вторник, 2 декабря 2008 г.

Սերժը չարեց իր գործը, Սերժը պետք է հեռանա

Անկեղծ ասած, Սերժը երբեք էլ, որպես ՀՀ ղեկավար, չի ունեցել գործ անելու առաքելություն` քանզի չի ընտրվել: Բայց քանի որ նախագահականում այնուամենայնիվ մարդ կար նստած, ուստի ինչ-որ քայլեր նրանից ակնկալվում էր: Ավելի ճիշտ, ակնկալվում էր, որ նա ՀՀ-ին վնասող /չնայած մարտի 1-ից ավելի էլ ի՞նչը կարող էր ավելի վնաս հասցնել մեր պետությանը/ քայլեր չի ձեռնարկի: Այնինչ, Սերժը գնաց ճիշտ հակառակ ուղղությամբ: Արդյունքում, ԼՂՀ հարցի կարգավորմանը այնպիսի հարված է հասցվել, որ Սերժին հաջորդող ցանկացած իշխանություն լուրջ դժվարությունների առաջ է կանգնելու: Մոսկվայում ստորագրված հռչակագրով, Հայաստանը ոչինչ չշահեց: Ավելին` կորցրեց: Երբ քաղաքական տարբեր ուժեր և անհատներ մատնանշում էին մայնդորֆյան հռչակագրի թերությունները, իշխանական պնակալեզներն ու բուն իշխանությունները /հատկապես Սերժն ու իր ԱԽՔ-Արթուրը/ հակափաստարկ էին ներկայացնում, թե ի՞նչ եք իրար խառնվել, կարևորը, որ կռիվ չի լինի և Ալիևը էլ չի սպառնա մեզ` խնդրի լուծման ռազմական սցենարով: Այժմ արդեն, երբ Ալիևը հայտարարեց, որ մայնդորֆյան հռչակագիրը չի բացառում խնդրի լուծման ռազմական ճանապարհը` հետաքրքիր կլինի յսել նույն ԱԽՔ-երի ու դհոլների մեկնաբանությունները: Սերժ Սարգսյանը, հանուն իր իշխանության երկարաձգման, գնաց լուրջ զիջումների և նա պետք է հեռանա: Սերժի հեռացումն արդեն ազգային անվտանգության հարց է դառնում: Թե չէ դեմքի մոնղոլ-թաթարական արտահայտությամբ /ի դեպ, վերջերս հեռուստեսությամբ Սերժի եղբորը տեսա, ոչ Սաշիկին, և ասեմ, որ զուտ վիզուալ առումով նա , իրոք, որոշակի մոնղոլ-թաթարական տեսք ուներ/ Սերժը զարմանք էր հայտնում, թե ինչու՞ են մարդիկ իրար խառնվել: Սերժն ու իր ԱԽՔ-ը մեզ ուզում էին համոզել, թե «թուղթ էին դեմ տվել, բա իրենք ո՞նց չստորագրեին, հո՞ չէին ասելու` սպասեք Ղարաբաղից մարդ կանչենք»: Թողնենք այն հարցը, որ իրենց հիմար հալով իշխնությունները ժողովրդին են ուզում հիմարի տեղ դնել: Պարզ է, որ նախագահների մակարդակով թղթերը ստորագրվում են` նախապատրաստական երկար փուլ անցնելուց հետո միայն: Այսինքն, Սերժը Մոսկվա գնալուց առաջ արդեն իմացել է, թե ինչ է ստորագրելու: Իսկ եթե չի իմացել, ապա դա նշանակում է, որ Սերժին արդեն գյուղապետի մակարդակով են ընկալում աշխարհում: Երկու պարագաներում էլ Սերժը գնացել է ընդդեմ ՀՀ շահերի ու փորձել երակարաձգել իր իշխանության օրերը և դա արել է բավական կոպիտ ձևով: Հետևաբար, Սերժը պետք է հեռանա: «Եվ այնուամենայնիվ Կարթագենը պետք է կործանվի»,-ասում էին Հին Հռոմում: «Եվ այնուամենայնիվ Սերժը պետք է հեռանա»,- ասում ենք մենք: Կարթագենի գոյությունը սպառնում էր Հռոմի անվտանգությանը: Սերժի գոյությունը սպառնում է մեր հայրենիքի անվտանգությանը: Եվ ուրեմն, այնուամնայնիվ, Սերժը պետք է հեռանա, իսկ Հայաստանի ապագան պետք է փնտրել նոր համակարգի, նոր դեմքերի ու նոր գաղափարների մեջ:

Комментарии: 0:

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница