вторник, 13 января 2009 г.

2009-ի «ստարտը» տրված է

2008-ի մղձավանջը ավարտվեց խոզի բդի գների կտրուկ բարձրացմամբ: Մկան տարում Մուկը Աժ նախագահ դարձավ` այդ ընթացքում հասցնելով նախարարական կաբինետից տեղափոխվել նախագահի աշխատակազմ:
2008-ը, իրոք, Մկան տարի էր. Սերժը /ով արտաքինից թանն ընկած մուկ է հիշեցնում/ նախագահական պաշտոնում հայտնվեց, Հովիկը բազմեց ԱԺ նախագահի աթոռին, իսկ Տիգրանը /ով արտաքինից հիշեցնում է գլխին խփած մկան` իր գլխի կառուցվածքի ուղղանկյունությամբ/` դարձավ վարչապետ: Մկան տարին վատ էր կրկին մկան տեսք ունեցող դաշնակցական Աղվան Վարդանյանի համար, ով կորցրեց նախարարական աթոռը, բայց փոխարենը նշանակվեց մեկ այլ դաշնակցական ու կրկին արտաքինից մկանը շատ նման Արսենը /ազգանունը չեմ հիշում/: 2008-ին նախարարական պորտֆելից զրկվեց առնետի տեսք ունեցող Դավիթ Լոքյանը: Մկստանային 2008-ին «մատաղ» արվեց սբխեչի ուլը` Տիգրան Թորոսյանը: 2008-ին իր «կռիսությունն» ավարտեց Ռոբերտ Քոչարյանը և նոր տիպի «կռիսություն» սկսեց Սերժ Սարգսյանը:
Իսկ ի՞նչ է սպասվում 2009-ին: Հիմնական խաղացողները 3-ն են` Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան: Քոչարյանն առայժմ «վայելում» է երիտասարդ թոշակառուի իր նոր կարգավիճակը, բայց կուլիսներում ակտիվ պայքար է մղում իր դիրքերը չկորցնելու և, ինչու ոչ, վարչապետի աթոռին նստելու համար: Առայժմ հաջողություններ չկան:
Լևոն Տեր-Պետրոսյանին արդեն մոռանում են: Ես զուհագեռներ էի անցկացնում իմ ունեցած զրույցների միջև, որոնք կայացել էին նախորդ և այս Նոր տարվա սեղանների շուրջ: Անցած տարի բոլորը խոսում էին Լևոնից: Իմ շրջապատից շատերն այն ժամանակ քարկոծում էին ինձ, որ ես նույնացնում էի Սերժին և Լևոնին, և պնդում, որ նրանք իրար այլընտրանք չեն: «Մենակ Սերժը գնա, հետո Լևոնի հարցերը կլուծենք»,- ինձ իրենց «քաղաքական» հաշվարկներն էին ներկայացնում ընդդիմախոսներս: Հետո եղավ այն, ինչ բոլորը գիտեն: Սերժն ու Լևոնը քիրվայության թեմայով ախպերություն էին անում, իսկ լևոնական շարժումն էլ «հերսի մահով» ընկավ: Այս տարվա քննարկումներն այլ բնույթի էին: Իմ սեղանակից ընկերներից շատերը /նույն անցած տարվա մարդիկ/ արդեն մոռացել էին Լևոնին: «Արա դե ճի՛շտ էիր ասում էլի»,- իբր թե կոմպլիմենտ էին անում ինձ իմ զրուցակիցները: Կամ էլ. «Մենք էլ գիտեինք, որ Լևոնը մինչև վերջ գնացող չի, բայց դե Սերժը ստեղներս ա հասցրել»,-մեկ այլ տեսակետ էին հայտնում մարդիկ, երբ ես հիշեցնում էի մեր անցած Նոր տարվա քննարկումները: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք դեռևս քաղաքականապես ոչ հասուն ժողովուրդ ենք: Ինչպե՞ս կարելի է 1998-ին, իսկ դրանից առաջ` 1996-ին, վռնդել Լևոնին, իսկ հետո նրան աստվածացնել ու փորձել հետ բերել այն դեպքում, երբ մարդը հայտարարում է, որ իր հայացքները չի փոխվել: Սա իսկական ողբերգություն է: Ինչևէ: Եվ ուրեմն, Լևոնն «ընկավ»: Եվ այդպես էլ պիտի լիներ: Ավազակապետության հիմնադիրը չէր կարող պայքարել իր ստեղծած համակարգը յուրացնողների դեմ:
Ինչ մնում է գործող ավազակապետ Սերժին, ապա նրա գործերն էլ լավ չեն. հա՛մ չընտրված է, հա՛մ տնտեսությունն է քայքայվում /առավելապես Սերժի ու վարչապետ Տիկոյի ջանքերով/, հա՛մ Գյուլը «քաշեց»` սահմանների բացելը Ղարաբաղից զորքերը դուրս բերելով պայմանավորելով /իսկ Սերժն այնքան քծնում էր նրան/, հա՛մ Ղարաբաղի ճակատում վիճակը լավ չէ / էդ Ալիևն էլ բռնեց ու կրկին ռազմատենչ հայտարարություններ արեց/, հա՛մ ԵԽԽՎ-ն է ուշունց տալիս, հա՛մ ինքը չի կարողանում նախագահ դառնալ /իմ գործընկեր Արմեն Վարդանյանը արդեն ասել է, որ բոշան` փաշա չի դառնա/, հա՛մ էլ Մուկն ու Դոդն են սկսել խաղեր տալ, իսկ փեսա Միշիկի ուղեղն էլ չիփս սարքելուց ու հեռուստաեթերը «կոնտրոլ» անելուց այն կողմ չի ձգում: Մի խոսքով բոլոր 3 խաղացողների գործերն էլ լավ չեն և ժամանակի ընթացքում վակումը ինչ-որ կերպ կլցվի: Այս ամենի ֆոնին ակտիվանում են կուլիսային «ռազբորկաները»: Մուկն ու Դոդը փորձում են Ռոբերտից ու Սերժից անկախ խաղեր տալ, որպեսզի փրկեն իրենց ստվերային եկամուտները: Ուրիշ բան չկա: Իսկ այն, որ Դոդը դեմ քվեարկեց կառավարության ներկայացրած հարկային փաթեթին` դա արդեն կուլիսային պայքարի արտաքին դրսևորումն էր: Մուկն ու Դոդը, տեսնելով, որ Սերժի ու Ռոբերտի միջև կատաղի պայքար է ծավալվել, փորձում են «երկու մոր կոթ ուտել»: Դա նյարդայնացնում է և՛ Սերժին, և՛ Ռոբերտին, բայց նրանք առայժմ չեն ուզում «մատաղ» անել «ապերախտ խնամիացածներին»: Մկան ու Դոդի առաջին խնդիրը վարչապետ Տիկոյին աթոռից գցելն ու նրա տեղը վարչապետ նստելն է: Հետո արդեն կերևա: Սերժն առայժմ չի խառնվում Հովո-Տիկո «բանավեճին», իսկ Դոդին էլ դեռ ներվում են արտասհմանյան «վոյաժները»: Ռոբերտը «պաուզա» է վերցրել: Ահա այս խաղային իրավիճակով էլ մտնում ենք 2009-ը: Առջևում Երևանի քաղաքապետի ընտրություններն են, որը փորձություն է դառնալու հատկապես Սերժի ու Լևոնի համար, քանի որ նրանք են գործող իշխանությունն ու ընդդիմությունը: Երկուսն էլ լավ կջարդվեն այդ ընտրություններում: Այդ ընթացքում կհանգուցալուծվեն կամ էլ լարվածության գագաթնակետին կհասնեն ներիշխանական խնդիրները: Եթե այս ամենին ավելացնենք նաև տնտեսական ճգնաժամը, ապա պարզ կդառնա, որ 2009-ը «մուխանաթ» տարի է լինելու: Միակ մխիթարությունն այն է, որ Սերժն էլ, Լևոնն էլ, Ռոբերտն էլ, իրար միս ուտելով, մի լավ կմաշվեն ու նոր բան մտածելու համար դաշտ կբացվի:
Մովսես Կարապետյան

Комментарии: 2:

В 14 января 2009 г. в 12:29 , Anonymous Анонимный сказал(а)...

Hoyakap blog eq sarqel, u karevor chi angam te hamadzayn em dzer het te voch, bayc shat karevor e, vor mnacacin el talis eq hnaravorutyun grelu kam hakagarelu dzez.

 
В 15 января 2009 г. в 13:44 , Anonymous Анонимный сказал(а)...

Hangist eghek, prn. Movses Karapetyan, Levonin chen moracel (erku tari araj el er tvum, te vaghuc arden moracel en, mi yeluyty bavakan er, vor anmijapes hamakhmbvein ir shurj!). U mi hamozeq inknerd dzez yev aghavagheq irakanutyuny: Levony chynkav. U chi ynknelu. Yes bacarcakapes Levonin pashtoghneric chem, parzapes ays irakanutyunum, yerb voreve irakan aylyntrank goyutyun chuni, yntrutyuny mec che, kareli e nuynisk asel, yntrutyun yndhanrapes chka, na miakn e es paymannerum. Isk nor serndi galu het kapvac Dzer , anshusht harganqi arzhani, tenchy indz mi qich hishecnum e 1991-i nihilizmy, sovetakan shrjani het assocaicvogh amen inchy bacarel yev ayd hoghi vra mi qani pordzaru masnagetneri (voronq, yst is, odi pes ein petq henc NORY karucelu hamar) hnaravorutyunnery chogtagorcel. Sut e, hnaravor chi, vor mi nor, ANPORDZ u khak serund, inchkan el paylun u khelaci lini, ga u zroic karuci mer bolori yerazac zhoghovrdavar hasarakargy. Krknum em, gaghapary, anshusht herankarayin e, baic hishecnem, sireli gorcynker, vor da henc Levon Ter-Petrosyani nkrtumn e, gal yev berel nor u tarm uzher: mi sepakanacrek, da voch te dzer karcikn e, ayl Levoni qaghaqakanutyuny.
Erakhtapart klinei, pataskhan pastarkneri hamar. Te che inch vor yntrovi ek pataskhanum yev miayn Philosopher-in. Isk ete pastarkner chkan, edpes el asek.
Hargankov
Emil
P.S. Yevs mi meknabanutyun, kapvac qaghqapeti yntrutyunneri het: arnvazn mi kich anhaskanali er, vor da petq e pordzutyun darna nayev ynddimutyan hamar. De vor yntrutyunnerum en hashvi arel ynddimutyan dzaynery, vor es mekum hashvi arnen? Hishoghutyunnery tarm chen? Yerevi moracel eq, ha, te vor erkrum eq aprum?

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница