понедельник, 22 декабря 2008 г.

Հայաստանին նոր սերունդ է պետք

Հարգելի ընթերցողներ, շարունակվում է Philosopher ներկայացող մեր հարգարժան ընթերցողի հետ բլոգային բանավեճը` ՀՀ-ում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Կարծում եմ` ճիշտ կլինի, որ մեր բանավեճին միանան նաև մեր հրապարակումներին հետևող այլ ընթերցողներ ևս: Այդպես ավելի հետաքրքիր կլինի: Այլընտրանքային տեսակետները ամբողջական կդարձնեն թեման և, ի վերջո, ճշմարտությունը կբացահայտվի:
Իսկ այժմ բուն թեմայի մասին: Ես շարունակում եմ պնդել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը միմյանցից չեն տարբերվում և երկուսն էլ իրենց դարը վաղուց ապրած գործիչներ են:
Լևոնը իր գաղափարներն ունի, իսկ Սերժը` ոչ: Ու քանի որ հիմա Սերժն ուզում է Լևոն «խաղալ»` ուստի նրանք դառնում են միևնույն գաղափարախոսության կրողներ:
Philosopher-ը պնդում է, որ Սերժն ու Լևոնը Ղարաբաղ հանձնող չեն և, հետևաբար, ես իմ նախորդ հոդվածում անհիմն եմ մեղադրում երկուսին: Նախ նկատեմ, որ Սերժի վարած քաղաքականության արդյունքում` Լևոնի կողմնակից իմ ընդդիմախոսը ակամայից պաշտպանել է Սերժին: Այսինքն, նույնիսկ չուզենալով` լևոնականները պետք է նաև Սերժին պաշտպանեն, որպեսզի պաշտպանված լինեն, քանի որ ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալ Սերժը մտել է Լևոնի գաղափարական դաշտը: Սա մեկ: Ինչ մնում է այն բանին, որ ես որտեղից եմ կարդում Սերժի ու Լևոնի մտքերը Ղարաբաղի հարցում, ապա ասեմ, որ իմ գնահատականը զուտ քաղաքական է, և ես չեմ հիմնավում սերժական «Հայոց Աշխարհ» թերթի հրապարակումների վրա: Ինձ համար հիմք են հանդիսանում նշված 2 գործիչների հրապարակային քայլերն ու նրանց կողմից վարվող քարոզչությունը:
Ես հիշում եմ, թե ինչպիսի ելույթներ էր ունենում Լևոն Տեր-Պետորսյանը 1992թ-ի պատերազմի տարիներին: Նա պարզապես խուճապ էր տարածում /կարդացե՛ք այդ օրերի մամուլը/, ասելով, որ մենք չենք կարող կռվել մեզանից ավելի հզոր Ադրբեջանի դեմ: Նրա բոլոր ելույթների հիմնական մեխն այն էր, որ եկեք զիջենք մասը /Ղարաբաղը/, որպեսզի չկորցնենք ամբողջը /Հայաստանը/: Ես Տեր-Պետրոսյանին չեմ մեղադրում դավաճանության մեջ: Քավ լիցի: Պարզապես նա այդպես է մտածում, այդկերպ է ուզում օգնել Հայրենիքին: 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ էլ, երբ Լևոնը, Ղարաբաղի հարցի մասին խոսելիս, համեմատություններ էր անցկացնում Սևրի դաշնագրի հետ` դարձյալ նույն «կարմիր թելով» անցնում էին 1992թ-ին հնչեցված թեզերը. եկեք զիջենք մասը, որ չկորցնենք ամբողջը:
Հիշում եմ 2007-ի սեպտեմբերի 21-ին Լևոնի վերադարձի ելույթը: Դարձյալ խուճապային տրամադրություններ էր տարածում, թե այսօր Ադրբեջանը էլ ոչ մի զիջման չի գնա, նավթադոլարներով հարստացել է և ալն: Ասել է, թե մենք պիտի գնանք զիջումների, որ չկործանվենք:
Տեսեք. Տեր-Պետրոսայնի հիմնական թեզն այն է, որ եթե ՀՀ-ն չունենա բաց սահմաններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ , ապա չի կարող զարգանալ: Նա նույնիսկ քիրվայության «բարի» ժամանակներն էր հիշեցնում նախընտրական արշավի ժամանակ: Այսինքն` Հայաստանը, ըստ Լևոնի, կզարգանա, եթե Թուրքիան ու Ադրբեջանը բացեն իրենց սահմանները: Հիմա, եթե սահմաններն են դառնում գլխավոր խնդիրը, ապա Ցեղասապանության և Ղարաբաղի հարցերը դառնում են երկրորդական: Դրա համար եմ ասում, որ Լևոնը հաճույքով կզիջի Ղարաբաղը և արտաքին քաղաքականության օրակարգից կհանի Ցեղասպանության հարցը, քանի որ, ըստ իրեն, դա կփրկի Հայաստանը: Մարդն այդպես է մտածում, ի՞նչ կարող ես անել: Դա դավաճանություն չէ: Դա մոլորություն է: Եթե մենք ապրեինք Ֆրանսիայի կամ Բելգիայի պես պետության կողքին, ապա դա ճիշտ կլիներ: Բայց մեր հարևանները, ցավոք, Լևոնի պես չեն մտածում: Միգուցե, տարիներ անց ժամանակները փոխվեն, Թուրքիան ու Ադրբեջանը փոխվեն ու մենք մի ընդհանուր կովկասյան տուն կառուցենք ու միասին ինտեգրվենք Եվրոպային: Բայց այսօր չկա նման մթնոլորտ: Տեր-Պետրոսյանը դարձել է իր իդեա-ֆիքսի գերին: Ախր, ադրբեջանցի սպան հայ սպային քնած ժամանակ կացնահարեց. այդ ինչպե՞ս եք քիրվայություն անելու նրանց հետ: Ես չեմ ասում, թե հավերժ թշնամություն պետք է անենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ես պարզապես կարծում եմ, որ դեռ բարեկամանալու հարցը չի հասունացել, ժամանակ է պետք:
Իհարկե Ղարաբաղի հարցում պետք է փողզիջում լինի, բայց ոչ այսօր և ոչ այն կերպ, ինպես որ հիմա Սերժն է բանակցում: Այսօր բալանսը խախտել չի կարելի, մի գյուղ հանձնել էլ չի կարելի: Լևոնը միգուցե չի պատկերացնում, որ Ադրբեջանում լուրջ թշնամանք կա մեր հանդեպ: Ի վերջո, նրանք տասնյակ հազարավոր զոհեր են տվել: Մենք էլ մոտ 6000 մարդ ենք կորցրել: Վերքերը պետք է սպիանան: Ժողովուրդները պետք է հասունանան, որպեսզի հետո նորից կռիվ չլինի: Սա է իմ ասածը: Այսինքն Լևոնը ոչ թե օտարների շահերն է պաշտպանում, այլ իր գաղափարներն են սխալ, իր պատկերացումներն են իլուզիոն: Լևոնը անուղղելի հոռետես է, իսկ հոռետեսներն ու չարդարացված պացիֆիստները չեն կարող այսօրվա Հայաստանի ղեկավար լինել: Սա բարդ տարածաշրջան է: Այլ խոսքերով` հանցագործ տարածաշրջան: Կովկասի ժողովուրդները դեռ չեն գտել իրենց համակեցության մոդելը և, հետևաբար, կյանքն այստեղ պայքար է` ուզենք, թե չուզենք: Ով սա չհասկանա` չի կարող մնալ քաղաքական թատերաբեմում:
Լևոնն իր գաղափարի գերին է դարձել: Այ սա՛ է ցավալին: Կովկասում դեռևս չեն եկել անդարդ կառավարելու ժամանակները: Լևոնն այդ ժամանակներում, թերևս, իդեալական նախագահ կլիներ. ելույթներ, ժպիտներ, հյուրընկալություններ, ուղերձներ և շախմատ: Բայց հիմա ուրիշ է: Պիտի զգոն լինենք: Տեսա՞ք. Վրաստանը մի քիչ թուլացրեց զգունությունը, ճիշտ չհաշվարկեց և խնդրեմ` Աբխազիան ու Օսեթիան հավերժ կորած են Վրաստանի համար: 1992-1994թթ-ների կռվում էլ մենք մեր հարցերը լուծեցինք: Հիմա կասեք Լևոնն էր լուծողը: Վիճելի է, բայց ենթադրենք, թե դա այդպես է: Բա էդ դեպքում ինչպե՞ս չի հասկանում նույն Լևոնը, որ եթե այսօր խախտես ստատուս-քվոն, ապա դա կբերի նոր պատերազմի: Եթե այսօր զիջենք 5 շրջան, ապա Ադրբեջանը կանցնի հարձակման: Իսկ ինչու՞ ոչ: Ալիևը միշտ էլ ասել է, որ Ղարաբաղն էլ, շրջաններն էլ իրենցն են: Հիմա Լևոնը ո՞նց է համոզելու Ալիևին, որ նա Ղարաբաղը չուզի: Եթե Լևոնի համար կարևորը բաց ճանապարհներն են, ուրեմն Ղարաբաղը դառնում է երկրորդական: Ալիևը կարող է ասել, որ Ղարաբաղը տվեք, որ ճանապարհս բացեմ: Թե՞ տալուց հետո պիտի նոր միայն համոզվենք, որ տալը սխալ էր: Հայոց պատմությունը այդպիսի սխալների շարան է: Այնպես որ Լևոնի ամբողջ փիլիսոփայությունը սխալ է և, ըստ իս, չի համապատասխանում Հայաստանի շահերին:
Ինչ վերաբերում է Սերժին, ապա նրա գաղափարները չեմ վերլուծում, քանի որ այդպիսիք չկան: Սերժի մոտեցումները իրավիճակային են ու հիմա այդ իրավիճակը ստիպում է Սերժին Լևոնի գաղափարներով զինվել ու քիրվայություն անել. Գյուլ սիրաշահել, հռչակագիր ստորագրել և այլն: Իսկ այն, որ Սերժը մի պահ ազատագրված 7 շրջանները հանձնելու համաձայնություն էր տվել` հուշում է Սերժի փեսա Միշիկի կողմից ղեկավարվող «Ազատամտություն» թերթի քարոզչությունը: Մինչմայնդորֆյան ժամանակաշրջանում: «Ազատամտությունը» բացահայտ քարկոծում էր, իրենց բնութագրմամբ, հողապաշտներին, նախապատրաստում շրջաններ հանձնելը /ընթերցե՛ք այդ թերթը և կհամոզվեք/: Միշիկի թերթը հայհոյանք էր թափում բոլոր հողապաշտների վրա: Ի դեպ, այդ օրերին նույն թերթը չէր քննադատում Տեր-Պետրոսյանին, այնինչ, ղարաբաղյան բանակցային լարվածության փուլից առաջ և հետո «Ազատամտության» հիմնական թիրախը լևոնականներին էին /են/: Այսինքն, սերժենք էլ էին հասկանում, որ եթե գնան միակողմանի զիջումների, ապա իրենց դեմ դուրս կգան բոլորը` բացի լևոնենցից: Մանավանդ` Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Ղարաբաղի խնդրով պայմանավորված դադարեցնում են հանրահավաքները և չեն ուզում խոչընդոտել Սերժին, որպեսզի վերջինս գնա լուծումների: Դրա համար էլ ասում եմ, որ մեծ հաշվով Սերժի ու Լևոնի միջև ընտրութուն կատարելը սխալ է, քանի որ ճակատագրական հարցերում նրանք միմյանց հակադիր տեսակետներ չեն հայտնում: Նույնն էր նաև Թուրքիայի հետ հարցում:
Պատահական չէ, որ Սերժը Լևոնի ժամանակ միշտ կարևոր պաշտոններ է զբաղեցրել: Այլ բան է, որ Սերժը կատարող է եղել և Լևոնը, միգուցե, մտածել է , թե Սերժը նաև իր գաղափարական ընկերն է: Բայց ինչպես մենք արդեն տեսնում ենք, Սերժը գաղափարներ չունեցող մարդ է, նա կոնյուկտուրշիկ է. Լևոնի ժամանակ լևոնական է եղել, Վաղգենի ժամանակ` վազգենական, սովետական Ղարաբաղի տարիներին` ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալ ու հայատյաց Կևորկովի օգնական, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ` ռոբական, իսկ հիմա` ամենինչական: Միայն թե իշխանության մնա, որպեսզի փողը չպակասի: Սա է Սերժը:
Դրա համար էլ հարկավոր է պրծնել և՛ վտանգավոր փիլիսոփայության կրող Լևոնից, և՛ անգաղափար, ղումարբազ, փողասեր ու ադրբեջանական գործակալ Սերժից:
Հայաստանին քաղաքական գործիչների նոր սերունդ է պետք: 88-ի շարժման սերունդն արդեն հոգնել ու հոգնեցրել է բոլորիս: Սերժը 88-ի շարժման «ատխոդներից» է: 88-ի շարժման պատմական առաքելությունն արդեն ավարտված է: Սկսվելով էկոլոգիական շարժումից` այն վերածվեց անկախականի: Շարժման ղեկավարներից շատերն էլ չէին պատկերացնում, որ 1991-ին կանկախանայինք: Շարժումը իր հետ բերել էր ում ասես. էլ շիզոֆրենիկ Աշոտ Մանուչարյանին, էլ մտապակաս Խաչիկ Ստամբուլցյանին, էլ եսիմ ում…..
Հայաստանին նոր մտածողություն է պետք, նոր սերունդ` զերծ ստերեոտիպերից: Այսօր մեր պետությունը դեգրադացիայի մեջ է: Հեռւստատեսությունը միացնում ես` զիբիլ: Քաղաքական գործիչ են դարձել Սերժը , Մուկը, Դոդը, Չոռնին, Լֆիկը, ալրաղացը, Սաշիկը, Միշիկը, Նեմեցը, փեսա Միշիկը: Օմբուդսմեն է դարձել Դոլար-Արմենն ու օրինականություն է քարոզում: Յախք…
Ազգային հերոսներ են հռչակվել ընտրակեղծիքների հիմնադիր, հայտնի կաշառակեր, բազում երիտասարդների ճակատագրեր խեղած /միայն Մատաղիսի գործը հերիք էր/ Գագիկ Ջհանգիրյանը, Սերժի հետ տասը տարի կերակրատաշտից օգտվող Լեդի Հակոբը, ՀՀԿ-ի ցուցակով դեպուտատ դարձած Մյասնիկ Մալխասյանը, Հրազդանի տարածքը Սերժի դաբրոյով թալանած Սասուն Միքայելյանը, Վանոյի թիկնապահ Սիրունյանը, Էջմիածնում ֆեոդալական կարգեր հաստատած գեներալ Մանվելը /Մա’ն-վե’լ, Մա’ն-վե’լ../: Յախք…
Մովսես Խորենացին
կարծես մեր օերերը նկարագրած լիներ իր «Ողբում»: Ու հիմա արդեն պարզ է, թե ինչո՞ւ ենք մնացել այս մի բուռ հողի վրա: Էն ժամանակ էլ, երևի սերժերն ու դոդերն են իշխել, մկներն ու ալրաղացներն են օրենսդիր եղել, լեդիներն ու լևոնները ազգային հերոս հռչակվել, փեսաներն ու ախպերները պալատականներին «կուրիրովատ» արել:
Այս ամենին պետք է վերջ տալ: Հանրության կեղտը լցվել է բոլորիս տները: Ինչպես կարող են կատարյալ հիմարներն ու բնածին ապուշները, խաղամոլներն ու մոլորյալ գաղափարներ կրողները մեր կյանքը կազմակերպել:
Այս ամենի մեղավորը առաջին հերթին Լևոնն է: Նա է ավազակապետության հիմնադիրը: Եթե լավ բան էր ստեղծել, ապա ինչպես փչացավ այն: Այդպես չի լինում: Եվ ուրեմն մեզ նոր մտածողություն է պետք, նոր էլիտա, նոր մտավորականություն` առանց Սոսի ու քծնող Իգիթյանի, առանց Ռուբեն Գևորգյանցի ու Վլադիմիր Մսրյանի և այլոց: Այս մտավորականներից Ստալինի ու Բերիայի արտաթորանքի հոտ է գալիս:
Նոր սերունդը պարտադիր չէ, որ տարիքով երիտասարդ լինի: Կարևորը մտածողությունն է: Գրադարաններում գրքերը քրքրողն է վաղվա Հայաստանը, լավ պահակություն անողն է վաղվա Հայաստանը, լավ արտադրողն է վաղվա Հայաստանը, լավ ամուսինն ու կինն են վաղվա Հայաստանը: Ոչ թե ընտրենք Լևոնի և Սերժի միջև: Ո՞րն է տարբերությունը: Լևոնի ժամանակ Վանոն էր «բեսպրեդել», հիմա էլ` Սաշիկը: Լևոնի ժամանակ Արմեն Տեր-Սահակյանի բանդան էր մարդ սպանում, հիմա էլ` Սերժի բրիգադներն են նույնը անում: Հիմա քննարկենք, թե ում «բեսպրեդելն» էր ավելի ժողովրդավա՞ր, կամ ում սպանություններն էին ավելի «հումանիստակա՞ն»: Այստեղ քննարկելու բան չկա: Էն ժամանակ էլ էր թալան, հիմա էլ: Բայց թալանը մնում է թալան: Թալանի ինչը՞ զանազանենք: Ավելի լավ է մտածենք նոր քաղաքական էլիտա ձևավորելու մասին: Ես ամենևին ռոմանտիկ չեմ: ես շատ պրագմատիկ խնդիր եմ դնում և ինչպես տեսնում եք իրագործում եմ: Իմ հոդվածները հենց այդ խնդիրների լուծմանն են ծառայում: Եվ ընդհանրապես, մեր բլոգը այն կաթիլն է, որը միգուցե ծովի վերածվի: Կստացվի` լավ: Չի ստացվի, ուրեմն կստացվի ուրիշների մոտ և այլ ժամանակաշրջանում: Բայց քայլեր անելը անհրաժեշտ է: Հենց թեկուզ, որ մենք վիճում ենք, դա արդեն լավ է: Ուրեմն խոսելու բան կա: Թե չե, հո Դոդի կամ Մկան, Սերժի կամ Սաշիկի հետ չէինք վիճելու: Ա՛յ, Լևոնի հետ կարելի է վիճել, բայց կիսել նրա գաղափարները` չի կարելի:

Մովսես Կարապետյան:

Հ.Գ.: Philosopher-ի կարծիքով, ես Վազգեն Մանուկյանի կողմնակիցներից եմ: Դա այդպես չէ: Ես Վազգենի ու Լևոնի կողմնակիցն էի մինչև 1991-ի վերջը և դա բնական էր, քանի որ շարժումն իր տրամաբանությունն ուներ ու մենք սիմվոլային ընտրություն կատարեցինք: Անկախությունն ասոցացվում էր այդ մարդկանց հետ, ուրիշ էլ ի՞նչ ընտրություն պիտի կատարեինք: Կարո՞ղ է Պարույր Հայրիկյանին պիտի ընտրեինք: Հետո արդեն եկան այլ ժամանակներ: Վազգենն ու Լևոնը շարժման սիմվոլներն են, բայց այժմ արդեն հնացած սիմվոլներ: Նրանց ժամանակներն անցել են: Հիմա Վազգենը լևոնացավով է տառապում և այդ պատճառով գնացել է Սերժի դուռը, իսկ Լևոնը` դարձել է իր գաղափարների ստրուկը: Ուրիշ ոչինչ: Ի վերջո, շատ վատ է, որ 88-ին հաջորդած 20 տարիների ընթացքում նոր լիդերներ ի հայտ չեն գալիս. Լևոն, Վազգեն Մանուկյան, Կարեն Դեմիճյան և վերջ: Շատ սխալ է: Ու հենց Լևոնն ու Վազգենը չթողեցին, որ այլ լիդերներ ծնվեին: Արդյունքում` հայտնվեցին Ռոբերտն ու Սերժը` որպես «իզդերժկի պրոիզվոդստվա»: Եթե հետքրքրում է, թե իմ համակրանքը ո՞ր անձի կողմն է, ապա ասեմ, որ ընդունում եմ գաղափարները և ոչ թե անձերին: Ես ազատական մտածողության կրող եմ: Ազգային հարցերում ելնում եմ անվտանգության խնդիրներից: Թե ո՞վ կլինի այդ գաղափարների լիդերը` ինձ համար միևնույն է, ժամանակը ցույց կտա: Բայց հաստատ այդ լիդերը ո՛չ Լևոնն է, ո՛չ Վազգեն Մանուկյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը և ո՛չ էլ առավել ևս Սերժ Սարգսյանը:

Комментарии: 1:

В 2 января 2009 г. в 11:55 , Anonymous Анонимный сказал(а)...

Դեմագոգիան մի քիչ շատ է, քանի որ տեսակետը ամբողջությամբ հենված է Հայաստանի ներկան ու ապագան անհատների ընտրությամբ պայմանավորելով։ Գլոբալ մտածեք, Սերժը կամ Լևոնը միայնակ չեն կարող ոչինչ անել, ամբողջ խնդիրը նրանց սատարողների մեջ է, իսկ վերջիններս էլ մեր ժողովուրդն են։ Որևէ երրորդ անձ երկնքից չի ընկնի ու սկսի լավագույն ձևով կառավարել երկիրը կամ էլ լավագույն ձևով լուծել Ղարաբաղի հարցը, այստեղ պարզապես մեր համաժողովրդական կամքի, ոգու, մտածելակերպի, գիտակցական մակարդակի խնդրին է, որտեղ անհատը շատ քիչ բան կարող է անել, ու պիտի այնպիսի խորամանկ ու ճկուն քայլերով անի, որ ժողովուրդը թույլ տա անել։ Մեր ժողովուրդը հանդուրժում է Սերժին, քանի որ ներկայումս Սերժն է ամենից լավ արտապատկերում մեր ժողովրդի էությունը, այն է՝ եսապաշտ, նյութապաշտ, նախանձ, թերզարգացած աշխարհայացքով փոքրոգի մի էություն։ Այնպես որ ավելի լավ է մտածեք քաղաքական տեխնոլոգիաների մասին, թե ոնց նման ժողովրդի մեջ մանևրելով կարելի է հասնել առավելագույնի ու գուցե փորձել գնալ վերադաստիարակության ճանապարհով, թե չէ Լևոն, կամ Սերժ միայնակ ոչինչ են։ Հիսուս Քրիստոսն էլ իջնի, նրա հետևից գնացողները շատ քիչ կլինեն, պարզապես մարդիկ արժանի են այն կյանքին, ինչին ձգտում են, և որում էլ հիմա ապրում ենք։ Իսկ մարդկանց գիտակցական մակարդակը բարձրացնելը անշնորհակալ գործ է, նույնն է թե «շպրոտ»–ին փորձես համոզել որ սիմֆոնյաներ գրի, կամ էլ սաղմոսներ երգի, անիմաստ է։ Այն ինչի մասին առհասարակ խոսել է Տեր–Պետրոսյանը, բավականին հստակ է, մեկնաբանելու ոչ մի խնդիր չկա, այլ հարց է, որ նրան ցանկություն չկա հասկանալու, քանի որ վերը նշված հատկանիշները թերևս մթագնում են ուղեղը ու խանգարում հասկանալ։ Դուք կառչում եք նրա այն կարծիքներից, որ Ադրբեջանը հնարավոր է ավելի ուժեղ գտնվի, կամ գտնվեր ասենք 92–ին։ Ու իբր թե հանիրավի խուճապային տրամադրություններ է ստեղծում, ու դրա հակափաստարկը հավանաբար այն է, որ մենք իբր թե հաղթել ենք պատերազմում, այսինքն ազատագրել ենք հողեր։ Միևնույն ժամանակ բնավ չեք նշում, կամ գուցե չեք էլ հասկանում, որ հիմա ամբողջ միջազգային հանրությունը մեր՝ Հայաստանի Հանրապետության առջև պահանջ ունի դրած՝ դրանք հետ վերադարձնել Ադրբեջանին։ Ու այդքանով հանդերձ պնդում եք թե Լևոնը խուճապային տրամադրություններ է ստեղծում, ու նոր առաջնորդ է պետք, որը ձեր կարծիքով հավանաբար այնպես կանի, որ միջազգային հանրությունն ու Ադրբեջանն էլ մեզ հանգիստ կթողնեն ու կասեն վայելեք ձեր պապական հողերը։ Թերևս շատ չծավալվեմ, հուսով եմ գլխի կընկնեք, որ ձեր տեսակետը այնուամենայնիվ պրիմիտիվ է, ավելի շատ հուզական քան թե տրամաբանական։ Ներողություն, եթե այն չեմ ասում։
Վիշապ

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница