понедельник, 12 января 2009 г.

Ասում են, թե…

Երբ ուզում էի այս տարվա առաջին նյութը գրել` որոշեցի ի մի բերել բոլոր այն խոսակցությունները, որոնք լսել էի մեր տուն եկած հյուրերից, կամ էլ, երբ ես էի հյուր գնացել:
Առաջին կենացից հետո` բոլոր խոսակցությունները քաղաքականության շուրջ էին կամ էլ տնտեսական վիճակի: Տարբեր, միմյանց հակասող ենթադրություններ ու ասեկոսեներ էին «մեյդան» բերվում: Ես հիմա կներկայացնեմ դրանցից մի քանիսը` առանց խմբագրման: Ինչպես ասում են կուսական վիճակում: Եվ այսպես.

Ասում են, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջիկա համագումարի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը դառնալու է այդ կուսակցության նախագահ:

Ասում են, թե Լևոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի տարելիցի ժամանակ «շտուրմով» վերցնելու է իշխանությունը:
Ասում են, թե Դոդի Գագոն ուզում է նախագահ դառնալ ու դրա համար սկսել է անգլերեն պարապել:
Ասում են, թե Մուկը նույնպես ուզում է նախագահ դառնալ ու նա էլ է լեզուներ պարապում, և իր իմիջը փոխելու համար է մազերը կրակել տվել:
Ասում են, թե վերջերս Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը խնդրել է նրան, որպեսզի իրեն աջակցեն վարչապետության համար:
Ասում են, թե Սերժը ծանր հիվանդ է /արյան վարակ/ և շուտով մեռնելու է: Սերժի արյունն անընդհատ փոխում են:
Ասում են, թե Սերժն ուզում է իրենից հետո նախագահ դնել իր փեսա Միշիկին:
Ասում են, թե Մուկն ու Դոդը ցանկանում են Ռուսաստանում Հայաստանի դեսպան դարձնել Դոդի մյուս խնամի Անդրանիկ Մանուկյանին:
Ասում են, թե Դոդն ուզում է վարչապետ դառնալ:
Ասում են, թե Երևանի քաղաքապետի պաշտոնը իշխանական թևից ուզում են Չոռնի Գագոն, Երվանդ Զախարյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Սերժի փեսա Միշիկը:
Ասում են, թե շուտով վարչապետին պաշտոնանկ են անելու:
Ասում են, թե դրամի կուրսն այս տարի 400 դրամ է լինելու:
Ասում են, թե տարվա վերջում Ադրբեջանի հետ կռիվն սկսվելու է:
Ասում են, թե Սերժը Թուրքիայից փող է խնդրել` ցեղասպանությունից հրաժարվելու և Ղարաբաղից զորքերը դուրս բերելու դիմաց:
Ասում են, թե Սերժի երեսը չտեսնելու համար Ռոբերտ Քոչարյանը Նոր տարին անցկացրել է Ծաղակաձորում, և այդ իդեայի հեղինակը Բելլա Քոչարյանն է եղել, ով չի ներում Սերժի կնոջ պահվածքը: Իսկ Ռիտան իր մտերիմների շրջապատում հայտարարել է, որ Բելլան գեղջուկ առաջին տիկին էր, իսկ ինքը «սովրեմեննի»:
Ասում են, թե այս տարվա փետրվարին «Բարգավաճ Հայաստանն» ու դաշնակցությունը դուրս են գալու կոալիցիայից:

Խոսակցություններն, անշուշտ, ավելի շատ էին: Ես գրեցի այն` ինչ հիշեցի:
Լուսինե Թորոսյան

Комментарии: 1:

В 2 февраля 2009 г. в 15:25 , Anonymous Анонимный сказал(а)...

Asum en te Tigran Sargsyani poxaren Karen Karapetyanin en varchapet darznelu

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница