вторник, 16 декабря 2008 г.

ՄՈԼՈՐՅԱԼՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԽԵԼՔԻ ԳԱՆ

Անկեղծորեն զարմանում եմ իմ գործընկեր Լուսինե Թորոսյանի լևոնականության վրա: Լուսինեն բավական զարգացած մարդ է: Տիրապետում է քաղաքական գործընթացներին, միջազգային անցուդարձին, ամեն օր ինտերնետով լուրեր է քրքրում և այլն: Երբ նրանից փորձում եմ ճշտել իր` Լևոնին պաշտպանելու պատճառները, ապա ստանում եմ հետևյալ ձևակերպումները. ի համեմատ Ռոբերտի ու Սերժի` Լևոնը կրթված է, լավ է խոսում, արտաքինը մտավորականի է և այլն: Այս առումով ես Լուսինեի հետ համաձայն եմ, բայց ինձ քաղաքական խնդիրներն են հետաքրքրում: Այսինքն` այն հարցը, թե ինչո՞վ է Լևոնը տարբերվում Սերժից: Լևոնին Ռոբերտի հետ համեմատել չարժե, քանի որ նրանք չէին մրցում միմյանց հետ: Անշուշտ, Ռոբերտի ու Լևոնի մեջ տարբերություններ կան և դրանք, իրոք, էական են: Բայց կրկնեմ. մենք պետք է համեմատենք Սերժին ու Լևոնին: Ընդ որում համեմատենք նրանց քաղաքական արժեհամակարգի տեսանկյունից: Իմ կարծիքով, համեմատությունը բացահայտում է Սերժի ու Լևոնի նույնությունը, քան տարբերությունը: Երկուսն էլ համայնավար են` չնայած մեկը հանդես է գալիս լիբերալի, իսկ մյուսը` պահպանողականի ու ազգայինի խառնուրդի պատմուճանով: Երկուսն էլ քիրվայության կողմնակից են` չնայած մեկը դա անում է գիտակցաբար, իսկ մյուսը` հանգամանքների բերումով: Երկուսն էլ Ղարաբաղը կհանձնեն: Պարզապես մեկը դա կանի առանձնակի հաճույքով ու կտա դրա քաղաքական հիմնավորումը, իսկ մյուսը` հանգամանքների բերումով: Երկուսն էլ ցեղասպանությունը առևտրի առարկա դարձնող են: Պարզապես մեկը դա կանի դիվանագիտական ձևակերպումներով ու չի փորձի հերքել ցեղասպանության փաստը, իսկ մյուսը` պատմաբանների հանձնաժողով կստեղծի, Գյուլի առաջ սուփրա - սեղան կգցի` դրանով իսկ ցույց տալով իր ադրբեջանական ԿԳԲ-ի հպատակությունն ու Կեվորկովի օգնական լինելը: Երբ այսպիսի հարցադրումներ եմ անում Լուսինեին` ոչ մի քաղաքագիտական հակափաստարկ չեմ ստանում: Միայն էմոցիոնալ պատասխաններ, միայն «Մենակ Սերժը գնա` ով ուզում է գա» բավական վիճելի հակաթեզն է առաջ քաշում իմ գործընկերուհին: Մեր բլոգի ընթերցողները գիտեն, որ այս թեմայով ես հեռակա բանավեճի մեջ եմ նաև Philosopher ներկայացող մեր հարգարժան ընթերցողի հետ: Դեռևս լուրջ արգումենտներ, որ Սերժն ու Լևոնը տարբեր են` ես չեմ ստացել ոչ Լուսինեից, ոչ Philosopher-ից: Սերժի և Լևոնի միջև ընտրություն կատարելը ինքնախաբեության պես մի բան է: Երկուսն էլ չարիք են: Դժվար է նույնիսկ ասելը, թե ով է ավելի վտանգավոր: Թերևս Լևոնը, քանի որ Ղարաբաղի հարցում նա կգնար վտանգավոր զիջումների: Սերժն էլ կգնա, բայց քանի որ վախենում է այդպիսով կորցնել իշխանությունը` ձեռքերը հետ կքաշի Ղարաբաղից: Ահա այս «նյուանսն» է, որ Սերժին ավելի գերադասելի է դարձնում Լևոնից: Բայց, անշուշտ, Սերժն ու Լևոնը պետք է մաքրվեն դաշտից և դրանից հետո կսկսվի Հայոց նորոգույն պատմության նոր էջը: Սերժը` դա Լևոնի ստեղծած համակարգի դուրսպրծուկն է, Լևոնի համակարգի դեգրադացիայի դրսևորումը: Եթե մարդիկ պնդում են, որ Լևոնը լավ կառավարիչ էր, ապա ինչպե՞ս ստացվեց, որ նրա ստեղծած համակարգը վատ դեմքեր առաջ բերեց: Այդպես չի լինում, որ դու լավ բան ստեղծես, իսկ հետո գան ուրիշներն ու քո ստեղծած լավը հեշտությամբ փչացնեն: Ամերիկայի նախագահները փոխվում են, եվրոպական երկրների ղեկավարները փոխվում են, բայց դրանից այդ պետությունները գլխիվայր շուռ չեն գալիս: Ինչ ցանես, այն էլ կհնձես: Լևոնը հիմնադրեց ավազակապետությունը ու հիմա հիմնադիրն է դժգոհում իրավիճակից: Իսկ որպեսզի ավազակապետությունը դառնա նորմալ ժողովրդավարական համակարգ` անհրաժեշտ է դաշտը մաքրել ավազակապետության վիրուսակիրներից: Եվ ուրեմն, Սերժն ու Լևոնը միասին պետք է դառնան քաղաքական աղբանոցի մշտական «բնակիչ»: Պետք է մտածել այդ խնդրի շուրջ և ոչ թե Սերժին Լևոնով փոխարինելու անհեռանկար և անիմաստ հարցերով զբաղվել: Ի վերջո, «կեղտի» լավն ու վատը չի լինում: «Կեղտը` կեղտ է»: Հայաստանը պետք է դուրս գա հակաժողովրդավարների ու ապազգայինների ճիրաններից և դառնա ժամանակակից պետություն: Իսկ դա պետք է անեն ժամանակակից մտածողության մարդիկ և ոչ թե չկայացած նախկին նախագահն ու ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալը:
Մովսես Կարապետյան

Комментарии: 0:

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница