понедельник, 12 января 2009 г.

Բոշան` փաշա չի դառնա

Դե չի սազում Սերժին նախագահի պատմուճանը, հո զոռո՞վ չի: Որքան էլ որ ցանկանում էի լսել չընտիրի ամանորյա ուղերձը, որը նա, միայն իրեն հատուկ առոգանությամբ, արտասանում էր Նոր Տարվա գիշերը, միևնույն է չստացվեց:
Սերժը, բառիս ուղիղ և քաղաքական իմաստով, շատ փոքր մարդ է` նախագահ լինելու համար: Եվ սա միայն էմոցիոնալ գնահատական չէ: 2008 թվականը աչքի ընկավ ստի ու կեղծիքի առատությամբ` այն էլ ՀՀ նախագահ աշխատողի շուրթերից /չհաշված փչան վարչապետի դրսևորումները/: Լավ, ենթադրենք, թե Սերժը ընտրվել է, և Մարտի 1-ն էլ դաժան խաղ էր նրա գլխին ու ինքը կապ չուներ դրա հետ: Այդ դեպքում Սերժը պետք է ազատ արձակեր քաղբանտարկյալներին, երբ «Բրաբուս» մեքենան փոխարինեց նոր «S» կլասի մերսեդեսով` այսինքն մտավ նախագահի նստավայր: Չարեց: Չարեց, որովհետև ինքն է նաև նաձեռնել այդ ամենը: Իսկ ընդհանրապես, Սերժին թվում է, թե քաղաքականությունը դա խաբելու, ստելու, դեմագոգիայով զբաղվելու արվեստ է: Երևի այդպես են նրան սովորեցրել ադրբեջանական ԿԳԲ-ում, որի գործակալն է եղել /և կա՞/սովետական Ղարաբաղում աշխատած տարիներին: Այսպես. Սերժը խոսում է ինչ-որ պատեր քնդելու մասին և միևնույն ժամանակ մարդկանց հետապնդումների ենթարկում քաղաքական հայացքների համար: Պահի տակ Սերժը խոսեց հանրային պալատ ձևավորելու մասին և դրանով իսկ մի լավ «քաշեց» պալատական սազանդարներին, ովքեր սկսեցին գովերգել Սերժի այդ գաղափարը: Հետո հանրային պալատի մասին մոռացան և այդ ամենից մնաց միայն «մտավորականների», Խոսրովի, Սերժի ծառա Վիկտոր Դալլաքյանի ու Սերժի կոլեգա /ԿԳԲ-ի գործակալ լինելու գծով/ Գառնիկ Իսագուլյանի անիմաստ և նողկանք առաջացնող ելույթները հանրային խորհրդի թեմայով /ի դեպ, եթե Սերժն, այնուամենայնիվ, որոշի հանրային պալատը «խոդի» տալ, ապա դրա ղեկավար կնշանակի մի որևէ անկապ ջահելի, որպեսզի իբր թե չվարկաբեկված մեկին դեմ տա ժողովրդին. դա լրիվ Սերժի ոճի մեջ է, բայց բան չի փոխվի/:
Հետո Սերժը գնաց ԱԺ ու ուղեձով դիմեց Լֆիկ Սամոյին, Նեմեց Ռուբոյին, ախպեր Սաշիկին, ԱԺ դերը բարձրացնող Մուկին ու այլ «ինտելեկտուալներին»: Թողնենք այն հարցը, որ այդ ուղերձը դատարկ բառակույտ էր ու հանրային կյանքի վրա ոչ մի ազդեցություն չունեցավ: Բանն այն է, որ Սերժը խոստացել էր պարբերաբար ելույթ ունենալ նշված ու չնշված «ինտելեկտուալների» առջև, բայց տարին փակվեց այդ մի ուղերձով:
Ու այդպիսի շատ դեպքեր կան, որ ցույց են տալիս, որ Սերժը իրավիճակային քայլերի է գնում, այսինքն ցայտնոտի մեջ է: Իրեն թվում է, որ եթե ինքը այդ պահին մի բան ասի` հետո ոչ մեկը չի հիշի: Անկեղծ ասած, ոչ նրա ելույթին ենք սպասում, ոչ նրա հանրային խորհրդի կարիքն ունենք, բայց փաստ է, որ Սերժը պարզ ստախոսություններով է զբաղված: Մի մեծ սուտ էլ հնարցեին Մարտի 1-ից հետո, թե ժողովու՛րդ, ոչինչ, որ սպանդ կազմակերպեցինք` «զատո» հեսա դրսի հայերը Հայաստան միլիոններ են ուղարկելու ու դա անելու են «վսեմաշուք» Սերժի կոչին ընդառաջ: «Հայլուրով» սկսեցին «շաբաշային» ռեպորտաժներ ցույց տալ. էս մեկը 200 միլիոն դոլար է տալիս, էն մեկը` 100 միլիոն և այդպես շարունակ: Տարին փակվեց և, բնականաբար, այդ միլիոնները չեկան: Մնաց Սերժի բլեֆը: Կալուգայի Սամոն /Սերժի աշխատակազմի ղեկավար, Տաշիրի Կարեն Կարապետյանի եղբայրը/ նույնիսկ 10 դոլոր էլ չի ուզում տալ` նախ որովհետև կալուգացու գործերը Ռուսաստանի շինարարական բիզնեսում լավ չեն և հետո Սամոյին «քցել» էին` նրա եղբորը վարչապետի պաշտոնը խոստանալով ու հետո չտալով:
Կարճ ասած, 2008-ը անցավ Սերժի բլեֆներով ու պարզ ստախոսությամբ: 2009-ի համար արդեն նոր բլեֆներ են հնարել. ատոմակայանի կառուցում, Իրան-Հայաստան երկաթգիծ, տարատեսակ միջազգային կենտրոնների Հայաստան և այլն: Այս տարվա բլեֆները նաև մատուցվում է որպես միջազգային ճգնաժամի դեմ պայքարի շրջանակում արվող քայլեր: Իրականում Սերժը ժամանկ է ձգում` «Յա էշը կսատկի, յա` էշատերը» թեմայով: Մարդը մտածում է, որ անընդհատ պետք է ստել: Բանսարկություն, գործտվողություն, «դանոս»` ահա Սերժի պատկերացրած կառավարման կուլտուրան: Եվ այդ ամնեը փող կուտակելու մոլոցքը բավարարելու համար: Բայց այդպես երկար չի կարող ձգվել: Արդեն Սերժի շրջապատն էլ է նրանից զզվել: Պատահական չէ, որ Մուկն ու Դոդը սեփական խաղն են սկսել: Դե եթե Սերժը նախագահ դառնա, ապա բնական է, որ Մուկն ու Դոդն էլ պիտի ձգտեն նույն աթոռին: «Կարո՞ղ է, Սերժից պակասն ենք» ,- մտածում են խնամի դարձած ու մազերը կրակել տված Հովոն ու Գագոն: Ինչ որ առումով նրանք ճիշտ են: Եթե Հայաստանում հանդուրժվել է շարքային խաղամոլի, հիվանդագին փողամոլի ու նարկոմանի որակները մի մարդու մեջ խտացրածի նախագահ դառնալը, ապա ինչո՞ւ չպիտի հանդուրժվի շարքային գանձագող Մուկի կամ բռնաբարության հոդվածով դատված շարքային Դոդի նախագահ դառնալը: Սերժի միակ ծառայությունը երկրին այն կլինի, որ նա հեռանա: Իր «շեկլիկ» կնոջը վերցնի ու հեռանա: Բոշան` փաշա չի դառնա ու խոզի գլուխը ինչքան էլ քաշես գորգի վրա` միևնույն է կգլորվի կեղտի մեջ: Սերժը այդ դեպքն է: Հո զոռո՞վ չի:



Արմեն Վարդանյան

Комментарии: 1:

В 2 февраля 2009 г. в 15:24 , Anonymous Анонимный сказал(а)...

Mi or karox e artnananq u tesnenq vor Serjy poxery arel u paxel e. Dranc mi dzevov piti pahenq aystex vor Hayastani poxery chtanen u Monte Karloyum tarven

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница