пятница, 21 ноября 2008 г.

Պատասխանի իրավունքով

Իմ «Սերժն ու Լեւոնը սիամական երկվորյակներ են» հոդվածը ընթերցողի կողմից արձագանք է ստացել՝ ինչի համար շնորհակալ եմ նրանից: Այժմ պատասխանի իրավունքով ներկայացնեմ իմ մոտեցումները:
Նախ այդ հոդվածում ես չէի նշել, որ Լեւոնն ասել է, թե պետք է ցեղասպանության ուսումնասիրման հանձնաժողով ստեղծել ու Սերժն էլ հիմա դա է քարոզում: Ուշադիր է պետք ընթերցել: Ես ասել եմ, որ Լեւոնն ուզում էր ցեղասպանության հարցը հանել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից /տե՛ս Տեր-Պետրոսյանի ելույթները նախընտրական փուլում/: Սերժն էլ է հանել այդ հարցը, բայց դա արել է կոպիտ ձեւով եւ անհեռատեսորեն: Այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ ձեւական առումով Սերժն ու Լեւոնը, իրոք, տարբերվում են միմյանցից: Սակայն բովանդակային տեսանկյունից այժմ նրանց դժվար է տարբերել: Սա է իմ ասածը:
Սերժն իր այժմյան քայլերով վարկաբեկում է Լեւոնին ու նրա գաղափարները եւ, իմ կարծիքով, դա է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պասիվացման պատճառը: Լեւոնը այժմ ծուղակն է ընկել. Սերժը Գյուլին հրավիրեց ու Լեւոնը ստիպված ողջունեց այդ քայլը եւ հանրահավաքը հետաձգեց: Այդ հետո պարզվեց, որ Սերժը սխալ քայլեր էր արել: Բայց բանը բանից անցել էր: Մարդիկ ֆիքսեցին, որ Լեւոնը ողջունում էր Սերժի քայլերը: Այս առումով է, որ Լեւոնը ծուղակը ընկավ:
Եվ հետո. անկախ այն հանգամանքից, թե Սերժը ի՞նչ բանակցեց Գյուլի հետ, մի բան պարզ է, որ Թուրքիան սահմանները բացելու նախապայմաններ ունի: Գյուլն այդ նախապայմանները առաջ էր քաշելու անկախ այն հանգամանքից, թե ով է ՀՀ նախագահը՝ Սերժը, թե Լեւոնը: Գյուլը սահմանների բացումը պայմանավորում է Ղարաբաղից հայկական զորքերի դուրս բերմամբ: Հիմա, եթե Լեւոնն էլի ուզում է այսքանից հետո բացել Թուրքիայի հետ սահմանը, ուրեմն պատրաստ է նաեւ դուրս բերել հայկական զորքերը Ղարաբաղից: Այդ դեպքում ու՞մ է պետք այդ սահմանի բացումը: Իսկ եթե Լեւոնն իր ասածի գերին է դարձել, ապա դա արդեն Լեւոնի խնդիրն է: Հայ հանրությանը պարզ դարձավ, որ Թուրքիայի հետ սահմանի բացման գինը իր անվտանգության կորուստն է: Միթե՞ Լեւոնը դա չի գիտակցում: Իսկ եթե գիտակցում է ու էլի իրենն է պնդում, ուրեմն սա այլ եզրակացությունների տեղիք է տալիս: Այս մասին է, որ մենք բոլորս պետք է մտորենք: Եվ սա է հուշում, որ եթե Սերժը կրկին գնում է գյլւացման ճանապարհով, ապա ինքն ու Լեւոնը նույն գծի վրա են: Ուղղակի մեկը նախագահական աթոռը զավթել է, իսկ մյուսին դա չի հաջողվել: Այսքանը:
Ամեն դեպքում շնորհակալ եմ արձագանքի համար, քանի որ այս թեմաներով քննարկումները շատ հարցերի պատասխան կտան եւ ի վերջո այս բլոգի ստեղծման նպատակը նմանատիպ քննարկումներ ծավալելն է:

Комментарии: 1:

В 21 ноября 2008 г. в 20:28 , Anonymous Анонимный сказал(а)...

Հակադարձման իրավունքով

Անկեղծ ասած չէի հավատում, որ կպատասխանեք իմ ակնարկին: Սակայն շնորհակալություն դրա համար: Կարծում եմ` նկատել էիք, որ իմ ակնարկը շատ հակիրճ էր ու շատ սեղմ: Դուք անդրադարձաք միայն մեկ ոլորտի: Ես կփորձեմ երկար, բայց եւ միեւնույն ժամանակ հակիրճ անդրառնալ Ձեր հոդվածներին` թե “Պատասխանի իրվունքով”, թե “Սերն ու Լեւոնը սիամական երկվորյակներ են”:

Սկսեմ նախորդ հոդվածից:
Դուք նշել էիք, թե Լեւոնը նախընտրական փուլում գովերգում էր քիրվայությունը, հիմա էլ Սերժը նույնն է անում:
Ուրեմն` նախ պետք է տեսնել, թե Սերժը ինչ է անում, որ հիշենք, թե Լեւոնը ինչ էր գովերգում:
Սերժ Սարգսյանը թուրքերի հետ սկսեց “սիրավեպ” Մոսկվայում, որտեղ հայտարարեց, թե Գյուլին կհրավիրի ֆուտբոլին եւ ասեց, թե ինքը համաձայն է հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծմանը:
ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2007 թվականի դեկտեմբերի 8-ի բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ իր ելույթում մի մեծ թեմա էր ընտրել` հայ-թուրքական հարաբերությունները մեկնաբանող: Նշել էր, որ անընդունելի են պատմաբանների խմբի ստեղծմանը նվիրված որեւէ խոսք:
Իսկ Սերժը ասել էր, թե ինքն ընդունում է, որ դա պետք է: Այսինքն Սերժի ու Լեւոնի միջեւ մի տարբերություն գտանք, որը Դուք չէիք հաշվի առել:
Սերժը սկսեց խոսել սահամնի բացման մասին, սակայն Գյուլի հետ առանձնազրույցում ոչ մի խոսք անգամ չարտաբերեց: Իսկ Առաջին Նախագահ Տեր-Պետրոսյանը ողջունել էր Սերժի ոչ թե այդ քայլը, որ Սարգսյանը Գյուլին խնդրի միջնորդ դառնալ Ղարաբաղի հարցում, այլ որ Սերժը իբր փորձում էր բացել սահմանը: Բայց Տեր-Պետրոսյանը միամտաբար սխալվեց` Սերժի մասին ավելի ազգային մտածելում:
Լեւոն Տեր-Պետրոսյանը ասում էր` ոչ թե պետք է պատմաբանների խումբ ստեղծելով այդ հարցը արտաքին քաղաքականությունից հանենք, այլ հանենք, որ հարցը չշահարկվի ԱՄՆ-ի, Եվրոպայի կողմից` ինչպես այդ ամենը արվում էր դարեր շարունակ: ՈՒ դուք հիմա ուզում եք պատրանք ստեղծել, թե Սերժը անում է Լեւոնի քայլերը… անարժանահավատ խոսքեր պետք չեն, բարեկա’մ…
Ես Ֆ5-ում անդրաձարձել եմ այդ ԱՄՆ-ի, ԵՎրոպայի` Հայոց Ցեղասպանությունը շահարկելուն` բացատրել եմ պատմականորեն, պետք է աչքի անցկացրած լինեիք…


Իսկ հիմա խոսեմ այն մասին, որ շատերը քննադատում են Տեր-Պետրոսյանին նրա համար, թե պետք է ոչ թե մի կողմ քաշվել ու թողել, որ Սերժը տա Ղարաբաղը, այլ պետք է միտինգ անել ու ճնշել:
Բոլորը շատ հեշտ են այդ ամենը ասում եւ նույնիսկ չեն էլ մտածում խորապես:
Ես անձամբ դեմ կլինեի, որ հիմա Լեւոնը միտինգները սկսի: Միտինգներ Հայաստանի ժողովուրդը կսկսի միայն ու միայն այն դեպքում, երբ որ ղարաբաղցին իր հողում ոտքի կանգնի: Եթե Ղարաբաղցին փետրվարի 10 օրյակում մի ծպտուն չհանեց ի պաշտպանություն այն շարժմանը, որը կռվում էր նրա համար, որ Ղարաբաղին բան չպատահի, իսկ հիմա մենք ինչ երաշխիք ունենք, որ Ղարաբաղցին չի ուզում Սերժի լուծումը: Ղարաբաղի ժողովուրդը պետք է ասի իր խոսքը, որից հետո եթե Լեւոնը չհանի զանգվածներին, ապա ես էլ նրան կքննադատեմ:
Բայց Ղարաբաղը` հանձին իր ոչ իրական` իմիտացիոն նախագահ Սահակյանով եւ այն գեներալիտետով, որը, վախենալով իր ունեցվածքի կորստյան համար, չի ասում` Սերժ էս ինչ ես անում: Բա Լևոնը ինչպես ասի` Սերժ էս ինչ ես անում: Լեւոնը ում պաշտպանի ու հանուն ինչի…
Կրկնում եմ եւ բոլորդ էլ լավ հիշեք ու խորապես մտածելով կըմբռնեք, որ մինչեւ Ղարաբաղցին ոտքի չկագնի, հայաստանցին չի կարող, քանի որ հստակ չի լինի, թե ում համար եւ ինչու…

Իսկ նաեւ ասեմ, որ Ղարաբաղի հարցը վաղուց է լուծված եւ Ղարաբաղն էլ վաղուց է վաճառված: Այդ եղավ 1998 թվականի փետրվարի 3-ին, երբ ողջ ոչխարի հոտի նմանվող ժողովուրդը թույլ տվեց Լեւոնին հրաժարական տալու` փորելով իր իսկ գերզմանը` չորրորդ հանրապետության ակնկալիքով…
Միշտ ենք էսպես եղել… Դրա համար էլ ուղիղ 1700 տարի է` հող ենք կորցնում եւ 400.000 քառ/կմ-ից մնացել ենք 29.000…


... Կարող եք որպես հոդված տեղադրել Ձեր կայքում` այլախոհության դրսեւորում որպես: Ինչպես եւ կարծես Ձեր հոդվածի պատասխան...

 

Отправить комментарий

Подпишитесь на каналы Комментарии к сообщению [Atom]

<< Главная страница