понедельник, 2 февраля 2009 г.

Ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ դոդացմանը, ո՛չ…, այո՛…

Անկախ այն հանգամանքից, որ ես Նիկոլ Փաշինյանի ու իր ընկերների կողմնակիցը չեմ /եթե չասեմ ավելին/` այս հոդվածի վերնագիրը դրեցի «Իմպիչմենտ» դաշինքի կարգախոսը: Կարծում եմ լևոնենք չեն խանդի:
Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումն ավարտվեց. բազում զոհեր, վիրավորներ և ավերածություններ: Ռոբերտի միակ ձեռքբերումն այն էր, որ նա 98-ին Վազգեն Սարգսյանի հետ միասին հեռացրեց Լևոնին և մենք դեռ ունենք Լեռնային Ղարաբաղ: Մնացած հարցերում Ռոբերտը արժանի է ցմահ դատապարտման. օլիգարխիկ համակարգ, դոդերի հաբռգածություն, Սերժի հզորացում և այլն: Սրանք բոլորը Ռոբի «վզին են»: Հետևաբար` «Ո՛չ ռոբոտացմանը»:
2008-ի ընտրություններն ամենախայտառակն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Խայտառակ` մի քանի առումով.
1/եղան զոհեր և վիրավորներ,
2/ցավոք այլընտրանք չկար` մեզ առաջարկվում էր ընտրություն կատարել ավազակապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Նարիմանով», նարկոման, ղումարբազ ու գործող ավազակապետ Սերժ Սարգսյանի միջև,
3/ընտրակեղծիքները կատարելագործվել էին:
Սերժի միակ դրական քայլն էլ այն էր, որ Լևոնին չթողեց գալ իշխանության, բայց Լևոնն այժմ տուն է գնացել և Սերժն էլ անելիք չունի: Հետևաբար, «Ո՛չ սերժանտացմանը»: Սերժն այժմ այնքան թույլ է, որ Դոդի Գագոն նախագահ դառնալու ամբիցիաներ է դրսևորում, իսկ Մուկը` վարչապետ դառնալու կամ հակառակը: Սերժն այդպես էլ նախագահ չդարձավ: Նա իսկական խեղկատակ է: Նրա նշանակած վարչապետ Տիկոն` իսկական թյուրիմացություն: Իսկ այն որ, Դոդի Գագոն, իրոք, ուզում է նախագահ դառնալ, վկայում են նրա գործողությունները: Մարդը վերջերս նույնիսկ անձնական օգտագործման խոսնակ է վարձել /այսինքն` ջեբի շուն/: Նորանշանակ թոթովախոս խոսնակն էլ սազն առել ու Դոդ է գովերգում: Այնպես է գովերգում, որ նույնիսկ իմ գործընկեր Արմեն Վարդանյանի նկարագրած սերժական ջահելները /բացի Մենուայից` իհարկե/ կարող են բան սովորել կարմրաթշիկ այդ երիտասարդից: Փաստորեն, այնքան դեգրադացվեցինք, որ Դոդը Ռոբի նման ասում է «Ումի՞ց եմ պակաս»: Ու ճիշտ է ասում, որ ումի՞ց է պակաս. ուռած աչքերով Սերժի՞ց, «տապոռ» հայացք ունեցող Սաշիկ Սարգսյանից, ագահությունից կուրացած Սերժի փեսա Միշիկից, թե՞ Դոդի Գագոյի կինը չի կարող Սերժի կնգա պես տռճիկ տալով պարել: Ի՞նչ է եղել, որ: Տիկին Ռոզա Ծառուկյանն էլ, պարոն Դոդի նախագահ դառնալուց հետո, կարող է դառնալ ամենայն հայոց մամա Ռոզան կամ հայոց մեծ մայրիկը` ինչպես հին հայկական իշխանական տներում էր լինում: Բայց այդպես չի կարելի թողնել: Հետևաբար` «Ո՛չ դոդացմանը»:
Նիկոլենց հնարած կոչին կավելացնեի նաև «Ո՛չ լևոնացմանը», քանի որ նշված բոլոր այլանդակությունները Լևոնի ու նրա աղանդի գործն են: Ղարաբաղը հանձնելուց սկսած մինչև ներքաղաքական կյանք` Լևոնի մոտեցումներն ընդունելի չեն: Հետևաբար, «Ո՛չ լևոնացմանը»: Մեզ նոր սերունդ է պետք, այլ ոչ թե՝ «նիկոլի թվի»: Հիմա լավ ժամանակներ են բոլոր այս «գործիչներից» մեկ հարվածով ազատվելու համար: Մի քիչ համբերություն և վերջ: Բայց համբերությունը չի նշանակում պարապ նստել: Պետք է տալ Լևոնի, Ռոբի ու Սերժի քաղաքական գնահատականը, իսկ երբ կլինի իշխանափոխությունը` նշված անձանց արդեն քրեական պատասխանատվության կարելի է ենթարկել: Թե չէ Լևոնն ասում է, եթե հանցանք գործած կամ տնտեսությունը թալանած լինեի, ապա ինձ վաղուց կալանավորած կլինեին: Դա պարզ դեմագոգիա է: Լևոնի իշանավորման տարիներին Ռոբն ու Սերժը ավազակապետության մեջ էին ու իրենք էլ մաքուր չէին: Հո՞ չէին բացահայտելու իրար հետ կատարած հանցանքը: Ռոբենք ուզում էին ձևականորեն մեկին բռնել, բայց Վանո Սիրադեղյանն ասաց, որ թույլ չի տա իրեն քավության նոխազ դարձնեն ու եկան համաձայնության. Վանոյին Վազգեն Սարգսյանը փախցրեց, իսկ Լևոնն էլ գնաց շնորհավորեց Ռոբերտին` նախագահ «ընտրվելու» կապակցությամբ: Սա է իրականությունը: Հետո որոշեցին, որ ժողովրդի աչքին թոզ փչելու համար մեկին պիտի փուռը տան ու «էշ նահատակ» դարձրին Աշոտ Բլեյանին: Չնայած, որ Աշոտը չէր լևոնական տարիների ամենաթալանչին ու հանցագործը: Բայց դե քաղաքականությունը դաժան բան է ու Աշոտը մի քանի անիմաստ տարիներ անցկացրեց բանտում` այդպես էլ մինչ օրս չհասկանալով, որ ինքը դարձել է Լևոն-Ռոբ-Վազգեն «բազառի» զոհ: Համ էլ ղարաբաղցիք չէին ներել Աշոտին` կռվի տարիներին Բաքու այցելության կապակցությամբ, իսկ Լևոնն էլ չէր մտածում իր գաղափարական ընկերոջ մասին: Եվ խնդրեմ` Աշոտը հայտնվում է բանտում: Հետո արդեն բոլորդ գիտեք, թե ինչ եղավ:

Մովսես Կարապետյան

Комментарии: 4:

В 2 февраля 2009 г. в 14:27 , Anonymous Анонимный сказал(а)...

///Մեզ նոր սերունդ է պետք, այլ ոչ թե՝ «նիկոլի թվի»: ///

Ճի՛շտ է, նոր քաղաքական մշակույթ կրող սերունդ է մեզ անհրաժեշտ, ուստի ո՛չ Մովսես Կարապետյանին, քանի որ նրա այս երգը ոչնչով չի տարբերվում մյուսների երգից: Գռեհիկ, անփաստարկ, պիտակավորող, վիրավորող, և, իհարկե՛, Նիկոլի լաչառ ոճը կրկնօրինակող:

 
В 2 февраля 2009 г. в 18:09 , Blogger Vazgen сказал(а)...

Երկու օր առաջ ես մի հոդված փորձեցի տեղադրել Ձեր էջում, բայց այն չի տեղադրվել. Այսինքն, իմ կասկածը նոր ախք կամ դհոլ ստեղծելու սերժանտական տեխնոլոգիայի մասին սկսում է հաստատվել: Հիմնական նպատակը, ըստ երեւույթին, կոնկրետ անձերի պախարակելու գնով` հիմնականում իշխանության մեջ գտնվողների, ընդ որում կապ չունի, գրածն իրականություն է, թե չէ, նոր թերահավատների շեղել ավազակապետության դեմ պայքարին ՀԱԿ-ի կազմում պայքարելուն, և գերխնդիրը` Լևոնին ստահոդ մեղադրանքներ ներկայացնելու միջոցով մարդկանց թյուրիմացության մեջ գցելն է, այդպիսով ձգտելով թուլացնել պայքարը: Եվ այս առումով Մ. Կարապետյանի կատարածն ավելի զզվելի է, քան այդ նույն Աշոտյանի, Շարմազանովի, Մենուայի, որովհետև ի տարբերություն սրանց, Մովսեսը Սերժի համար աշխատում է նրան հայհոյելով և միամիտ մարդը սրան հավատալով պետք է սպասի, թե էդ նոր “չապականված” ջահել առաջնորդը երբ պիտի գա, իսկ այդ ընթացքում նարիմանովը մկան ու դոդի հետ կշարունակեն կայֆեր անել հայ ժողովրդի հաշվին: Եվ մեխանիզմն է շատ զզվելի` իրականությանը բացարձակ չհամապատասխանող մեղադրանքներ, մանավանդ “ավազակապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը” արտահայտությունը, որն ըստ երևությթին ԿԳԲ-ի հերթական գյուտն է: Պարոնայք բլոգի պատասխանատուներ, իմ նախորդ հոդվածը չտեղադրելով դուք հիմք եք տալիս ենթադրել, որ ձեր այս “իբր” օբյեկտիվ նախաձեռնությունը հատուկ ծառայությունների հերթական դեզինֆորմացիոն նախագիծն է: Իմ էլեկտրոնային հասցեն ձեզ համար հասանելի է, այնպես որ չհրապարակելու դեպքում խնդրում եմ գոնե հիմնավորեք անձամբ:

 
В 2 февраля 2009 г. в 23:00 , Anonymous Анонимный сказал(а)...

Movses jan es princip es ynkel? Uzum es marnic es gyozal blogy varkabekes?

Haskancanq qaxaqakan hayacqneri azatutyun es qarozum, ba inchu es edpes anhadurjox???

Inchu ches pordzum, asatsnerd gone inch vor banov himnavores.

Mi xorhurd qez, vorpeszi verjum iroq vorosh txrahrchakneri chmanves.

Amen asats mtqic heto 3 hat VOROVHETEV gri u pordzi ed 3-in el patasxanes... isk yete aydpes sharunakes, qo hodvatsnery stipvats klinenq bac toxnel :)

I miji aylots, nor serund lav el dzevavorvum e Hayastanum u da chtesnelu hamar arnvazn petq e "kuyr" linel, inchpes kaser metsapativ murackan (knereq hanrapetakan) qachal shuny.

 
В 3 февраля 2009 г. в 17:40 , Anonymous Анонимный сказал(а)...

Es kavelacnei voch nikolacmany, voch mkacmany, voch tikoyacmany, voch mishikacmany, voch sashikacmany ev ayln

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница