пятница, 19 декабря 2008 г.

Կոշիկներս ո՞ւմ նվիրեմ, թառամել են առանց Սերժ

Երբ աշխարհի բոլոր լրատվամիջոցները ցուցադրում էին այն կադրերը, որտեղ իրաքցի լրագրողն իր կոշիկներն էր նետում Բուշի ուղղությամբ` ես մտովի պատկերացնում էի մի այդպիսի գործողություն մեր Բուշի` Սերժ Սարգսյանի նկատմամբ: Տեսնե՞ս կգտնվի մի հայ լրագրող, որ Սերժի ուղղությամբ կնետի իր կոշիկները: Լավ, եթե չի ուզենա սեփական ոտնամանները նետել, ապա ես պատրաստ եմ նվիրել իմ կոշիկները` մանավանդ որ, ես էլ 43 համարի կոշիկ եմ հագնում, ինչպես որ իմ արաբ գործընկերը: Ցավոք, ես ասուլիսներին ներկա չեմ գտնվում: Մեր բլոգի հոդվածագրերը իրենց աշխատանքն ունեն, իսկ նյութեր գրելը դա մեր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու ձև է: Ուստի մնում է հուսալ, որ մի հայ լրագրող կնետի իր կոշիկները ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալ Սերժ Սարգսյանի ուղղությամբ` բացականչելով. «Սա քեզ` Հոկտեմբերի 27-ի համար, Մարտի 1-ի, Ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն կողմ արտահայտվելու, Ղարաբաղը ծախելու, ընտրությունները կեղծելու, երկիրը թալանելու, Սաշիկ ախպորդ ու նրա լակոտների հաբռգածության, քաղբանտարկյալների, փեսա Միշիկիդ մեյդան հանելու, ԱԽՔ-երով ու դհոլներով շրջապատված լինելու, երկնագույն Տիկոյին վարչապետ դնելու, մազաշատ Մուկին ԱԺ նախագահ դարձնելու և այլ բաների համար»: Բայց վախենամ, որ բոլոր թվարկված ու չթվարկված մեղքերի համար, եթե Սերժին կոշիկով խփեն, ապա մի զույգը չի բավականացնի: Էդտեղ մի ամբողջ խանութի ապրանք է պետք: Սակայն երկու կոշիկն էլ բավական է, որպեսզի Սերժը հասկանա, որ պետք է Բուշի հետ հեռանա, համ էլ երկար ժամանակ կունենա վերջինիցս ճշտելու, թե ինչո՞ւ իրեն չշնորհավորեցին Մարտի 1-ի շնորհիվ նախագահ դառնալու կապակցությամբ: Եթե այնուամենայնիվ գտնվի այն հայ լրագրողը, ով կոշիկները SMS կանի Սերժի ուղղությամբ, ապա խորհուրդ եմ տալիս դա անել այն ժամանակ, երբ Սերժը ասուլիս կտա որևէ միջազգային այցելուի /ասենք, այլ երկրի նախագահի հետ/ մասնակցությամբ: Դա անհրաժեշտ է մի քանի նկատառումներից ելնելով: Նախ տվյալ գործողությունը հաստատ կհայտնվի միջազգային հեռուստաէկրաններին: Քանի որ Սերժի գալավարեզները չեն կարողանա օտարերկրյա հյուրի հետ ժամանած լրագրողներից առգրավել տեսաձայնագրությունը: Մեր TV-ները լրիվ Միշիկի ազդեցության տակ են և ցռան, ուստի ցույց չեն տա: Բայց «զատո» կոշիկների տարափի տակ հայտնված Սերժի կադրերը կպտտվեն աշխարհով մեկ: Կոշիկնետումը անհրաժեշտ է անել դրսի մարդու ներկայությամբ, որպեսզի տվյալ լրագրողին սամասուդ չանեն: ԵԽԽՎ-ի վերջին որոշումների ֆոնին Սերժը «կլցնի» տակն ու սպանելու հրաման չի տա, և այդ լրագրողը կպրծնի թեթև քաշքշուկներով ու վարչական տույժ վճարելով: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի պոպուլյարություն կունենա այն լրագորղը, ով «կոշիկային» դիվանագիտությունը կհակադրի «ֆուտբոլային» դիվանագիտությանը: Կարծում եմ, որ գործարար Խաչատուր Սուքիասյանն էլ, արաբ միլիոնատիրոջ նման, բավական մեծ գումար կտրամադրի նետված կոշիկներին: «Բջնիից» հետո Սուքիասյանը դա կանի առանձնակի հաճույքով: Մնում է միայն , որ այդ հայ լրագրողը գտնվի: Շտապե’ք, հարգելի լրագրողներ, Սերժի վրա կոշիկ նետողների համար բարձր մրցակցություն կա, տեղերը սահմանափակ են: Շտապե՛ք, քանի որ Սերժը կարող է վաղաժամ հրաժեշտ տալ պաշտոնին և դուք չեք հասցնի ձեր քաղաքացիական ու լրագրողական պարտքը կատարել: Իսկ որպեսզի Սերժը չկարողանա Բուշի պես «ուխոդներ» անել` նախապես մի լավ պարապեք, ասենք դարցի տախտակի վրա: Եթե Սերժն այնուամենյանիվ, դժվար թիրախ դիտարկվի, ապա կարելի է մի բան շպրտել Սերժի ախպեր Սաշիկի ուղությամբ, բայց այդ դեպքում կոշիկը ճիշտ չէ: Կոշիկը Սաշիկի համար շատ «բարձրաշխարհիկ» իր է: Սաշիկի դեմքին նայելով, կարելի ասել, որ միայն «կիռպիչը» ճիշտ կլինի, քանի որ Սաշիկի «մոռդը կիռպիչա տրեբույետ»: Դե՛, ձեզ տեսնեք, լրագրողներ:
Արմեն Վարդանյան

Հ.Գ.: Ի դեպ, կոշիկ նետելու մի լավ պահ արդեն կորցված է: Դա կարելի էր անել Աբդուլլահ Գյուլի Հայաստան այցելության ժամանակ: Ընդ որում, կոշիկները պետք էր նետել Սերժի ու Գյուլի ուղղությամբ միաժամանակ. Գյուլի, որովհետև չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունն ու ներեղություն չի խնդրում հայ ժողովրդից ու խառնվում է Ղարաբաղի գործերին, և Սերժի, որովհետև չընտիր նախագահ է ու փորձում է իր չընտիրությունը կոմպենսացնել արտաքին խաղերով, ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն կողմ արտահայտվելով: Բայց հուսահատվել պետք չէ: Սերժն ամեն օր էլ առիթ է տալիս կոշիկներ ստանալու համար: Այնպես որ, երբեք էլ ուշ չէ` նրան կոշիկով պատասխանելու համար: Դե ուրեմն, բոլորս դեպի կոշիկի նետման բաց առաջնություն…

Комментарии: 0:

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница