Եվրոպական էսքիզներ` լևոնասերժական վերջաբանով
Եվրոպա: Սերրժ Սարգսյանը կրկին տարերքի մեջ էր. թուրք էր տեսել: Այս անգամ Թուրքիայի վարչապետի հետ էր ձեռք սեղմում չընտիրը: Էրդողանը մինչև այդ հասցրել էր լեզվակռվի մեջ մտնել իսրայելցի Շիմոն Պերեսի հետ ու դուրս էր եկել դահլիճից, որպեսզի հանդիպի իրենց Սերժիկի հետ:
Ի՞նչ տվեց այդ հանդիպումը: Հայաստանին` ոչինչ: Սերժիկին կրկին ցույց տվեցին հեռուստաընկերություններով, որտեղ օգտագործվում է «այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Թուրքիայի վարչապետի հետ» նախադասությունը: Վերջ: Սերժին էլ ուրիշ բան պետք չէ: Միայն թե իր անվան դիմացից նախագահ ասեն: Այսինքն պետական շահը բացակայում է Սերժի մոտ:
Էրդողանը հանդիպումից հետո ասաց, որ իրենք եղբայրական Ադրբեջանին մենակ չեն թողնի և շատ կոնկրետ հաթաթաներ էր անում: Իսկ Սերժն ընդամենը հերթապահ ու Թուրքիային քծնող նախադասություններ էր արտասանում: Իսկ դա ձեռնտու է Թուրքիային: Եթե Սերժն ասում է, որ մենք ձգտում ենք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, ապա եթե ոչ մի բան էլ չստացվի` դրանից կշահի միայն Թուրքիան, իսկ Հայաստանը կմնա հավերժ բանակցողի կարգավիճակում: Սերժի «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանը խայտառակ վիճակում է հայտնվել, իսկ փոխարենը` ամբողջ աշխարհով մեկ դադարեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, Թուրքիան կամաց-կամաց մտնում է ղարանաբաղյան խնդրի կարգավորման մեջ` շարունակելով փակ պահել սահմաններն ու բացահայտորեն պաշտպանել Ադրբեջանին: Սերժն իր ներքին լեգիտիմության բացակայութնունը փորձում է լրացել արտաքին խաղերով, բայց արդյունքում ՀՀ-ի շահերն են տուժում:
Նույնն էլ Ղարաբաղի հարցում է: Անորոշ ձևակերպումներ Ղարաբաղի շուրջ և շատ որոշակի զիջումներ` ի դեմս մայնդորֆյան հռչակագրի ստորագրման. ահա՛ Սերժի «նախաձեռնողականությունը»:
Սերժի շրջապատին կարելի է միայն հուշել, որ Նարիմանովին հասկացնեն հետևյալ պարզ բանը. երբ հանդիպում ես քեզ ոչ բարեկամ /մեղմ ասած/ երկրի ղեկավարների հետ, ապա մի քիչ զուսպ պահիր քեզ և ոչ թե հորթի հրճվանքով Էրդողանի ու Ալիևի ձեռքերը սեղմիր ու տեսախցիկների առաջ ջրիկացիր, ա՛յ չոփուռ: Ամոթ է: Հետո ինչ, որ Հայաստանին ձայնից չզրկելը Թուրքիան այնպես էր պաշտպանում` կարծես ցեղասպանոթյան չընդունման հարց էր քննարկվում ԵԽԽՎ-ում: Իսկ Թուրքիան հենց այնպես չէր պաշտպանում Սերժի ղեկավարած Հայաստանի` ձայնից չզրկվելու իրավունքը: Այդ ամենի «զրնգոցը» դեռ մենք կլսենք:
Թվում է, թե այս ամենը հաշվի առնելով հայաստանյան ընդդիմությունը պետք է հուպ տար Սերժին: Բայց ավաղ: Քանի որ հարթակային ընդիմությունը Լևոնն է, ուստի ոչ մի դիմադրության էլ Սերժը չի հանդիպի: Ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Ղարաբաղի հարցում Սերժն ու Լևոնը տարաձայնություններ չունեն: Ճիշտ է, Սերժը Լևոնի «թուրքական» հայեցակարգը աղավաղեց` պատմաբանների հանձնաժողովի գաղափարին կողմ արտահայտվելով, բայց նման «մանրունքների» ուշադրություն դարձնող չկա: Մարդիկ տեսնում են, որ Թուրքիայի մասով Լևոնը Սերժի դաշնակիցն է: Սա մեկ:
Երկրոդը: Ղարաբաղի մասով: Այստեղ էլ Լևոնն ու Սերժը քիրվայության գծի վրա են: Լևոնն ասում է եկեք դադարեցնենք հանրահավաքային ճնշումները, որպեսզի չխանգարենք Սերժին Ղարաբաղի հարցում: Լևոնի համար ղարաբաղյան հարցի իր մոտեցումը սևեռուն գաղափար է և միևնույն ժամանակ` ներքաղաքական պայքարի պասիվացման պատրվակ: Անցած տարվա հոկտեմբերին Տեր-Պետրոսյանն ասում էր, թե հեսա 2-3 ամսից Ղարաբաղի հարցում բեկումներ են սպասվում: Ո՞ւր է: Լևոնի նմանատիպ հայտարարությունները ձեռնտու են Սերժին: Վերջինս Լևոնի ֆոնին համարյա ազգային գործիչ է դառնում, այնինչ Սերժն իր «գենետիկական» ծագմամբ քիրվայականության կրող է:
Այնպես որ Սերժն ու Լևոնը սիամական երկվորյակներ են ու նրանց վեճը կերակրատաշտի մոտ կանգնելու շուրջ է : Հա, մեկ էլ ՙ7- գործի՚: Ու երբ այդ 7-ին էլ բաց թողնեն` Լևոնն էլ խոսելու բան չի ունենա:
Մովսես Կարապետյան
Հ.Գ.-1: Ես կրկին դիմում եմ լևոնականներին: Ո՞ւր է Լևոնը: Նրա փոխարեն բոլորը խոսում են, բայց ինքը չկա: Եվ դա բնական է: Լևոնականները ասում են, որ հեսա մարտի 1-ի տարելիցի օրը մի բան կլինի, բայց ասեմ, որ ոչ մի բան էլ չի լինի: Լևոնականներին մտերմաբար խորհուրդ կտամ իրենց գլխի ճարը տեսնեն: Լևոն Տեր-Պետրոսյանը թևակոխել է դեպրեսիոն լռակյացության կամ քաղաքական կլիմաքսի հերթական 10-ամյա փուլը և չարժե մի այդքան էլ սպասել` կրկին «Լե՛-վո՛ն, նախագա՛հ» գոռալու հաճույքը վայելելու համար:
Իմ կարծիքով, ի վերջո բոլոր լևոնականները /խոսքս վերնախավի մասին է, ժողովուրդն էլի փողոցում է մնալու/ կանցնեն Սերժի կողմը: Մանավանդ որ հիմնավորումը կա. Լևոնը տուն է գնացել, իսկ քանի որ Սերժն իրականացնում է Լևոնի ծրագրերը, ուստի լևոնականները որպես «գաղափարական» գործիչներ, «սկզբունքներից» ելնելով աջակցում են չընտիրին: Այդպես էլ լինելու է: Պարզապես հիմա այդ «7-ի գործն» է խանգարում, որպեսզի տղերքն ամբողջովին տրվեն սերժական քիրվայությանը: Իշխանությունները շատ հիմար են: Ի՞նչ խնդիր կա: Թող ազատեն այդ մարդկանց ու սկսեն «երկխոսությունը»: Լևոնենք հենց դա են ասում. ազատեք տղերքին ու եկեք բանակցենք: Հետաքրքիր է, ինչի՞ շուրջ են բանակցելու լևոնականները: Իրենք լավ գիտեն, որ Սերժը երբեք հրաժարական չի տա: Հետևաբար «երկխոսությունը» պետք է լինի «կոռմուշկայի» շուրջ, մանավադ որ համագործակցության «գաղափարական» մասն արդեն ապահոված է. Թուրքիա, Ղարաբաղ և այլն:
Պարզապես Սերժենք են ագահ: Ախր ինչ կլիներ, որ ասենք, Զուրաբյան Արարատը դառնար Կենտրոնի թաղապետ: Արոն ապացուցել է, որ լավ էլ կարող է ծառայել ավազակապետությանը: Թողնեիք, թող դառնար: Մեկ այլ լևոնականի մի բաժնի պետ տայիք ու վերջ: Տղերքի ուզածն էդ է:
Բայց Սերժը ուրիշ բան է հասկացել: Եթե նա առնի բոլոր լևոնականներին /իսկ դա դժվար չէ/, ապա իրական ընդդիմություն կառաջանա, իսկ դա ավելի վտանգավոր է, քան լևոնական աղանդի գոռգոռոցները հյուսիսային պողոտայում: Այնպես որ Սերժին ձեռնտու է լևոնական ընդդիմությունը` անշառ ու «գաղափարակից» Եթե Սերժի մոտ գերակշռի այս պատկերացումը, ապա Լևոնի կողքինները քաշվան: Նրանց ոչինչ էլ չի հասնի ու նրանք ատիպված կլինեն անընդհատ ասուլիսներ տալ ու ասել, որ հեսա տեսեք, թե ինչ ենք անելու: Ուրիշ ոչինչ:
Հ.Գ-2: Բայց ամեն դեպքում Սերժը ճիշտ կանի մի երկու գործ տա լևոնականներին: Օրինակ Հովհաննես Հովհաննիսյանն, իմ կարծիքով, դեմ չի լինի: Ստեփան Դեմիճյանն էլ ակնարկում է, որ ուզում է Երևանի քաղաքապետ դառնալ: Թողեք, թող դառնա: Ի՞նչ վնաս պիտի տա: Ստյոպիկը քաղաքապետարանից դուրս կգա ու սահմանադրականի ճանապարհով տուն կգնա: Ստյոպիկն անշառ կենդանի է: Այդ ժամանակ Լևոնը կմնա Զուրաբյան Լյովիկի /որովհետև պիոներիկի տեսք ունեցող Լյովիկին ոչ ոք, ոչ մի բան չի առաջարկի, քանի որ նրան նույնիսկ իր տիկին Շողերն արդեն ոչինչ չի առաջարկում/ անիմաստ ասուլիսների ու Գռզոյից ստացվող փողերի հույսին:
Կրկնում եմ` Լևոնը մտնում է հերթական 10-ամյա կլիմաքսային, դեպրեսիոն-լռակյացության փուլ և բոլոր լևոնականները իրենց գլխի ճարը պիտի տեսնեն:
Օրինակ, Հրանտ Բագրատյանը ժամանակին ձգտում էր դառնալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խորհրդականը: Եվ կդառնար, եթե Մարգարյանը հանկարծամահ չլիներ /ի դեպ, Անդրանիկ Մարգարյանը մահացավ շատ կասկածելի հանգամանքերում և շատ կասկածելի պահի, որից միայն Սերժն օգտվեց, բայց սա մի առանձին հոդվածի թեմա է և շուտով կներկայացնենք ձեր դատին/: Եվ 2008-ին Բագրատյանն արդեն ոչ թե կքննադատեր ռոբերտասերժական տնտեսական քաղաքականությունը, այլ ընդհակառակը` թվային աճպարարություններով կօգներ Սերժին նախագահական ընտրությունների ժամանակ: Այնպես որ երբեք մի ասեք երբեք:
Միայն նոր տիպի քաղաքական մտածողության մադրիկ կարող են իրական ընդդիմություն լինել Սերժի ավազակապետությանը: Բլոգի մոր ընթերցողները իմ` նոր սերնդի հետ կապված գաղափարը հաճախ պատկերացնում են երիտասարդների տեսքով: Ես միայն երիտասարդներին ի նկատի չունեմ: Կարևորը նոր ու ժամանակակից մտածողության կրողներ լինեն մարդիկ և վաղվա Հայաստանը այդ մարդիկ պիտի կառուցեն: Հիմա ջրերը պղտոր են ու քաքը հայտնվել է ջրի երեսին: Բայց ամեն ինչ իր տեղը կընկնի և Նոր Հայաստանը մենք կունենանք: