Անճաշակությունը սահմաններ չի ճանաչում

Վերջերս հեռուստատեսությամբ ցույց էին տալիս, թե ինչպես էր չընտիր Սերժ Սարգսյանի դուստրը նվերներ բաժանում մտավոր հետամնաց երեխաներին: Ակցիան, անշուշտ, ողջունելի է: Բայց տեսնել էր պետք, թե ինչ «գեղցու» արտաքինով, արհեստական ժպիտով և «քյառթու» հագուկապով ու պահվածքով էր հեռուստաէկրանին հյուրընկալվել «պրիզիդենտի» աղջիկը: Նույնիսկ հեռավոր գյուղերի տատիկները այդ գույնի ու ոճի գլխաշոր ուսերին վաղուց չեն գցում: Սերժի աղջիկը երևաց, որ «գեղցի» է` քյառթու, անմակարդակ ու «բազարչի»: Ու կապ չունի, որ

Ի դեպ, «քյառթու» դեմք է նաև Սերժ Սարգսյանի կինը` Ռիտան: Այդ նորաթուխ «բլանդինկան» իսկական գտածո է սկանդալների սիրահար լրագորողների համար: Տիկին Ռիտայից պետք է շուտ-շուտ հարցազրույցներ վերցնել: Համոզված եմ, որ «էլիտար» տիկին Գոհար Քյալյանից /Արմենչիկի ընկեր Սամվել Մայրապետյանի ՙշեֆ պովրը՚/ պակաս չեն լինի տիկին Ռիտայի մտքի գոհարները: Տիկին Ռիտան էլ անճաշակ հագուկապ ունի: Նրան պետք է հուշել, որ պաշտոնական /և ընդհանրապես/ հանդիպումների ժամանակ` փորձի զգեստի տակ թաքցնել մի փոքր հաստլիկ և մի փոքր էլ շեղլիկ ոտքերը: Կան հագուստի ձևեր, որոնք ծածկում են այդ «մանր» թերությունները: Կարելի է փորձել: Ցավալի է, որ մենք չընտիր նախագահ ունենք, համ էլ կողքից հինալու բան չկա: Քոչարյանի կնոջ էին ձեռ առնում: Տիկին Ռիտայի ֆոնին` Բելլա Քոչարյանը իսկական արիստոկրատուհի է թվում: Ափսոս, որ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանից հետո` առաջին տիկնանց նշաձողն ընկավ: Փաստորեն, ոչ լեգիտիմ նախագահների կանայք էլ «լեգիտիմ» չեն լինում: Ահա, այսպիսի օրիգինալ եզրահանգում:
Լուսինե Թորոսյան
Комментарии: 1:
Լավ ծիծաղեցի։
Отправить комментарий
Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]
<< Главная страница