вторник, 9 декабря 2008 г.

Ո՞վ էր պատվիրել լրագրող Էդիկ Բաղդասարյանի ծեծը

Լրագրողների վրա հարձակումը Հայաստանում դարձել է սովորական երևույթ: Սերժական պատկերացումները ազատ մամուլի և խոսքի առումով` մոնղոլ-թաթարական բնույթի են: Ավազակապետության սպասարկուները վերջերս հարձակվել էին «Հետք» ինտերնետային պարբերականի տնօրեն Էդիկ Բաղդասարյանի վրա: Փորձենք հասկանալ, թե ո՞վ դա կարող էր անել: Էդիկ Բաղդասարյանն իր լրագրողական գործունեության արդյունքում բազում թշնամիներ է ձեռքբերել: Եվ սա այն դեպքն է, երբ մի քանի կասկածյալներ կարող են լինել:
Վարկած 1: Ծեծի նույն օրը «Հայլուրը» սլաքներն ուղղեց դեպի բնապահպանության նախարար բուլկի-Արամը: Սերժը երևի պոկելիք ուներ Արամ Հարությունյանից և այդ ռեպորտաժով նրան հասկացրեց, որ ՕԵԿ-ից թռած նախարարը կարող է լուրջ խնդիրներ ունենալ: Մեր կարծիքով սակայն, Արամի տարբերակն այնքան էլ հավանական չէ, քանի որ նախադեպեր չկան, որ եղվարդցի Արամը նման երևույթներում ներգրավված լինի: Թալան` որքան ասես, բայց մարդ ծեծելը դա Արամի գործը չէ: Այնպես որ, «Հայլուրի» ու Էդիկ Բաղդասարյանի միջոցով Սերժը ինչ-ինչ հարցեր լուծեց իր նախարարի հետ ու բոլորը մոռացան Արամի ու ծեծի մասին:
Վարկած 2: Այս վարկածը կարելի է կոչել «Բանանների երկիր Հայաստանս»: Այսինքն , «բանանի գործով» հետաքննող լրագրողները բավական ուշագրավ փաստեր էին հայտնաբերել և հետքերը տանում էին դեպի ԿԳԲ-իշնիկ Գրիգորյան, ում հետագայում այդ գործով հանեցին աշխատանքից: Բաղդասարյանը պարզել էր, որ ՀՀ-ից բանան է արտահանվում /՞/ և այդ կերպ մաքսանենգություն է կազմակերպվում: ԿԳԲ-ի նախկին տեղակալի վարկածն ամենահավանականներից է թվում: Մանավանդ, որ Գրիգորյան եղբայրները Հայաստանի ստվերային տնտեսության ակտիվ մասնակիցներից են և չեկիստական հնարավորությունները թույլ են տալիս նաև մարդ ծեծելու պատվեր իջեցնել:

Վարկած 3: Երվանդ Զախարյան: Երևանի քաղաքապետարանի ու անձամբ քաղաքապետի հետ Էդիկ Բաղդասարյանը երկար ժամանակ լրագրողական կռիվների մեջ էր: Երևանը ավիրած Զախարյանը թաքցնելու շատ բան ուներ: Մայրաքաղաքի հողերի վաճառքից ստացված ահռելի եկամուտները նաև ահավոր վախկոտ են դարձրել Զախարյանին: Չնայած վերջին ժամանակներում «Հետքը» քաղաքապետին չէր նեղում, բայց հնարավոր է, որ Զախարյանը մուռ հանած լինի Էդիկից` հետին թվով: Տարբերակ է, բայց քիչ հավանական: Ծեծող բրիգադներ Երվանդը, կարծես թե, չունի: Փող շատ ունի, բայց ծեծողներ` ոչ: Չնայած ամեն ինչ էլ կարող է լինել:

Վարակծ 4: Ճայերի որսի մեծ սիրահար, բնապահպանության հերն անիծած, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը նույնպես պատճառներ ուներ Էդիկ Բաղդասարյանին չսիրելու: Ժամանակին հենց «Հետքն» էր անդրադարձել ու հետաքննել Զոդի ոսկու հանքերի հնդիկ ղեկավարության և Վարդան Այվազյանի միջև առկա ստվերային հարաբերությունները: Բանն այն է, որ նախկին նախարար Վարդան Այվազյանի ստուգողները բազմամիլիոն ակտ էին գրել Արարատ ոսկու գործարարնի վրա: Հետագայում այդ ակտը «ջրվեց»: Խոսվում էր այն մասին, որ Վարդան Այվազյանը 300 հազար դոլար կաշառք էր վերցրել ակտը չեղյալ համարելու դիմաց և այդ մասին «Հետքը» գիտեր: Այս խոսակցություններն այնքան էլ հեռու չեն իրականությունից, քանի որ մեկ այլ օտարերկրյա գործարարներից նույն ճայասեր Վարդան Այվազյանը նույնպես կաշառք էր պահանջել: Այդ գործարարները ձայնագերլ էին Վարդանին ու կաշառք պահանջող տեքստը, Վարդանի քյարթու ձայնով իրականացրած, ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին: Հետագայում այդ պատմությունը մարվեց: Բայց երևի Վարդանի սրտում նստվածքը մնացել էր ու շատ հնարավոր է, որ հենց Վարդանի ախալքալակյան հանցագործ շրջապատը` մոսկվայաբնակ Թևանյան Նորիկը, Ադալը և այլոք` իրականացրած լինեն Էդիկի վրա հարձակումը:

Եվ վերջապես վարկած 5: Մեր երկրում բոլոր նմանատիպ հանցագործությունները կատարվում են մարտի 1-ի արդյունքում նախագահ դարձած, ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալ Սերժ Սարգսյանի գիտությամբ կամ ցուցմամբ: Հայաստանում ստեղծված մթնոլորտը Սերժի ստեղծածն է: Ի դեպ, ասում են Էդիկ Բաղդասարյանը մերթ ընդ մերթ հանդիպել է Սերժին և երբ վերջին անգամ խոսակցություն է գնացել Ղարաբաղի հարցի մասին` Էդիկը ոչ հաճելի մտքեր է շպրտել Սերժի երեսին: Հավանաբար Սերժին դա դուր չի եկել և պատվիրել է հարձակում Էդիկի վրա /ի դեպ, Էդիկ Բաղդասարյանը ծագումով ղարաբաղցի է և նրան դուր չէր գալիս Սերժի քիրվայությունը Ղարաբաղի հարցում/: Ի վերջո, մարդկանց երեսին ժպտալն ու հետո ծեծ պատվիրելը Սերժի գործելաոճն է: Չպետք է մոռանալ, որ Սերժը ծեծող «բրիգադներ» ունի: Այդ նույն բրիգադը ծեծեց Աշոտ Մանուչարյանին, նախկին ոստիկանապետ Սուրիկ Աբրահամյանին և այլն: Այնպես որ, հետաքննել պետք չէ: Էդիկ Բաղդասարյանի ծեծի պատվիրատուն, մեծ հաշվով, Սերժն է:


Արմեն Վարդանյան
Մովսես Կարապետյան

Комментарии: 0:

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница