Իշխանական կուլիսներում նոր ալյանս է ձևավորվում
Հայտնի փաստ է, որ Հայաստանի իշխանական հարաբերությունները, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է ձևակերպել, գողապետական կամ ավազակապետական սկզբունքներով են: Այդ պայմաններում կարևոր չէ, թե ով ինչպիսի պաշտոն է տնօրինում: Կարևոր է դառնում ներկլանային հիերարխիան:
Քոչարյանի ժամանակ` հիերարխիան մոնոլիտ բնույթ ուներ: Քոչարյանը «պախանն» էր, իսկ Սերժը կատարում էր կլանի գործադիր տնօրենի ֆունկիցիան: Այդ դերը Սերժին հնարավորություն տվեց լավ հարաբերություններ հաստատել կլանի բոլոր խաղացողների հետ: Քոչարյանը հարցերը կարգավորում էր միայն Սերժի հետ, իսկ Սերժը` մյուսների: Արդյունքում` Սերժը վատ որոշումները ներկայացնում էր Քոչարյանի անունից, իսկ լավ որոշումները` իր: Դա էր պատճառը, որ կլանը մտածում էր, որ Ռոբերտի հեռանալուց հետո իրենց ազիզ ախպեր Սերժի օրոք ավելի լավ է լինելու: Բայց Սերժը դարձավ նախագահ և կլանի անդամները /պատգամավորներ, նախարարներ, օլիգարխներ, համայնքապետեր և այլն/ պարզեցին նրա իրական դեմքը: Բոլորը հասկացան, որ ժամանակին Սերժը լավ հարաբերություններ է հաստատել, որպեսզի փոխարինի Դոնին: Այժմ Դոն դարձած Սերժը ցույց է տալիս, որ բոլորի ձեռքից ուզում է խլել փողերը և, ընդհանրապես, Ռոբերտի օրոք ինքը աչք է ունեցել կլանի ամբողջ ունեցվածի վրա և հիմա եկել է դրանք խլելու ժամանակը: Հասկանալով Սերժի իրական մտադրությունները` կլանը գնում է ինքնապաշտպանության: Վիճակն այսպիսին է. Սերժն ուզում է պահպանել ավազակապետությունը, բայց պայմանով, որ միայն ինքն է լինելու ավազակը: Սերժի մտադրությունների Ֆոնին, կլանի նախկին կառուցվածքը, փաստորեն, ավելի առաջադեմ է դուրս գալիս: Ներկլանային պայքարն այժմ ընթանում է հետևյալ կերպ. Սերժը չի ցանկանում ունենալ իր գործադիր տնօրենը, քանի որ գիտի գործադիր տնօրենների պոտենցիալ վտանգները` այնպես ինչպես ինքն է քցել Ռոբերտին որպես գործադիր տնօրեն: Սերժին գործադիր տնօրեն պետք չէ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նրա «գործ տվող» հաշվապահն է: Եվ Տիկոն կատարում է այդ ճղճիմ ֆունկցիան: Փեսա Միշիկի վրա դրված է փող աշխատելու և կլանի սեփականությունը իրենով անելու ֆունկցիան: Միշիկը համակարգում է նաև հեռուստաընկերություններն ու սերժական թերթերը: Տարատեսակ պետրոսղազարյաններն ու նվերմնացականյաները, հայլուրներն ու արտակալեքսանյանները և այլոք` կառավարվում են նախագահական պալատում նստած Միշիկի կողմից: Սերժի իշխանությունը հիմնված է մի քանի մարդկանց վրա` փեսա Միշիկի, Սաշիկ ախպոր, Ֆլեշ Բարսեղի, վարորդ Վաչոյի, քարտուղարուհի Սաթիկի, Բակոյի ու էլի մի քանիսի վրա: Վերջ: Սա է Սերժի «սվիտան»: Տիգրան Սարգսյանը Ֆունտի դեր է կատարում և համակարգում է Սերժին «գործ տալու», «դանոսներ» հասցնելու գործընթացը: Կլանի ներսում լուրջ պայքար կա գործադիր տնօրեն դառնալու հարցում: Առավել աչքի է ընկնում «մազաշատ» Մուկը: Բայց հասկանալով, որ Սերժին գործադիր տնօրեն պետք չէ և նա ուզում է միայնակ տնօրինել կլինի կերակրատաշտը` Մուկը սկսել է սեփական խաղը: Շատերը հակված են կարծելու, որ Հովիկ Աբրահամյանը Քոչարյանի ներկայացուցիչն է կլանի ներսում, բայց դա սխալ է: Քոչարյանն այնքան «կացնային» մտածողություն ունի, որ նրա ուղեղը ընդունակ չէ ճկուն քայլերի ու հաշվարկների: Դա էր պատճառը, որ «Բարգավաճ Հայաստան» նախագիծը, ըստ էության, տապալվեց: Սերժը քցեց Քոչարյանին: Եվ այսպես, Մուկը սեփական խաղն է սկսել: Վերջերս կայացած ընտանեկան մերձեցումը Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի միջև /Մուկի տղան ու Դոդի աղջիկը ամուսնացան/` դա միայն «հոգևոր» ոլորտից չէ: Մուկն ու Դոդը ալյանս են ձևավորել ու սեփական խաղն են խաղում` Քոչարյանի հետ կապ չունեցող: Ամենամղձավանջային երազում էլ երևի չէինք պատկերացնի, բայց Մուկի շրջապատից տարածում են, որ Սերժին կարող է նախագահի պաշտոնում փոխարինել հենց Մուկը: «Ի՞նչ է եղել, որ: Կարո՞ղ է Սերժից վատն է»,- հիմնավորում են Մուկի շրջապատի մարդիկ: Ի դեպ, Դոդին էլ նախատեսվում է Տիգրան Սարգսյանի կողմից բավական վարկաբեկված վարչապետական աթոռը: Զարմանալ պետք չէ: Եթե Սերժը դարձել է նախագահ, իսկ Մուկը` ԱԺ նախագահ, ապա նույն Մուկը կարող է և նախագահական ամբիցիաներ ունենալ: Ի վերջո, կլանն իր տրամաբանությունն ունի: Մուկ-Դոդ ալյանսը բավական ազդեցիկ կարող է դառնալ: Պատահական չէ, որ Դոդի ու Մկան օբեկտներին շրջանցում են հարկային ստուգումները: Դոդն ավելի քիչ է փող վճարում բյուջեին, քան որևէ մասնավոր ԲՈՒՀ: Այսինքն, Մուկ-Դոդ ալյանսը կարողանում է ճնշել Սերժին: Ի՞նչ քայլերի է գնում Սերժն այս պայմաններում: Որպեսզի չեզոքացնի ցանկացած լուրջ ներկլանային խաղացողի ի հայտ գալը` Սերժը գնում է խորհուրդների ստեղծման ճանապարհով: Բայց դա արդյունավետ չի կարող լինել: Տանուլ տալով արտաքին քաղաքական դաշտում, ներքաղաքական դաշտում և այժմ արդեն ներկլանային պայքարում` Սերժը վերածվում է անգլիական թագուհու: Այժմ ճիշտ ժամանակ է գրոհել թուլացած Սերժի դիրքերն ու իշխանական դաշտը մաքրել և՛ նրանից, և՛ մկներից, և՛ դոդերից, և՛ այլ «կենդանիներից»:

Комментарии: 0:
Отправить комментарий
Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]
<< Главная страница