեն Վարդանյանի համար չպիտի հիմք հանդիսանար, որպեսզի վերջինը հանրային կերպով հրապարակվող այս հոդվածում օգտագործեր "բոզի տղա, ղամազ և այլն" նման գռեհիկ արտահայտություններ: Այսինք "Վրիժառու"-ից իինչ պիտի սովորեն մարդիք... Արմեն, բա ոնց չքննադատեմ գրելաոճդ , եթե դա տգեղ է ու գռեհիկ` բնական չէ հասկանում ես: Հարգում եմ կարծիքդ, դեմ ես, ապրես, բայց միևնույն ժամանակ պետք չէ այդքան էժանանալ: Տպավորություն է ստեղծվում, որ Ծառուկյանի հետ անձնական թշնամական հարաբերություններ ունես կամ էլ քո տեսակետով ուզում ես իրենից վրեժ լուծել: Իրեն "Դոդ" կամ "Ապուշ" կամ "Դեբիլ" կամ "Դաուն" անվանելով և էմոցիոնալ ժայթքումներով ուզում ես հավատանք որ տենց խիզախ մի երիտասարդ ես, որ հաստատ գրածդ իրեն առջև էլ կկանգնեիր կասեիր... չեղավ տենց:
Դիմում եմ այս բլոգի "սեփականատերերին" և բոլոր այցելուներին. Հարգելիներս, ես հետևում եմ բլոգի զարգացումներին, հետաքրքրությամբ ծանոթանում եմ ներկայացված կարծիքներին ու ինձ մոտ արդեն վերանում են այն կարծիքները, որ ՀՀ-ում չկա ոչ միայն "քաղաքացիական հասարակություն"-դա իհարկե փաստ է, այլ նաև չկա դրա գաղափարը: Խոսեցինք "նոր սերունդի" գաղափարի մասին, խոսակցությունը մտավ փակուղի, քանի որ այդպես էլ պարզ չդարձավ թե "Նոր սերունդը" դաշնակացական երիտասարդական կազմակերպություն պետք է լինի, 25 տարի անց ձևավորվող հասարակություն, թե ինչ որ այլ բան: Իմ կարծիքով նոր սերունդ արդեն կա, նոր սրնդի համար պետք չէ սպասել տարիներ և այն պետք չէ որոնել: Նոր սերունդը մեր քաղաքացիներն են, նոր սերնդի ներուժը հենց նրանց մեջ է, այլ մարդկայն ռեսուրս մենք չունենք: Կոչ եմ անում բոլորին միավորվել իսկական ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ձևավորման գաղափարի շուրջ: Հենց դա է նոր սերունդը!!!

 
В 4 февраля 2009 г. в 14:27 , Anonymous Анонимный сказал(а)...

Մոռացա գրեի, որ քաղաքացիական հասարակության մասին ես եմ գրել` ձեր ընկեր OPINIO-ն:)

 
В 5 февраля 2009 г. в 04:10 , Anonymous Анонимный сказал(а)...

Lriv normal karciq a. en kargi baner en anum,vor mardu barapasharum el barer chkan nkaragrelu hamar. sranc hamar Armeni ogtagorcac epitetner@ paxaqshakan barer en. Armen jan aveli lav bnutagrox barer gti ed erku voti vra qaylox takanqneri hamar.chnayac drsum em aprum,bayc misht hetevum em Hayastani ancudarcin u sirts cavum a im yerkri hamar

 
В 5 февраля 2009 г. в 09:24 , Anonymous Анонимный сказал(а)...

Չլինի վախենում եք իմ comment-ը զետեղել, հը?

 
В 5 февраля 2009 г. в 13:42 , Anonymous Анонимный сказал(а)...

Երբ մարդ փորձում է չեզոք թերթ տպել, ուրեմն միանգամից քացու տակ պիտի ընկնի։ Այս բլոգերի նման մարդկանց համար ճիշտը Շողեր Մաթևոսյանն ու Նիկոլ Փաշինյանն են,որ համ կարան օլիգարխներից փող կլպեն համ ինչքան գռփող, ռազբոյնիկ կան դրանց երկինք հանեն ու տեղեկատվության անվան տակ սև PR անեն հանուն Լևոնի սեկտայի հաղթանակի։
Խեղճ Արամ, փորձեցիր մի քիչ չեզոք մնալ, Լևոնին էնքան էլ չծառայել, ինչ հայհոյանք ասես գլխիդ եկավ։
Ու լրիվ նիկոլական ոճով բլոգերը Վանո Սիրադեղյանից էնպես ա ցիտատ բերում ոնց որ ավետարանից կբերեր, էն Վանոյից որի մոտ Արամը անմեղ հրեշտակ է։

 
В 5 февраля 2009 г. в 15:39 , Anonymous Анонимный сказал(а)...

es yerkir@ brnabarelu himqer@ Levon@,Vanon u "Sparapet" kochvac Vazgenn en drel sranc berac kendaninern el sharunakum en, nenc vor petq chi drancic inch vor mekin asel te poxvel en.inchn en poxvel!? naxkinnern el hima inch vor anum en ,eli iranc hamar en anum.yes shat kuzei ,vor mer azgin xekavari iskapes srtacav mard.cavoq srti arayjm nman mard ishxanutyan mej chi exel minch ayjm.

 
В 6 февраля 2009 г. в 12:35 , Anonymous Анонимный сказал(а)...

Hamamit em Arajin qoment toghhnogi het, parz e vor "hodvaci" heghinak@ gtnvuma deprivacion vichakum. Ev iharke erbeq nuyn barerov chi kara andzamb aid mardkanc dem irenc hascein nuyn kerp artahaytvel, qani vor ka kaknon: hayhoyanq@ tuyl mardu hatkanish e.

Hetaqrqir blog e, bayc cankali kliner vor hodvacner@, voronq aistegh en teghadrvum chparunakein hayhoyanqner. Cankali cher lini vor russakan ais artahaytutyun@ darna ais blogi anamez@ "Xoteli kak luchshe, apoluchilos kak vsegda".

 
В 7 февраля 2009 г. в 00:04 , Anonymous Анонимный сказал(а)...

joxovurd inchqan el vor qnnadatum enq kam govum enq ays blogy, bajc ekeq hamadzaynenq vor hetaqrqir blog e. levonakannern el en mtnum, serjakannern el, robakannern el ev bolorn el irenc hayelu meg en tesnum. isk Armenn u Movsesy hetaqrqir dzeragir unen. Lusine jan kneres, bayc du qich es grum u djvar e qez wrpes hodvacagir gnahately.
Kuzenayi vor verlucakannery mi qich shat linein.
Viktor

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница