четверг, 25 декабря 2008 г.

Էշ մի սատկի` գարուն կգա

Մոտավորապես այս միտքն էր ներկայացրել Լևոն Տեր-Պետրոսյանը` դեկտեմբերի 21-ին կայացած Հայ Ազգային կոնգրեսի հավաքին:
Երբ ես ժամանակին պնդում էի, որ Լևոնը տուն է գնալու և նա պայքարող տեսակ չէ` բոլոր լևոնականները վիճում էին հետս: Այժմ ամեն ինչ իր տեղն ընկավ: Լևոնն ասաց, որ իրենք կհավաքվեն հաջորդ տարվա մարտի 1-ին և վերջ: Ու արդեն կապ չունի, որ ՀՀ առաջին նախագահը նշեց, թե հանգամանքներից ելնելով իրենք կարող են փոխել մարտավարությունը: Դա ավելի շատ դեմքը փրկելու միջոց էր, քան իրական ցանկություն: Իսկ համոզված էի ես, որ Լևոնը մինչև վերջ պայքարող չէ, քանի որ նա զուտ իշխանության հասնելու նպատակ էր դրել, գաղափարական պայքար չկար: Շատ լավ հասկանալով, որ նույն Լևոնի ստեղծած համակարգով հնարավոր չէ իշխանափոխություն` ես կարծում էի, որ փետրվարի 19-ից հետո Լևոնը անելիք չի ունենալու: Այն մեկ-երկու գաղափարներն էլ, որ առաջ էր քաշում Տեր-Պետորսյանը` մնացած թեկնածուներից տարբերվելու համար` զուտ դեկորատիվ բնույթ էին կրում: Մարտի 1-ի շնորհիվ նախագահ դարձած Սերժ Սարգսյանը այդ մեկ-երկու գաղափարն էլ սեփականաշնորհեց և Լևոնից մնացին միայն հուշեր և անռիթմ պարը` օպերայի հրապարակում: Հիմա Լևոնն իր անելիքը չգիտի: Պարզվում է, որ լևոնականները դեռ նոր պիտի ստվերային կառավարություն կազմեն և տարբեր ոլորտների խմբեր ձևավորեն, որպեսզի կարողանան ցանկացած պահի իշխանություն վերցնել: Մարդը ազնվորեն խոստովանում է, որ իրենք դեռ պատրաստ չեն իշխանաություն վերցնելու: Բա այդ դեպքում եթե Լևոնն ընտրվեր` ո՞նց էին անելու: Թե՞ էլի ժողովրդի վրա էքսպերիմենտներ անելով էր «որց» կովերի տեսաբան Հրանտ Բագրատյանը տնտեսություն կառավարելու: Լևոնն այժմ ժամանակ է ձգում: Ցանկացած պատճառաբանություն մատուցվում է. է’լ հեսա Ղարաբաղի հարցը լուծվում է` եկեք չխանգարենք, Է’լ Գյուլը գալիս է` եկեք չխանգարենք, է’լ կառույցներ ենք ստեղծում` եկեք սպասենք և այլն : Չի բացառվում, որ հաջորդ տարվա մարտի 1-ից հետո Լևոնը հայտարարի, որ իրենց հաջորդ խոշոր միջոցառումը կլինի սեպտեմբերի 21-ին, երբ պատշաճ կերպով կնշվի Լևոնի քաղաքականություն վերադառնալու երկու ամյակը: Հետո` 2010-ի փետրվարի 19-ին լևոնենք կնշեն ընտրությունները կեղծելու երկու ամյա տարելիցը ու այդպես շարունակ: Սերժը երևի ամեն օր մոմ է վառում, որ Լևոնն իրեն հավերժ ընդդիմություն մնա: Լևոնական ընդդիմությունը պարզապես նվեր է սերժական կլանի համար: Լևոնից անշառ ընդդիմություն Սերժը, դժվար թե, պատկերացներ. թուրքամետությունը ողջունում է, քիրվայությունը խրախուսում է, Ղարաբաղյան զիջումներին չի ընդդիմանում, միտինգներ չի անում, Սերժին իր ընկերն է համարում և այլն: Միայն բանտարկյալների հարցն է մնացել: Դա էլ , որ լուծվի` էլ Լևոնը Սեժին բան չի կարանալու ասել: Բայց այդ ընթացքում Հայաստանն է հետընթաց արձանագրում: Սերժը թուրքմենբաշիական համակարգ է ստեղծում, իսկ «ընդդիմադիր» Լևոնը` տուն է գնում: Դա է պատճառը, որ անհարժեշտ է ազատվել սիամական երկվորյակներ դարձած Սերժից ու Լևոնից: Մեկը մյուսին «պաս» տալով` զբաղեցրել են ամբողջ քաղաքական դաշտը: Սա պետք է վերացնել: Մեզ հարկավոր են նոր դեմքեր և նոր Հայաստան` զերծ Լևոնի գաղափարական բացիլներից ու Սերժի կրիմինալ վարչակարգից:

Մովսես Կարապետայան

Комментарии: 0:

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница