четверг, 15 января 2009 г.

Քաղաքական դաշտը անասնաֆերմա է դարձել

Չնայած մկան տարին ավարտվել է, բայց ԱԺ-ի դերն ու սեփական մազերը բարձրացնող
Հովիկ Աբրահամյանը տարերքի մեջ է:


Մենք արդեն գրել էինք, որ նորաթուխ խնամիներ /թե ինչպե՞ս են Մուկն ու «Առյուծը» խնամիություն անում` այլ խոսակցության թեմա է/ Հովիկն ու Դոդի Գագոն` երկրի նախագահ ու վարչապետ դառնալու ամբիցիա ունեն: Հիմա արդեն պարզ է, թե ով է նրանցից նախագահացու, իսկ ով` վարչապետացու: «Դարակազմիկ» այդ հարցերի պատասխանն օգնեց ստանալ բազում իշխանությունների քծնած ու շատերի կողմից օգտագործված, լպրծուն ՀՀԿ -ական երիտասարդ Մենուա Հարությունյանը: Դա այն նույն Մենուան է, ով անհարմարության աստիճանի սապոնվում է Սերժ Սարգսյանին: Մենուայի խոսքերին հետևելով, երևի նրա ծնողներն էլ են փոշմանել, որ պահպանակների օգտագործումը Սովետական միության տարիներին չէր քարոզվում և մարդիկ անիմաստ սերունդներ էին պարգևում հասարակությանը: Եվ ուրեմն, այդ Մենուան օրերս վերցրեց ու հայտարարեց, թե բա չեք ասի, մենք հավայի հաչող վարչապետ ունենք` ի դեմս Տիգրան Սարգսյանի: Ոգևորված իր իսկ «պիտուխային» կեցվածքից` նույն Մենուան շարունակեց, թե բա ինքը վարչապետի պաշտոնում կուզենար տեսնել Հովիկ Աբրահամյանին: Այսինքն` Մուկին: Այդ քայլով, Մենուան, ըստ էության, Սերժ Սարգսյանին դեմ դուրս եկավ: Ուրեմն կարելի է ենթադրել, որ Սերժն /ավելի ճիշտ` Սերժի փեսա Միշիկը/ այլևս «պասլատ» է արել մի քանի կուսակցության երիտասարդական թևերը /ավելի ճիշտ` «ոտքերը»/ ներկայացնող սույն ջահելին ու վերջինս էլ որոշել է իր համար նոր «պապա» փնտրել: Փնտրտուքները Մենուային բերել են Մկան դուռը: Մուկն այժմ դարձել է բոլոր «աբիժնիկների» հոգևոեր հայրը: Եվ այսպես, նույն անհարմարությամբ Մենուան այժմ սկսել է քծնել Մկանը. է’լ տարվա մարդ «Դե Ֆակտո» ամսագրով, է’լ գործի մարդ և այլն: Մենք Մենուայի դեգերումները ներկայացնում ենք ոչ թե սույն ջահելի կարևորությունից ելնելով, այլ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ լպրծունը /կամ «խլինքը»` ինչպես Մենուային սիրում են կոչել Սերժի փեսա Միշիկի շրջապատում/ այժմ արտահայտում է Մկան ցանկությունները: Այսինքն ստացվում է, որ Մուկն ուզում է վարչապետ դառնալ ու բացահայտ խաղ է սկսել, որովհետև, հազիվ թե լպրծունը սեփական նախաձեռնությամբ ասուլիսի ժամանակ հայտարարեր, որ վարչապետը միայն ճառ ասող է, այնինչ մեր տնտեսությանը զանգ կախող է պետք` ճիշտ ինչպես «Մկների ժողով»-ում է ասվում: Փաստորեն, Հովիկն ուզում է զանգ կախող Մուկը լինել, որպեսզի երբ կատուն /տնտեսական ճգնաժամը կամ վարչապետ Տիգրան Սարգսյանը/ գա` բոլորն իմանան և պատրաստ լինեն դիմագրավելու փորձությանը:
Աստված իմ, ո՞վ կմտածեր, որ հայտնի «Մկների ժողով»-ը գլխներիս է գալու պրակտիկ կյանքում: Այժմ պետք է հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը: Այն, որ Վարչապետ Տիգրան Սարգսյանին լավ կլինի որ հանեն` դա անվիճելի է: Բայց եթե տեղը Մկանն են բերելու, ապա դժվար է ասել , թե ո՞րն է լավը: Անկեղծ ասած, Սարգսյան Տիկոն այնպես է լացացրել տնտեսության մայրիկը, որ նրա փոխարեն Մկանը չէ, նույնիսկ արտաքինից գամփռ շուն հիշեցնող Գագիկ Ծառուկյանին էլ կարելի է բերել: Միայն թե փրկվենք Տիկոյի մառազմատիկ տնտեսական քաղաքականությունից ու հարկային թալանից: Չնայած Տիկոյով չէ, որ այս ամենը կանգ է առնելու: Տնտեսության քայքայման հիմնական պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, իսկ Տիկոն կատարում է «պալաչի» դերը:
Ես ինձ հիմա բռնեցի այն մտքի վրա, որ Հայաստանում վիճակն այնքան է դեգրադացվել, որ մենք ստիպված քննարկում ենք «դիշովկա» Մենուա Հարությունյանի հայտարարությունը, կառավարչական տեսանկյունից տհաս Տիգրան Սարգսյանի հետագա ճակատագիրը, հանցագործ և ընտրակեղծիքների մասնագետ Մկանը և բռնաբարության հոդվածով դատված Դոդի Գագոյին: Յախք…..
Ահա սրանք են ավազակապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած համակարգի մետաստազները: Ռոբերտ Քոչարյանը կատարելագործեց Լևոնի ավազակապետությունը, իսկ Սերժ Սարգսյանի օրոք քաղաքական դաշտը լրիվ անասնաֆերմայի վերածվեց: Մուկ, կատու, խոզ, գամփռ շուն…, ով ասես մեյդան է եկել: Սերժի նախագահ դառնալը իսկական աղետի վերածեց հանրության կյանքը: Շտապ լուծումներ են պետք: Արթնացի՛ր , նոր սերունդ:

Մովսես Կարապետյան

Հ.Գ.: Ի դեպ, խոսակցություններ կան, որ լպրծուն Մենուային Մուկն ուզում է ԱԺ-ի լրատվության պատասխանատու նշանակել: Այսինքն՝ «Արմենիա» հեռուստաընկերությունից հրավիրված գեղեցկատես եւ շոռաչք Մերի Շահինյանը առայժմ չի կարողանում բուն իր հասարակայնության հետ կապերի գործով զբաղվել, այլ միայն ուղեկցում է «մազաշատ» Մկանը արտասահմանյան վոյաժների ժամանակ /հասկանալի է, թե ինչ ենթատեքստով/:

Комментарии: 2:

В 15 января 2009 г. в 21:43 , Anonymous Анонимный сказал(а)...

Մովսես ջան, իսկապես, պիտի ասեմ, դու` եղբայրս, յուրաքանչյուր հոդվածում "կպնում ես" Տեր-Պետրոսյանին:
Ակնհայտ ես ցույց տալիս նողկանքդ ՀՀ Հիմնադիր Նախագահի հանդեպ եւ հիմնվելով էմոցիաներիդ վրա, դու միշտ քննադատում ես ու ոչ մի էական արգումենտ չես տալիս մեզ` հասկանալու քո մտքերը եւ մեզ վստահ դարձնելու, որ դու միայն էմոցիա չէ, որ արտահայտում ես Տեր-Պետրոսյանի հանդեպ:

Բլոգը շատ լավն է, նյութերը եւս, բայց փոխիր ոճդ, խնդրում եմ, փոխիր և ամեն պատեհ անպատեհ առիթներով մի հիշատակիր Տեր-Պետրոսյանի անունը:
Վայել չէ ոչ քեզ, ոչ էլ ձեր բլոգին` այսպես անընդհատ թմբկահարել . . .

Փոխիր ոչդ, բարեկա'մ...

 
В 18 января 2009 г. в 18:13 , Anonymous Анонимный сказал(а)...

հարգելիսներս ես զգում եմ որ դուք ինչ որ պատվեր եք կատարում, քանի որ այս իշխանությունները ամեն քայլի կգնան, նույնիսկ փող կտան նրան, ով իրենց հայհոյելով կհայհոյի նաեւ իրենց թշնամուն...

ԲԱՅՑ...
Ուշադրությամբ կարդալով ձեր հոդվածները զգում եմ, որ դուք ինչ շարժառիթով էլ, որ գրում եք, արդարությունն ու ճշմարտությունն եք փնտրում, եւ դա անգին հատկանիշ է, նույնիսկ եթե այս ամենը դուք գումարի դիմաց եք գրոմ։

Եւ կասեմ ավելին, ես զգում եմ որ շուտով իմ նմանների եւ այլ՝ ձեր ընթերցողների հետ շփվելով, դուք կփոխվեք, քանի որ Նիկոլ Փաշինյանն էլ էր հայհոյում Լեւոնին, իսկ հիմա նրանից բացի այսօր ոչ մեկին չի տեսնում որպես երկրի ապագա...

Լավ կլինի, ինչ էլ որ լինի...
Երանի նրան, ով ապրելու է վաղվա Հայաստանում...

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница