суббота, 27 декабря 2008 г.

Կհանդիպենք հունվարի 12-ից

«Տեսակետ» բլոգը շուրջ երկու ամիս է ինչ ստեղծվել է: Մենք արդեն ունենք հավատարիմ ընթերցողներ, ովքեր կարող են չհամաձայնել մեր հրապարակումների հետ: Բայց կարևորը, որ մենք համատեղ ջանքերով փորձում ենք ելքեր գտնել Հայաստանում ստեղծված իրավիճակից: Մեր քաղաքացիական դիրքորոշումը մենք արտահայտում ենք հոդվածների տեսքով: Դրանք, մեր կարծիքով, սուր են, առանց ռետուշի և ձևականությունների: Հուսով ենք, որ գալիք տարում չենք հիասթափեցնի մեր ընթերցողներին և համագործակցությունը կշարունակվի: Շնորհավորում ենք բոլորիս Նոր Տարին: Թող որ այն զերծ լինի դժվարություններից /չնայած ճգնաժամը չոքել է դռներս/, զերծ քաղաքական թափթփուկներից /դրա համար քաղաքական դաշտը պետք է դիզինֆեկցիա անել/, զերծ Շուրա Բալագանովին հիշեցնող «մտավորականներից» /դրա համար պետք է նավթալինոտ ու քծնանքի մեծ մասնագետներին իջեցնել հեռուստաէկրաններից/, զերծ ազգային ու ապազգային երաժշտական պուտանկեքից /Շուշանի ու Նունեի ականջը կանչի/ և այլ «կենդանիներից» /Սերժի փեսա Միշիկի ու մարտական ախպեր Սաշիկի մասին «էս ազիզ օրով» չենք խոսի/:Մեր հրապարակումները կվերականգնենք հունվարի 12-ից: Մենք էլ ենք ուզում մի քիչ կտրվել իրականությունից ու հանգստանալ: Մինչ հաջորդ տարի:

Լուսինե Թորոսյան
Արմեն Վարդանյան
Մովսես Կարապետյան

пятница, 26 декабря 2008 г.

Անճաշակությունը սահմաններ չի ճանաչում

Ինչպես հայտնի է, մեզնաում կա «գեղցի» հասկացությունը: «Գեղցին» պարտադիր չէ, որ գյուղում ծնված լինի: Նա կարող է Երևանի կենտրոնում մեծացած լինել, բայց դա կապ չունի: «Գեղցին» պետք չէ շփոթել գյուղացու հետ: «Գեղցին» դա հեգեվիճակ է, ապրելակերպ, ճաշակ և «մակարդակ»:
Վերջերս հեռուստատեսությամբ ցույց էին տալիս, թե ինչպես էր չընտիր Սերժ Սարգսյանի դուստրը նվերներ բաժանում մտավոր հետամնաց երեխաներին: Ակցիան, անշուշտ, ողջունելի է: Բայց տեսնել էր պետք, թե ինչ «գեղցու» արտաքինով, արհեստական ժպիտով և «քյառթու» հագուկապով ու պահվածքով էր հեռուստաէկրանին հյուրընկալվել «պրիզիդենտի» աղջիկը: Նույնիսկ հեռավոր գյուղերի տատիկները այդ գույնի ու ոճի գլխաշոր ուսերին վաղուց չեն գցում: Սերժի աղջիկը երևաց, որ «գեղցի» է` քյառթու, անմակարդակ ու «բազարչի»: Ու կապ չունի, որ Սերժը միլիոններ ունի: Միևնույն է, իր աղջիկը «զըռ» կանաչ «սվիտր» էր հագել ու ծաղկավոր շալ էր գցել ուսերին: Ես, երբ լսումի էի նրա սինքրոնը /ուղիղ խոսքը/` հասկացա, որ տեսնում եմ կատարյալ «քյառթուի»: Փողոցային խոսելաձևով «արքայադուստրը», երևի ուզում էր անմիջական երևալ, բայց մատնեց իր «ռաբիսությունն» ու գավառականությունը: Երբեք չէի մտածի, որ որպես իգական սեռի ներկայացուցիչ նման բան կգրեմ «կոլեգայիս» մասին, բայց չեմ կարող ինձ զսպել:
Ի դեպ, «քյառթու» դեմք է նաև Սերժ Սարգսյանի կինը` Ռիտան: Այդ նորաթուխ «բլանդինկան» իսկական գտածո է սկանդալների սիրահար լրագորողների համար: Տիկին Ռիտայից պետք է շուտ-շուտ հարցազրույցներ վերցնել: Համոզված եմ, որ «էլիտար» տիկին Գոհար Քյալյանից /Արմենչիկի ընկեր Սամվել Մայրապետյանի ՙշեֆ պովրը՚/ պակաս չեն լինի տիկին Ռիտայի մտքի գոհարները: Տիկին Ռիտան էլ անճաշակ հագուկապ ունի: Նրան պետք է հուշել, որ պաշտոնական /և ընդհանրապես/ հանդիպումների ժամանակ` փորձի զգեստի տակ թաքցնել մի փոքր հաստլիկ և մի փոքր էլ շեղլիկ ոտքերը: Կան հագուստի ձևեր, որոնք ծածկում են այդ «մանր» թերությունները: Կարելի է փորձել: Ցավալի է, որ մենք չընտիր նախագահ ունենք, համ էլ կողքից հինալու բան չկա: Քոչարյանի կնոջ էին ձեռ առնում: Տիկին Ռիտայի ֆոնին` Բելլա Քոչարյանը իսկական արիստոկրատուհի է թվում: Ափսոս, որ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանից հետո` առաջին տիկնանց նշաձողն ընկավ: Փաստորեն, ոչ լեգիտիմ նախագահների կանայք էլ «լեգիտիմ» չեն լինում: Ահա, այսպիսի օրիգինալ եզրահանգում:


Լուսինե Թորոսյան

четверг, 25 декабря 2008 г.

Էշ մի սատկի` գարուն կգա

Մոտավորապես այս միտքն էր ներկայացրել Լևոն Տեր-Պետրոսյանը` դեկտեմբերի 21-ին կայացած Հայ Ազգային կոնգրեսի հավաքին:
Երբ ես ժամանակին պնդում էի, որ Լևոնը տուն է գնալու և նա պայքարող տեսակ չէ` բոլոր լևոնականները վիճում էին հետս: Այժմ ամեն ինչ իր տեղն ընկավ: Լևոնն ասաց, որ իրենք կհավաքվեն հաջորդ տարվա մարտի 1-ին և վերջ: Ու արդեն կապ չունի, որ ՀՀ առաջին նախագահը նշեց, թե հանգամանքներից ելնելով իրենք կարող են փոխել մարտավարությունը: Դա ավելի շատ դեմքը փրկելու միջոց էր, քան իրական ցանկություն: Իսկ համոզված էի ես, որ Լևոնը մինչև վերջ պայքարող չէ, քանի որ նա զուտ իշխանության հասնելու նպատակ էր դրել, գաղափարական պայքար չկար: Շատ լավ հասկանալով, որ նույն Լևոնի ստեղծած համակարգով հնարավոր չէ իշխանափոխություն` ես կարծում էի, որ փետրվարի 19-ից հետո Լևոնը անելիք չի ունենալու: Այն մեկ-երկու գաղափարներն էլ, որ առաջ էր քաշում Տեր-Պետորսյանը` մնացած թեկնածուներից տարբերվելու համար` զուտ դեկորատիվ բնույթ էին կրում: Մարտի 1-ի շնորհիվ նախագահ դարձած Սերժ Սարգսյանը այդ մեկ-երկու գաղափարն էլ սեփականաշնորհեց և Լևոնից մնացին միայն հուշեր և անռիթմ պարը` օպերայի հրապարակում: Հիմա Լևոնն իր անելիքը չգիտի: Պարզվում է, որ լևոնականները դեռ նոր պիտի ստվերային կառավարություն կազմեն և տարբեր ոլորտների խմբեր ձևավորեն, որպեսզի կարողանան ցանկացած պահի իշխանություն վերցնել: Մարդը ազնվորեն խոստովանում է, որ իրենք դեռ պատրաստ չեն իշխանաություն վերցնելու: Բա այդ դեպքում եթե Լևոնն ընտրվեր` ո՞նց էին անելու: Թե՞ էլի ժողովրդի վրա էքսպերիմենտներ անելով էր «որց» կովերի տեսաբան Հրանտ Բագրատյանը տնտեսություն կառավարելու: Լևոնն այժմ ժամանակ է ձգում: Ցանկացած պատճառաբանություն մատուցվում է. է’լ հեսա Ղարաբաղի հարցը լուծվում է` եկեք չխանգարենք, Է’լ Գյուլը գալիս է` եկեք չխանգարենք, է’լ կառույցներ ենք ստեղծում` եկեք սպասենք և այլն : Չի բացառվում, որ հաջորդ տարվա մարտի 1-ից հետո Լևոնը հայտարարի, որ իրենց հաջորդ խոշոր միջոցառումը կլինի սեպտեմբերի 21-ին, երբ պատշաճ կերպով կնշվի Լևոնի քաղաքականություն վերադառնալու երկու ամյակը: Հետո` 2010-ի փետրվարի 19-ին լևոնենք կնշեն ընտրությունները կեղծելու երկու ամյա տարելիցը ու այդպես շարունակ: Սերժը երևի ամեն օր մոմ է վառում, որ Լևոնն իրեն հավերժ ընդդիմություն մնա: Լևոնական ընդդիմությունը պարզապես նվեր է սերժական կլանի համար: Լևոնից անշառ ընդդիմություն Սերժը, դժվար թե, պատկերացներ. թուրքամետությունը ողջունում է, քիրվայությունը խրախուսում է, Ղարաբաղյան զիջումներին չի ընդդիմանում, միտինգներ չի անում, Սերժին իր ընկերն է համարում և այլն: Միայն բանտարկյալների հարցն է մնացել: Դա էլ , որ լուծվի` էլ Լևոնը Սեժին բան չի կարանալու ասել: Բայց այդ ընթացքում Հայաստանն է հետընթաց արձանագրում: Սերժը թուրքմենբաշիական համակարգ է ստեղծում, իսկ «ընդդիմադիր» Լևոնը` տուն է գնում: Դա է պատճառը, որ անհարժեշտ է ազատվել սիամական երկվորյակներ դարձած Սերժից ու Լևոնից: Մեկը մյուսին «պաս» տալով` զբաղեցրել են ամբողջ քաղաքական դաշտը: Սա պետք է վերացնել: Մեզ հարկավոր են նոր դեմքեր և նոր Հայաստան` զերծ Լևոնի գաղափարական բացիլներից ու Սերժի կրիմինալ վարչակարգից:

Մովսես Կարապետայան

понедельник, 22 декабря 2008 г.

Հայաստանին նոր սերունդ է պետք

Հարգելի ընթերցողներ, շարունակվում է Philosopher ներկայացող մեր հարգարժան ընթերցողի հետ բլոգային բանավեճը` ՀՀ-ում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Կարծում եմ` ճիշտ կլինի, որ մեր բանավեճին միանան նաև մեր հրապարակումներին հետևող այլ ընթերցողներ ևս: Այդպես ավելի հետաքրքիր կլինի: Այլընտրանքային տեսակետները ամբողջական կդարձնեն թեման և, ի վերջո, ճշմարտությունը կբացահայտվի:
Իսկ այժմ բուն թեմայի մասին: Ես շարունակում եմ պնդել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը միմյանցից չեն տարբերվում և երկուսն էլ իրենց դարը վաղուց ապրած գործիչներ են:
Լևոնը իր գաղափարներն ունի, իսկ Սերժը` ոչ: Ու քանի որ հիմա Սերժն ուզում է Լևոն «խաղալ»` ուստի նրանք դառնում են միևնույն գաղափարախոսության կրողներ:
Philosopher-ը պնդում է, որ Սերժն ու Լևոնը Ղարաբաղ հանձնող չեն և, հետևաբար, ես իմ նախորդ հոդվածում անհիմն եմ մեղադրում երկուսին: Նախ նկատեմ, որ Սերժի վարած քաղաքականության արդյունքում` Լևոնի կողմնակից իմ ընդդիմախոսը ակամայից պաշտպանել է Սերժին: Այսինքն, նույնիսկ չուզենալով` լևոնականները պետք է նաև Սերժին պաշտպանեն, որպեսզի պաշտպանված լինեն, քանի որ ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալ Սերժը մտել է Լևոնի գաղափարական դաշտը: Սա մեկ: Ինչ մնում է այն բանին, որ ես որտեղից եմ կարդում Սերժի ու Լևոնի մտքերը Ղարաբաղի հարցում, ապա ասեմ, որ իմ գնահատականը զուտ քաղաքական է, և ես չեմ հիմնավում սերժական «Հայոց Աշխարհ» թերթի հրապարակումների վրա: Ինձ համար հիմք են հանդիսանում նշված 2 գործիչների հրապարակային քայլերն ու նրանց կողմից վարվող քարոզչությունը:
Ես հիշում եմ, թե ինչպիսի ելույթներ էր ունենում Լևոն Տեր-Պետորսյանը 1992թ-ի պատերազմի տարիներին: Նա պարզապես խուճապ էր տարածում /կարդացե՛ք այդ օրերի մամուլը/, ասելով, որ մենք չենք կարող կռվել մեզանից ավելի հզոր Ադրբեջանի դեմ: Նրա բոլոր ելույթների հիմնական մեխն այն էր, որ եկեք զիջենք մասը /Ղարաբաղը/, որպեսզի չկորցնենք ամբողջը /Հայաստանը/: Ես Տեր-Պետրոսյանին չեմ մեղադրում դավաճանության մեջ: Քավ լիցի: Պարզապես նա այդպես է մտածում, այդկերպ է ուզում օգնել Հայրենիքին: 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ էլ, երբ Լևոնը, Ղարաբաղի հարցի մասին խոսելիս, համեմատություններ էր անցկացնում Սևրի դաշնագրի հետ` դարձյալ նույն «կարմիր թելով» անցնում էին 1992թ-ին հնչեցված թեզերը. եկեք զիջենք մասը, որ չկորցնենք ամբողջը:
Հիշում եմ 2007-ի սեպտեմբերի 21-ին Լևոնի վերադարձի ելույթը: Դարձյալ խուճապային տրամադրություններ էր տարածում, թե այսօր Ադրբեջանը էլ ոչ մի զիջման չի գնա, նավթադոլարներով հարստացել է և ալն: Ասել է, թե մենք պիտի գնանք զիջումների, որ չկործանվենք:
Տեսեք. Տեր-Պետրոսայնի հիմնական թեզն այն է, որ եթե ՀՀ-ն չունենա բաց սահմաններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ , ապա չի կարող զարգանալ: Նա նույնիսկ քիրվայության «բարի» ժամանակներն էր հիշեցնում նախընտրական արշավի ժամանակ: Այսինքն` Հայաստանը, ըստ Լևոնի, կզարգանա, եթե Թուրքիան ու Ադրբեջանը բացեն իրենց սահմանները: Հիմա, եթե սահմաններն են դառնում գլխավոր խնդիրը, ապա Ցեղասապանության և Ղարաբաղի հարցերը դառնում են երկրորդական: Դրա համար եմ ասում, որ Լևոնը հաճույքով կզիջի Ղարաբաղը և արտաքին քաղաքականության օրակարգից կհանի Ցեղասպանության հարցը, քանի որ, ըստ իրեն, դա կփրկի Հայաստանը: Մարդն այդպես է մտածում, ի՞նչ կարող ես անել: Դա դավաճանություն չէ: Դա մոլորություն է: Եթե մենք ապրեինք Ֆրանսիայի կամ Բելգիայի պես պետության կողքին, ապա դա ճիշտ կլիներ: Բայց մեր հարևանները, ցավոք, Լևոնի պես չեն մտածում: Միգուցե, տարիներ անց ժամանակները փոխվեն, Թուրքիան ու Ադրբեջանը փոխվեն ու մենք մի ընդհանուր կովկասյան տուն կառուցենք ու միասին ինտեգրվենք Եվրոպային: Բայց այսօր չկա նման մթնոլորտ: Տեր-Պետրոսյանը դարձել է իր իդեա-ֆիքսի գերին: Ախր, ադրբեջանցի սպան հայ սպային քնած ժամանակ կացնահարեց. այդ ինչպե՞ս եք քիրվայություն անելու նրանց հետ: Ես չեմ ասում, թե հավերժ թշնամություն պետք է անենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ես պարզապես կարծում եմ, որ դեռ բարեկամանալու հարցը չի հասունացել, ժամանակ է պետք:
Իհարկե Ղարաբաղի հարցում պետք է փողզիջում լինի, բայց ոչ այսօր և ոչ այն կերպ, ինպես որ հիմա Սերժն է բանակցում: Այսօր բալանսը խախտել չի կարելի, մի գյուղ հանձնել էլ չի կարելի: Լևոնը միգուցե չի պատկերացնում, որ Ադրբեջանում լուրջ թշնամանք կա մեր հանդեպ: Ի վերջո, նրանք տասնյակ հազարավոր զոհեր են տվել: Մենք էլ մոտ 6000 մարդ ենք կորցրել: Վերքերը պետք է սպիանան: Ժողովուրդները պետք է հասունանան, որպեսզի հետո նորից կռիվ չլինի: Սա է իմ ասածը: Այսինքն Լևոնը ոչ թե օտարների շահերն է պաշտպանում, այլ իր գաղափարներն են սխալ, իր պատկերացումներն են իլուզիոն: Լևոնը անուղղելի հոռետես է, իսկ հոռետեսներն ու չարդարացված պացիֆիստները չեն կարող այսօրվա Հայաստանի ղեկավար լինել: Սա բարդ տարածաշրջան է: Այլ խոսքերով` հանցագործ տարածաշրջան: Կովկասի ժողովուրդները դեռ չեն գտել իրենց համակեցության մոդելը և, հետևաբար, կյանքն այստեղ պայքար է` ուզենք, թե չուզենք: Ով սա չհասկանա` չի կարող մնալ քաղաքական թատերաբեմում:
Լևոնն իր գաղափարի գերին է դարձել: Այ սա՛ է ցավալին: Կովկասում դեռևս չեն եկել անդարդ կառավարելու ժամանակները: Լևոնն այդ ժամանակներում, թերևս, իդեալական նախագահ կլիներ. ելույթներ, ժպիտներ, հյուրընկալություններ, ուղերձներ և շախմատ: Բայց հիմա ուրիշ է: Պիտի զգոն լինենք: Տեսա՞ք. Վրաստանը մի քիչ թուլացրեց զգունությունը, ճիշտ չհաշվարկեց և խնդրեմ` Աբխազիան ու Օսեթիան հավերժ կորած են Վրաստանի համար: 1992-1994թթ-ների կռվում էլ մենք մեր հարցերը լուծեցինք: Հիմա կասեք Լևոնն էր լուծողը: Վիճելի է, բայց ենթադրենք, թե դա այդպես է: Բա էդ դեպքում ինչպե՞ս չի հասկանում նույն Լևոնը, որ եթե այսօր խախտես ստատուս-քվոն, ապա դա կբերի նոր պատերազմի: Եթե այսօր զիջենք 5 շրջան, ապա Ադրբեջանը կանցնի հարձակման: Իսկ ինչու՞ ոչ: Ալիևը միշտ էլ ասել է, որ Ղարաբաղն էլ, շրջաններն էլ իրենցն են: Հիմա Լևոնը ո՞նց է համոզելու Ալիևին, որ նա Ղարաբաղը չուզի: Եթե Լևոնի համար կարևորը բաց ճանապարհներն են, ուրեմն Ղարաբաղը դառնում է երկրորդական: Ալիևը կարող է ասել, որ Ղարաբաղը տվեք, որ ճանապարհս բացեմ: Թե՞ տալուց հետո պիտի նոր միայն համոզվենք, որ տալը սխալ էր: Հայոց պատմությունը այդպիսի սխալների շարան է: Այնպես որ Լևոնի ամբողջ փիլիսոփայությունը սխալ է և, ըստ իս, չի համապատասխանում Հայաստանի շահերին:
Ինչ վերաբերում է Սերժին, ապա նրա գաղափարները չեմ վերլուծում, քանի որ այդպիսիք չկան: Սերժի մոտեցումները իրավիճակային են ու հիմա այդ իրավիճակը ստիպում է Սերժին Լևոնի գաղափարներով զինվել ու քիրվայություն անել. Գյուլ սիրաշահել, հռչակագիր ստորագրել և այլն: Իսկ այն, որ Սերժը մի պահ ազատագրված 7 շրջանները հանձնելու համաձայնություն էր տվել` հուշում է Սերժի փեսա Միշիկի կողմից ղեկավարվող «Ազատամտություն» թերթի քարոզչությունը: Մինչմայնդորֆյան ժամանակաշրջանում: «Ազատամտությունը» բացահայտ քարկոծում էր, իրենց բնութագրմամբ, հողապաշտներին, նախապատրաստում շրջաններ հանձնելը /ընթերցե՛ք այդ թերթը և կհամոզվեք/: Միշիկի թերթը հայհոյանք էր թափում բոլոր հողապաշտների վրա: Ի դեպ, այդ օրերին նույն թերթը չէր քննադատում Տեր-Պետրոսյանին, այնինչ, ղարաբաղյան բանակցային լարվածության փուլից առաջ և հետո «Ազատամտության» հիմնական թիրախը լևոնականներին էին /են/: Այսինքն, սերժենք էլ էին հասկանում, որ եթե գնան միակողմանի զիջումների, ապա իրենց դեմ դուրս կգան բոլորը` բացի լևոնենցից: Մանավանդ` Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Ղարաբաղի խնդրով պայմանավորված դադարեցնում են հանրահավաքները և չեն ուզում խոչընդոտել Սերժին, որպեսզի վերջինս գնա լուծումների: Դրա համար էլ ասում եմ, որ մեծ հաշվով Սերժի ու Լևոնի միջև ընտրութուն կատարելը սխալ է, քանի որ ճակատագրական հարցերում նրանք միմյանց հակադիր տեսակետներ չեն հայտնում: Նույնն էր նաև Թուրքիայի հետ հարցում:
Պատահական չէ, որ Սերժը Լևոնի ժամանակ միշտ կարևոր պաշտոններ է զբաղեցրել: Այլ բան է, որ Սերժը կատարող է եղել և Լևոնը, միգուցե, մտածել է , թե Սերժը նաև իր գաղափարական ընկերն է: Բայց ինչպես մենք արդեն տեսնում ենք, Սերժը գաղափարներ չունեցող մարդ է, նա կոնյուկտուրշիկ է. Լևոնի ժամանակ լևոնական է եղել, Վաղգենի ժամանակ` վազգենական, սովետական Ղարաբաղի տարիներին` ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալ ու հայատյաց Կևորկովի օգնական, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ` ռոբական, իսկ հիմա` ամենինչական: Միայն թե իշխանության մնա, որպեսզի փողը չպակասի: Սա է Սերժը:
Դրա համար էլ հարկավոր է պրծնել և՛ վտանգավոր փիլիսոփայության կրող Լևոնից, և՛ անգաղափար, ղումարբազ, փողասեր ու ադրբեջանական գործակալ Սերժից:
Հայաստանին քաղաքական գործիչների նոր սերունդ է պետք: 88-ի շարժման սերունդն արդեն հոգնել ու հոգնեցրել է բոլորիս: Սերժը 88-ի շարժման «ատխոդներից» է: 88-ի շարժման պատմական առաքելությունն արդեն ավարտված է: Սկսվելով էկոլոգիական շարժումից` այն վերածվեց անկախականի: Շարժման ղեկավարներից շատերն էլ չէին պատկերացնում, որ 1991-ին կանկախանայինք: Շարժումը իր հետ բերել էր ում ասես. էլ շիզոֆրենիկ Աշոտ Մանուչարյանին, էլ մտապակաս Խաչիկ Ստամբուլցյանին, էլ եսիմ ում…..
Հայաստանին նոր մտածողություն է պետք, նոր սերունդ` զերծ ստերեոտիպերից: Այսօր մեր պետությունը դեգրադացիայի մեջ է: Հեռւստատեսությունը միացնում ես` զիբիլ: Քաղաքական գործիչ են դարձել Սերժը , Մուկը, Դոդը, Չոռնին, Լֆիկը, ալրաղացը, Սաշիկը, Միշիկը, Նեմեցը, փեսա Միշիկը: Օմբուդսմեն է դարձել Դոլար-Արմենն ու օրինականություն է քարոզում: Յախք…
Ազգային հերոսներ են հռչակվել ընտրակեղծիքների հիմնադիր, հայտնի կաշառակեր, բազում երիտասարդների ճակատագրեր խեղած /միայն Մատաղիսի գործը հերիք էր/ Գագիկ Ջհանգիրյանը, Սերժի հետ տասը տարի կերակրատաշտից օգտվող Լեդի Հակոբը, ՀՀԿ-ի ցուցակով դեպուտատ դարձած Մյասնիկ Մալխասյանը, Հրազդանի տարածքը Սերժի դաբրոյով թալանած Սասուն Միքայելյանը, Վանոյի թիկնապահ Սիրունյանը, Էջմիածնում ֆեոդալական կարգեր հաստատած գեներալ Մանվելը /Մա’ն-վե’լ, Մա’ն-վե’լ../: Յախք…
Մովսես Խորենացին
կարծես մեր օերերը նկարագրած լիներ իր «Ողբում»: Ու հիմա արդեն պարզ է, թե ինչո՞ւ ենք մնացել այս մի բուռ հողի վրա: Էն ժամանակ էլ, երևի սերժերն ու դոդերն են իշխել, մկներն ու ալրաղացներն են օրենսդիր եղել, լեդիներն ու լևոնները ազգային հերոս հռչակվել, փեսաներն ու ախպերները պալատականներին «կուրիրովատ» արել:
Այս ամենին պետք է վերջ տալ: Հանրության կեղտը լցվել է բոլորիս տները: Ինչպես կարող են կատարյալ հիմարներն ու բնածին ապուշները, խաղամոլներն ու մոլորյալ գաղափարներ կրողները մեր կյանքը կազմակերպել:
Այս ամենի մեղավորը առաջին հերթին Լևոնն է: Նա է ավազակապետության հիմնադիրը: Եթե լավ բան էր ստեղծել, ապա ինչպես փչացավ այն: Այդպես չի լինում: Եվ ուրեմն մեզ նոր մտածողություն է պետք, նոր էլիտա, նոր մտավորականություն` առանց Սոսի ու քծնող Իգիթյանի, առանց Ռուբեն Գևորգյանցի ու Վլադիմիր Մսրյանի և այլոց: Այս մտավորականներից Ստալինի ու Բերիայի արտաթորանքի հոտ է գալիս:
Նոր սերունդը պարտադիր չէ, որ տարիքով երիտասարդ լինի: Կարևորը մտածողությունն է: Գրադարաններում գրքերը քրքրողն է վաղվա Հայաստանը, լավ պահակություն անողն է վաղվա Հայաստանը, լավ արտադրողն է վաղվա Հայաստանը, լավ ամուսինն ու կինն են վաղվա Հայաստանը: Ոչ թե ընտրենք Լևոնի և Սերժի միջև: Ո՞րն է տարբերությունը: Լևոնի ժամանակ Վանոն էր «բեսպրեդել», հիմա էլ` Սաշիկը: Լևոնի ժամանակ Արմեն Տեր-Սահակյանի բանդան էր մարդ սպանում, հիմա էլ` Սերժի բրիգադներն են նույնը անում: Հիմա քննարկենք, թե ում «բեսպրեդելն» էր ավելի ժողովրդավա՞ր, կամ ում սպանություններն էին ավելի «հումանիստակա՞ն»: Այստեղ քննարկելու բան չկա: Էն ժամանակ էլ էր թալան, հիմա էլ: Բայց թալանը մնում է թալան: Թալանի ինչը՞ զանազանենք: Ավելի լավ է մտածենք նոր քաղաքական էլիտա ձևավորելու մասին: Ես ամենևին ռոմանտիկ չեմ: ես շատ պրագմատիկ խնդիր եմ դնում և ինչպես տեսնում եք իրագործում եմ: Իմ հոդվածները հենց այդ խնդիրների լուծմանն են ծառայում: Եվ ընդհանրապես, մեր բլոգը այն կաթիլն է, որը միգուցե ծովի վերածվի: Կստացվի` լավ: Չի ստացվի, ուրեմն կստացվի ուրիշների մոտ և այլ ժամանակաշրջանում: Բայց քայլեր անելը անհրաժեշտ է: Հենց թեկուզ, որ մենք վիճում ենք, դա արդեն լավ է: Ուրեմն խոսելու բան կա: Թե չե, հո Դոդի կամ Մկան, Սերժի կամ Սաշիկի հետ չէինք վիճելու: Ա՛յ, Լևոնի հետ կարելի է վիճել, բայց կիսել նրա գաղափարները` չի կարելի:

Մովսես Կարապետյան:

Հ.Գ.: Philosopher-ի կարծիքով, ես Վազգեն Մանուկյանի կողմնակիցներից եմ: Դա այդպես չէ: Ես Վազգենի ու Լևոնի կողմնակիցն էի մինչև 1991-ի վերջը և դա բնական էր, քանի որ շարժումն իր տրամաբանությունն ուներ ու մենք սիմվոլային ընտրություն կատարեցինք: Անկախությունն ասոցացվում էր այդ մարդկանց հետ, ուրիշ էլ ի՞նչ ընտրություն պիտի կատարեինք: Կարո՞ղ է Պարույր Հայրիկյանին պիտի ընտրեինք: Հետո արդեն եկան այլ ժամանակներ: Վազգենն ու Լևոնը շարժման սիմվոլներն են, բայց այժմ արդեն հնացած սիմվոլներ: Նրանց ժամանակներն անցել են: Հիմա Վազգենը լևոնացավով է տառապում և այդ պատճառով գնացել է Սերժի դուռը, իսկ Լևոնը` դարձել է իր գաղափարների ստրուկը: Ուրիշ ոչինչ: Ի վերջո, շատ վատ է, որ 88-ին հաջորդած 20 տարիների ընթացքում նոր լիդերներ ի հայտ չեն գալիս. Լևոն, Վազգեն Մանուկյան, Կարեն Դեմիճյան և վերջ: Շատ սխալ է: Ու հենց Լևոնն ու Վազգենը չթողեցին, որ այլ լիդերներ ծնվեին: Արդյունքում` հայտնվեցին Ռոբերտն ու Սերժը` որպես «իզդերժկի պրոիզվոդստվա»: Եթե հետքրքրում է, թե իմ համակրանքը ո՞ր անձի կողմն է, ապա ասեմ, որ ընդունում եմ գաղափարները և ոչ թե անձերին: Ես ազատական մտածողության կրող եմ: Ազգային հարցերում ելնում եմ անվտանգության խնդիրներից: Թե ո՞վ կլինի այդ գաղափարների լիդերը` ինձ համար միևնույն է, ժամանակը ցույց կտա: Բայց հաստատ այդ լիդերը ո՛չ Լևոնն է, ո՛չ Վազգեն Մանուկյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը և ո՛չ էլ առավել ևս Սերժ Սարգսյանը:

суббота, 20 декабря 2008 г.

Սերժ Սարգսյանի «արևելյան ճեպընթացը»

Այն, ինչ տեղի է ունենում Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության հետևանքով` զարմացրել է /նաև զայրացրել/ շատերին և հատկապես ազգային ու ազգայնական շրջանականերին: Ո՞վ կպատկերացներ, որ ընդամենը մի քանի ամիս նստելով ՀՀ նախագահի աթոռին` Սերժ Սարգսյանը Հայոց Ցեղասպանության հարցը դուրս կբերեր արտաքին քաղաքականության օրակարգից, Ղարաբաղի շուրջ հանձնողական և պարտվողական տրամադրութուններ կսերմաներ և կստորագրեր մի հռչակագիր, որտեղ կբացակայեր Ղարաբաղի ստորագրությունը: Եվ սա դեռ վերջը չէ: Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» թեթև ձեռքով Թուրքիան մտել է Կովկասի «մատի և մատանու» արանքը: Այսինքն` ձևավորում է Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ֆորմատ, ինչը Սերժի քիրվայական քաղաքականության հետևանք է: Քիրվայությունը Սերժի համար երեք կարևորագույն ֆունկցիա է կատարում: Առաջինը. ներքին լեգիտիմության բացը լրացնել արտաքին քաղաքական քայլերով: Այդ առումով Թուրքիայի հետ հարաբերությունների քիրվայացումն այնքան կարևորվեց Սերժ Սարգսյանի համար, որ Հայաստանում թուրքական մթնոլորտ էր տիրում: Սերժը Գյուլին դիմավորելու քարոզչությամբ հիշեցնում էր 20-րդ դարասկզբի այն ժամանակները, երբ Ալեքսանդրապոլում տեղացիները թուրքերին աղ ու հացով էին դիմավորում, իսկ Երևանի ու Վանաձորի քաղաքային խորհուրդները պրոթուրքական որոշում էին ընդունել: Այսինքն, Սերժը մեզ վերապրեցրեց ալեքսանդրապոլյան աղուհացի «բարի» մթնոլորտը:
Երկրորդ. Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելով` Սերժ Սարգսյանը նաև նպատակ ունի չեզոքացնել իր մրցակից Լևոն Տեր-Պետրոսյանի առավելությունները: Մինչև այժմ Տեր-Պետրոսյանը դիտարկվում էր որպես ՀՀ արտաքին քաղաքականության այլընտրանքային մոտեցման տեր գործիչ: Տեր-Պետրոսյանի բանաձևը հետևյալն է. ՀՀ-ն կարող է զարգանալ, եթե արտաքին կոմունիկացիաները Թուրքիայի և Ադրբեջանի հետ բացվեն: Եվ որպեսզի այդ կոմունիկացիաները բացվեն` անհարժեշտ է նշյալ երկրների հետ գնալ հաշտեցման ճանապարհով և, հետևաբար, Թուրքիայի մասով պետք է ցեղասպանության հարցը հանել ՀՀ արտաքին քաղաքականության օրակագրից և դա թողնել Սփյուռքին, իսկ Ադրբեջանի մասով էլ հարկավոր է արագ լուծում գտնել Ղարաբաղի հարցում: Այժմ Սերժ Սարգսյանը գնում է հենց Տեր-Պետրոսյանի նշած ճանապարհով /կամ էլ ձև է անում, թե գնում է/, բայց նա այնքան է աղավաղել լևոնական գաղափարները, որ երևի Տեր-Պետրոսյանն ինքը ստիպված հրաժարվի դրանցից: Սերժին հենց դա էլ պետք է: Ինքը շատ լավ գիտե, որ մարդիկ հիմնականում քվեարկել են Տեր-Պետրոսյանի օգտին, ուստի, մտածում է նա, պետք է անել այն, ինչի մասին խոսում է Լևոնը: Իսկ եթե Լևոնը հրաժարվի իր գաղափարներից, ապա մեխանիկորեն դուրս կմնա քաղաքականությունից, քանի որ 16 տարի ապրել ու ապրեցրել է այդ գաղափարներով: Սերժի քիրվայությունը այժմ իսկական դիսկոմֆորտ է առաջացրել Լևոնի մոտ: Սերժը, զուտ ձևական առումով, անում է այն, ինչ որ քարոզում էր Լևոնը Տեր Պետրոսյանը, սակայն բովանդակային մասով Լևոնի գաղափարները լրիվ ձևախեղվել են: Այսպես, Տեր-Պետրոսյանը երբեք կողմ չի արտահայտվել Ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, իսկ Սերժը դա արեց: Ղարաբաղի հարցում էլ Լևոնն այդքան հեռու չէր գնացել, որքան որ Սերժը: Բայց քանի որ մեր ժողովուրդը քաղաքականապես դեռ այդքան հասուն չէ, ուստի Սերժի և Լևոնի մոտեցումները արդեն նույնանման են ընկալվում, ինչն էլ հարվածում է Տեր-Պետրոսյանի շարժմանը: Սերժի մինի-խնդիրն էլ հենց դա էր: Ասել, որ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է այն գաղափարներով, ինչն ուզում է ներկայացնել ներսին ու դրսին` նշանակում է լինել միամիտ: Սերժ Սարգսյանը գաղափարներ չունի: Նա եղել է Ադրբեջանին ծառայող Կեվորկովի օգնականը, եղել է լիբերալ համարվող ՀՀՇ-անդամ, եղել է /նաև կա/ ազգայնական համարվող ՀՀԿ-ական: Այսինքն, գաղափարական առումով Սերժին վերլուծելը ճիշտ չէ: Նրան պետք է դիտարկել այլ տեսանկյունից. փող և իշխանություն: Վերջինը նրան հարկավոր է շատ փող ունենալու համար, իսկ փողն էլ` մյուս նպատակին հասնելու համար: Եվ ահա այստեղ է պետք հասկանալ հայ-թուրքկան քիրվայության ձգտման սերժական քայլերի երրորդ ֆունկցիայի էությունը, որն ավտոմատ կերպով առաջանում է առաջին երկու ֆունկցիաներից հետո: Արտաքին և լևոնական ընդդիմության թույլ ճնշումների պարագայում ազգային ուժերն են դառնում Սերժի հիմնական հակառակորդը: Ազգային ուժերն են ընդդիմանալու ղարաբաղյան խայտառակ զիջումներին ու Թուրքիայի հետ նվաստացուցիչ հաշտեցմանը /ցեղասպանության մոռացություն, սահմանների ճանաչում, թուրքիայի ճնշմամբ զիջումներ Ղարաբաղում և այլն/:
Հետաքրքիր է, որ մինչ այժմ Սերժն էր ընկալվում ազգային գործիչ և ահա թե ինչու: Մինչև Գյուլի հետ մեղրամիսը` Սերժ Սարգսյանն ընկալվում էր, եթե ոչ ազգայնական, ապա առնվազն ազգային գործիչ: Եթե հիշում եք, նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ-Լևոն հակադրությունը մատուցվում էր որպես ազգայինի ու կոսմոպոլիտի /կամ ապազգայինի/ հակադրություն: Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանական քարոզչամեքենան կոչում էր Լևոն Էֆենդի և անընդհատ մեջբերումներ էին արվում թուրքական մամուլից, որով բացահայտվում էր Լևոնի իբր թուրքամետությունը: Ղարաբաղի հարցում էլ Սերժը ձգտում էր ազգային իմիջով հանդես գալ: Լևոն Տեր-Պետրոսյանի` ղարաբաղյան խնդրի արագ լուծման հայեցակարգի ֆոնին` Սերժը մատուցվում էր որպես կարծր-ազգային գործիչ: Երբ նախընտրական փուլում լրագրողները Սերժին խնդրեցին մեկնաբանել Տեր-Պետրոսյանի այն խոսքերը, թե ինքը միայն 3 տարով է ուզում նախագահ դառնալ, Սերժն ասաց, որ երևի Լևոնին այդքան ժամանակ է պետք, որպեսզի Ղարաբաղը ծախի, իմա` Սերժը ծախող չէ: Այիսնքն, կրկին հակադիր տեսակետների դաշտ էր ստեղծվում` «ծախող» Լևոնի և «չծախող» Սերժի միջև: Իսկ այժմ, երբ Սերժ Սարգսյանը հայտնվել է Բաղրամյան պողոտայում` իրականացնում է այնպիսի քայլեր, որոնք նույնիսկ հայ ծայրահեղ պացիֆիստները չէին պատկերացնի: Բայց Սերժի խնդիրը ոչ միայն Լևոնի դաշտը վերցնելն է, այլև բոլոր տիպի ընդդիմադիրներից ազատվելը` Թուրքմենբաշի դառնալու նպատակով: Իսկ նրա ներկա քայլերով ընդդիմադիր են դառնում այժմյան ֆորմալ յուրայինները` նժդեհականներն ու դաշնակները, ազգային ուժերն ու կռված տղերքը, և ի վերջո ազգային անվտանգության խնդիրներով մտահոգ ժողովուրդը: Սերժն այժմ խաչակրաց արշավանք է սկսել նշյալ ուժերի դեմ: Առայժմ վարվում է զուտ քարոզչական պատերազմ: Քանի դեռ Տեր-Պետրոսյանի շարժումը չի մարել, Սերժը ազգային ուժերի դեմ միայն քարոզչական պատերազմ կվարի: Իսկ երբ Լևոնը խաղից լրիվ դուրս գա` կսկսվի իսկական պատերազմ Սերժի ու իրական դաշնակների, Սերժի ու իրական նժդեհականների, Սերժի ու կռված տղերքի, և, ի վերջո, Սերժի ու Ղարաբաղի, Սերժի ու Հայաստանի միջև: Եթե Սերժին հաջողվի իրականացնել այս ծրագիրը, ապա մենք կունենանք տոտալիտար իշխանություն` թուրքական կառավարման մշակույթի էլեմենտներով համեմված: Սերժի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ փակել արտաքին աշխարհի աչքերը ՀՀ ներքին խնդիրների վրա, Տեր-Պետրոսյանին կանգնեցնել սեփական գաղափարների իրականացումը քննադատելու կամ էլ դրանցից հրաժարվելու փաստի առաջ և այդ կերպ ներքաղաքական դիվիդենտներ հավաքել:
Եվ վերջապես. Սերժն, իրոք, ցանկանում է արագ լուծել Ղարաբաղի հարցը /բնականաբար զիջումներով/ և գնալ հայ-թուրքկան հաշտեցման` ցանկացած գնով, որպեսզի դրսից և Լևոնից քարտ բլանշ ստանա իր իրական հակառակորդներին` այսինքն ազգային ուժերին ոչնչացնելու համար: Ի վերջո, ըստ Սերժի, եթե ազգային հարցեր չլինեն, ապա չեն լինի նաև ազգային ուժեր և այլևս կարելի է մտածել հավերժ իշխանության մասին: Պահի վտանգավորությունն այն է, որ ազգային ուժերի դեմ պայքարում Լևոնը Սերժին չի խանգարի: Պատահական չէ, որ լևոնենք հանրահավաքները դադարեցրել են ղարաբաղյան պատրվակով և մղում են Սերժին դեպի արագ լուծումներ: Այսինքն պաշտոնական ընդդիմությունը չի ընդդիմանում Սերժի, լևոնենց իսկ բնութագրմամբ, ոչ հայանպաստ քայլերին: Այս պայմաններում Սերժի ձեռքերն ազատվում են ցանկացած զիջման գնալու և’ Թուրքիայի, և’ Ադրբեջանի մասով: Հիմա Սերժը Լևոնից այնքան էլ չի վախենում: Նրա վախը իրական նժդեհականներն ու դաշնակներն են, կռված տղերքն ու ազգային բոլոր ուժերը: Նշվածները գաղափարական հակառակորդ են նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, ուստի նրանց դեմ պայքարում Սերժը դիմադրության չի հանդիպի լևոնական ընդդիմության կողմից, իսկ արտաքին աշխարհին էլ ցույց կտա, որ իր «առաջադիմական» գաղափարների իրականացմանը խանգարում են «էս հողապաշտ ու ցեղասպանությունը չմոռացող ուժերը»: Արևմուտքի քաղքենիներին դա դուր կգա , իսկ Լևոնը դժվար թե դիմադրի Սերժի այդ պլաններին: Այսինքն, զուտ իշխանության պահպանման նպատակով Սերժը գնում է հակաազգային քայլերի: Բայց իր այդ մոտեցումներով ու արևելյան ճեպընթաց խաղերով, Սերժը կարող է դառնալ «Արևելյան ճեպընթացի» ուղևորը: Այն ուղևորը, որի ճակատագիրը շատ գեղարվեստորեն ներկայացրել էր Ագաթա Քրիստին իր «Արևելյան Ճեպընթաց» ստեղծագործության մեջ: Ագաթա Քրիստիի նկարագրած դեդեկտիվի մեջ` ճեպընթացի բոլոր մյուս ուղևորներն իրենց հին հաշիվներն ունեին այն մի ուղևորի հետ , ով միևնույն վագոնում էր: Թե ի՞նչ եղավ այդ մի ուղևորի հետ` կարող եք ծանոթանալ Ագաթային ընթերցելով կամ վերընթերցելով: Չպետք է մոռանալ, որ Հայաստանն արևելյան երկիր է, և Հայրենիքը, կրոնը, սպանված նախնիներն ու կինը առևտրի առարկա չեն կարող դառնալ` մանավանդ նշված արժեքների դեմ ոտնձգություններ իրականացնողների հետ հարաբերություններում: Սերժը կրակի հետ է խաղում…


Արմեն Վարդանյան

пятница, 19 декабря 2008 г.

Կոշիկներս ո՞ւմ նվիրեմ, թառամել են առանց Սերժ

Երբ աշխարհի բոլոր լրատվամիջոցները ցուցադրում էին այն կադրերը, որտեղ իրաքցի լրագրողն իր կոշիկներն էր նետում Բուշի ուղղությամբ` ես մտովի պատկերացնում էի մի այդպիսի գործողություն մեր Բուշի` Սերժ Սարգսյանի նկատմամբ: Տեսնե՞ս կգտնվի մի հայ լրագրող, որ Սերժի ուղղությամբ կնետի իր կոշիկները: Լավ, եթե չի ուզենա սեփական ոտնամանները նետել, ապա ես պատրաստ եմ նվիրել իմ կոշիկները` մանավանդ որ, ես էլ 43 համարի կոշիկ եմ հագնում, ինչպես որ իմ արաբ գործընկերը: Ցավոք, ես ասուլիսներին ներկա չեմ գտնվում: Մեր բլոգի հոդվածագրերը իրենց աշխատանքն ունեն, իսկ նյութեր գրելը դա մեր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու ձև է: Ուստի մնում է հուսալ, որ մի հայ լրագրող կնետի իր կոշիկները ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալ Սերժ Սարգսյանի ուղղությամբ` բացականչելով. «Սա քեզ` Հոկտեմբերի 27-ի համար, Մարտի 1-ի, Ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն կողմ արտահայտվելու, Ղարաբաղը ծախելու, ընտրությունները կեղծելու, երկիրը թալանելու, Սաշիկ ախպորդ ու նրա լակոտների հաբռգածության, քաղբանտարկյալների, փեսա Միշիկիդ մեյդան հանելու, ԱԽՔ-երով ու դհոլներով շրջապատված լինելու, երկնագույն Տիկոյին վարչապետ դնելու, մազաշատ Մուկին ԱԺ նախագահ դարձնելու և այլ բաների համար»: Բայց վախենամ, որ բոլոր թվարկված ու չթվարկված մեղքերի համար, եթե Սերժին կոշիկով խփեն, ապա մի զույգը չի բավականացնի: Էդտեղ մի ամբողջ խանութի ապրանք է պետք: Սակայն երկու կոշիկն էլ բավական է, որպեսզի Սերժը հասկանա, որ պետք է Բուշի հետ հեռանա, համ էլ երկար ժամանակ կունենա վերջինիցս ճշտելու, թե ինչո՞ւ իրեն չշնորհավորեցին Մարտի 1-ի շնորհիվ նախագահ դառնալու կապակցությամբ: Եթե այնուամենայնիվ գտնվի այն հայ լրագրողը, ով կոշիկները SMS կանի Սերժի ուղղությամբ, ապա խորհուրդ եմ տալիս դա անել այն ժամանակ, երբ Սերժը ասուլիս կտա որևէ միջազգային այցելուի /ասենք, այլ երկրի նախագահի հետ/ մասնակցությամբ: Դա անհրաժեշտ է մի քանի նկատառումներից ելնելով: Նախ տվյալ գործողությունը հաստատ կհայտնվի միջազգային հեռուստաէկրաններին: Քանի որ Սերժի գալավարեզները չեն կարողանա օտարերկրյա հյուրի հետ ժամանած լրագրողներից առգրավել տեսաձայնագրությունը: Մեր TV-ները լրիվ Միշիկի ազդեցության տակ են և ցռան, ուստի ցույց չեն տա: Բայց «զատո» կոշիկների տարափի տակ հայտնված Սերժի կադրերը կպտտվեն աշխարհով մեկ: Կոշիկնետումը անհրաժեշտ է անել դրսի մարդու ներկայությամբ, որպեսզի տվյալ լրագրողին սամասուդ չանեն: ԵԽԽՎ-ի վերջին որոշումների ֆոնին Սերժը «կլցնի» տակն ու սպանելու հրաման չի տա, և այդ լրագրողը կպրծնի թեթև քաշքշուկներով ու վարչական տույժ վճարելով: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի պոպուլյարություն կունենա այն լրագորղը, ով «կոշիկային» դիվանագիտությունը կհակադրի «ֆուտբոլային» դիվանագիտությանը: Կարծում եմ, որ գործարար Խաչատուր Սուքիասյանն էլ, արաբ միլիոնատիրոջ նման, բավական մեծ գումար կտրամադրի նետված կոշիկներին: «Բջնիից» հետո Սուքիասյանը դա կանի առանձնակի հաճույքով: Մնում է միայն , որ այդ հայ լրագրողը գտնվի: Շտապե’ք, հարգելի լրագրողներ, Սերժի վրա կոշիկ նետողների համար բարձր մրցակցություն կա, տեղերը սահմանափակ են: Շտապե՛ք, քանի որ Սերժը կարող է վաղաժամ հրաժեշտ տալ պաշտոնին և դուք չեք հասցնի ձեր քաղաքացիական ու լրագրողական պարտքը կատարել: Իսկ որպեսզի Սերժը չկարողանա Բուշի պես «ուխոդներ» անել` նախապես մի լավ պարապեք, ասենք դարցի տախտակի վրա: Եթե Սերժն այնուամենյանիվ, դժվար թիրախ դիտարկվի, ապա կարելի է մի բան շպրտել Սերժի ախպեր Սաշիկի ուղությամբ, բայց այդ դեպքում կոշիկը ճիշտ չէ: Կոշիկը Սաշիկի համար շատ «բարձրաշխարհիկ» իր է: Սաշիկի դեմքին նայելով, կարելի ասել, որ միայն «կիռպիչը» ճիշտ կլինի, քանի որ Սաշիկի «մոռդը կիռպիչա տրեբույետ»: Դե՛, ձեզ տեսնեք, լրագրողներ:
Արմեն Վարդանյան

Հ.Գ.: Ի դեպ, կոշիկ նետելու մի լավ պահ արդեն կորցված է: Դա կարելի էր անել Աբդուլլահ Գյուլի Հայաստան այցելության ժամանակ: Ընդ որում, կոշիկները պետք էր նետել Սերժի ու Գյուլի ուղղությամբ միաժամանակ. Գյուլի, որովհետև չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունն ու ներեղություն չի խնդրում հայ ժողովրդից ու խառնվում է Ղարաբաղի գործերին, և Սերժի, որովհետև չընտիր նախագահ է ու փորձում է իր չընտիրությունը կոմպենսացնել արտաքին խաղերով, ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն կողմ արտահայտվելով: Բայց հուսահատվել պետք չէ: Սերժն ամեն օր էլ առիթ է տալիս կոշիկներ ստանալու համար: Այնպես որ, երբեք էլ ուշ չէ` նրան կոշիկով պատասխանելու համար: Դե ուրեմն, բոլորս դեպի կոշիկի նետման բաց առաջնություն…

четверг, 18 декабря 2008 г.

Միշիկին «կոնկուրենտ» է հայտնվում

Քանի որ Հայաստանում ասիական բարքեր են տիրում, ուստի մարդկանց ազդեցությունները պետության մեջ որոշվում են ոչ թե սահմանադրությամբ նախատեսված հիերարխիայով, այլ սուլթանին կամ խանին մոտ գտնվելով: Սուլթանական կամ խանական համակարգում ազդեցիկ դեմքեր կարող են դառնալ սուլթանի տղան /եթե կա/, աղջիկը կամ աղջկա ամուսինը, եղբայրը /ցանկալի է, որ դեմքի մոնղոլ-թաթարական արտահայտությամբ/, վարորդը, քարտուղարուհին, բժիշկը /եթե սուլթանը լեյկոմիա ունի/, կինը /մանավանդ «բլանդինկա» դարձած կինը/ և այլն: Հայաստանում Սերժի ֆավորիտներն են համարվում նրա քարտուղարուհի Սաթիկը, ում տունը վերջերս թալանել էին, բայց դե Սաթիկի հեչ վեջին է, որ «բալը թանկ է», Վաչոն, ով Սեժի կաշառք վերցնողն ու Սերժի տան առևտուր անող վարորդն ու «ախրաննիկն» է: Սերժ Սարգսյանի մեծ աղջկա ամուսնությունից հետո, հայկական խանական համակարգի ծագող աստղ է դարձել Սերժի փեսա Միքայելը Մինասյանը` Միշիկը: Իր տեսակով դատարկ այդ տղան` Սերժի «դաբրոյով» մխրճվել է քաղաքականության, բիզնեսի, շոու-բիզնեսի, հեռուստատեսությունների, մամուլի, գովազդային շուկայի և այլ ոլորտների մեջ: Միշիկի սիրտն արդեն «սամալյոտի միս» է ուզում: Փեսայի կարգավիճակը կանաչ լույս է վառում` ֆորմալ առումով նախագահի օգնական աշխատող Միշիկի համար: Ճիշտ է, մեր ջահելը մեկ-մեկ հաբռգում ու «լեվի» է գնում /ինչի պատճառով Ռիտա Սարգսյանը, ասում են, լավ քոթակել է տնփեսա Միշիկին ու մեկ շաբաթով վռնդել տնից/, բայց դե փեսան մնում է փեսա ու Միշիկը լիուլի օգտվում է այդ «պաշտոնից»: Սակայն սև ամպեր են կուտակվում Սերժին արտաքինից շատ նմանվող Միշիկի գլխին: Ամուսնության է պատրաստվում Սերժի մյուս աղջիկը: Փեսացուն Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի զարմիկն է: Ի դեպ, սա էլ խանական կամ սուլթանական երևույթ է. սուլթանն ու նազիր-վեզիրները միայն միմյանց են աղջիկներ կնության տալիս կամ առնում: Գագիկ Հարությունյանի զարմիկը, ըստ ճանաչողների, պակաս Միշիկ չէ: Այսինքն, նրա սիրտն էլ «սամալյոտի միս» ուզող է և այդ հողի վրա լուրջ «բոքսոցիներ» կարող են լինել Լեյտենանտ Շմիտի որդիների միջև: Խեղճ Սերժ, էդքան փող կուտակի ու ապերախտ փեսաների փայ դարձնի: Բայց դա իր խնդիրն է: Ընկել է` պիտի քաշի, բայց չմոռանա ժողովրդական խոսքը, որ փեսին էրես չեն տա: Մեզ այլ հարց է հետաքրքրում: Գագիկը, փաստորեն, սկսել է խաղեր տալ ու իրեն ապահովագրել` Սերժի հետ խնամիանալու ձգտմամբ: Վերջերես քաղաքական մի ամուսնություն էլ կայացավ Դոդի ու Մկան միջև: Դոդն ու Մուկը առանձին խաղ են սկսել: Սերժից «աբիժնիկ» բիզնեսմեններին հավաքում են իրենց շուրջը և շատ հնարավոր է, որ խորհրդարանում, մի «իքս» պահի Սերժի իմպիչմենտը նախաձեռնեն: Մանավանդ, որ գրեթե ամբողջ պառլամենտը բիզնեսմեններ են ու զզված են Սերժի ու Տիգրան Սարգսյանի ախմախ տնտեսական քաղաքականությունից: Սերժը, երևի, բնազզդաբար զգում է Դոդից ու Մկից եկող վտանգը ու շտապում է խնամիանալ ՍԴ-ի Գագոյի հետ: Չէ՞ որ իմպիչմենտի հարցն անցնում է հենց ՍԴ-ով: Այսինքն` Հայաստանում քաղաքական գործընթացները տեղափոխված են խորը կուլիսներ: Աղջիկ ու տղա տալ-առնելով են մարդիկ քաղաքականություն վարում: Սա մաքուր սուլթանկան կամ խանական համակարգ է: Սերժի սարքած համակարգը:

Արմեն Վարդանյան

Հ.Գ.: Միշիկը լավ կանի, որ հիմիկվանից իր դիրքերն ամրապնդի ու մի քանի բիզնես արագ ձեռք գցի, թե չէ «կոնկուրենտը» ամեն ինչ կարող է խլել նրանից: Չնայած դժվար թե նորելուկ փեսան Միշիկին վախացնի իր դատավոր հովանավորով: Եթե Սերժի հետագա պաշտոնավարումը կախված է լինելու դատավոր Գագոյից, ապա նույն Սերժի առողջությունն էլ կախված է Միշիկի հորից` Արա Մինասյանից: Այնպես որ, երկու «կոնկուրենտների» լոբբինգն էլ ուժեղ է և նրանք կկիսվեն «եղբայրաբար»: Ի վերջո, մրցակցությունը լավ բան է: Չի կարելի թողնել, որ Միշիկը միայնակ փեսայությունը վայելի: Դա մոնոպոլիա է, իսկ մոնոպոլիան վատ բան է: Ուրեմն կեցցեն շուկայական հարաբերությունները Սերժի փեսաների միջև: Համ էլ ժողովուրդը կշահի: Երկու շուն /իմա՝ փեսա/ որ կռվեն` ճամփորդի /իմա` ժողովրդի/ գործը հաջող կլինի: Իսկ մենք երջանկություն ենք մաղթում ապագա զույգին:

Հրաշք շագանակի սպասումով

Թեեւ խոստացել էի հնարավորության դեպքում պատասխան հղել Մովսես Կարապետյանի` ինձ ուղղված հոդվածին, սակայն այցելելով «Տեսակետ» բլոգ, հանդիպելով նրա «Մոլորյալները պետք է խելքի գան» հոդվածին` որոշեցի անպայման ժամանակ հատկացնել եւ պատասխան գրել: Եվ այսպես, սկսենք կետ առ կետ վերլուծել հարգարժան Մովսեսի կարծիքը Սերժ Ազատի Սարգսյանի եւ Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանի նմանությունների մասին:
Մովսես Կարապետյանը գրում է.
Երկուսն էլ Ղարաբաղը կհանձնեն: Պարզապես մեկը դա կանի առանձնակի հաճույքով ու կտա դրա քաղաքական հիմնավորումը, իսկ մյուսը` հանգամանքների բերումով:
Այս արգումնետը անհիմն է եւ լիովին զուրկ է որեւէ տրամաբանությունից: Ինչու ասյպես կոշտ: Մեկնաբանեմ, որ դուք, տալով Ձեր իսկ բացատրությունը այս թեմային, ասում եք, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը դա կանի առանձնակի հաճույքով, իսկ Սերժ Սարգսյանը` հանգամանքների բերումով: Դուք ինձ եք մեղադրում արգումենտ չբերելու մեջ, սակայն ինքերդ էլ արտահայտում եք մի անհիմն միտք: Նախ ոչ ոք չի տեսել, թե ոնց են Սերժն ու Լեւոնը հանձնում Ղարաբաղը: Դեռեւս ոչ ոք չի հանձնել: Դուք խոսում եք այս փաստի վերաբերյալ այնպես, կարծես ի վիճակի եք կարդալ երկուսի մտքերը, կամ էլ վստահ ճանաչում եք երկուսին` երկար ժամանակ հետեւելով նրանց վարքուբարքին: Այսինքն` արգումենտ չկա: Ասում եք` Լեւոնը առանձնակի հաճույքով կտար Ղարաբաղը: Եղբա՛յր, որեւէ բանական մարդ կանի՞ այդպիսի քայլ, այն էլ առանձնակի հաճույքով: Ուրեմն Լեւոնը գրավի եւ Հայաստան պետությանը միացնի Ղարաբաղը, որ առանձնակի հաճույքով տա՞: Չլինի՞ ինքներդ էլ հավատում եք «Հայոց աշխարհի» գորշ գայլերի մասին պատմած միֆերին եւ վստահ եք, որ Լեւոնը թուքրերի գործակալն է եւ կրոնով էլ մահմեդական է: Իրոք, եթե ուզում եք փաստեր, ապա ինչու դուք էլ փաստ չեք ներկայացնում: Ուշադիր ընթերցեք Ձեր 3 հոդվածները եւ ցույց տվեք մի կատարված փաստ կամ որեւէ ռեալ քայլ, որով Լեւոնը առանձնակի հաճույքով փորձել է հանձնել Ղարաբաղը:
Իսկ եթե Դուք նկատի ունեք այն, որ Տեր-Պետրոսյանը կողմ է փոխզիջումներին, եւ Դուք դեմ եք դրան, ապա Ձեզ տեղյակ պահեմ, որ նույնիսկ գերտերությունները պատմական յուրաքանչյուր էտապում, երբ գրավել են հակառակորդից տարածքներ, ապա երբեք ամբողջը չեն կարողացել պահել: Իսկ մենք, մի պստիկ Հայաստան լինելով, ուզում ենք ինչքան որ նվաճել ենք, բոլորն էլ պահենք: Բանակցություններում չենք դրել պատմականորեն հողերի մեր լինելու փաստը, դրա համար էլ այլեւս խոսքը չի գնում ազատագրյալ տարածքների մասին, այլ` գրավյալ: Դե եթե 10 տարի արտգործնախարարն էր կրկնում այդ տարածքների գրավված լինելը, այլ ոչ թե ազատագրած, ապա ոչ ես, հարգելի Մովսես, ոչ էլ Դուք ոչինչ անել չենք կարող:
· Երկուսն էլ ցեղասպանությունը առևտրի առարկա դարձնող են:

Հեղինակի այս միտքն էր, որ ինձ ստիպեց պատասխան գրել սույն հոդվածի համար: Բարեկամ, արդյոք ունեք որեւէ փաստ: Միայն ուրախ կլինեմ, եթե դուք ինձ համոզած լինեիք: Ես Ձեզ հասցեագրած նախորդ հոդվածում մեկնել էի փաստն առ այն, որ Ցեղասպանության հարցը արտաքին քաղաքականության ոլորտից հանելով մենք ավելի շահում ենք, քան` կորցնում: Եվ բացատրել էի, թե ինչպես են Եվրոպան, ԱՄՆ-ն եւ այլք մեր պատմական խարանը դարձրել իրենց համար զենք: Իսկ Դուք Սերժի ու Լեւոնի` միմյանց հակասող քայլերը միացնում ու նույնացնում եք: Ե՞րբ է ՀՀ Առաջին Նախագահը Ցեղասպանության փաստը առեւտրի հանել: Բացատրեք, ինձ համար շատ հետաքրքիր կլիներ Ձեր բացատրությունը, քանզի դուք այդ նախադասությամբ մի մեծ բանավեճի արենա եք պատրաստում` դրա տակ չունենալով որեւէ հիմք:Այս հոդվածի մեջ ինձ համար կար մի հետաքրքիր նորություն, որը ես չէի հանդիպել Մովսեսի նախորդ մտքերում:
· Թերևս Լևոնն է ավելի վտանգավոր, քանի որ Ղարաբաղի հարցում նա կգնար վտանգավոր զիջումների:

Նախ հիմնվելով սեփական ենթադրությունների վրա` համոզել մարդկանց, թե Լեւոնը կամ Սերժը /փաստերով խոսելու դեպքում պատկերը այլ կլինի վերջինի պարագայում/ չարիք է, կարծում եմ, ի սկզբանե սխալ է: Դա` առաջին: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Լեւոնը ավելի վտանգավոր է եւ ավելի լավ է Սերժը մնա, այ այստեղ հետաքրքիր ճեղք բացվեց կարծես: Փաստորեն Մովսես Կարապետյանը կողմ է բոլոր տեսակի ռեպրեսիաներին, կողմ է մարդկանց անհիմն բանտեր նետելուն, կողմ է տոտալիտարիզմին, կողմ է հասարակական բեւեռվածության էլ ավելի խորացմանը: Սակայն հարգելի Մովսես ես հանդիպել եմ Ձեզ պես մտածող շատ մարդկանց ու հիմա լիապես հասկանում եմ, թե ինչու դուք չեք ընդունում Լեւոնին, բայց Սերժին էլ չեք ընդունում, բայց եթե Լեւոնը լիովին անտանելի է, ապա Սերժի պարագայում մի քիչ դեռ «ռեսպեկտ» ունեք: Դա, ըստ իս, գալիս է դեռ 1996 թվականից: Դուք շատ-շատ մարկանց պես չեք կարողանում տանել այն փաստը, որ Վազգեն Մանուկյան անունով ոմն նախագահի հարատեւ թեկնածուն չդարձավ ՀՀ Նախագահ: Ճիշտ չէ Լեւոնին չսիրել միայն ամբիցիայի սկզբունքից ելնելով: Միգուցե սխալվում եմ, որ կարծում եմ, թե Դուք Վազգեն Մանուկյանի կողմնակիցն եք, սակայն դատելով Ձեր տրամադրվածությունից` այդպես է երեւում:

Հ.Գ.Բարեկամ, ինձ շատ է հետաքրքրում, թե Դուք ում եք նախընտրում: Ձեր հոդվածներում ամեն անգամ խոսում եք, թե պետք է Սերժին էլ, Լեւոնին էլ մոռանալ, բայց Դուք որեւէ դեղատոմս չեք առաջարկում: Չե՞ք նկատում, որ քաղաքական դաշտում միայն Լեւոնն ու Սերժն են մնացել: Երկնքից մանանա հո չի՞ իջնելու:

Philosopher

среда, 17 декабря 2008 г.

Համասեռամոլների պաշտպան «ցեղակրոնները»

Հայտնի բան է, որ եթե ուզում ես վարկաբեկել որևէ գաղափար, ապա այդ գաղափարը ներկայացրու վարկաբեկված մարդկանց կամ կառույցների միջոցով: Այսօրվա Հայաստանում նժդեհականությունն ու ցեղակրոնությունը վարկաբեկվել են այնպես, որ երկար ժամանակ է պահանջվելու, որպեսզի հայ ժողովրդի այն հատվածը, որը Գարեգին Նժդեհի ուսմունքի կողմնակիցն է` քննադատության չարժանանա հայության մյուս հատվածի կողմից: Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր գործունեությամբ և կուսակցությունը ներկայացնող անձանց միջոցով ցեխ են շպրտել նժդեհականության վրա: Նժդեհի գրվածքներին անծանոթ մարդիկ /իսկ այդպիսիք ՀՀ-ում շատ են/ զորավարի մասին կարծիք են կազմում Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի, Նեմեց Ռուբոյի, Սաշիկ Սարգսյանի, Ալրաղացի Լյովիկի և այլ «կենդանիների» միջոցով: Մարդիկ մտածում են, որ եթե նժդեհական կուսակցության ներկայացուցիչ է Սերժը կամ «մարշրուտկեքի» սիրահար Գալուստը, ապա այն վատ գաղափարախոսություն է: Ամենևին չկիսելով նժդեհյան գաղափարախոսության դրույթները, բայց հարգելով այդ գաղափարախոսության հետևորդներին, ցավ եմ ապրում, որ Նժդեհը հայտնվել է սերժերի, ալրաղացների ու այլ նմանատիպների տիրույթում: Բայց ինչ արած, ժամանակներն են այդպիսին: Ադրբեջանի ԿԳԲ-ի հլու ծառա Սերժը դաձել է ՀՀ նախագահ: Ու պետք չէ զարմանալ, որ իրեն ազգային –պահպանողական հռչակած ՀՀԿ-ն ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալին դարձրել է իր ղեկավարը: ՀՀԿ-ն իսկական թյուրիմացություն է դարձել: Զավեշտն այն է, որ հայկական ավանդույթների, թասիբի, տղամարդկության իբր թե պաշտպան ՀՀԿ-ն վերջերս վավերացրեց ՄԱԿ-ի կողմից ընդունված համասեռամոլների պաշտպանության կոնվենցիան: ՀՀԿ-ում երևի մտածել են, որ եթե չմիանան այդ կոնվենցիային, ապա կթարսվեն ՀՀԿ-ի քվոտայով ու Սերժի բրդմամբ վարչապետ դարձած Տիգրան Սարգսյանի, կլորադեմք ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի ու այլ «նժդեհականների» հետ: Այստեղ են ասել. «Պարոնայք նժդեհականնե՛ր ու ազգային–պահպանողականնե՛ր, շատ մի ատեք՝ սիրել կա»: Մարդիկ էնքան խոսեցին ազգային արժեքներից, որ վերջը համասեռամոլների կոնվենցիային միացան: Առա՛ջ, Հայաստան:
Արմեն Վարդանյան

вторник, 16 декабря 2008 г.

ՄՈԼՈՐՅԱԼՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԽԵԼՔԻ ԳԱՆ

Անկեղծորեն զարմանում եմ իմ գործընկեր Լուսինե Թորոսյանի լևոնականության վրա: Լուսինեն բավական զարգացած մարդ է: Տիրապետում է քաղաքական գործընթացներին, միջազգային անցուդարձին, ամեն օր ինտերնետով լուրեր է քրքրում և այլն: Երբ նրանից փորձում եմ ճշտել իր` Լևոնին պաշտպանելու պատճառները, ապա ստանում եմ հետևյալ ձևակերպումները. ի համեմատ Ռոբերտի ու Սերժի` Լևոնը կրթված է, լավ է խոսում, արտաքինը մտավորականի է և այլն: Այս առումով ես Լուսինեի հետ համաձայն եմ, բայց ինձ քաղաքական խնդիրներն են հետաքրքրում: Այսինքն` այն հարցը, թե ինչո՞վ է Լևոնը տարբերվում Սերժից: Լևոնին Ռոբերտի հետ համեմատել չարժե, քանի որ նրանք չէին մրցում միմյանց հետ: Անշուշտ, Ռոբերտի ու Լևոնի մեջ տարբերություններ կան և դրանք, իրոք, էական են: Բայց կրկնեմ. մենք պետք է համեմատենք Սերժին ու Լևոնին: Ընդ որում համեմատենք նրանց քաղաքական արժեհամակարգի տեսանկյունից: Իմ կարծիքով, համեմատությունը բացահայտում է Սերժի ու Լևոնի նույնությունը, քան տարբերությունը: Երկուսն էլ համայնավար են` չնայած մեկը հանդես է գալիս լիբերալի, իսկ մյուսը` պահպանողականի ու ազգայինի խառնուրդի պատմուճանով: Երկուսն էլ քիրվայության կողմնակից են` չնայած մեկը դա անում է գիտակցաբար, իսկ մյուսը` հանգամանքների բերումով: Երկուսն էլ Ղարաբաղը կհանձնեն: Պարզապես մեկը դա կանի առանձնակի հաճույքով ու կտա դրա քաղաքական հիմնավորումը, իսկ մյուսը` հանգամանքների բերումով: Երկուսն էլ ցեղասպանությունը առևտրի առարկա դարձնող են: Պարզապես մեկը դա կանի դիվանագիտական ձևակերպումներով ու չի փորձի հերքել ցեղասպանության փաստը, իսկ մյուսը` պատմաբանների հանձնաժողով կստեղծի, Գյուլի առաջ սուփրա - սեղան կգցի` դրանով իսկ ցույց տալով իր ադրբեջանական ԿԳԲ-ի հպատակությունն ու Կեվորկովի օգնական լինելը: Երբ այսպիսի հարցադրումներ եմ անում Լուսինեին` ոչ մի քաղաքագիտական հակափաստարկ չեմ ստանում: Միայն էմոցիոնալ պատասխաններ, միայն «Մենակ Սերժը գնա` ով ուզում է գա» բավական վիճելի հակաթեզն է առաջ քաշում իմ գործընկերուհին: Մեր բլոգի ընթերցողները գիտեն, որ այս թեմայով ես հեռակա բանավեճի մեջ եմ նաև Philosopher ներկայացող մեր հարգարժան ընթերցողի հետ: Դեռևս լուրջ արգումենտներ, որ Սերժն ու Լևոնը տարբեր են` ես չեմ ստացել ոչ Լուսինեից, ոչ Philosopher-ից: Սերժի և Լևոնի միջև ընտրություն կատարելը ինքնախաբեության պես մի բան է: Երկուսն էլ չարիք են: Դժվար է նույնիսկ ասելը, թե ով է ավելի վտանգավոր: Թերևս Լևոնը, քանի որ Ղարաբաղի հարցում նա կգնար վտանգավոր զիջումների: Սերժն էլ կգնա, բայց քանի որ վախենում է այդպիսով կորցնել իշխանությունը` ձեռքերը հետ կքաշի Ղարաբաղից: Ահա այս «նյուանսն» է, որ Սերժին ավելի գերադասելի է դարձնում Լևոնից: Բայց, անշուշտ, Սերժն ու Լևոնը պետք է մաքրվեն դաշտից և դրանից հետո կսկսվի Հայոց նորոգույն պատմության նոր էջը: Սերժը` դա Լևոնի ստեղծած համակարգի դուրսպրծուկն է, Լևոնի համակարգի դեգրադացիայի դրսևորումը: Եթե մարդիկ պնդում են, որ Լևոնը լավ կառավարիչ էր, ապա ինչպե՞ս ստացվեց, որ նրա ստեղծած համակարգը վատ դեմքեր առաջ բերեց: Այդպես չի լինում, որ դու լավ բան ստեղծես, իսկ հետո գան ուրիշներն ու քո ստեղծած լավը հեշտությամբ փչացնեն: Ամերիկայի նախագահները փոխվում են, եվրոպական երկրների ղեկավարները փոխվում են, բայց դրանից այդ պետությունները գլխիվայր շուռ չեն գալիս: Ինչ ցանես, այն էլ կհնձես: Լևոնը հիմնադրեց ավազակապետությունը ու հիմա հիմնադիրն է դժգոհում իրավիճակից: Իսկ որպեսզի ավազակապետությունը դառնա նորմալ ժողովրդավարական համակարգ` անհրաժեշտ է դաշտը մաքրել ավազակապետության վիրուսակիրներից: Եվ ուրեմն, Սերժն ու Լևոնը միասին պետք է դառնան քաղաքական աղբանոցի մշտական «բնակիչ»: Պետք է մտածել այդ խնդրի շուրջ և ոչ թե Սերժին Լևոնով փոխարինելու անհեռանկար և անիմաստ հարցերով զբաղվել: Ի վերջո, «կեղտի» լավն ու վատը չի լինում: «Կեղտը` կեղտ է»: Հայաստանը պետք է դուրս գա հակաժողովրդավարների ու ապազգայինների ճիրաններից և դառնա ժամանակակից պետություն: Իսկ դա պետք է անեն ժամանակակից մտածողության մարդիկ և ոչ թե չկայացած նախկին նախագահն ու ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալը:
Մովսես Կարապետյան

понедельник, 15 декабря 2008 г.

Կանգ առնել չի կարելի

Երբ հետևում էի Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի ասուլիսին` հակասական զգացմունքներ էին առաջանում: Նախ լավ է, որ մեր շարժումը չի մարել: Ես հավատում եմ Զուրաբյանի ազնվությանը, հավատում եմ նրա նվիրվածությանը: Բայց մյուս կողմից էլ պետք է նկատեմ, որ չկա այն վճռականությունը, որը կար նախկինում: Լրագրողների հարցին ի պատասխան Զուրաբյանը նշեց, որ առայժմ պատեհ առիթ չկա, որպեսզի շարժումը վերսկսի հանրահավաքային պայքարը: Ահա այս թեզի հետ ես համաձայն չեմ: Միթե՞ քաղբանտարկյալ մեր ընկերների անազատությունը պատճառ չէ, որ հանրահավաքներ անցկացվեն: Միթե՞ 10 զոհերին մոռացանք: Միթե՞ Սերժիկն օրինապաշտ է դարձել: Միթե՞ Սերժի փեսա Միշիկը չի խլում «Բջնի» գործարանը: Միթե՞ Սերժը Ղարաբաղը չի հանձնում: Միթե՞ Ցեղասպանությունը Սերժը աճուրդի չի հանել: Միթե՞ ամեն քայլի հանդիպող անօրինականությունները վերացել են և այդպես շարունակ: Ի՞նչ է նշանակում առայժմ դադարեցնել հանրահավաքային պայքարը: Բա Հայաստանում պայքարի այլ ձև կա՞: Բոլոր հեռուստաալիքները վերահսկվում են: Արմենդուլյաններն ու պետրոսղազարյանները իշխանական պնակալեզությամբ են զբաղված, նվերմնցականյաներն ու հայլուրները ծախու կամակատարներ են: Ու այս պայմաններում գնալ անժամկետ արձակուրդի` արդեն պարտության պես մի բան ստացվում: Որքանով որ ես եմ շփվում շարժման կողմնակիցների հետ և տիրապետում տրամադրություններին` լրիվ այլ պատկեր է: Երիտասարդները, ակտիվիստները, քաղբանտարկյալների հարազատները և վերջապես Լևոն Տեր-Պետրոսյանին քվերակողներն այլ հոգեվիճակի մեջ են: Իմ տպավորությամբ, Լ. Տեր-Պետրոսյանը չի ուզում ակտիվանալ: Թե ինչու՞, դժվարանում եմ պատասխանել: Բայց շարժումը Լևոնով չէ: Շարժումը Նիկոլով է, շարժումը «Հիմայի» երիտասարդներով է, շարժումը այն մարդկանցով է, ովքեր որևէ պաշտոնի ակնկալիք չունեն: Չի կարելի կանգ առնել: Պետք է պայքարել: Մեզ ասվեց, որ Ղարաբաղի շուրջ լարվածություն կա ու դրա համար պետք է դադար հայտարարել: Ես, իհարկե, համաձայն չէի այդ մոտեցման հետ, որովհետև, եթե Ղարաբաղի հարցով Սերժը գնում է զիջումների, ապա պայքարը պետք է էլ ավելի ակտիվացնել: Բայց թողնենք դա: Այժմ պարզվեց, որ Ղարաբաղի հարցում Սերժը դեռ ֆռռացնելու շատ ռեսուրս ունի, բայց մենք ժամանակ կորցրեցինք: Տեր-Պետրոսյանի հայտարարած 2 ամիսն արդեն լրանում է, իսկ Կոնգրեսը, պարզվում է, ընդամենը համագումար է ուզում անել` այն էլ իշխանությունները դահլիճ չեն տրամադրում: Բա , իհարկե, չեն տրամադրի: Եթե տեսնում են, որ շարժման թափը կոտրվել է, ապա նույնիսկ դահլիճ էլ չեն տրամադրի, էլ չասած հանրահավաքի թույլտվության մասին: Այնպես որ, եթե Տեր-Պետրոսյանն այս դադարը շատ ձգի` պետք է մի բան մտածել: Չեմ կարող պատկերացնել, որ մոnղոլ-թաթարի արտաքինով ու մտածողությամբ Սերժ Սարգսյանը մեզ պետք է նախագահի կարգավիճակով ողջունի Նոր Տարվա գիշերը: Իսկ օգոստոսին լրիվ ուրիշ վիճակ էր: 40 աստիճան շոգին բոլորս հավաքվել էինք Մատենադարանի մոտ…
Լուսինե Թորոսյան

Ազգային երաժշտական պուտանկեքի առանձնահատկությունները

Այն, ինչ արեց Սերժ Սարգսյանը ոմանց հետ իր նախագահ դառնալու համար` աննկարագրելի է: Շուշան Պետրոսյանն ու Նունե Եսայանն իրենց համար երգում էին: Ի դեպ, վատ չէին երգում: Իսկ հիմա նրանք դարձել են հասարակական պարսավանքի առարկա և պատճառը Սերժն է: Մինչև այդ, Շուշանը հասցրել էր ամուսնանալ, ամուսնալուծվել, երեխա ունենալ /քաղաքում լուրեր էին պտտվում, որ Շուշանի առաջին տղան Վազգեն Սարգսյանից է/, հետո էլի ամուսնանալ, պլաստիկ օպերացիաներ անել, որպեսզի նիհար լիներ և այլն: Եվ ահա եկավ Սերժն ու Շուշանը դարձավ քաղաքական պուտանկա` սերժապաշտության շեղմամբ: Ավելին. պարզվեց, որ Սերժին ծառայելու մեծ հակումներ ունի նաև «Տուզիկ» մականունը ստացած Շուշանի նորաթուխ ամուսինը, ով աշխատում է ոստիկանությունում և կալանավորված միտինգավորների դեմ «դիշովի» ցուցմունքներ տալով է զբաղված: Շուշանի անձնական կյանքը մեզ չէր հետաքրքրի, իսկ նրա բարոյանական կերպարը մեր դիտարկաման առարկա չէր դառնա, եթե Շուշանը չփորձեր հասարակությանը բարոյականություն ու, որ ամենազզվելին է, Սերժ քարոզել: Շուշանի պես անցյալ ու ներկա ունեցողը փոխանակ գլուխը կախ իր գործով զբաղվելու` իր պարարտ կրծքով պաշտպանում է չընտիր Սերժին ու վերջինիս թալանելու իրավունքը:



Անցենենք մյուս պուտանկային` Նունե Եսայանին: Նա, իրոք, պուտանկի կյանքով է ապրել: Պարզապես ոչ թե փողոցում է եղել, այլ «դեվոչկա ս էկրանա» կարգավիճակով: Այսինքն, Նունեն թանկանոց էր: Ասում են, որ նրան սկզբում օգնում էր «Երգի պետական թատրոնի» Արթուր Գիրգորյանը, ով սովորություն ունի իր մոտի «շկոլան» անցնող «ծտերի» առաջ երգելուց բացի նաև այլ «խնդիրներ» դնել: Բայց սագամաշկ ունեցող Նունեն հարբեցող ու «բելայա գորյաչկայով» տառապող Արթուրին չկարողացավ գերել ու դուրս մնաց երգի թատրոնից: Թատորնում անցկացրած օրերը իզուր չէին անցել սերժանալու ճանապարհը բռնած Ն. Եսայանի համար: Նունեն հասկացել էր, որ երգի ասպարեզում արագ հաջողության հասնելու համար երբեմն «այլ» կանոններ են գործում: Նունեն կարող էր, իհարկե, բարոյական մնալ, ինչպես շատ-շատերը և կամաց-կամաց գնալ առաջ շոու-բիզնեսի ոլորտում: Սակայն Նունեն չէր համբերում: Նա կարգի բերեց իր սագամաշկ կաշին, էպիլյացիա արեց մազաշատ երեսն ու սանրեց իր «բռպեջ» մազերը: Ու կպավ: «Լևոն Թրավել» ավիագործակալության տերը «կուտը կերավ»: Նունեն գիշերները «թրավելում» էր, իսկ ցերեկները` երգում ու կլիպ նկարում: Հետո եղան էպիզոդիկ այլ տղամարդիկ ևս: 2000 թվականից Նունեի կյանքում հայտնվեց գործարար Խաչատուր Սուքիասյանը` Գռզոն, ով Նունեին մի ջիփ մեքենա նվիրեց ու քաղաքում ման էր գալիս` Նունեին հետևը գցած: Եվ այդպես երկար «ՍԻԼ»-վում էր Նունեն Գռզոյի հետ, մինչև որ գործարարը զզվեց սագամաշկից: Ասում են, երբ առավոտյան Խաչիկը տեսել էր Նունեին առանց գրիմի` սարսափահար էր եղել ու թիկնազորին հրամայել էր «վալերյանկա» բերել: Արդյունքում, Նունեն զրկվեց գործարարի ֆինանսներից: Բայց դե ահագին փող մնացել էր ու սագամաշկ ունեցողի կոմպլեքսով տառապող Նունեն մի վարսավիրանոց բացեց, որ ամեն օր սանրի իր սաղարթախիտ մազերը: Այդ ընթացքում «սպոնսորների» փնտրտուքը շարունակվում էր: Ու գտնվեց` ի դեմս գեղցու հոգեբանություն ունեցող, ոչ պակաս կոմպլեքսավորված «աչկարիկ» Սերժ Սարգսյանի: Նուեն դարձավ սերժական քեֆերի երգչուհին և այնքան հարստացավ, որ ամուսին գնեց` ի դեմս Նունեից 20 տարի փոքր, «չմոյի» արտաքին ունեցող դերասան Ավոյի: Վերջինս դարձավ հայկական Կիրկուրովը, բայց դա մեզ չի հետաքրքրում: Մեզ չէր հետաքրքրի նաև մեր քաղաքի կեսին տղամարդ դարձրած Նունեն, եթե նա միայն իր գործով զբաղվեր: Այնինչ, Նունեն մարտի 1-ի զոհերին մեղադրեց հանրահավաքին մասնակցելու համար: Սերժի համակարգն այնպիսին է, որ պուտանկեքը հասարակությանը խրատներ են տալիս: Շուշանն ու Նունեն լավ կանեն իրենց վեներական հիվանդությունների մասին պատմեն իրենց մանկահասակ ու «չմո» ամուսիններին ու իրենց երգերի երկրպագուներին: Դա ավելի հետաքրքիր կլինի: Թե չէ քաղաքականության մեջ են մտել ու դուրս չեն գալիս: Հասկացանք, որ քաղաքականության մեջ էլ հաճախ պուտանկեք հանդիպում են, բայց չի կարելի բացահայտ պուտանկեքին դեմ տալ, պարո՛ն Սաշիկի եղբայր Սերժ: Հետո ի՞նչ, որ այդ երկու պուտանկեքը «ազգային» իմիջով են հանդես գալիս: Պուտանկի ազգայի՞նս որն էր….

Արմեն Վարդանյան

Հ.Գ.: Քիչ էր մանում մոռանայի: Նունե Եսայանը, մինչև Ավոյին գնելը, հասցրել էր քայքայման եզրին հասցնել «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Սարգսյանի ընտանիքը: Բագրատի ծոցում հովանավոր փնտրող Նունեին, սակայն, Բագրատի ամբողջ ցեղախումբը` «հեռուստաաստղեր» մամայի, պապայի, կնոջ, քենու օգնությամբ վռնդեցին «Արմենիայից» ու Բագրատի անկողնուց: Ահա այսպիսի կերպարներն են սատարում Սերժին: Կամ Նունե պիտի լինի, կամ Շուշան, կամ Միշիկ, կամ Միշիկի ծառա Շիզոլինի, կամ էլ Սաշիկ: Չհաշված «գալուբոյների» մեծ սիրահար, վարչապետ Տիկոյին ու այլոց:

четверг, 11 декабря 2008 г.

Եվ կրկին Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

«Ժառանգության» փաստացի ղեկավար, ավիաթռիչքների մեծ սիրահար Րաֆֆի Հովհաննիսյանին նվիրված մեր հրապարակումը մի շարք մեկնաբանությունների տեղիք տվեց: Այնինչ, մենք ուղղակի տեսակետ էինք ներկայացրել: Բայց նորմալ է, որ մեր ընթերցողները տարբեր կարծիքներ կարող են ունենալ: Ի դեպ, մենք տեղադրում ենք բոլոր մեկնաբանությունները /եթե դրանցում չկան հայհոյանքներ/, նույնիսկ այնպիսիք, որոնք չեն համապատասխանում մեր տեսակետներին` ինչպես օրինակ Լուսինե Թորոսյանի` Րաֆֆիի մասին հոդվածի պարագայում:
Ինչ վերաբերում է Րաֆֆիին, ապա ես էլ այն կարծիքին եմ, որ իշխանությունները նրան օգտագործում են: Օգտագործվելու մասին, Րաֆֆին կարող է նույնիսկ չիմանալ: Բայց այն, որ Սերժը Րաֆֆիին «խաղացնում» է` դա գոնե ինձ համար, ակնհայտ է: Իսկ ինչո՞ւ է «խաղացվում» Րաֆֆին: Բանն այն է, որ Րաֆֆին մի հետաքրքիր հատկություն ունի. գերթե ոչինչ չի անում և չի ասում, բայց ժողովրդի մի հատվածի մոտ կայուն համակրանք կա նրա հանդեպ: Իշխանություններն էլ գիտեն այդ մասին ու փորձում են իրենց օգտին ծառայեցնել Րաֆֆիին:
Հետաքրքրական է, որ Րաֆֆիի մասին դրական պատկերացումները մարդկանց մի մասի մոտ առաջացել է ոչնչից: Սա արդեն զուտ հայկական մենթալ դաշտում պետք է դիտարկել: Քաղաքականապես ոչ հասուն , ցեղասպանություն տեսած, մի քիչ էլ քաղքենիությամբ պատված միջին հայաստանցուն դուր է գալիս Րաֆֆին: Այս միջին հայը նույնիսկ չի կարող բացատրել, թե ինչու է այդպես: Րաֆֆիի նկատմամբ ակնհայտ բացասական կամ ատելության երևույթներ չկան: Եթե նույնիսկ մարդիկ նրա կողմնակիցը չեն, ապա թշնամին էլ չեն: Գաղտնիքը պետք է փնտրել հետևյալ երևույթների մեջ. երբ 88-ի շարժումը բերեց 3-րդ հանրապետության ստեղծմանը, Րաֆֆին դարձավ առաջին արտգործնախարարը: Պատկերցնո՞ւմ եք, թե միջին հայը ինչպիսի էքստազի մեջ ընկավ. Ցեղասպանություն վերապրածների զավակը, բարեկեցիկ ԱՄՆ-ից վերադարնում է թշվառ Հայրենիք: Այս փաստն ուղղակի հունից հանում է և՛ ազգայնական հային, և՛ քաղքենի հային: Դրա համար էլ մշտաժպիտ Րաֆֆին դրական է տպավորվել:
Անցնենք առաջ: ԽՍՀՄ փլուզումը օրինաչափ երևույթ էր և օրինաչափ էր նաև այն, որ նախկին սովետական հանրապետությունները անկախացան և ճանաչվեցին ՄԱԿ-ի և առանձին երկրների կողմից: Անկախության ճանաչման շրջանը համընկավ Րաֆֆիի պաշտոնավարման հետ և երբ 90-ականների սկզբին լրատվամիջոցները հաղորդում էին, որ հերթական երկիրը ճանաչեց ՀՀ անկախությունը` այդ ամենը ասոցացվում էր Րաֆֆիի հետ: Հայ ժողովրդին դժվար էր այդ օրերին բացատրելը, որ եթե ուրիշ մեկն էլ լիներ արտգործնախարար, ապա միևնույն է մեր անկախությունը ճանաչվելու էր: Բայց դե մենք միամիտ ժողովուրդ ունենք և արդյունքում ստացվեց, որ Րաֆֆին ճանաչել տվեց մեր երկրի անկախությունը: Ժողովրդկան բանահյուսությունը լեգենդներ էր ներկայացնում ամերիկահայ Րաֆֆիի միջազգային կապերի ու հեղինակության մասին:
Եվ վերջապես Րաֆֆիին ազատեցին աշխատանքից, երբ նա Հայոց Ցեղասպանությունը դատապարտեց Թուրքիայում: Այդ քայլից հետո միջին հայն ուղղակի կրկնակի էքստազի մեջ էր հայտնվում Րաֆֆիի անունը լսելիս: Հալածյալ Րաֆֆի և չար թագավորից տուժած Րաֆֆի. ահա այն ասոցիացիաները, որոնք առաջանում էին Րաֆֆիի անունը լսելիս::
Այսպիսով, Րաֆֆին օդից ռեյտինգ հավաքեց: Քաղաքական շրջանակներում լավ գիտեն, թե ինչպիսի «փուչիկ» է իրենից ներկայացնում Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր աշխատակազմի հետ շփվում է բացառապես նամակագրության միջոցով և երբեք սեփական կարծիքը չի հայտնում: Բայց դե մենք դեռևս քաղաքականապես անգրագետ ժողովուրդ ենք և դրա համար էլ րաֆֆիները չեղած տեղից ռեյտինգ ունեն:
Իսկ որպեսզի հիմնավոր լինի Րաֆֆիի մասին մեր գնահատականները` կատարենք զուտ վարքաբանական վերլուծություն: Այսինքն` վերհիշենք Րաֆֆիի քաղաքական քայլերը:
Րաֆֆիին արտգործնախարար նշանակեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ում հետ սկզբունքային անհամաձայնություններ ունենալու պատճառով /ցեղասպանության հարցում/ նշված գործիչների ճանապարհները բաժանվեցին: Լևոնն ասում էր /հիմա էլ է ասում/, որ ցեղասպանության հարցը պետք է հանել արտաքին քաղաքականության օրակարգից, իսկ Րաֆֆին այլ կարծիք ուներ: Ու հիմա, երբ Րաֆֆին նախագահական ընտրություններում պաշտպանում էր վերակենդանացած Լևոնին, ուրեմն դա նշանակում է, որ նա սկզբունք չունի:
2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆին դիմել էր 4 թեկնածուների` Տեր-Պետրոսյանին, Վահան Հովհաննիսյանին, Վազգեն Մանուկյանին ու Արթուր Բաղդասարյանին, և կոչ արել միավորվելու: Րաֆֆիենք հայտարարում էին, որ իրենք կսատարեն որևէ թեկնածուի, եթե նշված չորսից առնվազն երկուսը միավորվեն: Միավորում տեղի չունեցավ, բայց Րաֆֆին ստարեց Լևոնին: Այսինքն, խախտեց իր նախապայմանը: Հիմա էլ չի ուզում մտնել լևոնական կոնգրես: Այդ ինչպե՞ս հասկանալ: Րաֆֆին երևի մտածում էր, որ Լևոնը կհաղթի ու դրա համար էլ սատարում էր նրան, իսկ երբ տեսավ, որ Լևոնը պարելուց այն կողմ ուրիշ բան չի անում` իսկույն քաշվեց մի կողմ ու հիմա դարձել է օդային ճանապարհորդությունների ռեկորդսմեն: Ահա՛ Րաֆֆիի քաղաքական մտածելակերպը:
Րաֆֆին Ղարաբաղի հարցում մերթ կարծր ազգայնական էր, մերթ լևոնական: Րաֆֆիի մոտեցումները Ղարաբաղի հարցում տակավին անհայտ են, եթե չհաշվենք տարածքների փոխանակման անհեթեթությունները:
Իրականում Րաֆֆին լավ փչված «փուչիկ» է, ում ցանկացած պահի կարելի է պայթեցնել /եթե պետք է/, կամ էլ ավելի ուռացնել /եթե անհրաժեշտ է/: Միջինից ցածր կարողությունների տեր այդ մարդը պահի ազդեցության գործիչ է: Արտգործնախարարի պաշտոնից հետո նա սիրով համաձայնեց համագործակցել իշխանությունների հետ և դարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը: Այիսնքն` Րաֆֆիին խորթ չէ իշխանությունների հետ համագործակցելը:
Հաճախ Րաֆֆիին թվում է, թե ինքը դեմք է և անիմաստ քայլեր է ձեռնարկում, բայց նրան շատ արագ հասկացնում են, որ ինքը «փուչիկ» է և Րաֆֆին վերադառնում է ելման դիրք: Օրինակ, 2007-ի խորհրդարանական ընտրութուների արդյունքում Րաֆֆիի «Ժառանգությունը» հայտնվեց ԱԺ-ում /Սերժի գործուն աջակցությամբ/, և մշտաժպիտ ու ամեն պահի ձեռքսեղմող մեր ընկերոջը թվաց, թե ինքը դեմք է: Նույն թվականի ամռանը Րաֆֆին առաջադրվեց Թալինի մեծամասնական ընտրատարածքում` հույսով , որ լրացուցիչ ձայն կբերի իր խմբակցությանը: Բայց Րաֆֆին մոռացել էր, որ «Ժառանգությանը» խորհրդարան բերելը իշխանության պլանների մեջ մտնում էր, բայց Թալինի մեծամանականով Րաֆֆիին դեպուտատ դարձնելը՝ ոչ: Ու արդյունքում Րաֆֆին մի քանի ձայն հավաքեց ու խայտառակ պարտությաուն կրեց: Իսկ լուրջ գործիչը նման ախմախություններ չէր անի: Եթե առաջադրվում ես` ուրեմն պիտի հաղթես կամ էլ մի առաջադրվիր: Սակայն Րաֆֆին այդքան մտածելու ունակություն չունի: Նրա` լղոզված ու լպրծուն լինելն ուղղակի ծիծաղ է առաջացնում: Րաֆֆին ինքը մասնակցում էր չընտիր Սերժի ինագուրացիային, իսկ իր կուսակիցներին նույն պահին ուղարկում մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու: Այսինքն` Րաֆֆին մի ձեռքով շնորհավորում էր մարտի 1-ի մեկի արդյունքում նախագահ դարձած Սերժին, իսկ մյուսով` ծաղկեպսակ դնում զոհերի հուշաքարին: Այսպիսի շատ այլ օրինակներ կան: Այնպես որ, Րաֆֆին , իրոք, «փուչիկ» է և իշխանությունները միշտ էլ փչում են, երբ պետք է և փսկացնում, երբ անհրաժեշտ է: Իշխանահաճո վերջին սոցհարցումները, որով Րաֆֆին Լևոնից առաջ էր անցել և երկրորդն էր Սերժից հետո` հուշում են, որ այժմ Րաֆֆիին «փչելու» ժամանակներ են եկել: Այսքանը:

Մովսես Կարապետյան

вторник, 9 декабря 2008 г.

Ո՞վ էր պատվիրել լրագրող Էդիկ Բաղդասարյանի ծեծը

Լրագրողների վրա հարձակումը Հայաստանում դարձել է սովորական երևույթ: Սերժական պատկերացումները ազատ մամուլի և խոսքի առումով` մոնղոլ-թաթարական բնույթի են: Ավազակապետության սպասարկուները վերջերս հարձակվել էին «Հետք» ինտերնետային պարբերականի տնօրեն Էդիկ Բաղդասարյանի վրա: Փորձենք հասկանալ, թե ո՞վ դա կարող էր անել: Էդիկ Բաղդասարյանն իր լրագրողական գործունեության արդյունքում բազում թշնամիներ է ձեռքբերել: Եվ սա այն դեպքն է, երբ մի քանի կասկածյալներ կարող են լինել:
Վարկած 1: Ծեծի նույն օրը «Հայլուրը» սլաքներն ուղղեց դեպի բնապահպանության նախարար բուլկի-Արամը: Սերժը երևի պոկելիք ուներ Արամ Հարությունյանից և այդ ռեպորտաժով նրան հասկացրեց, որ ՕԵԿ-ից թռած նախարարը կարող է լուրջ խնդիրներ ունենալ: Մեր կարծիքով սակայն, Արամի տարբերակն այնքան էլ հավանական չէ, քանի որ նախադեպեր չկան, որ եղվարդցի Արամը նման երևույթներում ներգրավված լինի: Թալան` որքան ասես, բայց մարդ ծեծելը դա Արամի գործը չէ: Այնպես որ, «Հայլուրի» ու Էդիկ Բաղդասարյանի միջոցով Սերժը ինչ-ինչ հարցեր լուծեց իր նախարարի հետ ու բոլորը մոռացան Արամի ու ծեծի մասին:
Վարկած 2: Այս վարկածը կարելի է կոչել «Բանանների երկիր Հայաստանս»: Այսինքն , «բանանի գործով» հետաքննող լրագրողները բավական ուշագրավ փաստեր էին հայտնաբերել և հետքերը տանում էին դեպի ԿԳԲ-իշնիկ Գրիգորյան, ում հետագայում այդ գործով հանեցին աշխատանքից: Բաղդասարյանը պարզել էր, որ ՀՀ-ից բանան է արտահանվում /՞/ և այդ կերպ մաքսանենգություն է կազմակերպվում: ԿԳԲ-ի նախկին տեղակալի վարկածն ամենահավանականներից է թվում: Մանավանդ, որ Գրիգորյան եղբայրները Հայաստանի ստվերային տնտեսության ակտիվ մասնակիցներից են և չեկիստական հնարավորությունները թույլ են տալիս նաև մարդ ծեծելու պատվեր իջեցնել:

Վարկած 3: Երվանդ Զախարյան: Երևանի քաղաքապետարանի ու անձամբ քաղաքապետի հետ Էդիկ Բաղդասարյանը երկար ժամանակ լրագրողական կռիվների մեջ էր: Երևանը ավիրած Զախարյանը թաքցնելու շատ բան ուներ: Մայրաքաղաքի հողերի վաճառքից ստացված ահռելի եկամուտները նաև ահավոր վախկոտ են դարձրել Զախարյանին: Չնայած վերջին ժամանակներում «Հետքը» քաղաքապետին չէր նեղում, բայց հնարավոր է, որ Զախարյանը մուռ հանած լինի Էդիկից` հետին թվով: Տարբերակ է, բայց քիչ հավանական: Ծեծող բրիգադներ Երվանդը, կարծես թե, չունի: Փող շատ ունի, բայց ծեծողներ` ոչ: Չնայած ամեն ինչ էլ կարող է լինել:

Վարակծ 4: Ճայերի որսի մեծ սիրահար, բնապահպանության հերն անիծած, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը նույնպես պատճառներ ուներ Էդիկ Բաղդասարյանին չսիրելու: Ժամանակին հենց «Հետքն» էր անդրադարձել ու հետաքննել Զոդի ոսկու հանքերի հնդիկ ղեկավարության և Վարդան Այվազյանի միջև առկա ստվերային հարաբերությունները: Բանն այն է, որ նախկին նախարար Վարդան Այվազյանի ստուգողները բազմամիլիոն ակտ էին գրել Արարատ ոսկու գործարարնի վրա: Հետագայում այդ ակտը «ջրվեց»: Խոսվում էր այն մասին, որ Վարդան Այվազյանը 300 հազար դոլար կաշառք էր վերցրել ակտը չեղյալ համարելու դիմաց և այդ մասին «Հետքը» գիտեր: Այս խոսակցություններն այնքան էլ հեռու չեն իրականությունից, քանի որ մեկ այլ օտարերկրյա գործարարներից նույն ճայասեր Վարդան Այվազյանը նույնպես կաշառք էր պահանջել: Այդ գործարարները ձայնագերլ էին Վարդանին ու կաշառք պահանջող տեքստը, Վարդանի քյարթու ձայնով իրականացրած, ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին: Հետագայում այդ պատմությունը մարվեց: Բայց երևի Վարդանի սրտում նստվածքը մնացել էր ու շատ հնարավոր է, որ հենց Վարդանի ախալքալակյան հանցագործ շրջապատը` մոսկվայաբնակ Թևանյան Նորիկը, Ադալը և այլոք` իրականացրած լինեն Էդիկի վրա հարձակումը:

Եվ վերջապես վարկած 5: Մեր երկրում բոլոր նմանատիպ հանցագործությունները կատարվում են մարտի 1-ի արդյունքում նախագահ դարձած, ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալ Սերժ Սարգսյանի գիտությամբ կամ ցուցմամբ: Հայաստանում ստեղծված մթնոլորտը Սերժի ստեղծածն է: Ի դեպ, ասում են Էդիկ Բաղդասարյանը մերթ ընդ մերթ հանդիպել է Սերժին և երբ վերջին անգամ խոսակցություն է գնացել Ղարաբաղի հարցի մասին` Էդիկը ոչ հաճելի մտքեր է շպրտել Սերժի երեսին: Հավանաբար Սերժին դա դուր չի եկել և պատվիրել է հարձակում Էդիկի վրա /ի դեպ, Էդիկ Բաղդասարյանը ծագումով ղարաբաղցի է և նրան դուր չէր գալիս Սերժի քիրվայությունը Ղարաբաղի հարցում/: Ի վերջո, մարդկանց երեսին ժպտալն ու հետո ծեծ պատվիրելը Սերժի գործելաոճն է: Չպետք է մոռանալ, որ Սերժը ծեծող «բրիգադներ» ունի: Այդ նույն բրիգադը ծեծեց Աշոտ Մանուչարյանին, նախկին ոստիկանապետ Սուրիկ Աբրահամյանին և այլն: Այնպես որ, հետաքննել պետք չէ: Էդիկ Բաղդասարյանի ծեծի պատվիրատուն, մեծ հաշվով, Սերժն է:


Արմեն Վարդանյան
Մովսես Կարապետյան

понедельник, 8 декабря 2008 г.

ՄԻ ՊԱՅԹԱԾ ԱԿԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանի` հարևան երկրում ձեռք բերեծ ԿԳԲ-ական մտածողությունը հայկական դաշտ ներմուծեց այնպիսի երևույթներ, որպիսիք հարիր էին միայն ադրբեջանական արժեքային համակարգին: Ստորություն, դավաճանություն, ստուկաչություն. ահա Սերժի պատկերացրած կառավարման կուլտուրան:

Սերժը սիրում է նաև օգտագործել տարատեսակ Դհոլ-Արտաշների, պեդոֆիլ-սարգսյանտիկոների, երկնագույնների, ԱԽՔ-արթուրների, ինչպես նաև անհատական պատվերներով աշխատող «ատամնատեխնիկների», ինչպիսին կաորղ է համարվել «անկախ» պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Սույն Վիկտորն իր կարիերան սկսեց Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք` վերջինիս քծնելու անզուգական տաղանդ դրսևորելով: Ճիշտ է, Լևոնին քծնելու առումով Վիկտորը զիջում էր ԱԽՔ-ացման ուղին նոր-նոր բռնած Արթուր Բաղդասարյանին, բայց դե Վիկտորն էլ իր ձևերն ուներ ու ընտանիք կարողանում էր պահել: Երբ 98-ի իշխանափոխության հոտն ընկավ` Վիկտորը դարձավ մոլի վազգենսարգսյանական: Վազգենին ծառայելը նույնպես որոշակի հաց ապահովում էր դանդաղ ու հոգնեցուցիչ խոսք ունեցող Դալլաքյանին: Ամեն ինչ լավ կարող էր գնալ Վիկտորի համար, եթե չլիներ չարաբաստիկ հոկտեմբերի 27-ը: Վազգենը սպանվեց: Վիկտորը դրանից հետո մի պահ կորցերց իրեն և հայտնվեց Ստեփան Դեմիրճյանի թևի տակ: Շատ կարճ ժամանակ անց, Վիկտորը վերգտավ իր տեսակը և սկսեց ճանապարհներ մտածել, որպեսզի կրկին ծառայի օրվա իշխանությանը:
Սերժը, որպես փորձված գործակալ, իսկույն նկատեց գործակալ դառնալու ցանկություն ունեցող դալլաքենց ցեղի Վիկտորին ու «վերբովկա» արեց նրան: Գործարքը կայացավ: Վիկտորը դուրս եկավ ՀԺԿ-ի տակից և սկսեց «անկախ» խաղալ: Նրան շատ հետաքրքիր դերակատարում էր վերապահել Կեվորկովի օգնական աշխատած և Հեյդար Ալիևին ծառայած Սերժ Սարգսյանը: Վիկտորն, ըստ Սերժի հետ ձեռք բերված համաձայնության, պետք է ընդդիմադիր ամպլուայում հանդես գար, որպեսզի միամիտ ժողովուրդը լոռեցուն ընկալեր որպես միայնակ կռիվ տվող միամիտ լոռեցու: Այդկերպ Վիկտորը պետք է «հաչեր» այն իշխանավորների վրա, ում վրա «քսի» կտար Սերժը: Իրենց կարծիքով, այդկերպ ոչ ոք չէր ֆիքսի, որ Վիկտորը իշխանական է: Ի՞նչ է եղել որ` քննադատում է իշխանություններին, ժողովրդահաճո բաներ է ասում և այլն: Բայց ուշադիր հետևելով Վիկտորին` հեշտությամբ կարելի է պարզել, որ Վիկտորը քննադատել է բոլորին, բացի Սերժից: Ավելին. Ռոբերտ Քոչարյանին, նախարարներին, քաղաքական իշխանական ուժերին Վիկտորը քննադատում էր հենց Սերժի ցուցմամբ:
Սերժին անվերապահ վստահող ու բավական կացնային մտածողություն ունեցող Ռոբերտ Քոչարյանը անգամ ինչ-որ պահից սկսեց հասկանալ այդ խաղը և թույլ չտվեց, որպեսզի Վիկտոր Դալլաքյանը հայտնվի քոչարյանական «Բարգավաճ Հայաստանի» ցուցակում: Սերժը, փաստորեն, ուզում էր իր մարդկանցով լցնել Դոդի բախչեն, բայց Վիկտորի մասով չստացվեց: Փոխարենը, սերժենք այժմ ներսից պայթեցրել են ԲՀԿ-ն: Միշիկի կոշիկի շնորոկի է վերածվել երկնագույնի համբով ունեցող Ավետ Ադոնցը, իշխանական սպասարկու է դարձել Մուկի նախկին /կամ գործող/ սիրուհի և ընդդիմադիր թերթի նախկին լրագրողուհի, մոնղոլ-թաթարուհու արտաքին ունեցող Նաիրա Զոհրաբյանը, Սերժին «գործ տվող» է դարձել Իշխան Զաքարյանը և այլոք: Բայց սրանց մասին մեկ այլ հրապարակմամբ կանդրադառնանք` ավելի մանրամասն:

Այժմ վերադառնանք Սերժի շպիոն Վիկտորին: Սույն պարոնը դարձել է չընտիրի յուրօրինակ խոսնակը: Ընդ որում, նա կատարում է ամենաճղճիմ ֆունկցիաները: Այսպես. Սերժը արտաքին գործերի կլորաթուշ և փամփլիկ նախարարին ուղարկում է Թուրքիա` քիրվայության, բայց իր վերահսկողության տակ գտնվող թերթերի էջերից Վիկտորի բերանով քննադատում Էդիկին` նույն քիրվայության համար: Մոսկովյան հռչկագիրը նույնիսկ հանրապետականները /բացի հարբեցող Ռազմիկ Զոհրաբյանից և «մարշրուտկեքի» մեծ սիրահար Գալուստից/ հարկ չհամարեցին գովել: Դա նրանց փոխարեն արեց Վիկտոր Դալլաքյանը: Դալլաքյանի խոսքից զգացվում էր, որ կլիենտը փորձել է դիմադրել ու բացատրել, որ ամեն ինչ «կզռռա», բայց Սերժը ճար չուներ: Ականը պետք էր պայթացնել, այլապես ինքը կպայթեր: Եվ ի վերջո, ականները միշտ էլ ինչ-որ պահի պայթում են և Վիկտորը բացառություն չպետք է կազմեր:
Սերժն այժմ մի քանի հաչող շներ ունի. կուսակցական էշ որոշումները բարձրաձայնում է Էդուրադ Շարմազանովը /դեմքի անմեղսունակ և հույ-նժդեհականի արտահայտությամբ/, մարտի 1-ի գործով հիմարություններ արտասանելը դրված է Սամվել Նիկոյանի վրա: «Միջազգային» հարցերով ու այլ «դիշովի» թեմաներով հանդես է գալիս Ավետ Ադոնցը /Դավիթ Հարությունյանը ոնց որ թե ցրողական խաղ է սկսել ու չի ուզում Սերժին հրապարակային պաշտպանել/: Դհոլի դերում հանդես է գալիս Արտաշես Գեղամյանը, անբարոյականի զավակի դերում` ԱԽՔ-Արթուր Բաղդասարայնը, իսկ Սերժի շրջապատի դեմ «ընդդիմադիրի» կեցվածքով ելույթ է ունենում մեր «հերոս» Վիկտոր Դալլաքյանը: Կարծում եմ, այս հրապարակմամբ, Վիկտորը վերջնականապես կպայթի որպես ական, և իշխանությունը ստիպված կլինի նոր ականներ փնտրել: Օրինակ, նախկին ընդդիմադիր տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Ի՞նչ վատ ական է որ: Մարդը մեռավ գործ խնդրելով ու իշխանություններին հրապարակավ դիֆերամբներ հղելով:

Մովսես Կարապետյան

суббота, 6 декабря 2008 г.

ԿՈՉ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Սերժ Սարգսյանի գավառական քինախնդրությանը չափ ու սահման չկա: Գործարար Խաչատուր Սուքիասյանի սեփականության վրա հարձակումները սերժենք իրականացնում են մոնղոլ-թաթարական բարբարոսությամբ: Ադրբեջանական ԿԳԲ-ի գոծակալ Սերժ Սարգսյանը դրանով բացահայտում է , որ աչք ունի նաև այլ գործարարների սեփականության վրա: Պատահական չէ, որ սերժական օլիգարխ համարվող Միքայել Բաղդասարովն արդեն բացահայտ դուրս է գալիս իշխանության դեմ: Ուրեմն նրան էլ են հասցրել նեղել: Բայց մեր կոչն` ուղղված ՀՀ քաղաքացիներին, ամենևին չի վերաբերում սեփականության վերաբաշխմանը: Մենք կոչ ենք անում մարդկանց անկախ իրենց քաղաքական հայացքներից /խոսքը չի վերաբերում Սերժի քութիկներին ու պնակալեզներին/` խանութներից ձեռք բերել «SIL» ապրանքանիշի անվան տակ վաճառվող նախկին «Բջնի» հանքային ջուրը: Դա թող դիտվի որպես քաղաքացիական ակցիա: Հայերս սովորություն ունենք միմյանց այցելել Նոր Տարուն: Եվ ուրեմն, բոլորիս սեղաններին պետք է լինի «ՍԻԼ» հանքային ջուրը: Դա կլինի մեր պատասխանը իշխանություներին, մեր պատասխանը Սերժի տնփեսա դարձած Միշիկին և այլ «կենդանիներին»:
«Տեսակետ» բլոգի հիմնադիրներ`
Արմեն Վարդանյան, Լուսինե Թորոսյան,
Մովսես Կարապետյան

пятница, 5 декабря 2008 г.

Րաֆֆին գնում է Գեղամյանի հետքերով

2003թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությունները փրկվեցին Արտաշես Գեղամյանի միջոցով: Բանն այն է, որ Ռոբն ու Սերժը խուճապի մեջ էին, քանի որ սպասվում էր Ստեփան Դեմիրճյանի ու Արտաշի միավորումը: Այդ միավորումը տապալելու նպատակով Արտաշին կաշառեցին ու բերեցին նստեցրին Հ1-ի տաղավարում ու կազմակերպեցին «Գեղամյանը հաղթեց Սերժ Սարգսյանի հետ հեռտուստաբանավեճը» օպերացիան: Դրանից հետո Արտաշն արդեն Սերժի տված զրոներն էր հաշվում: Արտաշի ու Դեմիճյանի միավորումը չթույլատրելով` քոչարյանենք մասնատեցին ընդդիմադիր էլեկտորատը: Այն օրերին դեռ մարդիկ հավատում էին Արտաշի լալահառաչ ընդդիմադիր ելույթներին և իշխանությունները դա շատ լավ օգտագործեցին: Ի դեպ, Արտաշին /մինչև դհոլացում/` հենց այդ հեռուստաբանավեճը դարձրեց քաղաքական պոռնիկ: Բանն այն է, որ մինչև Հ1-ի ուղիղ եթեր սկսելը` Սերժն Արտաշի հետ քննարկում էր «բանավեճի» մարտավարությունը, իսկ «բանավեճը» վարող Վահան Հովհաննիսյանը ինստրուկտաժ էր անցնում հարցերի բովանդկության և «սրության» մասով: Սերժն ու Արտաշը, ըստ էության, գործարք էին կնքում մինչև եթերը սկսելը: Բայց ի՞նչ իմանար Դհոլ-Արտաշը , որ իր ու Սերժի խոսակցությունը տեսաձայնագրվելու էր ու հետո անընդհատ օգտագործվելու որպես կոմպրոմատ: Ահա Արտաշի` ժողգործիքի վերածվելու պատճառը: Այսօր արդեն Սերժ Սարգսյանին նոր դհոլներ են պետք: Արտաշն արդեն «պայթած» դեմք է և նույնիսկ Սերժին է «նադայել» արել: Համ էլ «բիձան» տարիքն առել է: Հարկավոր է նոր դհոլ. բեղավոր, ջահել, պոնչիկ ու մի քիչ էլ դանդալոշ ու անիմաստ ժպտացող: Կերպարն արդեն գտնվել է: Դա Րաֆֆի Հովհաննիսյանն է: Սերժ Սարգսյանը նրանից ընդդիմության լիդեր է ուզում կերտել: Իշխանական սոցհարցումների վերջին շոուն պարզորոշ ցույց է տալիս Սերժի պարզունակության աստիճանի նմանվող քայլերը: Սակայն ամեն ինչ այնքան ակնհայտ ու վատ բեմադրված է, որ պարզապես ծիծաղելի է: Ինչպես հայտնի է «ժառանգությունը» խուսափում է Հայ Ազգային Կոնգրեսին անդամակցելուց: Դրանով արդեն «Ժառանգությունը» բացահայտում է իր իսկական դեմքը /չմոռանանք, որ «Ժառանգությունն» ԱԺ մտավ ՀՀԿ-ի ու Սերժի գործուն միջամտությամբ/: Ու որպեսզի ժառանգականները փրկվեն, Սերժը գնացել է սոցհարցումների ճանապարհով, որպեսզի Րաֆֆիին հնարավորություն տա արդարանալու, թե իբր, ա’յ ժողովուրդ, Րաֆֆին ինչպե՞ս միանա Լևոնին, երբ իր ռեյտինգը Լևոնի ռեյտինգից բարձր է: Ադրբեջանական ԿԳԲ-ի սան Սերժ Սարգսյանն այլ քայլերի ունակ չէ: Նրա մտքի թռիչքը դհոլային քաղաքականությունից չի անցնում: Բայց նա մեղավոր չէ, որ արտաշների պակաս մեզանում չկա: Նողկանք է առաջացնում «Ժառանգության» բացահայտ առևտուրը Սերժի հետ` Լևոնի կողմն անցնելու շանտաժով: Մյուս կողմից էլ զզվելի է հետևել ժառանգականների և հատկապես Անահիտ Բախշյանի ռեվերանսներին` առ Սերժ: Ամուսնու ողբերգական մահվան շնորհիվ քաղաքականություն մտած Անահիտն ավելի լավ կլինի քիչ խոսի ԱԺ ամբիոնից: Իսկ Րաֆֆին դեռ ավիափոխադրումներից չի հոգնել: Իսկ ինչո՞ւ հոգնել, եթե նորաթուխ Արտաշ ես աշխատում և այդ ամենը պետբյուջեի հաշվին:

четверг, 4 декабря 2008 г.

Վարչապետ Տիկոյի, «Հայփոստի» տնօրենի և այլ երկնագույնների մասին

«Հայփոստի» հոլանդացի նախկին տնօրեն Հանս Բոոնի մասին մեր մամուլում տեղ գտած և ժողովրդի մեջ պտտվող այն տեղեկատվությունը, որ հոլանդացուն ծեծել էին նրա երկնագույն հակումների պատճառով` ստիպում են վերհիշել ՀՀ իշխանական ճամբարում տիրող բարքերի մասին: Հիշեցնենք, որ հոլանդացի Հանսին Հայաստան էր բերել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով հայտնի է իր երկնագույն և պեդոֆիլական հակումներով: Ասում են, որ ԿԲ-ում, երբ այն ղեկավարում էր Տիգրան Սարգսյանը, կարիերային առաջխաղաղացում էր ունենում այն արու երիտասարդը, ով աչքի էր ընկնում իր նազանքով ու փափկությամբ: Առավել ընդունակն այդ առումով հանդիսանում էր Դավիթը, ով Տիգրանի վարչապետ դառնալուց հետո տեղափոխվել է կենտրոնկան բանկից և այժմ ղեկավարում է Տիգրան Սարգսյանի աշխատակազմը: Փափկասուն այդ տղան, ըստ կառավարության ներքին անցուդարձին տեղյակ մարդկանց, այժմ վարչապետի աջ թևն է ու հասցրել է գործադիր մարմինը համալրել իր տիպի այլ տղաներով: Ընդհանրապես երկնագույնների թեման պարբերաբար քննարկման թեմա է դառնում հանրության շրջանում: Շատ էր խոսվում այն մասին, որ այդ տիպի մարդիկ վխտում էին արդարադատության /երբ նախարարը Դավիթ Հարությունյանն էր/ և ԿԲ-ի /երբ ԿԲ-ի ղեկավարը Տիգրան Սարգսյանն էր/ համակարգերում: Պատահական չէ, որ երբ Հայ Արիական Միության Արմեն Ավետիսյանը խոսեց այդ մասին` նրան անմիջապես բերդ նստեցրին: Դատարաններն ու քրեակատարողական հիմնարկները ղեկավարվում էր կլորաթուշ Դավիթ Հարությունյանի կողմից և Արմենին դատապարտելը բարդ գործ չէր: Արդարադատության համակարգում «քույրիկների» իմիջ ունեն Դավիթի մտերիմ շրջապատից շատերը: Մասնավորապես, խոսվում է «Լյանչիկ» անունով հայտնի Էդուարդ Մուրադյանի մասին, ով ժամանակին արժեթղթերի հանձնաժողովի նախագահն էր, իսկ այժմ զբաղեցնում է վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը և այդտեղ է հայտնվել բացառապես Դավիթ Հարությունյանի երկնագույն հովհանավորությամբ: Իսկ «Լյանչիկ» անվանում են Էդիկին` նրա կնոջ պատվին: Այլ պաշտոնյաների անուններ էլ են շրջանառվում: Միգուցե այդ լուրերը սուտ են, միգուցե` ճիշտ: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում, առանց կրակ ծուխ չի լինում: Եվ, բացի այդ, եթե նույնիսկ այդպիսի բամբասանքներ կան, ուրեմն պաշտոնյաներն իրենք պետք է մտահոգվեն, թե ինչու են «քույրիկի» իմիջ ձեռք բերել:

среда, 3 декабря 2008 г.

Լևոնն ու Սերժը ձևով տարբեր են, իսկ բովանդակությամբ` նույնը

«Տեսակետ» բլոգի ընթերցողները գիտեն, որ հեռակա բանավեճ է ծավալվել իմ և Philosopher ներկայացած մեր ակտիվ ընթերցողի միջև: Ես պնդում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի միջև մեծ հաշվով տարբերություններ չկան, իսկ եթե կան էլ, ապա դրանք զուտ մարտավարական կամ ձևական բնույթ են կրում: Իմ օպոնենտը համաձայն չէ այդ տեսակետի հետ: Նրա կարծիքով, Լևոնն էականորեն տարբերվում է Սերժից: Մի խոսքով, ըստ իմ օպոնենտի, Լևոնը Սերժից լավն է:
Philosopher-ին և ոչ միայն նրան, ասեմ, որ այո՛, տարբերություններ Սերժի ու Լևոնի միջև կան, բայց դրանք ավելի քիչ են և ոչ բավանադակային, քան նմանությունները: Նախ Սերժն ու Լևոնը երկար տարիներ միասին են աշխատել: Լևոնը նրան բազում պատասխանատու պաշտոններ է վստահել: «Նմանս զնմանին կգտնե»` ասում է ժողովուրդը: Սերժին տարբեր գործերին նշանակելը մեզ պետք է հուշի, որ նրանք իդենտիկ մտածողություն ունեն, կամ էլ առնվազն Լևոնն է մտածել, որ Սերժն իր գաղափարակից ընկերն է: Հիմա, եթե Լևոնը մտածում է, որ Սերժն իր գաղափարակիցը չէ, ուրեմն ժամանակին սխալվել է: Եթե սխալվել է, ապա պետք չէ առասպելներ հյուսել Լևոնի մտքի ու կառավարման տաղանդի մասին: Իսկ եթե Լևոնը ժամանակին չի սխալվել Սերժի մասով, ուրեմն ճիշտ են մեր այն պնդումները, որ նրանք նույն գծի վրա են: Սա մեկ: Հաջորդը: Լևոնը պնդում է, որ Հայաստանում գործում է ավազակապետություն: Համաձայն եմ: Բայց նկատենք, որ ավազակապետության հիմնադիրը հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է, և այն կադրերը, ովքեր ամբողջացրեցին ավազակապետությունը` հենց իր կադրեն էին: Եթե հիմա Լևոնը գտնում է, որ սխալ կադրային քաղաքականություն է վարել, ուրեմն նա վատ կառավարիչ է, և որեմն նրան չի կարելի երկիր վստահել: Իսկ եթե Լևոնը գտնում է, որ ճիշը կադրային քաղաքկանություն է վարել, ապա ստացվում է , որ տարբերություն չկա, թե ով կղեկավարի ավազակապետությունը` հիմադի՞րը, թե՞ավազակապետության նախկին սպասավորը: Սա երկու:
Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ կան օլիգարխներ և պետությունը հովանավորում է նրանց: Ճիշտ է, բայց թերի գնահատական է, քանի որ օլիգարխիայի առաջին ծիլերը երևացին հենց նրա օրոք: Գռզոն ու Թելման Տեր-Պետրոսյանը նորանկախ ՀՀ-ի առաջին օլիգարխներն էին, իսկ Լևոնի մյուս եղբայրը` Պետրոսը, վերահսկում էր «Ժե Բե-Կա»-ի ու շինարարական բիզնեսները: Սերժն էլ է նույնը անում: Օլիգարխ է իր եղբայր Սաշիկը: Օլիգարխ դառնալու ճանապարհին է Սերժի փեսա Միշիկը: Քոչարյանական օլիգարխներն են Դոդը, Լֆիկը և այլն: Այս առումով Լևոնի և Սերժի տարբերությունն այնքանով է, որքանով որ իրարից տարբերվում են Խաչատուր Սուքիասյանն ու Ֆլեշ-Բարսեղը, Սամվել Մայրապետյանն ու Կամո Տեր-Պետրոսյանը, Միքայել Բաղդասարովն ու Թելման Տեր-Պետրոսյանը: Արդարացի լինելու համար ասեմ, որ լևոնական օլիգարխներն ավելի ցիվիլ են: Ահա այստեղ է Սերժի ու Լևոնի ֆորմալ տարբերությունը, թե չէ օլիգարխը մնում է օլիգարխ, իսկ իշխանական հովանավորչությունն էլ մնում է հովանավորչություն: Ո՞րն է տարբերությունը:
Գնանաք առաջ: Լևոնենք ժամանակին ստեղծեցին «Չորրորդ իշխանություն» թերթը, որը հայհոյանքների տրափ էր թափում հակառակորդների վրա` բավական փողոցային ձևակերպումներով: Այժմ էլ նույնը անում է Սերժը` «Ազատամտություն» կոչված թերթի միջոցով: Տարբերութունն այն է, որ լևոնենք այդ գործը վստահել են Շողերին, իսկ Սերժը` Արտյոմ Խաչատրյան-Շիզոլինիին: Եթե կա տարբերություն գտնելու ցանկություն, կարող եք փորձել:
1996-ի ընտրություններից հետո Երևանի փողոցներում տանկեր հայտնվեցին, հիմա էլ նույնը տեղի ունեցավ: Տարբերությունն այն է, որ սերժենք ավելի արյունարբու գտնվեցին: Թե չէ և’ լևոնենց, և’ սերժենց նպատակները տարբեր ժամանակներում նույնն էր. պահել իշխանությունը: Լևոնը դա արեց մի ձևով, Սերժը` մեկ այլ: Ու դեռ հարց է, եթե դեպքերն այլ ուղղությամբ զարգանային, ապա 96-ին լևոնենք քանի զոհի պատճառ կդառնային:
Գանք մեր օրեր: Լևոնը գովերգում էր քիրվայությունը, իսկ Սերժը այնպիսի հռչակագիր ստորագրեց Մայնդորֆում, որ քիրվայության քառակուսի կարելի անվանել: Բայց քիրվայությունը մնում է քիրվայություն: Դրա լավն ու վատը չկա: Լևոնն ասում է պետք է գնանք արագ լուծման` Սերժն էլ է նույնը անում` առանց ասելու: Տարբերությունն այն է. որ Լևոնը կգնա մինչև վերջ, իսկ Սերժը, սեփական իշխանական շահերից ելնելով, կարող է ետ քաշվել:
Լևոնի ու Սերժի տարբերությունն այն է, որ Լևոնը համոզված քաղաքական գործիչ է , իսկ Սերժը` անգաղափար փողապաշտ: Բայց երկուսն էլ կարող են գնալ արագ լուծման, որն այսօր նշանակում է արագ կապիտուլյացիա: Տարբերությունը ո՞րն է: Ի դեպ, լևոնենք արդեն կարող են հրաժարվել /եթե , իհարկե, ուզում են մնալ քաղաքական դաշտում/ իրենց ղարաբաղյան մոտեցումներից: Թե չէ, Ալիևն ասում է Ղարաբաղն էլ, 7 շրջաններն էլ Ադրբեջանինն են, իսկ լևոնենք էլի շարունակում են, թե պետք է գնալ արագ լուծումների: Ո՞ր լուծումների: Զիջմա՞ն: Էդ դեպքում Սերժն ավելի անվտանգ «կենդանի» է: Նա գոնե հասկացել է, որ իր իշխանությունը պահելու համար Ղարաբաղի հարցում էշություններ չպետք է անել: Լևոնը 98-ից հետո համապատասխան վերլուծություններ չի արել: Դա արդեն լավ չէ /իր համար/: Էլ չեմ ուզում անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Սերժի ու Լևոնի մոտեցումներին: Ամեն ինչ պարզ է: Հայ-թուրքական հաշտեցման գինը Գյուլն ասաց. Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերում: Էլ ու՞մ է պետք այդ հաշտեցումը: Եվ ընդհանրապես, հարգելի Philosopher, Լևոնն ու Սերժը, փաստացի, քաղաքական աղբանոցում են հայտնվել: Արժե՞, որ մենք բանավիճենք նրանց շուրջ: Ավելի լավ չէ՞ ՀՀ ապագայի մասին խոսենք և դիսկուսիան տանենք այդ ուղղությամբ:

Հ.Գ.: Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը վերջերս հայտարարեց, որ հանրահավաքներն սկսելու ծանրակշիռ փաստարկներ առայժմ չկան: Այսինքն ստացվում է, որ լևոնենց հիմա ճիպոտով էլ չես քշի պայքարի: Բա՞ ասում էին պայքար, պայքար մինչև վերջ: Այդ վերջը տուն գնալը՞ եղավ: Ի դեպ, հոկտեմբերի 17-ի Լևոնի վերջին հանրահավաքին հայտարարված երկամսյա դադարի ժամկետի ավարտին մնացել է երկու շաբաթ: Հետաքրքիր է, դրանից հետո ի՞նչ պատճառ է բերվելու, երբ Լևոնը պայքարի դուրս չգա: Սերժն էլ է սիրում ժամկետներ նշել ու ծրագրերի մասին հեքիաթներ պատմել: Այստեղ էլ տղերքն իրար շատ նման են: Եվ ընդհանրապես, լավ կլիներ, որ Սերժն ու Լևոնը միանային. համ ավելի ազնիվ կլիներ, համ էլ գաղափարակից ընկերներ են ու իրար կես խոսքից կհասկանային: Սերժը կասեր Գյուլ, Լևոնը` խորիմաստ կժպտար: Սերժը կասեր Աղդամը մեր հայրենիքը չէ, իսկ Լևոնը, որպես «պատմաբան», դա կհիմնավորեր: Մի խոսքով, ջան կասեին ու ջան կլսեին: