четверг, 11 декабря 2008 г.

Եվ կրկին Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

«Ժառանգության» փաստացի ղեկավար, ավիաթռիչքների մեծ սիրահար Րաֆֆի Հովհաննիսյանին նվիրված մեր հրապարակումը մի շարք մեկնաբանությունների տեղիք տվեց: Այնինչ, մենք ուղղակի տեսակետ էինք ներկայացրել: Բայց նորմալ է, որ մեր ընթերցողները տարբեր կարծիքներ կարող են ունենալ: Ի դեպ, մենք տեղադրում ենք բոլոր մեկնաբանությունները /եթե դրանցում չկան հայհոյանքներ/, նույնիսկ այնպիսիք, որոնք չեն համապատասխանում մեր տեսակետներին` ինչպես օրինակ Լուսինե Թորոսյանի` Րաֆֆիի մասին հոդվածի պարագայում:
Ինչ վերաբերում է Րաֆֆիին, ապա ես էլ այն կարծիքին եմ, որ իշխանությունները նրան օգտագործում են: Օգտագործվելու մասին, Րաֆֆին կարող է նույնիսկ չիմանալ: Բայց այն, որ Սերժը Րաֆֆիին «խաղացնում» է` դա գոնե ինձ համար, ակնհայտ է: Իսկ ինչո՞ւ է «խաղացվում» Րաֆֆին: Բանն այն է, որ Րաֆֆին մի հետաքրքիր հատկություն ունի. գերթե ոչինչ չի անում և չի ասում, բայց ժողովրդի մի հատվածի մոտ կայուն համակրանք կա նրա հանդեպ: Իշխանություններն էլ գիտեն այդ մասին ու փորձում են իրենց օգտին ծառայեցնել Րաֆֆիին:
Հետաքրքրական է, որ Րաֆֆիի մասին դրական պատկերացումները մարդկանց մի մասի մոտ առաջացել է ոչնչից: Սա արդեն զուտ հայկական մենթալ դաշտում պետք է դիտարկել: Քաղաքականապես ոչ հասուն , ցեղասպանություն տեսած, մի քիչ էլ քաղքենիությամբ պատված միջին հայաստանցուն դուր է գալիս Րաֆֆին: Այս միջին հայը նույնիսկ չի կարող բացատրել, թե ինչու է այդպես: Րաֆֆիի նկատմամբ ակնհայտ բացասական կամ ատելության երևույթներ չկան: Եթե նույնիսկ մարդիկ նրա կողմնակիցը չեն, ապա թշնամին էլ չեն: Գաղտնիքը պետք է փնտրել հետևյալ երևույթների մեջ. երբ 88-ի շարժումը բերեց 3-րդ հանրապետության ստեղծմանը, Րաֆֆին դարձավ առաջին արտգործնախարարը: Պատկերցնո՞ւմ եք, թե միջին հայը ինչպիսի էքստազի մեջ ընկավ. Ցեղասպանություն վերապրածների զավակը, բարեկեցիկ ԱՄՆ-ից վերադարնում է թշվառ Հայրենիք: Այս փաստն ուղղակի հունից հանում է և՛ ազգայնական հային, և՛ քաղքենի հային: Դրա համար էլ մշտաժպիտ Րաֆֆին դրական է տպավորվել:
Անցնենք առաջ: ԽՍՀՄ փլուզումը օրինաչափ երևույթ էր և օրինաչափ էր նաև այն, որ նախկին սովետական հանրապետությունները անկախացան և ճանաչվեցին ՄԱԿ-ի և առանձին երկրների կողմից: Անկախության ճանաչման շրջանը համընկավ Րաֆֆիի պաշտոնավարման հետ և երբ 90-ականների սկզբին լրատվամիջոցները հաղորդում էին, որ հերթական երկիրը ճանաչեց ՀՀ անկախությունը` այդ ամենը ասոցացվում էր Րաֆֆիի հետ: Հայ ժողովրդին դժվար էր այդ օրերին բացատրելը, որ եթե ուրիշ մեկն էլ լիներ արտգործնախարար, ապա միևնույն է մեր անկախությունը ճանաչվելու էր: Բայց դե մենք միամիտ ժողովուրդ ունենք և արդյունքում ստացվեց, որ Րաֆֆին ճանաչել տվեց մեր երկրի անկախությունը: Ժողովրդկան բանահյուսությունը լեգենդներ էր ներկայացնում ամերիկահայ Րաֆֆիի միջազգային կապերի ու հեղինակության մասին:
Եվ վերջապես Րաֆֆիին ազատեցին աշխատանքից, երբ նա Հայոց Ցեղասպանությունը դատապարտեց Թուրքիայում: Այդ քայլից հետո միջին հայն ուղղակի կրկնակի էքստազի մեջ էր հայտնվում Րաֆֆիի անունը լսելիս: Հալածյալ Րաֆֆի և չար թագավորից տուժած Րաֆֆի. ահա այն ասոցիացիաները, որոնք առաջանում էին Րաֆֆիի անունը լսելիս::
Այսպիսով, Րաֆֆին օդից ռեյտինգ հավաքեց: Քաղաքական շրջանակներում լավ գիտեն, թե ինչպիսի «փուչիկ» է իրենից ներկայացնում Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր աշխատակազմի հետ շփվում է բացառապես նամակագրության միջոցով և երբեք սեփական կարծիքը չի հայտնում: Բայց դե մենք դեռևս քաղաքականապես անգրագետ ժողովուրդ ենք և դրա համար էլ րաֆֆիները չեղած տեղից ռեյտինգ ունեն:
Իսկ որպեսզի հիմնավոր լինի Րաֆֆիի մասին մեր գնահատականները` կատարենք զուտ վարքաբանական վերլուծություն: Այսինքն` վերհիշենք Րաֆֆիի քաղաքական քայլերը:
Րաֆֆիին արտգործնախարար նշանակեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ում հետ սկզբունքային անհամաձայնություններ ունենալու պատճառով /ցեղասպանության հարցում/ նշված գործիչների ճանապարհները բաժանվեցին: Լևոնն ասում էր /հիմա էլ է ասում/, որ ցեղասպանության հարցը պետք է հանել արտաքին քաղաքականության օրակարգից, իսկ Րաֆֆին այլ կարծիք ուներ: Ու հիմա, երբ Րաֆֆին նախագահական ընտրություններում պաշտպանում էր վերակենդանացած Լևոնին, ուրեմն դա նշանակում է, որ նա սկզբունք չունի:
2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆին դիմել էր 4 թեկնածուների` Տեր-Պետրոսյանին, Վահան Հովհաննիսյանին, Վազգեն Մանուկյանին ու Արթուր Բաղդասարյանին, և կոչ արել միավորվելու: Րաֆֆիենք հայտարարում էին, որ իրենք կսատարեն որևէ թեկնածուի, եթե նշված չորսից առնվազն երկուսը միավորվեն: Միավորում տեղի չունեցավ, բայց Րաֆֆին ստարեց Լևոնին: Այսինքն, խախտեց իր նախապայմանը: Հիմա էլ չի ուզում մտնել լևոնական կոնգրես: Այդ ինչպե՞ս հասկանալ: Րաֆֆին երևի մտածում էր, որ Լևոնը կհաղթի ու դրա համար էլ սատարում էր նրան, իսկ երբ տեսավ, որ Լևոնը պարելուց այն կողմ ուրիշ բան չի անում` իսկույն քաշվեց մի կողմ ու հիմա դարձել է օդային ճանապարհորդությունների ռեկորդսմեն: Ահա՛ Րաֆֆիի քաղաքական մտածելակերպը:
Րաֆֆին Ղարաբաղի հարցում մերթ կարծր ազգայնական էր, մերթ լևոնական: Րաֆֆիի մոտեցումները Ղարաբաղի հարցում տակավին անհայտ են, եթե չհաշվենք տարածքների փոխանակման անհեթեթությունները:
Իրականում Րաֆֆին լավ փչված «փուչիկ» է, ում ցանկացած պահի կարելի է պայթեցնել /եթե պետք է/, կամ էլ ավելի ուռացնել /եթե անհրաժեշտ է/: Միջինից ցածր կարողությունների տեր այդ մարդը պահի ազդեցության գործիչ է: Արտգործնախարարի պաշտոնից հետո նա սիրով համաձայնեց համագործակցել իշխանությունների հետ և դարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը: Այիսնքն` Րաֆֆիին խորթ չէ իշխանությունների հետ համագործակցելը:
Հաճախ Րաֆֆիին թվում է, թե ինքը դեմք է և անիմաստ քայլեր է ձեռնարկում, բայց նրան շատ արագ հասկացնում են, որ ինքը «փուչիկ» է և Րաֆֆին վերադառնում է ելման դիրք: Օրինակ, 2007-ի խորհրդարանական ընտրութուների արդյունքում Րաֆֆիի «Ժառանգությունը» հայտնվեց ԱԺ-ում /Սերժի գործուն աջակցությամբ/, և մշտաժպիտ ու ամեն պահի ձեռքսեղմող մեր ընկերոջը թվաց, թե ինքը դեմք է: Նույն թվականի ամռանը Րաֆֆին առաջադրվեց Թալինի մեծամասնական ընտրատարածքում` հույսով , որ լրացուցիչ ձայն կբերի իր խմբակցությանը: Բայց Րաֆֆին մոռացել էր, որ «Ժառանգությանը» խորհրդարան բերելը իշխանության պլանների մեջ մտնում էր, բայց Թալինի մեծամանականով Րաֆֆիին դեպուտատ դարձնելը՝ ոչ: Ու արդյունքում Րաֆֆին մի քանի ձայն հավաքեց ու խայտառակ պարտությաուն կրեց: Իսկ լուրջ գործիչը նման ախմախություններ չէր անի: Եթե առաջադրվում ես` ուրեմն պիտի հաղթես կամ էլ մի առաջադրվիր: Սակայն Րաֆֆին այդքան մտածելու ունակություն չունի: Նրա` լղոզված ու լպրծուն լինելն ուղղակի ծիծաղ է առաջացնում: Րաֆֆին ինքը մասնակցում էր չընտիր Սերժի ինագուրացիային, իսկ իր կուսակիցներին նույն պահին ուղարկում մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու: Այսինքն` Րաֆֆին մի ձեռքով շնորհավորում էր մարտի 1-ի մեկի արդյունքում նախագահ դարձած Սերժին, իսկ մյուսով` ծաղկեպսակ դնում զոհերի հուշաքարին: Այսպիսի շատ այլ օրինակներ կան: Այնպես որ, Րաֆֆին , իրոք, «փուչիկ» է և իշխանությունները միշտ էլ փչում են, երբ պետք է և փսկացնում, երբ անհրաժեշտ է: Իշխանահաճո վերջին սոցհարցումները, որով Րաֆֆին Լևոնից առաջ էր անցել և երկրորդն էր Սերժից հետո` հուշում են, որ այժմ Րաֆֆիին «փչելու» ժամանակներ են եկել: Այսքանը:

Մովսես Կարապետյան

Комментарии: 2:

В 11 декабря 2008 г. в 21:42 , Anonymous Анонимный сказал(а)...

Մովսես Կարապետյանի հետ լիապես համամիտ եմ:
Փաստորեն իմ եւ Ձեր միջեւ կան բազում համաձայնություններ...:)
Կներեք, որ ոչ մի արձագանք չեմ հասցնում տրամադրել Ձեր նախորդ հոդվածին, բայց խոստանում եմ, որ թե' ասյ հոդվածին կանդրադառնամ, թե' նախոդին:
Շնորհակալություն հետաքրքիր վերլուծության համար:

 
В 12 декабря 2008 г. в 08:47 , Anonymous Анонимный сказал(а)...

Համաձայն եմ Մովսեսի հետ։ Րաֆֆին լուրջ քաղաքական գործիչ չի։ Իսկ մարդկանց մի մասը իրեն սիրում է միայն այն պատճառով որ ինքը Ամերիկայիցա եկել։

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница