четверг, 18 декабря 2008 г.

Միշիկին «կոնկուրենտ» է հայտնվում

Քանի որ Հայաստանում ասիական բարքեր են տիրում, ուստի մարդկանց ազդեցությունները պետության մեջ որոշվում են ոչ թե սահմանադրությամբ նախատեսված հիերարխիայով, այլ սուլթանին կամ խանին մոտ գտնվելով: Սուլթանական կամ խանական համակարգում ազդեցիկ դեմքեր կարող են դառնալ սուլթանի տղան /եթե կա/, աղջիկը կամ աղջկա ամուսինը, եղբայրը /ցանկալի է, որ դեմքի մոնղոլ-թաթարական արտահայտությամբ/, վարորդը, քարտուղարուհին, բժիշկը /եթե սուլթանը լեյկոմիա ունի/, կինը /մանավանդ «բլանդինկա» դարձած կինը/ և այլն: Հայաստանում Սերժի ֆավորիտներն են համարվում նրա քարտուղարուհի Սաթիկը, ում տունը վերջերս թալանել էին, բայց դե Սաթիկի հեչ վեջին է, որ «բալը թանկ է», Վաչոն, ով Սեժի կաշառք վերցնողն ու Սերժի տան առևտուր անող վարորդն ու «ախրաննիկն» է: Սերժ Սարգսյանի մեծ աղջկա ամուսնությունից հետո, հայկական խանական համակարգի ծագող աստղ է դարձել Սերժի փեսա Միքայելը Մինասյանը` Միշիկը: Իր տեսակով դատարկ այդ տղան` Սերժի «դաբրոյով» մխրճվել է քաղաքականության, բիզնեսի, շոու-բիզնեսի, հեռուստատեսությունների, մամուլի, գովազդային շուկայի և այլ ոլորտների մեջ: Միշիկի սիրտն արդեն «սամալյոտի միս» է ուզում: Փեսայի կարգավիճակը կանաչ լույս է վառում` ֆորմալ առումով նախագահի օգնական աշխատող Միշիկի համար: Ճիշտ է, մեր ջահելը մեկ-մեկ հաբռգում ու «լեվի» է գնում /ինչի պատճառով Ռիտա Սարգսյանը, ասում են, լավ քոթակել է տնփեսա Միշիկին ու մեկ շաբաթով վռնդել տնից/, բայց դե փեսան մնում է փեսա ու Միշիկը լիուլի օգտվում է այդ «պաշտոնից»: Սակայն սև ամպեր են կուտակվում Սերժին արտաքինից շատ նմանվող Միշիկի գլխին: Ամուսնության է պատրաստվում Սերժի մյուս աղջիկը: Փեսացուն Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի զարմիկն է: Ի դեպ, սա էլ խանական կամ սուլթանական երևույթ է. սուլթանն ու նազիր-վեզիրները միայն միմյանց են աղջիկներ կնության տալիս կամ առնում: Գագիկ Հարությունյանի զարմիկը, ըստ ճանաչողների, պակաս Միշիկ չէ: Այսինքն, նրա սիրտն էլ «սամալյոտի միս» ուզող է և այդ հողի վրա լուրջ «բոքսոցիներ» կարող են լինել Լեյտենանտ Շմիտի որդիների միջև: Խեղճ Սերժ, էդքան փող կուտակի ու ապերախտ փեսաների փայ դարձնի: Բայց դա իր խնդիրն է: Ընկել է` պիտի քաշի, բայց չմոռանա ժողովրդական խոսքը, որ փեսին էրես չեն տա: Մեզ այլ հարց է հետաքրքրում: Գագիկը, փաստորեն, սկսել է խաղեր տալ ու իրեն ապահովագրել` Սերժի հետ խնամիանալու ձգտմամբ: Վերջերես քաղաքական մի ամուսնություն էլ կայացավ Դոդի ու Մկան միջև: Դոդն ու Մուկը առանձին խաղ են սկսել: Սերժից «աբիժնիկ» բիզնեսմեններին հավաքում են իրենց շուրջը և շատ հնարավոր է, որ խորհրդարանում, մի «իքս» պահի Սերժի իմպիչմենտը նախաձեռնեն: Մանավանդ, որ գրեթե ամբողջ պառլամենտը բիզնեսմեններ են ու զզված են Սերժի ու Տիգրան Սարգսյանի ախմախ տնտեսական քաղաքականությունից: Սերժը, երևի, բնազզդաբար զգում է Դոդից ու Մկից եկող վտանգը ու շտապում է խնամիանալ ՍԴ-ի Գագոյի հետ: Չէ՞ որ իմպիչմենտի հարցն անցնում է հենց ՍԴ-ով: Այսինքն` Հայաստանում քաղաքական գործընթացները տեղափոխված են խորը կուլիսներ: Աղջիկ ու տղա տալ-առնելով են մարդիկ քաղաքականություն վարում: Սա մաքուր սուլթանկան կամ խանական համակարգ է: Սերժի սարքած համակարգը:

Արմեն Վարդանյան

Հ.Գ.: Միշիկը լավ կանի, որ հիմիկվանից իր դիրքերն ամրապնդի ու մի քանի բիզնես արագ ձեռք գցի, թե չէ «կոնկուրենտը» ամեն ինչ կարող է խլել նրանից: Չնայած դժվար թե նորելուկ փեսան Միշիկին վախացնի իր դատավոր հովանավորով: Եթե Սերժի հետագա պաշտոնավարումը կախված է լինելու դատավոր Գագոյից, ապա նույն Սերժի առողջությունն էլ կախված է Միշիկի հորից` Արա Մինասյանից: Այնպես որ, երկու «կոնկուրենտների» լոբբինգն էլ ուժեղ է և նրանք կկիսվեն «եղբայրաբար»: Ի վերջո, մրցակցությունը լավ բան է: Չի կարելի թողնել, որ Միշիկը միայնակ փեսայությունը վայելի: Դա մոնոպոլիա է, իսկ մոնոպոլիան վատ բան է: Ուրեմն կեցցեն շուկայական հարաբերությունները Սերժի փեսաների միջև: Համ էլ ժողովուրդը կշահի: Երկու շուն /իմա՝ փեսա/ որ կռվեն` ճամփորդի /իմա` ժողովրդի/ գործը հաջող կլինի: Իսկ մենք երջանկություն ենք մաղթում ապագա զույգին:

Комментарии: 0:

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница