суббота, 29 ноября 2008 г.

Ցանկալին լավ մորմոք է, բայց ոչ իրական

Ներքոշարադրյալ հոդվածի հեղինակը Philosopher անվամբ ներկայացող մեր ընթերցողներից է: Հոդվածը գրվել է ի պատասխան «Լևոնն ու Սերժը, իրոք, նմանակներ են » հոդվածի, որը իր հերթին նույն ընթերցողի մեկնաբանություններից հետո էր գրվել:

------
Հարգելի Մովսես Կարապետյանը իր վերջին հոդվածում անդրադարձ կատարեց իմ ակնարկ-հակադարձմանը եւ մի մեծ ու երկար նյութ գրեց, որտեղ նա, ցավով եմ նշում, ոչ մի նոր արգումենտ չներկայացրեց մեր հեռակա բանավեճի թարմացման վրա:
Հարգարժան Մովսեսը, սկզբում անդրադառնալով Ցեղասպանության` արտաքին քաղաքական հիմնասյուներից հենուն, նշել էր, որ Սերժ Սարգսյանը դա արեց ավելի “բարբարոս” ձեւով եւ միգուցե Լեւոն Տեր-Պետրոսյանը դա աներ ավելի մեղմ:
Նախ ցավով եմ կրկին անդրադառնում նրան, որ դուք ուշադիր չեք կարդացել իմ նախորդ հոդվածը եւ ուշադրություն չեք դարձրել որոշ ձեւակերպումների, որոնք ես կատարել էի:
Այսպես: Ցողասպանության` արտաքին քաղաքականությունից հանելուն ես եւս կողմ եմ: Սակայն ոչ թե պատմաբանների խումբ ստեղծել/չստեղծել խաղիկներով եւ էժանագին “տրյուկներով”:
ՀՀ Առաջին Նախագահ Տեր-Պետրոսյանը, շատ լավ հասկանալով, որ մեր պատմական սուրբ եւ նվիրական էջերից մեկը` Ցեղասպանությունը, լինելով օտարների կողմից բեմադրված, ծառայում է հենց օտարների շահերին: Պատմությունը մի փոքր ավելի խորապես ուսումնասիրելու դեպքում, կհանգեք այն եզրակացությանը, որ Ցեղասպանությունը երկար տարիներ եղել է բյուրոկրատիզմի հիմնական զենքը Թուրքերի վրա: Ես նշել էի, որ Ֆ5 Բլոգում ծավալուն հոդվածով պատմական էքսկուրս էի ներկայացրել այն մասին, թե ինչպես են բյուրոկրատիզմ-ազնվական հորջորջվողները Ցեղասպանությունը դարձրել մատի փաթաթան: Այդ կերպ, օրինակ Անգլիան, Աբդուլ Համիդին թե’ խրախուսում էր 1890-ականների ջարդերը, թե’ քննադատում էր Համիդին: Նույնիսկ Անգլիայի բյուրոկրատները աղաղակում էին, որ եթե հօգուտ հայերի չբռնեն Համիդ արյուներախի արյունոտ ձեռքը, ապա ամբողջ աշխարհով խայտառակ կլինեն: Բայց երբ Համիդ արյուներախը կատարեց Անգլիայի պահանջները եւ Անգլիայի ազդեցությունը Թուրքիայում հավասարակշռեց Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ այլոց ազդեցությանը, անգլիական բյուրոկրատիզմը լացակումած մուղամով մղկտում էր, թե անգլիական նավատորմը չի կարող հաղթահարել Հայկական Տավրոսը, որ փրկի հայերին:
Հիմա, իմ ասածը կայանում էր նրանում, որ եթե Դուք դեմ եք Ցեղասպանության արտաքին քաղաքականության օրակագից հանելուն, ապա դա արդեն այլ թեմա է:
Իսկ այն, որ Սերժը Լեւոնի քայլերն է իրականացնում, ապա ես համաձայն եմ, բայց մասամբ: Սերժը երկար տարիներ աշատել է Լեւոնի “թեւի տակ”, եւ ձգտում է նրա քաղաքականությունը օգտագործել` իր լեգիտիմության դեֆիցիտը բարձրացնելու համար: Սակայն այդ քայլերը նա իրակացնում է կիսատ ու դա մեծ վնաս է բերում պետությանը:
Իսկ եթե դուք կարծում եք, որ Գյուլի որոշումը նույնն էր լինելու` անկախ նրանից, թե ով է Հայաստանի նախագահը, ապա սյտեղ Դուք չարաչար սխալվում եք: Այս խնդիրը գլոբալ խնդիր է, եւ ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի: Այս խնդրի մեջ տարբեր ֆիգուրներ եւ կազմակերպություններ /Կոմպանիա/ են շահագռգռված եւ Գյուլը հայտարարեց, որ չի բացի սահմանը, քանի որ Սարգսյանը փորձեց ետ գնալ` իր իսկ խոստումներից:
Հիմա ինչքան Սարգսյանը հրաժարվի այդ խոստումներից, այնքան նոր բացահայտումներ են լինելու թե’ Գյուլի, թե’ Համմըրբերգի, թե’ Ալիեւի եւ մյուսների շուրթերից: Ցավը միայն այն է, որ փոխանակ էս վիճակում պայքարը գնա պետության հզորացման համար, ընդհակառակը` կռիվը աթոռին նստելու համար է:
Ձեզ հետ ամենեւին համաիտ չեմ նաեւ այն հարցում, որ Լեւոնը ամեն ինչի կգնար, Ղարաբաղը կտար եւ այլն…
Այս հնարքը դեռ նախընտրական փուլում կատարեցին թե’ Քոչարյանը, թե’ Սերժ Սարգսյանը եւ մյուս օջառի գործարանատերերը: Բայց այլեւս այս խոսքերով մարդկանց թյուրիմացության մեջ գցել չի լինի: Լեւոնը ապացուցել է 1998 թվականին, որ ինքը իրենը առաջ չի տանում, եթե հասարական վստահություն չկա եւ ինքը չի ցանկանում արյան գնով իշխանություն պահել: Նա 98 թվականին հրաժարական տվեց ու պատվով հեռացավ: Իսկ եթե Դուք դեռ վստահ եք, որ Նա կգնար մինչեւ Ղարաբաղի հանձնելուն, ապա փորձեք ավելի գլոբալ ձեւով նայել իրավիճակին:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ կապ չունի, թե ղարաբաղցին ոտքի չի կագնել, թող Լևոնը միտինգ անի, ապա Դուք կրկին, ըստ իս, սխալ եք: Ղարաբաղցին կարող է եւ համաձայն է Սերժի լուծումի հետ, ինչու Լեւոնը ոտքի կանգնի, որ ակնհայտ է, որ իրեն թիկունք չի լինելու: Իսկ առանց Ղարաբաղի ոտքի կագնելը նաեւ այն է նշանակում, որ կարող է պայմանավորված պատերազմ սկսվել, ներքաղաքական անկայունացած վիճակն էլ կարող է “ազդել մարտունակության վրա” ու ադրբեջանական զորքերը սարքած հեքիաթային պատերազմում հաղթեն, իսկ պարտության մեղքը գցվի Լեւոնի վրա: Իսկ եթե ադրբեջանցիները Ղարաբաղը գրավեցին, ապա արդեն Սերժին էլ ոչ մեկ չի թողնի նոր պատերազմ սկսել, առավել եւս այն դեպքում, որ ժողովուրդը կոտրված կլինի իսպառ: Եթե Դուք կարծում եք, որ դա անհավանական է, ապա …

Հ.Գ. Իսկ ինչ վերաբերում է նրան, որ դուք ինձնից պահանջում եք մեկնել Լեւոնի եւ Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների գաղտնի հանդիպումների մասին, ապա կներեք, բայց ես ոչ մեկի փաստաբանը չեմ եւ տեղեկություն չունեմ, թե այդ հանդիպումներում ինչ է խոսվում կամ քննարկվում:

Հ.Գ._2 Դուք խոսելով ՀՀ Առաջին Նախագահին սատարող մամուլի մասին, այն անվանել էիք “ՀՀՇ-ական”: Տեղեկացնեմ, որ միայն “Հայք” օրաթերթն է համարվում ՀՀՇ կուսակցության պաշտոնաթերթը: Իսկ մյուս թերթերը պարզապես սատարում են Տեր-Պետրոսյանին: Թե չէ մի քիչ շատ եք դհոլական բառեր օգտագործում…

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵԲԵԼՍԸ

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ նորանկախ Հայաստանի ամենաանհաջող վարչապետը Տիգրան Սարգսյանն է: Եվ դա ոչ թե այն պատճառով, որ նրան Սերժ Սարգսյանն է նշանակել եւ ոչ էլ այն պատճառով, որ Տիգրանի կառավարման օրերը համընկան միջազգային ճգնաժամի հետ եւ նույնիսկ ոչ էլ այն պատճառով, որ նրա անվան հետ է կապվում ՀՀ ոսկու պաշարների վաճառքն ու դրամի փոխարժեքի խայտառակ քաղաքականությունը:
Տիգրան Սարգսյանը վտանգավոր է ՀՀ տնտեսության համար, քանի որ նրա գործունեությունը խորացնում է մեր բիզնես միջավայրում առկա խնդիրները: Տիկոյի քաղաքականությունը էլ ավելի է մեծացնելու ՀՀ-ի վրա միջազգային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը: Դատեք ինքներդ. ամբողջ աշխարհում ճգնաժամից փորձում են փուսափել հարկերը նվազեցնելով, իսկ Տիկոն՝ հակառակն է անում: Ամբողջ աշխարհում փորձում են հենվել մանր ու միջին բիզնեսի վրա, իսկ Տիկոն ոչնչացնում է ՀՀ-ում նոր-նոր ձեւավորվող միջին ձեռներեցությունը: Տիկոն վտանգավոր է նաեւ այն առումով, որ իր հիմարությունները փորձում է քողարկել իբր թե գրագետ ճառերի տակ: Ամբողջությամբ կոռումպացված պետական ապարատի պարագայում՝ վարչապետը անընդհատ տնտեսության պետական կառավարման քայլեր է ձեռնարկում /հիմնականում հարկային ու մաքսային տեռորի միջոցով/ եւ դրանով իսկ դնելով հայկական տնտեսության տապանաքարը:
Այսօր Հայաստանի համար օգտակար կլիներ նույնիսկ վարչապետի անգործությունը կամ, այլ խոսքերով տնտեսական գործերին չմիջամտելը՝ հարկային բեռի թուլացման տեսքով: Այնինչ վարչապետը ճիշտ հակառակն է անում: Իհարկե այդ ամենի գաղափարախոսը Սերժ Սարգսյանն է, ով սեփականության վայրի վերաբաշխում է իրականացնում: Բայց Տիկոյի վտանգավորությունն այն է, որ Սերժի հրեշավոր ծրագրերին նա փորձում է արդարացումներ ներկայացնել: Կարճ ասած Սերժը դա հայկական Հիտլերն է, իսկ Տիկոն՝ Գեբելսը:Եվ դժվար է ասել, թե հիտլերներն են ավելի վտանգավոր, թե գեբելսները: Ճիշտն ասած երկու կերպարներն էլ վտանգավոր են: եւ որպեսզի Հայաստանը փրկվի պետք է երկուսն է չքվեն քաղաքական դաշտից, բայց քանի որ սույն հոդվածի քննարկման առարկան վարչապետի կերպարի բացահայտումն է, ուստի ճիշտ կլինի, եթե մի փոքր վերհիշենք Հայաստանի նախորդ վարչապետներին:
Հայաստանի 3-րդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը քաղաքական ֆիգուր էր: Նա, 88-ի շարժման արդյունքում, բնականորեն զբաղեցրեց կառավարության 1-ին դեմքի տեղը: Վազգենը հեռացավ, քանի որ ուներ տարաձայնություններ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Տնտեսական առումով Վազգենի անունը կապվում է հողի սեփականաշնորհման հետ: Լավ էր այն արվել, թե վատ՝ այլ հարց է: Բայց հողի սեփականաշնորհումը այլընտրանք չուներ: Վազգենին հաջորդեց Գագիկ Հարությունյանը, ով նավթ ու սալյարկա բաժանող վարչապետի դեր ստանձնեց: Ժամանակներն էին այդպիսին:
Հետո եկավ Խոսրով Հարությունյանը: Նա քաղաքական թիմ չուներ եւ Բագրատյանի հետ կուլսիային պատերազմը պարտվելով՝ հեռացավ կառավարության շենքից ու հիմա Սերժին քծնելով է զբաղված՝ ձեռքի հետ գազի լցակայան աշխատացնելով:
Խոսրովի տեղը զբաղեցրած Հրանտ Բագրատյանը ամենաշատ քննադատվող վարչապետներից էր: Ու դա բնական էր, քանի որ սեփականաշնորհման գործընթացները հենց նրա պաշտոնավարման տարիներին թափ առան: Մեկնաբանությունները այստեղ ավլորդ են:
96-ի նախագահական ընտրություններից հետո՝ քաղաքական իրավիճակը փոխվեց եւ այդ փոփոխությունը վարչապետական աթոռին նստեցրեց Արմեն Սարգսյանին, ով բացի անիմաստ ժպտալուց՝ չհասցրեց այլ բանով զբաղվել: Ասում են, որ նրան ծեծել ու հեռավոր Անգլիա էին ճանապարհել Վազգեն Սարգսյանն ու իր շրջապատը:
Ղարաբաղյան թեմայով ակտիվ քննարկումները Հայաստան բերեցին Ռոբերտ Քոչարյանին, ով վարչապետության կարճ պաշտոնավարումից հետո դարձավ ՀՀ նախագահ: Քոչարյանի վարչապետը Արմեն Դարբինյանն էր, ով չհասցրեց աչքի ընկնել որեւէ լուրջ քայլերով, բացի ՊԿՊ-ի շուկան ավիրելուց:
1999 –ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում վարչապետ դարձավ Վազգեն Սարգսյանը եւ «արհեստավարժ» կոչվող կառավարությունը՝ Արմեն Դարբինյանի գլխավորությամբ, անցավ թոշակի: Հոկտեմբերի 27-ից հետո վարչապետ դարձավ Արամ Զ.Սարգսյանը, ով բացի Շիրխանյանի ու Գագիկ Ջահանգիրյանի ազդեցության տակ ընկնելուց՝ այլ բանով չզբաղվեց:
Հետո եկավ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանը: Լավ էր այն, թե վատ՝ այլ քննարկման առարկա է, բայց տնտեսական աճ էր արձանագրվում: Անդրանիկի մահից /շատ կասկածելի հանգամանքներում/ հետո վարչապետ դարձավ Սերժ Սարգսյանը, ով այդ պաշտոնը ծառայեցրեց ՀՀ նախագահի բարձրունքներին հասնելու նպատակին: Երբ նախագահի աթոռը զավթեց Սերժը, վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը, ով մինչ այդ հասցրել էր ավիրել ՀՀ բանկային համակարգն ու փոշիացնել մեր ոսկիները:
Նշված բոլոր վարչապետները տարբեր կերպ են մտածել, տարբեր ժամանակահատվածներում են կառավարել եւ տարբեր թիմեր են ներկայացրել, բայց նրանք բոլորը /բացի Տիկոյից/ նպատակ են ունեցել գոնե չխանգարել տնտեսական գործընթացներին, քանի որ համոզված չեն եղել որ կարող են, եւ փորձել են օգնել այնտեղ, որտեղ դրա հնարավորությունը կա: Ի տարբերություն մնացած բոլոր վարչապետների՝ Տիկոն փորձում է քիթը խոթել ամեն տեղ / Սերժի ցուցմամբ/ ու քանի որ ինքնասիրահարված կիսագրագետ մարդ է՝ ավերում է ամեն ինչ, ինչին որ կպնում է: Դրա համար էլ նա ամենաանհաջող վարչապետն է:

вторник, 25 ноября 2008 г.

ՄԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

«Նախագահ» Սերժ Սարգսյանը Հայաստանում գրանցված եւ գործող կուսակցությունների նախագահներին հրավիրել էր քննարկման` "Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը" թեմայով: Բացման խոսքից հետո պարզ դարձավ, որ հանդիպումը փակ է լինելու, որպեսզի մեր «տաղանդները» իրենց ազատ զգան: Երբ հեռուստատեսությամբ նայում էի այդ մասին պատմող սյուժեները, ինձ մեղավոր էի ճանաչում նախագահի մասին ունեցածս բոլոր բացասական կարծիքների համար՝ նայելով հնամաշ ներկաների դեմքերին: Նրանց ֆոնին Սերժը մտքի գիգանտ էր թվում:
Նայում ենք շքեղաշուք դահլիճին, նայում մեր քաղաքական մտքի տիտաններին, նրանց դեմքի լուրջ արտահայտություններին, ուր որ է հեղեղի պես թափվելու են մտքի անվերջանալի գոհարները… Բայց միտք այդպես էլ չհնչեց, եթե իհարկե մտքի գոհարներ չհամարենք ձոները՝ ուղղված Սերժին: Սթափվում եմ: Առավել ուշադիր եմ հետեւում այսպես կոչված կուսակցությունների նախագահներին եւ պարզվում է, որ քննարկամանը մասնակցում է Սամվել Ֆարմանյանը՝ ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղարը, նույն ինքը Սերժ Սարգսյանի մամլո քարտուղարը: Դե հիմա պատկերցրեք այդ փակ քննարկաման ժամանակ, ինչպես է չընտրյալը դիմում պարոն Ֆարմանյանին, թե իմ սիրելի խոսնակ կամ սոխակ՝ դեմ ե՞ս իմ առաջ քաշած սկզբունքերին: «Դե՞մ» կմկմում է սոխակը՝ շփոթված գլուխը կախելով: Անցնում են վարկյանները: Լռությունը անտանելի է դառնում: Հավաքելով իր բոլոր ուժերը՝ սոխակը վերջապես բարձրացնում է կարմրատակած դեմքը, ոտքի կանգնում ու թե «պարոն նախագահ, ախր ես ինչպես դեմ լինեմ գնամ, ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ»: Դահլիճում որոտում են ծափահարությունները: Ֆարմանյանը, հանկարծակիի եկած, վառվռուն, մի տեսակ շնորհակալ աչքերով նայում է հյուրերին ու իրենից գոհ նստում: Սերժը ձեռքով հանգստացնում է բոլորին ու դիմում քիչ այնկողմ նստած Խոսրով Հարությունյանին՝ ՀՔԴՄ նախագահին, նույն ինքը ոսկու շուկայի փայատերին: «Իմ սիրելի փայատեր, դե՞մ ես», - հնչում է Սերժի առավել վստահելի դարձած ձայնը: «Դե՞մ, ի՞նչ դեմ պարոն նախագահ, բա ոսկիս, էդ անտերի գներն էլ ընկել են», - բեղերը ոլորելով փնթփնթում է Խոսրովը: Հնչում են ծափահարությունները: Խոսում է ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը՝ նույն ինքը ԱԳՆ փոխնախարարը. «ԱԳՆ աշխատակիցը չի կարող հրապարակավ տեսակետ արտահայտել, պարոն նախագահ»: Ծափահարություններ: Խոսում է դհոլ-Արտաշը: No comment: Ծափահարություններ: Խոսում է ԱԽՔ-ը եւ նույնիսկ Սերժն է արձագանքում՝ «Յա՜խք»:
Ավարտվում է թամաշան: Դռան հետեւում անհաբեր սպասում են լրագրողները: Մոտենում է նրանց ոսկու շուկայի փայատերը ու թե «օգտակար են այսպիսի հանդիպումները, այնտեղ ասվում են այնպիսի բաներ, որոնք երբեք հնարավոր չէ ասել հրապարակավ»: Անկեղծ է Սերժի «հաճախորդը»: Իսկ մենք այսպես անարդարացիորեն չենք գնահատում նշվածներին: Մասնակիցների աչքերին մի փոքր թախիծ կար. հինգ ժամ իրենց պահել էին ու նույնիսկ բուտերբրոդ չէին տվել…

Խեղճ Յուրիկ

Ծանրամարտի հայկական լենգենդ Յուրի Վարդանյանին էլ շարքից հանեցին: Սերժ Սարգսյանը, թուրքական մեթոդներով, վարկաբեկում է ամենքին ու ամեն ինչ: Եթե հիշում եք, գյումրեցի ծանրորդ Յուրի Վարդանյանը Ամերիկայում համակարգում էր հայկական ընդդիմադիր շարժումը: Նա և’ Կարեն Դեմիրճյանի, և’ Ստեփան Դեմիրճյանի, և’ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմակիցն էր: Յուրին մշտապես ասում էր, որ Հայաստան կվերադառնա, եթե «սրանք իշխանություն չլինեն» և ՀՀ-ն նորմալ երկիր դառնա: Չգիտեմ, թե ի՞նչ տեղի ուենցավ այս ընթացքում, բայց Յուրին օրերս հայտարարեց, որ վերադառնում է հայրենիք: Այն, որ վերդառնում է` դա լավ է: Իսկ այն, որ նա վերադառնում է Սերժ Սարգսյանից մի երկու քոսոտ պարգև ու մեդալ ստանալուց հետո` դա արդեն շատ վատ է: Փաստորեն, Յուրին գտնում է, որ մարտի 1-ի դեպքերից հետո իշխանություններն այնքան լավն են դարձել և երկիրն այնքան աննման է դարձել, որ արդեն կարելի է ընտանքիով վերադառնալ: Անկեղծ ասած, շատ ափսոս Յուրիին: Գոնե մտածում էինք, որ մեկն ունենք Ամերիկայում, ով չի տրվել գայթակղություններին: Բայց ավաղ: Յուրի Վարդանյանը եկավ համալրելու Շուշան Պետորսյանի, Սոս Սարգսյանի, Հրանտ Թոխատյանի, Նունե Եսայանի, Մերուժան Տեր-Գուլանյանի, Հենրիկ Իգիթյանի, Արմեն Մազմանյանի, Արա Երնջակյանի /ում անունը, որ չհիշեցի` թող ներեն/ և այլ պնակալեզների հոծ բանակը: Այս իշխանությունները վամպիր են դարձել: Չեն թողնում, որ լուսավոր կետեր մնան մեր ժողովրդի մեջ: Բոլորին ուզում են փչացնել, որ իրնց փչացվածությունը չերևա: Բայց մի կողմից էլ լավ է: Սերժը մեզ ցույց է տալիս մեր ազգի կերպարի հակառակ կողմը նաև: Մենք ակնատեսն ենք մեր մարդկային ստորին բնազդների ու կեղտոտ ՙես՚-երի դրսևորմանը: Դա էլ է պետք: Սերժն, անշուշտ, երկար չի ձգի: Թեկուզև կապտած աչքերի հանգամանքը հաշվի առնելով: Երկար չի ձգի, բայց այդ ընթացքում կհասցնի մաքրել/ անկախ իր կամքից/ հայկական աղբը: Դրանից հետո կարելի է նոր էլիտա ձևավորվել` զերծ վլադիմիրմսրյանական քծնանքից ու Սերժի համար դեկորի դերի կատարումից և տերգուլանյանական ստորաքարշությունից: Իսկ մինչև այդ պետք է հետևել սատանայի խրախճանքին: Այնպիսի տպավորություն ունեմ, կարծես դև կա նստած մեր քաղաքի վրա, որը գալիս ու թաթը դնում է լավագույնների վրա ու փչացնում նրանց: Բայց ներքին ձայնս ասում է ինձ, որ մի վհատվիր, դրանք լավագույնները չեն: Դրանք սովետական կայսրության մնացուկ գործիչներն են ու լավ է, որ նրանք ավլվում են: Դևն իր չար նպատակաով նաև բարի գործ է անում. ԱԽՔ-Արթուր Բաղդասարյանը ոչնչացվեց, Դհոլը չկա, Սադոյանի «պլաստինկան» էլ չի պտտվում, Խոսրովի բեղերն այլևս մարտունակ չեն և այդպես շարունակ: Սերժի իշխանության տարիները կդառնան ՀՀ ամենակորցրած տարիները, բայց միևնույն ժամանակ ՀՀ ինքնամաքրման տարիները: Սերժն իր հետ «գերեզման» կտանի բոլոր կեղտոտվածներին և նոր մարդիկ ստիպված չեն լինի «թաղումներով» սկսել իրենց գործը. Սերժը բոլոր կզողներին արդեն «թաղած» կլինի : Ամեն դեպքում, մեղք էր Յուրիկը….

понедельник, 24 ноября 2008 г.

Լևոնն ու Սերժը, իրոք, նմանակներ են

/ի պատասխան` պատասխանի/

Կարծես թե մեր բլոգի ստեղծման նպատակին հասնում ենք: Մենք ուզում ենք, որ տարբեր տեսակետներ ներկայացվեն մեր կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ: Բնականաբար, հիմնական ուշադրությունը քաղաքականության վրա է: Այս առումով ես այսօր կշարունակեմ իմ հեռակա բաց բանավեճը Philosopher ներկայացող մեր հարգարժան ընթերցող հետ: Հիշեցնեմ, որ մեր քննարկման թեման Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի ընկալումներին էին վերաբերում: Ես պնդում եմ, որ նշված գործիչները միմյանցից տարբերվում են զուտ ձևականորեն, իսկ բովանդակությամբ նույնն են: Philosopher-ը պնդում է, որ Լևոնը տարբերվում է Սերժից կամ այլ խոսքերով Լևոնը Սերժից լավն է:
Եվ այսպես. «Հակադարձման իրավունքով» մեկնաբանության մեջ իմ օպոնենտը պնդում է, որ Լևոնը կգնար Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման և սահմանների բացման, այնինչ Սերժը սահմանների հարց չի քննարկել և, հետևաբար, իմ մոտեցումները ճիշտ չեն` նրանց նմանության վերաբերյալ: Շատ լավ: Նախքան արգումենտներ ներկայացնելը ճշտենք մեր դիրքորոշումները: Իմ տպավորությամբ` Philosopher-ը լևոնական է, հակասերժական: Ես հետևյալ քաղաքական դիրքորոշումն ունեմ. ինձ համար հավասարապես անընդունելի են և’ Լևոնը, և’ Սերժը ու դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախ սերժական համակարգը Լևոնն է ծնել, և հետո էլ Սերժի ու Լևոնի միջև ես տարբերություններ չեմ տեսնում: Այս պահին որևէ քաղաքական ուժի կամ անհատի չեմ համակրում, որովհետև իմ գաղափարներին մոտ սուբյեկտներ չեմ տեսնում: Սա քաղաքական սիմպատիա-անտիպատիաների մասով:
Այժմ անցնենք բուն թեմային: Ճիշտ է, Լևոնը երբեք կողմ չի արտահայտվել ցեղասպանության ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու օգտին, բայց կողմ է արտահայտվել, որ Ցեղասպանության հարցը դուրս բերվի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից: Սերժը հիմա դուրս է բերել այդ հարցը արտաքին քաղաքական օրակարգից: Այո, շատ անտաղանդ ու սխալ ձևով, բայց դուրս է բերել: Այս առումով ես Սերժին դիտարկում եմ որպես լևոնական գաղափարների էքսպերեմենտ իրականացնող: Մշտապես խոսվել է այն մասին, որ բացի Լևոնից` մնացած քաղաքական գործիչները ճկուն չեն Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: Ու քանի որ կոնկրետ քայլ չկար, ուստի ՀՀՇ-ականներն անընդհատ պտտեցնում էին այդ թեզն իրենց մասով: Ահա եկավ Սերժը և պարզվեց, որ Լևոնի թեզերը բազում խոցելի տեղեր ունեն: Թողնենք այն հարցը, որ Սերժը լավ չբանակցեց Գյուլի հետ, այլ միայն անամոթության աստիճան քծնեց նրան: Այստեղ այլ բան է կարևորը: Ենթադրենք` նախագահ էր դարձել Լ.Տեր-Պետրոսյանն ու ինքն էր հրավիրել Գյուլին ու միայն սահմաններից խոսել: Ի՞նչ էր փոխվելու: Գյուլը Երևան այցից հետո հայտարարեց , որ Թուրքիա-Հայաստան սահմանը կբացվի միայն այն ժամանակ, երբ հայկական զորքերը դուրս բերվեն ազատագրված տարածքներից: Կարծում եմ, չեք կասկածում, որ Թուրքիայի այս մոտեցումը անփոփոխ է` անկախ այն հանգամանքից, թե ով է ՀՀ ղեկավարը: Այսինքն այն հարցը, թե Լևոնն ավելի լավ կբանակցեր ու Գյուլի հետ կխոսեր միայն սահմաններից ընդհանրապես դուրս է մղվում երկրորդ պլան: Լևոնը պետք է հստակ պատասխանի, թե ինքն արդյո՞ք կողմ կլիներ, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի` Ղարաբաղից հայական զորքերի դուս բերման գնով: Սա է խնդիրը: Թե չէ Սերժը այս արեց, այն չարեցն արդեն երկրոդական հարց է: Դրա համար եմ ասում Սերժը դարձել է լևոնական գաղափարների էքսպերիմենտատոր: Մենք բոլորս տեսանք, թե ի՞նչ են մտածում թուրքերը սահմանի թեմայով: Իլուզիաներ չկան: Եվ դա լավ է: Նույնը վերաբերում է Լևոնի մեկ այլ թեզին, թե ադրբեջանցիների հետ քիրվայություն պիտի անել ու անպայման բացել հայ-ադրբեջանական սահմանը: Այդտեղ էլ հարցեր կան: Ի դեպ, Սերժն ու ԱԽՔ-Արթուրը նույնպես այդ թեզն են հիմա քարոզում: Ալիևն ասում է, թե Ղարաբաղն իրենց է /7շրջանները չհաշված/: Հիմա, եթե Ալիևն այդպես է մտածում և մեր հետ հարաբերություններ կհաստատի միայն հողերը վերադրաձնելուց հետո, ուրեմն ի՞նչ, գնա՞նք այդ քայլին: Եթե Լևոնը դա էր անելու, երբ նախագահ դառնար, ուրեմն լավ է, որ չդարձավ: Լևոնն ասում է, թե մինչև հարևանների հետ չլավացնենք հարաբերությունները` Հայաստանը չի զարգանա: Վատ միտք չէ: Բայց դրա գինը Ղարաբաղն է և, ի վերջո, ՀՀ-ն /էլ չասած ցեղասպանության հարցը/: Ի՞նչ է, տա՞նք: Հիմա կասեք` Լևոնը չի ուզում տանք: Բայց այդպես է ստացվում: Եթե նրա հիմնական միտքը կոմունիկացիան է, ապա մնացած հարցերը Լևոնի համար երկրորդական են դառնում: Ես չեմ ասում, թե Լևոնը դավաճան է: Բնա’վ, երբե’ք: Ուղղակի նա իմ կարծիքով սխալ է մտածում ու այլ պատկերացումների մեջ է ապրում: Կամ էլ զգացել է իր սխալը, բայց չի ուզում հետ կանգնել իր գաղափարներից ու արդյունքում Սերժն է շահում, որովհետև Լևոնի ասածներն է քարոզում: Սերժի ու Լևոնի տարբերությունն այն է, որ Լևոնը գաղափարական ու քաղաքական մարդ է ու իր գաղափարների գերին, իսկ Սերժը գաղափարներ չունի: Սերժի համար «աստվածը» փողն է: Լևոնը փողասեր չէ: Բայց ազգային անվտանգության տեսակետից Լևոնն ավելի վտանգավոր է, քանի որ այն հարցերով, ինչ որ խոսեցի վերևում, նա կգնար մինչև վերջ: «Մինչև վերջը» դա Ղարաբաղի ու Հայաստանի կորուստը կարող է լինել: Իսկ Սերժը մանր ժուլիկ է: Եթե Սերժը զգա, որ դիմադրություն կա` հետ կքաշվի: Լևոնը հետ քաշվողը չի: Սերժը հետ կքաշվի, այնպես ինչպես հիմա է հրաժարվում ցեղասպանության ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելուց: Ես այսպես եմ մտածում. Սերժը հիմա իր կառավարմամբ համ ինքը կվարկաբեկվի /չնայած վաղուց վարկաբեկված էր/, համ էլ Լևոնի վտանգավոր գաղափարները կարժեզրկի: Ու արդեն պետք է մտածել Սերժից ազատվելու ու լրիվ նոր իշխանություն ձևավորելու մասին: Լևոնի ստեղծած համակարգն իր սերժական մետաստազներով պետք է վերանա Հայաստանից, որպեսզի մենք ժամանակակից պետություն ձևավորվենք: Ինչ մնում է այն հարցին, որ ղարաբաղցիները թող ընդվզեն` հետո նոր Լևոնը կգա` ճիշտն ասած շատ թույլ մոտեցում է: Այսինքն, ստացվում է, որ Լևոնի շարժումը հիմա կախված է ղարաբաղցիների ցանկությունի՞ց: Եվ հետո, հարգելի Philosopher, ի՞նչ է նշանակում, թե ղարաբաղցիները թող մտահոգվեն` հետո նոր մենք Երևանում հանրահավաք կանենք: Ստացվում է, որ եթե ասենք, Իջևանում խնդիր լինի, ուրեմն միայն իջևանցիների ոտքի կանգնելուց հետո՞ պիտի Երևանում ոտքի կանգնենք: Շատ խոցելի մոտեցում է: Եվ հետո կրկին չի կարելի տողատակերում հայաստանցի-ղարաբաղցի հակադրություն քարոզել: Ղարաբաղը Հայաստանի մասն է, այնպես ինչպես Սյունիքը կամ Լոռին: Լևոնականների պրոբլեմն այն է, որ իրենք այդպես չեն մտածում: Ավելի ճիշտ , Լևոնի պրոբլեմն է դա: Թե չէ Լևոնին ձայն տվողների մեջ բազում իմ պես մտածողներ կան: Ես ընթացիկ քաղաքական իրավիճակը շատ լավ եմ գնահատում. Լևոնը մաշվում է, Սերժը` վարկաբեկվում մինչև վերջ: Հետագայում արդեն լրիվ նոր դաշտ կարելի է ձևավորվել` զերծ Լևոնից, Սերժից, ԱԽՔ-ից, Դհոլից, տարատեսակ քծնողներից /նրանք այնքան շատ էին Սերժի հետ վերջին հանդիպմանը/ ու այլոցից: Հարգելի Philosopher, եթե դու երիտասարդ ես /խոսքս մտածողության մասին է/, ապա իմ կարծիքով, այս ուղղությամբ պետք է մտածես: Թե չէ Շիրխանյան Վահանի պես կրկնել, թե մինչև ղարաբաղցիները ոտքի չկանգնեն` «Նազարը կռիվ գնացողը չի», արդեն շատ անհարմար բան է ստացվում: Բա՞, Լևոնը ասում էր «Պայքար, պայքար մինչև վերջ»: Ու՞ր է այդ «վերջը»: Գյուլի գալը ողջունե՞լը, թե՞ Ադրբեջանի հետ սահման բացելը: Ո՞րն է գինը: Լևոնն արդեն ացած էտապ է: Սերժն էլ: Ուղղակի մի քիչ համբերենք ու Սերժից էլ պրծնենք` որպես Լևոնի մետաստազ ու վերջինիս գաղափարների էքսպերիմենտատոր ու մեր պետության պատմության նոր էջ բացենք: Այսքանը: Սպասում եմ պատասխանի ու բանավեճի շարունակության:

Մովսես Կարապետյան
Հ.Գ.: Լևոնն ու Սերժը իրար նման են նաև մարտավարության մեջ: Սերժ Սարգսյանը իմիտացիոն հանդիպում է կազմակերպում գոյություն չունեցող կուսակցությունների հնամաշ ղեկավարների հետ, որոնց հասցեների գտնելը երևի լուրջ անհարմարություններ է պատճառել Սերժի աշխատակազմի միշիկական ջահելությանը: Նույնն անում է Լևոնը: Վերջին օրերի ՀՀՇ-ական մամուլն ընթերցելիցս` զարմանալիորեն հայտնաբերեցի, որ սերժական ոճի կուսակցական քննարկումներ է իրականացնում նաև Տեր-Պետրոսյանը: Տարբերությունը մասնակիցների կազմի մեջ է: Մնացածը նույնն է: Լևոնն էլ է մեկ հոգանոց կուսակցությունների հետ քննարկում Ղարաբաղի հարցը, Սերժն էլ: Հարգելի Philosopher, կարող եք բացատրել, թե ո՞րն է այս ամենի տարբերությունը: Վազգեն Սարգսյանի ողբերգական մահվան շնորհիվ քաղաքականություն մտած նրա եղբայրն ասում է, թե Սերժի՝ Ղարաբաղի հարցում արագ լուծումների գնալը ողջունում ենք և միևնույն ժամանակ խոսում, որ վատ փաստաթուղթ է ստորագրվել Մայնդորֆում /ի դեպ Արամ Զ. Սարգսյանն այնպես վարկաբեկեց Վազգենին, որ նույնիսկ անհնար է հասկանալը: Վազգենից կամաց-կամաց անհասկացողի իմիջ են կերտում և’ Արամիկը, և’, իբր թե Վազգենի գաղափարակից Վահան Շիրխանյանը, երբ ասում են այն մասին, թե Վազգենն այսօր կկանգներ Լևոնի կողքը` դրանով իսկ արդարացնելով իրենց Լևոնին պաշտպանելը: Նողկալի է: Լևոնենց ծրագիրը հետևյալն է. ստիպել և նաև աջակցել Սերժին Ղարաբաղի հարցում գնալ արագ լուծումների /կարդա` արագ ու միակողմանի զիջումների/, իսկ հետո, կոկորդիլոսի արցունքներ թափելով ու շահարկելով տեղի ունեցածը, գալ իշխանության: Սերժն էլ այժմ նույն ուղղությամբ է մտածում, բայց այլ ելք է ակնկալում: Սերժենց կարծիքով` պետք է արագ լուծել /կրկին կարդա` միակողմանիորեն զիջել/ Ղարաբաղի հարցն ու «դաբրո» ստանալ աշխարհից ջարդելու լևոնենց /հատուկ եմ օգտագործում «լևոնենց» ձևակերպումը, որովհետև նրանց՝ որպես ընդդիմություն Սեժին, ինչպես գլխի եք ընկնում, չեմ համարում/ ու պահել իշխանությունը: Պատահական չէ, որ Սերժի «Ազատամտություն» թերթը քարոզում է հողերի հանձնում և միևնույն ժամանակ խաչակրած արշավանք է քարոզում բոլոր ազգային ուժերի հանդեպ: Նույն թերթը կոչ է անում պայքարել նաև լևոնականների դեմ, բայց արդեն ներտեսակային պայքարի շրջանակներում: Այսքանը:

суббота, 22 ноября 2008 г.

Հակադարձման իրավունքով

Ներքոշարադրյալ հոդվածի հեղինակը Philosopher անվամբ ներկայացող մեր ընթերցողներից է: Ու թեեւ այն հրապարակված է նաեւ մեկնաբանություններ բաժնում, այնուամենայնիվ ընդունելով մեր ընթերցողի առաջարկը այն տեղադրում ենք նաեւ բուն էջում:
---------------------------
Անկեղծ ասած չէի հավատում, որ կպատասխանեք իմ ակնարկին: Սակայն շնորհակալություն դրա համար: Կարծում եմ` նկատել էիք, որ իմ ակնարկը շատ հակիրճ էր ու շատ սեղմ: Դուք անդրադարձաք միայն մեկ ոլորտի: Ես կփորձեմ երկար, բայց եւ միեւնույն ժամանակ հակիրճ անդրառնալ Ձեր հոդվածներին` թե “Պատասխանի իրվունքով”, թե “Սերն ու Լեւոնը սիամական երկվորյակներ են”:Սկսեմ նախորդ հոդվածից:Դուք նշել էիք, թե Լեւոնը նախընտրական փուլում գովերգում էր քիրվայությունը, հիմա էլ Սերժը նույնն է անում: Ուրեմն` նախ պետք է տեսնել, թե Սերժը ինչ է անում, որ հիշենք, թե Լեւոնը ինչ էր գովերգում: Սերժ Սարգսյանը թուրքերի հետ սկսեց “սիրավեպ” Մոսկվայում, որտեղ հայտարարեց, թե Գյուլին կհրավիրի ֆուտբոլին եւ ասեց, թե ինքը համաձայն է հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծմանը: ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2007 թվականի դեկտեմբերի 8-ի բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ իր ելույթում մի մեծ թեմա էր ընտրել` հայ-թուրքական հարաբերությունները մեկնաբանող: Նշել էր, որ անընդունելի են պատմաբանների խմբի ստեղծմանը նվիրված որեւէ խոսք:Իսկ Սերժը ասել էր, թե ինքն ընդունում է, որ դա պետք է: Այսինքն Սերժի ու Լեւոնի միջեւ մի տարբերություն գտանք, որը Դուք չէիք հաշվի առել:Սերժը սկսեց խոսել սահամնի բացման մասին, սակայն Գյուլի հետ առանձնազրույցում ոչ մի խոսք անգամ չարտաբերեց: Իսկ Առաջին Նախագահ Տեր-Պետրոսյանը ողջունել էր Սերժի ոչ թե այդ քայլը, որ Սարգսյանը Գյուլին խնդրի միջնորդ դառնալ Ղարաբաղի հարցում, այլ որ Սերժը իբր փորձում էր բացել սահմանը: Բայց Տեր-Պետրոսյանը միամտաբար սխալվեց` Սերժի մասին ավելի ազգային մտածելում: Լեւոն Տեր-Պետրոսյանը ասում էր` ոչ թե պետք է պատմաբանների խումբ ստեղծելով այդ հարցը արտաքին քաղաքականությունից հանենք, այլ հանենք, որ հարցը չշահարկվի ԱՄՆ-ի, Եվրոպայի կողմից` ինչպես այդ ամենը արվում էր դարեր շարունակ: ՈՒ դուք հիմա ուզում եք պատրանք ստեղծել, թե Սերժը անում է Լեւոնի քայլերը… անարժանահավատ խոսքեր պետք չեն, բարեկա’մ…Ես Ֆ5-ում անդրաձարձել եմ այդ ԱՄՆ-ի, Եվրոպայի` Հայոց Ցեղասպանությունը շահարկելուն` բացատրել եմ պատմականորեն, պետք է աչքի անցկացրած լինեիք…Իսկ հիմա խոսեմ այն մասին, որ շատերը քննադատում են Տեր-Պետրոսյանին նրա համար, թե պետք է ոչ թե մի կողմ քաշվել ու թողել, որ Սերժը տա Ղարաբաղը, այլ պետք է միտինգ անել ու ճնշել:Բոլորը շատ հեշտ են այդ ամենը ասում եւ նույնիսկ չեն էլ մտածում խորապես:Ես անձամբ դեմ կլինեի, որ հիմա Լեւոնը միտինգները սկսի: Միտինգներ Հայաստանի ժողովուրդը կսկսի միայն ու միայն այն դեպքում, երբ որ ղարաբաղցին իր հողում ոտքի կանգնի: Եթե Ղարաբաղցին փետրվարի 10 օրյակում մի ծպտուն չհանեց ի պաշտպանություն այն շարժմանը, որը կռվում էր նրա համար, որ Ղարաբաղին բան չպատահի, իսկ հիմա մենք ինչ երաշխիք ունենք, որ Ղարաբաղցին չի ուզում Սերժի լուծումը: Ղարաբաղի ժողովուրդը պետք է ասի իր խոսքը, որից հետո եթե Լեւոնը չհանի զանգվածներին, ապա ես էլ նրան կքննադատեմ:Բայց Ղարաբաղը` հանձին իր ոչ իրական` իմիտացիոն նախագահ Սահակյանով եւ այն գեներալիտետով, որը, վախենալով իր ունեցվածքի կորստյան համար, չի ասում` Սերժ էս ինչ ես անում: Բա Լևոնը ինչպես ասի` Սերժ էս ինչ ես անում: Լեւոնը ում պաշտպանի ու հանուն ինչի…Կրկնում եմ եւ բոլորդ էլ լավ հիշեք ու խորապես մտածելով կըմբռնեք, որ մինչեւ Ղարաբաղցին ոտքի չկագնի, հայաստանցին չի կարող, քանի որ հստակ չի լինի, թե ում համար եւ ինչու…Իսկ նաեւ ասեմ, որ Ղարաբաղի հարցը վաղուց է լուծված եւ Ղարաբաղն էլ վաղուց է վաճառված: Այդ եղավ 1998 թվականի փետրվարի 3-ին, երբ ողջ ոչխարի հոտի նմանվող ժողովուրդը թույլ տվեց Լեւոնին հրաժարական տալու` փորելով իր իսկ գերզմանը` չորրորդ հանրապետության ակնկալիքով…Միշտ ենք էսպես եղել… Դրա համար էլ ուղիղ 1700 տարի է` հող ենք կորցնում եւ 400.000 քառ/կմ-ից մնացել ենք 29.000…
... Կարող եք որպես հոդված տեղադրել Ձեր կայքում` այլախոհության դրսեւորում որպես: Ինչպես եւ կարծես Ձեր հոդվածի պատասխան...

пятница, 21 ноября 2008 г.

Պատասխանի իրավունքով

Իմ «Սերժն ու Լեւոնը սիամական երկվորյակներ են» հոդվածը ընթերցողի կողմից արձագանք է ստացել՝ ինչի համար շնորհակալ եմ նրանից: Այժմ պատասխանի իրավունքով ներկայացնեմ իմ մոտեցումները:
Նախ այդ հոդվածում ես չէի նշել, որ Լեւոնն ասել է, թե պետք է ցեղասպանության ուսումնասիրման հանձնաժողով ստեղծել ու Սերժն էլ հիմա դա է քարոզում: Ուշադիր է պետք ընթերցել: Ես ասել եմ, որ Լեւոնն ուզում էր ցեղասպանության հարցը հանել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից /տե՛ս Տեր-Պետրոսյանի ելույթները նախընտրական փուլում/: Սերժն էլ է հանել այդ հարցը, բայց դա արել է կոպիտ ձեւով եւ անհեռատեսորեն: Այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ ձեւական առումով Սերժն ու Լեւոնը, իրոք, տարբերվում են միմյանցից: Սակայն բովանդակային տեսանկյունից այժմ նրանց դժվար է տարբերել: Սա է իմ ասածը:
Սերժն իր այժմյան քայլերով վարկաբեկում է Լեւոնին ու նրա գաղափարները եւ, իմ կարծիքով, դա է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պասիվացման պատճառը: Լեւոնը այժմ ծուղակն է ընկել. Սերժը Գյուլին հրավիրեց ու Լեւոնը ստիպված ողջունեց այդ քայլը եւ հանրահավաքը հետաձգեց: Այդ հետո պարզվեց, որ Սերժը սխալ քայլեր էր արել: Բայց բանը բանից անցել էր: Մարդիկ ֆիքսեցին, որ Լեւոնը ողջունում էր Սերժի քայլերը: Այս առումով է, որ Լեւոնը ծուղակը ընկավ:
Եվ հետո. անկախ այն հանգամանքից, թե Սերժը ի՞նչ բանակցեց Գյուլի հետ, մի բան պարզ է, որ Թուրքիան սահմանները բացելու նախապայմաններ ունի: Գյուլն այդ նախապայմանները առաջ էր քաշելու անկախ այն հանգամանքից, թե ով է ՀՀ նախագահը՝ Սերժը, թե Լեւոնը: Գյուլը սահմանների բացումը պայմանավորում է Ղարաբաղից հայկական զորքերի դուրս բերմամբ: Հիմա, եթե Լեւոնն էլի ուզում է այսքանից հետո բացել Թուրքիայի հետ սահմանը, ուրեմն պատրաստ է նաեւ դուրս բերել հայկական զորքերը Ղարաբաղից: Այդ դեպքում ու՞մ է պետք այդ սահմանի բացումը: Իսկ եթե Լեւոնն իր ասածի գերին է դարձել, ապա դա արդեն Լեւոնի խնդիրն է: Հայ հանրությանը պարզ դարձավ, որ Թուրքիայի հետ սահմանի բացման գինը իր անվտանգության կորուստն է: Միթե՞ Լեւոնը դա չի գիտակցում: Իսկ եթե գիտակցում է ու էլի իրենն է պնդում, ուրեմն սա այլ եզրակացությունների տեղիք է տալիս: Այս մասին է, որ մենք բոլորս պետք է մտորենք: Եվ սա է հուշում, որ եթե Սերժը կրկին գնում է գյլւացման ճանապարհով, ապա ինքն ու Լեւոնը նույն գծի վրա են: Ուղղակի մեկը նախագահական աթոռը զավթել է, իսկ մյուսին դա չի հաջողվել: Այսքանը:
Ամեն դեպքում շնորհակալ եմ արձագանքի համար, քանի որ այս թեմաներով քննարկումները շատ հարցերի պատասխան կտան եւ ի վերջո այս բլոգի ստեղծման նպատակը նմանատիպ քննարկումներ ծավալելն է:

четверг, 20 ноября 2008 г.

Սերժն ու Լևոնը սիամական երկվորյակներ են


Իմ գործընկեր Լուսինեն, ում և Արմենի հետ ստեղծեցինք այս «Բլոգը» /ես հիմնականում խմբագրական և տեխնիկական հարցերով եմ զբաղվում/, մոլի լևոնական է: Ես այդպիսին չեմ: Ինձ համար հավասարապես անընդունելի են և’ Սերժը, և’ Լևոնը: Բայց քանի որ Սերժ Սարգսյանն է գործող չարիքը` դրա համար իմ ուշադրությունը կկենտրոնացնեմ հատկապես նրա վրա: Այդ առումով Արմենի հոդվածներն ինձ ավելի հոգեհարազատ են: Արմենը տիպիկ հակասերժական է և չափավոր ազգայնական:
Ես Լուսինեին բացատրում եմ, որ անիմաստ է լևոնական լինել և, միևնույն ժամանակ, հակասերժական: Այլ բան է, եթե մարդն առաջնորդվում է զուտ արտաքին էֆեկտներով: Ասենք, Լևոնը բարձրահասակ է, իսկ Սերժ Սարգսյանը` ընդհակառակը: Կամ Սերժը բանասիրական կրթությամբ հայերեն խոսում է վատ, իսկ նույն կրթությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը` լավ: Եթե այս չափանիշներով առաջնորդվես, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը, թերևս, նախընտրելի է: Սերժ Սարգսյանի նեղ ուսերի, համեմատաբար մեծ գլխի, հոգնած աչքերի, ուռած թշերի ու գավառական «դեզ» մազերի ֆոնին` Լևոն Տեր-Պետրոսյանը կատարյալ է թվում: Բայց երկիրը ղեկավարում են ոչ թե բոյով ու բուսաթով, այլ ծրագրով ու գաղափարով: Այս առումով Սերժի ու Լևոնի միջև տարբերություն չկա և, հետևաբար, իմ գործընկեր Լուսինեն քաղաքական առումով սխալ է մտածում: Դատեք ինքներդ. Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրական փուլում գովերգում էր քիրվայությունը` Սերժն էլ է նունը անում հիմա: Լևոնը խոսում էր ցեղասպանության հարցի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից դուրս բերման մասին` Սերժն այնպես դուրս բերեց ցեղասպանության հարցը, որ հիմա նույնիսկ Բարաք Օբաման չի կարող «ներս մտցնել»: Լևոնը թուրքերի հետ «բացվելու» քաղաքականություն էր որդեգրել` Սերժը այնպես ընդունեց Գյուլին, որ երևի Հրանտ Դինքի հարազատների մարմինը փշաքաղվեց, իսկ Հայաստանը վերածվեց Թուրքիայի ֆորպոստի: Հայկական ԿԳԲ-ի «պադվալում» ծնված ՕԵԿ կուսակցության ԱԽՔ-ոտ նախագահ Արթուր Բաղդասարյանն օրերս Հ1-ին տված հարցազրույցում նույնպես քիրվայություն էր քարոզում: Ասել է, թե Սերժի ու Լևոնի միջև կողմնորոշվողները կամ, ներողություն արտահայտությանս, մոլորյալներ են, կամ անձնական շահ ունեն, կամ էլ, լավագույն դեպքում, իներցիայով են բաժանում Լևոնին ու Սերժին: Ամեն դեպքում, հասկանալի է նաև մարդկանց վարքագիծը: Քաղաքական դաշտում Սերժն ու Լևոնն էին և շատերը կարծում էին, որ նրանցից մեկի օգտին պիտի կողմնորոշվեն: Դա նախընտրական փուլում էր: Այն ժամանակ Սերժը ազգային դիրքերից էր հանդես գալիս /համենայնդեպս PR-ն այդպիսն էր/, իսկ Լևոնը` պացիֆիստական ու կոսմոպոլիտ: Մի առիթով Սերժն ասաց, թե Լևոնին երևի երեք տարի է հարկավոր իշխանությունը, որովհետև այդքան է նրան պետք Ղարաբաղը ծախելու համար, իսկ ինքը Լևոնի հակառակորդն է: Այլ խոսքերով` Սերժը Ղարաբաղ ծախող չէր, իսկ Լևոնը` ընդհակառակը: Բայց հիմա, երբ Սերժը Ղարաբաղի հարցում գնում է կատաստրոֆիկ զիջումների կամ ուզում է գնալ դրան, իսկ Լևոնն ասում է, թե գնամ տուն, որ Սերժին չխանգարեմ` նրանց տարբերությունը, գաղափարական առումով, վերացել է: Ուստի Լևո՞ն, թե՞ Սերժ երկընտրանքը գոյություն չունի: Երկուսն էլ նույն բանն են ասում ու անում: Կամ մեկն ասում է, իսկ մյուսն` անում: Եզրակացությունը հետևյալն է` եթե մարդիկ Լևոնին ընտրել են գաղափարի համար, ապա պետք է այժմ աջակցեն Սերժին, քանի որ նա, Արթուրիկի ձեռքը բռնած ու դհոլ-Արտաշին «հեծած», իրականացնում է Լևոնի թեզիսները: Իսկ եթե մարդիկ Լևոնի պահով առաջնորդվում են զուտ արտաքին տվյալներով կամ անձնական շահով` ուրեմն «Պայքար, պայքար մինչև վերջ»:

Սերժը թամաշա է նախաձեռնել

Ադրբեջանական ԿԳԲ-ի սան և մարտի 1-ի շնորհիվ նախագահ աշխատող Սերժ Սարգսյանը տարերքի մեջ է: Ղարաբաղյան թեմայով թամաշա է կազմակերպվել նախագահականի պավերով:
Սերժ Սարգսյանի հետ խելք-խելքի տալու ու ղարաբաղյան թնջուկը լուծելու են հրավիրվել ՀՀ-ում գրանցված կուսակցությունների ղեկավարները: Ոչինչ, որ 70-ից ավելի կուսակցություններից 60-ը թղթի վրա միայն գոյություն ունեն: «Զատո» Սերժը կասի, թե ինքն, ըստ էության, հասարակության բոլոր շերտերի հետ է հարցը քննարկում: «Բա կուսակցությունները չե՞ն հասարակության ներկայացուցիչները»,- մի առիթով երևի հետագայում կասի նա` դեմքի անհասկանալի հարցական նշանով ու անպայաման 2 «ռազմեր» մեծ կոմուֆլյաժը հագին:
Սերժն այսօր երևի կփորձի իր հետ հանդիպման վազած կուսակցությունների ղեկավարներին մի ղազագիր ստորագրել տալ, որպեսզի հետագայում ասի, թե իր զիջումները համընդհանուր «ադաբրյամսի» է արժանացել: Հնարավոր է, որ ոչ մի թուղթ էլ չստորագրվի: Այդ դեպքում Սերժի նպատակը կլինի արտաքին աշխարհի համար ակտիվ գործընթացի իմիտացիայի ապահովումը:
Կուսակցությունների ղեկավարներին քննարկման հրավիրելով, Սերժը այլ նպատակներ էլ է հետապնդում. 1. եթե գան` ուրեմն ընդունում են իր` նախագահի աթոռին նստելու իրավունքը, 2. եթե չգան` ինքը հետագայում կասի, թե` տեսեք քայլ եմ անում երկխոսելու, բայց ինձ ընդառաջ չեն գալիս:
Այս ամենը մեզ չէր հետաքրքրի, եթե մի էական հանգամանք աչքի չզարներ: Մոսկովյան հռչակագրից հետո, չգիտես ինչու, միայն Սերժն է հանրային քննարկումների կազմակերպման խոստումներ տվել եվրոպաներին ու մեր հանրությանը: Հետաքրքիր է, այդ ինչո՞ւ Իլհամ Ալիևը հանրային քննարկումներ չի խոստանում ու չի կազմակերպում: Եթե Սերժն է հանրային լսումներ իրականացնում, ուրեմն մեզ պարտվողականության նախապատրաստելու խնդիր կա: Հակառակը չի լինում: Եթե ասենք որոշում կայացվեր , որ ԼՂՀ-ն ու ազատագրված 7 շրջանները մնում են հայկական կողմին, ապա այդ դեպքում հայ հանրությանը նախապատրաստելու խնդիր չէր լինի: Հո չէի՞ն ասելու, թե ժողովուրդ, ցանկանո՞ւմ եք արդյոք, այն բոլոր տարածքները, որ գտնվում են մեր վերահսկողության տակ` միանան Հայաստանին կամ դառնան անկախ: Սրա ինչը քննարկի հանրությունը: Բնականաբար բոլորը կողմ կլինեին: Այդ սցենարի դեպքում Ալիևը պետք է քննարկումներ կազմակերպեր Ադրբեջանում: Տվողն է քննարկում: Հո՞ վերցնողը չի քննարկում: Հետևաբար, եթե Սերժն է ակտիվ քննարկումներ սկսում, ուրեմն մենք ենք տվողը: Դրա համար էլ ադրբեջանական մամուլում հանդարտ վիճակ է, իսկ քաղաքական օրակարգում ղարաբաղյան քննարկումների հարց չկա: Ա’յ սա է, որ մեզ պետք է մտահոգի: Անկախ այն հանգամանքից, թե այսօր ինչ թամաշա են անելու կուսակցությունների ձրիակեր ղեկավարներն ու ուռած աչքերով Սերժ Սարգսյանը: Քննարկման փաստն արդեն իսկ մտահոգիչ է:
Սերժն ուզում է խորամանկության դիմել: Նա ուզում է իր պարտվողականությանը մասնակից դարձնել շատ մարդկանց: Տվյալ դեպքում` չեղած կուսակցությունների ղեկավարներին: Իսկը հանցագործի հոգեբանություն: Եթե Սերժը հանրային քննարկումների տակ հասկանում է կուսակցությունների ղեկավարներին հանդիպելը, ուրեմն թող լուծարի Ազգային Ժողովը: Եթե հանրությունը ներկայացնում են 1 տոկոս ռեյտինգ էլ /ըստ պաշտոնական տվյալների/ չունեցող կուսակցությունները, ապա այս ԱԺ-ն լեգիտիմ չէ: Իսկ եթե ԱԺ-ն լեգիտիմ է, ապա Սերժը դեմագոգիայով է զբաղված: Սաշիկի եղբայրը լավ կանի, որ ղարաբաղյան խնդիրը քննարկի իր գաղափարակիցներ` Ալրաղացի Լյովիկի, Պուրտոյի, Արզաքանցյան Տիկոյի, Ֆլեշ-Բարսեի, Միխայիլ Բաղդասարովի, Լֆիկ Սամոյի, Նեմեց Ռուբոյի, Չոռնի Գագոյի, Գյումրիի Վարդանիկի, Ճոյտի, Շմայսի, փեսա Միշիկի, թոխմախի Մհերի, կադիլակ Սերոժի, Լիսկայի ու մտքի այլ տիտանների հետ: Գլխին մազ կրակած Հովիկ Աբրահամյանն էլ կղեկավարի այդ քննարկումներն ու կբարձրացնի քննարկումների մակարդակը ՀՀ-ում:

среда, 19 ноября 2008 г.

Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է վերադառնա

Ես համաժողովրդական շարժման ակտիվ մասնակիցներից եմ: Անկեղծ խոստովանեմ, որ զուտ նախընտրական փուլում կողմնորոշվեցի հօգուտ Տեր-Պետրոսյանի: Քոչարյանական լեքսիկոնից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը զուլալ ջուր էր մեր ժանգոտած ականջների համար:


Մինչև այժմ էլ իմ ընկերներով մասնակցում ենք հանրահավաքներին ու հավատում, որ մեր հավաքական ուժով կմաքրենք ավազակապետության ավգյան ախոռները: Բայց հոկտեմբերյան հանրահավաքից հետո մի տեսակ տարակուսանք ու նահանջ է պատել ինձ: Եվ ոչ միայն ինձ: Նախագահ Տեր-Պետրոսյանը նկարագրեց, որ Ղարաբաղին վտանգներ են սպառնում: Երբ նա խոսում էր, մենք ներքևում սպասում էինք, որ կոչ կլինի` ավելի վճռական պայքարել: Բայց տեղի ունեցավ անսպասելին. Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց պայքարի հանրահավաքային ձևը դադաեցնելու մասին, որպեսզի Սերժը անհարկի զիջումների չգնա: Հետո նշվեց, որ Ղարաբաղի հարցում 1-2 ամսում շրջադարձային գործընթացներ են սպասվում: Հետո եղավ մոսկովյան հռչակագիրը, որը Լևոն Տեր-Պետրոսյանը դաժան քննադատության ենթարկեց: Թվում էր, թե դրանից հետո կհետևի պայքարն ակտիվացնելու կոչ: Բայց կրկին ոչ: Այ, դրա հետ ես համաձայն չեմ: Եվ ահա թե ինչու: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը համոզված է, որ 2 ամսում Ղարաբաղի հարցում լուծում է լինելու և համոզված է , որ Մոսկովյան հռչակագրով երևում է, որ այդ լուծումը ի վնաս մեզ է լինելու, ուրեմն պետք է կոչ անի օր առաջ ազատվել այս իշխանություններից: Այլապես ստացվում է, որ Սերժը գնում է հակահայկական քայլերի, իսկ մենք տանը նստում ենք: Այդպես չի լինում: Անկեղծ ասած, նախընտրական փուլում, երբ խոսում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը զիջումներով փորձելու է կարգավորել Ադրբեջանի հետ հարաբերությունները` ես դա համարում էի նախընտրական «սև» քարոզչություն: Ինձ այդպես համոզում էին նաև Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցները բանտից, որտեղ Ժիրայրը խոսում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հող հանձնող նախագահ չէ: Բայց այժմ ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մի կողմ է քաշվում, որպեսզի Սերժը անհարկի զիջումների չգնա: Այսինքն, ոչ անհարկի զիջումներին Լևոն Տեր-Պետրոսյանը կո՞ղմ է: Երևի պատահական չէ, որ Ժիրայրենք այժմ տարանջատվում են Լևոն Տեր-Պետրոսյանից: Հավատացնում եմ, որ շարժման բազում մարդիկ դեպրեսիոն վիճակի մեջ են: Մի կողմից այս վարչակազմն ամրապնդվում է ու գնում է արտաքին քաղաքական զիջումների, իսկ մյուս կողմից` ընդդիմությունը պասիվացել է: Տպավորությունս այնպիսին է, որ մենք կրկին ականատեսը եղանք 1998թ-ի հրաժարականի: Ուղղակի այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց իշխանությունից, իսկ այժմ` ընդդիմությունից: 98-ին էլ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ Ղարաբաղի հարցում օրհասական պահ է ու ինքը հանուն խաղաղության է պայքարում, բայց պատերազմի կուսակցությունն է այժմ իշխանության գալիս, բայց պարզվեց, որ 10 տարի պատերազմ չեղավ: Այժմ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը նույն տեքստն է արտասանում, բայց արդեն ընդդիմադիր դիրքերից: Բա որ կրկին սխալվենք: Հիմա, եթե երկու ամսում Ղարաբաղի շուրջ ոչ մի բան տեղի չունեցավ` ի՞նչ ենք պատասխան տալու մեր բանտարկյալ ընկերներին, թե ինչու՞ դադարեցրեցինք պայքարը: Հիմա եթե 2 ամսում ոչ մի թուղթ չստորագրվեց, ինչո՞վ է հիմնավորվելու սխալ կանխատեսումը: Եվ վերջապես ի՞նչ է նշանակում 2 ամսում Ղարաբաղի հարցի լուծում: Այսինքն սպասենք, որ Ղարաբաղը Սերժը հանձնի ու հետո գանք ու ժողովրդական հուզմունքի վրա իշխանություն վերցնենք: Էդ ժամանակ էլ ու՞մ է պետք այդ իշխանությունը: Ընդհակառակը, իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի թույլ չտրվի ազգային դավաճանություն: Իսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես չի մտածում, ուրեմն մենք մեր գլխի ճարը պիտի տեսնենք: Ինչպես Նիկոլն էր ասում, շարժումը Լևոնով չի պայմանավորված, Լևոնն ուղղակի առաջնորդում է այդ շարժումը: Պարոն Տեր-Պետրոսյան, թույլ մի տվեք, որպեսզի իշխանական իմ հասակակիցները հեգնանքով խոսեն մեզ հետ, թե տեսաք, որ ասում էինք Լևոնը պայքարող չէ՝ չէիք հավատում: Եթե պայքարը դադարի, ուրեմն իրենք ճիշտ են: Այդ դեպքում մենք այլ ճանապարհ կգտնենք:

Սերժ Սարգսյանը սովորական ստախոս է

Երբ Սերժը պաշտպանության նախարար էր ու քիչ էր խոսում` տպավորություն էր ստեղծվում, թե խելոք մարդ է: Երբ սկսեց խոսել` պարզվեց, որ նախ խոսել
չգիտի ու, բացի այդ, նաև ստախոս է:

Սերժը երևի մտածում է, թե քաղաքական գործունեությունը դա սուտ խոսելն ու դեմագոգիան է, խաբելն ու ֆռռացնելը: Ուրիշ բան չի կարելի սպասել մի մարդուց, ով կազինոների հանդեպ մերծ սեր ունի: Բլեֆ անելը նրա կյանքի կարգախոսն է:եվ ամենածիծաղելին այն է, որ Սերժը մտածում է, թե իր «տրյուկներն» անցնում են: Ժամանակին նա Վազգեն Սարգսյանի ձեռքից պրծավ «Արմենիկումի» բլեֆով: Սերժն այդ ժամանակ մեղադրվում էր Արծրուն Մարգարյանի սպանության կազմակերպման կամ էլ այդ սպանության չբացահատման մեջ: Վազգենը մի քանի օր ժամանակ էր տվել Սերժին: Սերժն «Արմենիկումով» պրծավ: Ստախոսության ու դեմագոգիայի դրսևորում էր նաև ԱԺ-ում տեղի ունեցած այն հարցուպատասխանը, որի ժամանակ Սերժը, դեմքի մոնղոլ-թաթարական արտահայտությամբ, հավաստիացնում էր, թե կապ չունի «Միկա» ընկերության և դրա ղեկավար Միխայիլ Բաղդասարովի հետ: Սերժը երևի մտածում է, որ եթե ինքն այդպես ասի, ապա բոլորը կհավատան: Նման ձևով էր նա պատասխանում նաև հետընտրական փուլում փեսա Միշիկի կազմակերպած «գլուխգործոց» հարցուպատասխանի ժամանակ, երբ Սերժին հարցնում էին, թե արդյոք ինքը շատ փող ունի, կամ արդյոք կազինո է գնում` Սերժը պատասխանում էր` «Ոչ»: Պատեկերացնում եք, Միշիկը մտածել էր, որ եթե այդպիսի հարցուպատասխան լինի, ապա բոլորը կմտածեն, որ Սերժը խաղմոլ չէ ու աղքատության մեջ է ապրում: Մտածողության առումով փեսան աներոջն է քաշել: Ի դեպ, այդ ինտերնետ հարցուպատասխանի ժամանակ Սերժը խոստացել էր, որ կառավարության ձևավորումից հետո ևս մի հանդիպում կլինի վիրտուալ հարց տվողների հետ: Բայց երևի իրենք էլ են հասկացել, որ տեղի ունեցածը «էշություն» PR-ակցիա էր ու հրաժարվել են այդ մտքից` «ով է հիշելու մեր կրկին հանդիպելու խոստումը» թմայով: Այսինքն ևս մեկ ստախոսություն: Սերժը սուտ է խոսում, կամ խոսքը անընդհատ փոխում է նաև արտաքին աշխարհում: Բայց եթե ներքին ստախոսությունը վարկաբեկում է միայն Սերժին, ապա արտաքին ստախոսությունը վնաս է հասցնում մեր պետությանը: Այսպես` մեկ Սերժը ասում է պետք է ստեղծել ցեղասպանության ուսումնասիրության պատմաբանների հանձնաժողով, մեկ հրաժարվում այդ մտքից: Մի կողմից ասում է, թե Ղարաբաղը մերն է, մյուս կողմից իր փաստացի պաշտոնաթերթ «Ազատամտությամբ» քարոզում, որ հողերը պետք է հանձնել: Սերժի արտաքին ստախոսությունը կարող է սպառնալ մեր պետականությանը: Ներքին ստախոսության վերջին դրսևորումներից է ԱԺ-ում արված ուղերձը: Սերժն ասում է եկեք էլ միմյանց չվիրավորենք, իսկ մյուս կողմից իր «շնիկ» թերթերին քսի է տալիս իր կուլիսային գործընկերների ու ընդդիմության վրա: Սեժի վերջին ստախոսություններից կարելի է համարել համահայկական տարբեր ծրագրերի խոստումները, դրսի հայերի իբր թե ֆինանսական շաբաշները ու այլ բլեֆներ: Բայց ինչպես ժողովուրդն է ասում` ստի ոտքերը կարճ են լինում: Ավելացնենք, որ ստախոսի կառավարումն էլ է կարճ լինում:

вторник, 18 ноября 2008 г.

ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՔԵՅՆԵՐԸ

Մարտի 1-ի ոճրագործության արդյունքում և Ռոբերտ Քոչարյանի գործուն աջակցությամբ նախագահի աթոռին բազմած Սերժ Սարգսյանը ձևավորել է նազիր-վեզիրների իր թիմը և այդ թիմով էլ կառավարում է: Խոսքը օգնական, խորհրդականների մասին է, ինչպես նաև աշխատակազմի այլ պաշտոնյաների:


Եվ այսպես, Սերժի աշխատակազմի ղեկավարը Կարեն Կարապետյանն է, ով հայտնի Կալուգայի Սամոյի եղբայրն է: Այն Սամոյի` ում անունից խոստացվել էր, որ Հայաստանին պետք է 700 միլիոն դոլար տրամադրվի: Շատերի մոտ այդ շաբաշային խոստումը ծիծաղ առաջացրեց: Սերժն արդեն փրփուրներից է կախվել: Սրա-նրա անունից փողեր է խոստանում հայ հանրությանը: Սա էլ ընտրակաշառքի մի ձև է: Բայց պղպջակը պայթեց, քանի որ Սամոն խելագառ չէ, որ Սերժի խաթեր 700 միլիոն շաբաշ տա: Բացի այդ Կալուգայում Սամոյի գործերը վատացել են, քանի որ Ռուսաստանում շինարարական բիզնեսը, միջազգային ֆինանսական ճգնաժամի արդյունքում, վատացել է և, հետևաբար, վատացել են նաև Սամոյի գործերը:
Իսկ Կարեն Կարապետյանը նախագահի աշխատակազմի ղեկավար դարձավ ներքին «բազարների» արդյուքնում: Բանն այն է, որ Կարենին վարչպետի աթոռ էր խոստացվել, բայց այդ աթոռին նստեց ԿԲ-ի Տիկոն: Ու որպես փոխհատուցում քցված կարգավիճակի ու նախընտրական փուլում Կարենի եղբայր Սամոյի ներդրած փողերի` Կ.Կարապետյանին տրվեց աշխատակազմի ղեկավարի` Մուկի կողմից փչացրած աթոռը: Կարենը հիմա նստել է այն աթոռին, որի վրա թռչկոտել է Մուկը: Տխուր է: Բայց դա էլ է շատ Կարենին: Փող ունենալը հո խելքի նշան չէ՞: Հետո ինչ, որ Ռուսաստանում խոպանչիներից ոմանք մի քիչ շատ են փող աշխատում: Սա Կարենի մասով:

Կարենի տեղակալը հայտնի Միշիկին է` Սերժի փեսան: Աշխատակազմի իրական ղեկավարը հենց Միշիկին է: Կարեն Կարապետյանը ֆուտլյարի դեր է կատարում և եթե Կալուգայի Սամոն շաբաշներ չտա, ապա Կարենը կվերադառնա իր հայրենի Տաշիր` այսինքն ակունքներ: Ինչ մնում է փեսուն, ապա նա բազմաթիվ ոլորտներով է զբաղվում` «Ջազվե» սրաճարաններից մինչև հեռուստաընկերությունների ստվերային կառավարում, թերթերի ֆինանսավորումից մինչև գովազդային շուկայի մասնակցություն: Միշիկ-փեսան փաստորեն, դարձել է մեր երկրի գորշ-կարդինալը: Ճիշտ է, այդ ընթացքում մի քիչ «հաբռգել» է ու սկսել է նաև «լեվի» գնալ, ու ինչի պատճառով մի լավ «շան լափ» կերել Սերժի կնոջ` Ռիտայի կողմից, բայց ամեն դեպքում փեսայի պաշտոնը դեռ ամենազոր է: Սերժի միակ /չհաշված Սաշիկին, Վաչոյին ու Սաթիկին/ հենարանը հենց Միշիկն է: Վերջինիս PR գլուխգործոցներից մեկը «Ազատամտություն» թերթի ստեղծումն է: Ինչքան էլ, որ ձև անեն թե դա իրենց թերթն չէ` միևնույն է բոլորին էլ հայտնի է, որ այդ թերթը Միշիկն է ղեկավարում: Ու որքան շատ այդպիսի թերթեր լինեն` այնքան լավ: Այդ տիպի թերթերով Սերժն իր քաղաքական գերեզմանն է փորում: Պետք չէ խանգարել Սերժին: Թող փորի: Այդ առումով բոլորիս շահերը համընկնում են:
Ի դեպ, այդ թերում իր հոդվածներն է կեղծանունով տպում Սերժի նազիր-վեզիրներից Արամ Անանյանը, ով ֆորմալ հանդիսանում է Սերժի օգնականը: Սա այն նույն Արամն է, ում հայրը ալկոհոլիզմի մեծ վարպետ, գրողների միության նախագահ Լևոն Անանյանն է: Սույն Արամը զբաղվում է Սերժի ելույթի տեքստերը գրելով: Պատահական չէ, որ Սերժի բերանում են հայտնվում մտքի այնպիսի գոհարներ, ինչպիսիք են. «Հայաստանից այն կողմ քրիստոնյաներ չկան», «Ղարաբաղյան կոնֆլիկտը` կրոնկան կոնֆլիկտ է» և այլն:
Սերժի մյուս օգնականը` հարյուր տիրոջ ծառայի կարգավիճակ ունեցող Վիգեն Սարգսյանն է: Նա եղել է Բաբկեն Արարքցյանի օգնականը, հետո Խոսրով Հարությունյանի օգնականը, հետո Արմեն Սարգսյանի, իսկ հետո Ռոբերտ Քոչարյանի օգնականը: Հիմա էլ «օգնում» է Սերժ Սարգսյանին: Սույն Վիգենի կարգախոսն է` «Ով էշ` ես փալան»: Ու նման անդեմությամբ երևի դեռ շատ կաշխատի այդ երիտասարդը: Վիգենն իր կարիերայով պարտական է Արմեն Գևոգյանին ու ՄԱԿ կուսակցության փոխնախագահ Թամարային: Բանն այն է, որ Վիգենը` Արմենի ու Թամարայի համակուրսեցին է եղել Լենինգրադի կառավարման դպրոցում: 90-ականների կեսերին, երբ Վանո Սիրադեղյանի շողքից այսօրվա ջոջերը վազում էին պամպերս գնելու, Թամարան Վանոյի օգնականն էր ու բարեխոսել էր Վիգենի համար ու վերջինն էլ հայտնվել էր Արարքցյանի մոտ: 98-ի իշխանափոխությունից հետո Վիգենն սկսեց քծնել Քոչարյանի օգնական Արմեն Գևորգյանին ու հայտնվեց այդ ճամբարում: Ֆորմալ առումով Վիգենը նախագահականում այժմ կատարում է թարգմանչի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ շփվելու ու թուքումուր ուտելու գործառույթը: Վիգենը կատարում է նաև այլ «դիշովի» գործեր: Օրինակ, Տիգրան Թորոսյանի վերջերս գրած հոդվածին հրապարակավ արձագանքելը և այլն:
Սերժի մյուս լաքեյներից է օգնական աշխատող Սևակ Լալայանը, ով նախագահական պալատում է հայտնվել բացառապես իր ղարաբաղյան ծագմանբ, ղարաբաղցի աներոջ ու Միշիկին քծնելու շնորհիվ: Սույն Սևակը Ժողինստիտուտի ռեկտոր Յուրի Սուվարյանի փեսան է: Մի ժամանակ Սևակն ու իր աները մոլի քոչարյանական էին: Այժմ նրանք Սերժի արևով են երդվում: Սևակը պալատում զբաղված է չեղած հանրային խորհորդի խնդիրներով, երբեմն Սերժի ելույթի տեքստերն է գրում, իսկ երբեմն էլ հանդես գալիս միշիկական թերթերում` կեղծանվաբ:
Նախագահականում կան նաև այլ նազիր-վեզիրներ, ովքեր ապահովում են Սերժի կառավարումը: Օչինակ ՄԻԱԿ կուսակցության տխրահռչակ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանն՝ իր եղնիկի անմեղ աչքերով: Արդյունքներն ակնհայտ են: Կառավարչական մառազմ: Եթե մամուլի խոսնակը լինի Սամվել Ֆարմանյանը, ապա պարզ է, որ մառազմը կատարյալ է լինելու: Ընդամենը մի քանի ամիս առաջ Սամվելը ջանքեր էր գործադրում Արթուր Բաղդասարյանին ամեն կերպ կապկելու համար, և այդ ընթացքում հայհոյում էր Սերժին: Հիմա նա արդեն Սերժի «պոչն» է դարձել: Ի դեպ, «պոչի» ծայրին էլ Սամվելի նախկին շեֆ Արթուր Բաղդասարյանն է նստած: Սա է Սերժի ողջ արքունիքը: Նույնիսկ «Կոտ Բազիլիոն» չէր նախանձի նրան:

понедельник, 17 ноября 2008 г.

ՍԵՐԺԻ ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԸ ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԻ

Այն, ինչ տեղի ունեցավ Գյուլի երևանյան այցի ընթացքում, միայն սազական էր ադրբեջանական ԿԲ-ի սան ու թուրքի հետ հաց կերած Սերժիկ Սարգսյանին: Քանի կար Լևոն Տեր-Պետրոսյանին էին մեղադրում քիրվայության մեջ, այնինչ առաջին նախագահն ընդամենը խոսում էր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին:
Քիրվայության իսկական ջատագովը Սերժն է: Նկատել եք, թե ինչպես են փայլում նրա աչքերը` Գյուլի անունը տալիս: Եվ դա բնական է: Չէ որ Գյուլի այցով Սերժը հայտնվեց միջազգային հեռուստաէկրաններին: Այսինքն, Գյուլը դարձավ Սերժի` որոշակի արտաքին լեգիտիմության աղբյուր: Ճակատագրի ինչպիսի հեգնանք: Ցեղասպանություն կատարած Թուրքիայի նախագահը դառնում է ցեղասպանության զոհ հայերի չընտիր նախագահի պաշտոնի պահպանման երաշխավորը: Փաստորեն, Թուրքիան էլի հայերին վնաս է հասցնում, բայց այս անգամ մեր ձեռքերով` պաշտոնին պահելով Սերժին: Սերժի հոգնած ու կապտած աչքերին փայլ է հայտնվում, երբ խոսում է Գյուլի մասին: Շուտով երևի Ալիևն էլ Սերժի երջանկության պատճառ կդառնա: Սերժի քիրվայության դրդապատճառները զուտ քաղաքական հաշվարկներից բացի ունեն նաև այլ ասպեկտներ: Բանն այն է, որ ժամանակին լինելով ադրբեջանական ԿԲ-ի գործակալ` Սերժը մինչև այժմ գտնվում է նրանց «կոլպակի» տակ: Այդպես էր 88-ի շարժման ժամանակ, երբ Սերժը Կեվորկովի սենյակից ներդրվեց շարժման մեջ: Այդպես էր նաև հետագա տարիներին: Սերժն այդ մասին ակամա խոստովանություն արեց, երբ Գյուլի հանդիպումից առաջ լուրեր տարածվեցին, որ թուրքական կողմի հետ միշտ էլ շփումներ եղել են: Նույնիսկ թուրքերն էին շանտաժ անում Սերժին այդ թեմաներով: Բացի այդ, կա ևս մեկ հանգամանք: Քաղաքական մի քանի թիմ փոխած Հմայակ Հովհաննիսյանին կարելի է մեղադրել ամեն ինչում, բայց ոչ քաղաքական հոտառություն չունենալու մեջ: Այն ժամանակ, երբ Հմայակը սերժական ճամբարում էր, և հաջողացրել էր պատգամավորական խումբ ղեկավարել, նա ներկայացրեց մի օրինագիծ, որով առաջարկվում էր պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր ՀՀ-ում կասկածի տակ կդնեն ցեղասպանության փաստը: Այդ օրինագիծը մի փոքր տարօրինակ էր թվում այն ժամանակ, քանի որ մեզանում չէին երևում այն մարդիկ կամ ուժերը, ովքեր կասկածի տակ էին դնում Ցեղասպանության փաստը: Բայց Հմայակն, ակնհայտորեն, ավելին գիտեր, քան մենք: Նա Սերժին, հավանաբար, մի փոքր լավ էր ճանաչում: Հմայակի օրինագիծը չընդունվեց, բայց փոխարենը Հմայակը անտեսանելի ձեռքի միջոցով զրկվեց պատգամավորական խմբից /Սերժն ի օգուտ ՕԵԿ-ի «անասնագողություն» էր կազմակերպել` պատագամավորներին ստիպելով դուրս գալ Հմայակի խմբից/, մեկուսացվեց Սերժի շրջապատից, իսկ հետո էլ չդարձավ պատգամավոր: Այսինքն, Սերժն էն գլխից էր պատրաստվում քիրվայության և պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն: Սերժն իր գործակալական առաջադրանքը, կարելի է ասել, փայլուն կատարեց. ամբողջ աշխարհում դադարեցվել է ցեղասապանության ճանաչման գործընթացը, Թուրքիայի իմիջը բարձրացել է և այլն:
Պատահական չէ նաև, որ նախընտրական փուլում Սերժն այցելեց քիրվայության գաղափարախոս Աշոտ Բլեյանի դպրոց: Այն Բլեյանի, ով պատերազմի տարիներին մեկնեց Բաքու ու կոչ Էր անում Ղարաբաղը թողնել Ադրբեջանի տարածքում: Սերժն իր այցով «իշմար» էր տալիս իր թուրքական տերերին, որ նույն գծի վրա է մնացել: Կողմերը միմյանց լավ են հասկանում. Սեժը սպասարկում է թուրքական շահերը, իսկ նրանք էլ օգնում են Սերժին մնալ իշխանության: Չեմ զարմանա, որ թուրքերը սահմանը բացեն: Սերժն ամբողջ Հայաստանը Թուրքերին կտա` առանց աչք թարթելու:

пятница, 14 ноября 2008 г.

ԱԽՔ-ացման գաղտնիքը

Այս տարի կայացած նախագահական ընտրությունների արդյունքում շատերը դիմակազերծվեցին: Գեղամյան Արտաշը դարձավ ՀՀ պատվավոր Դհոլ, իսկ Արթուր Բաղդասարյանը՝ ԱԽՔ:
Բայց շատերը դեռեւս տարակուսում են, թե ինչո՞ւ այնուամենայնիվ Արթուր Բաղդասարյանը ջահել-ջահել գնաց քաղաքական ինքնասպանության: Եթե դհոլ-Արտաշի պարագան հասկանալի էր /մարդը թոշակային տարիքի է, իսկ թոշակը ՀՀ-ում չի ապահովում անհոգ ծերություն՝ ինչքան էլ, որ Սերժն ասի, թե թոշակները բարձրացնում է/, ապա Արթուրիկը դեռ ջահել էր եւ կարող էր դեռ երկար սոցիալական պոպուլիզմով ու դեմագոգիայով հաց վաստակել: Եվ ուրեմն ո՞րն էր Արթուրի Սերժին ծախվելու ու մարտի 1-ի ոճրագործությանը աջակցելու մոտիվը:

Մարդկանց մի մասը կարծում է, որ Արթուրը երբեք էլ ընդդիմություն չի եղել, այլ «աշխատել» է ընդդիմություն: Եվ երբ եկավ ճակատագրական պահը՝ ընդդիմության դաշտում դրված ականը պայթեցվեց: Այս տարբերակը ճշմարտանման է, բայց չի արտացոլում ողջ ճշմարտությունը: Իսկ ճշմարտությունը բոլորովին այլ տեղ է: Միգուցե Բաղդասարյանը կուզենար շարունակել ընդդիմություն խաղալ: Բայց պահը օրհասական էր իշխանության համար: Ուստի գործի դրվեց կոմպրոմատների զինանոցը: Սերժը լավ գիտի իր հաճախորդներին ու նրանց անձնական կյանքին առնչվող մանրամասները: Այդ մանրամասներն էլ հենց ԱԽՔ-ացրեցին ջահել Արթուրին: Նրան դեմ տվեցին այնպիսի կոմպրոմատ, որից հետո ինքը կհամաձայներ նույնիսկ առանց պաշտոն սատարել չընտիր Սերժ Սարգսյանին: Իսկ դեմ տվեցին Արթուրին մի տեսաերիզ, որտեղ պարզ երեւում է, որ Արթուրը ու իր ընկերը խաչաձեւ սեռական կապի մեջ են մտած միմյանց կանանց հետ: Այսինքն Արթուրն ու իր ընկերը փոխանակվել էին կանանցով: Այդպիսի «կայֆեր» էլ կան, փաստորեն, այս աշխարհում: Այդ ամենը տեսաձայնագրվել էր ու Արթուրիկին հասկացրեցին, որ դա կարող է դառնալ հանրության սեփականությունը: Դրանից հետո արդեն ԱԽՔ դառնալը տեխնիկայի հարց էր: Դեռ լավ է, որ ՕԵԿ-ին ինչ-որ պաշտոններ տվեցին: Իսկ տվեցին, որովհետեւ Արթուրը իշխանություներին բացատրեց, որ եթե պաշտոններ չտան, ապա ինքը չի կարող հիմնավորել իր որոշումը կուսակիցների մոտ: Իշխանություններն այս փաստարկը հիմնավոր համարեցին եւ գործարքը կայացավ:
Բացի այդ, վերջին տարիներին համառ լուրեր էին պտտվում, որ Արթուրի սիրունատես ու մի քիչ էլ շոռ աչք կինը ոչ ֆորմալ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ: Ու դա էլ նպաստեց Արթուրի ԱԽՔ-ացմանը:
Փաստորեն, Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձը ահագին մաքրեց քաղաքական դաշտը տարատեսակ ընտանեապիղծներից ու ականներից: Մնում է լուծել արդեն բուն չարիքի՝ Սերժի հարցերը ու գնալ նոր հայկական համակարգ ստեղծելուն, իսկ արթուրները ինչքան ուզում են թող կնանիքով փոխվեն: Ի վերջո, դա իրենց իրավունքն է: Ուղղակի հասարակության իրավունքն էլ նման մարդկանց պետական կառավարման համակարգից, առավելեւս անվտանգության համակարգից հեռու պահելն է:

четверг, 13 ноября 2008 г.

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՍԱԶԱՆԴԱՐԸ

Գյուլի ազիզ-ախպեր Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ /կամ սոխակ/ Սամվել Ֆարմանյանին մրցակից է հայտնվել:


ԱԽՔ-ի վերածված Արթուր Բաղդասարյանին դավաճանած ու Սերժի գրկում հայտնված Ֆարմանյանը, ով հետագայում Արթուրին հայտնաբերեց նույն Սերժի գրկում` այժմ մտահոգվելու լուրջ պատճառներ պետք է ունենա: Բանն այն է, որ Սերժի հրապարակային պաշտպանի դերը կամաց-կամաց իր վրա է վերցնում Դհոլի դերում հանդես եկող Արտաշես Գեղամյանը: Փոխարեն Ֆարմանյան Սամոն մի բան ասի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի, մոսկովյան հռչակագրի և այլ բաների մասին` Արտաշն է դհոլի պես աղմուկ-աղաղակով լցնում հայոց բազմաչարչար քաղաքական դաշտն ու R –նշանով փող աշխատելը թաքցնող մամուլը: Արտաշը «հին գել» է: Մինչև Արթուրիկ «շկոլան» անցած Սամվելիկը մեկ-երկու-երեք-չորս, Արտաշը` մեկ-երկու, մեկ-երկու կանի ու Սերժի զրոները կհաշվի: Մենք էլ կարծում էինք, թե Արտաշին այլևս չենք տեսնի ու նրա ճղճղան ձայնն էլ չենք լսի: Կարծում էինք, թե օղու մեծ սիրահարն իր դհոլական միսիան ավարտել էր նախագահական ընտրությունների ժամանակ` Սերժի խնամու տանը «ռազովի զակազ» ստանալով: Բայց պարզվում է, որ Արտաշի կարիքը դեռ կա: Հետևաբար կարելի է եզրակացնել, թե ինչ ողորմելի ու անմխիթար վիճակում է հայտնվել չընտիր Սերժը, որ դիմել է իր հին ու շարքից դուրս եկած հաճախորդ Արտաշ-դհոլին: Ու էս Դհոլն էլ հո չի ոգևորվել, հո չի ոգևորվել: Այնպես, ինչպես ոգևորվում է իր նախկին սիրեկանին վերստին հայտնաբերած «դուրս ընկած» կինը: Դա է պատճառը, որ Արտաշը «լավաշներ» է տպում թերթերում: Հիմա նա արդեն ոչ միայն դհոլ է, այլ նաև զուռնա: Ձենն աշխարհ է ընկել: Գեղամյանը տարերքի մեջ է ընկել: Հանաք բան չէ. ինքը դեռ ինչ որ մեկին պետք է: Ժողգործիքի վերածված Արտաշն է’լ Լևոնի դեմ է կռիվ տալիս, է’լ Սերժին է պաշտպանում չուզողներից, և այլն, և այլն և այլն: Համոզված ենք, որ Արտաշի հիմիկվա զուռնա-դհոլչիության համար Սերժը ոչ մի զրո էլ չի տվել: Արտաշը Սերժին պաշտպանում է ձրի` «հաճույքի» համար: Եվ դրա բացատրությունը հետևյալն է. քաղաքական աղբանոցում հայտնվելը գիտակցված էր նույնիսկ Գեղամյանի կողմից, ինչպես որ գիտակցում է սեփական անպիտանիությունը` կլիմաքսի մեջ հայտնված նախկին պոռնիկը: Ու հիմա, երբ Արտաշին կրկին ասում են «Մոտ արի, կամաց-կամաց»` նա արդեն երկրորդ երիտասարդությունն է ապրում, այնպես` ինչպես երկրորդ երիտասարդությունն է ապրում այն պոռնիկը, ում դեռ երբեմն հիշում են, բայց արդեն ոչ թե «գործի» համար, այլ որպես նախկին օրերի վկա ու մասնակից: Արտաշը հիմա այդ վիճակում է: Քաղաքական կլիմաքսից նրան վերակենդանացնող Սերժը այժմ մի ուրիշ հաճույք է պատճառում Դհոլին: Փողն արդեն էական չէ: Կարևորը «զգացմունքն» է: Ճիշտ է Արտաշը հոգու խորքում նեղացած է Սերժից, որ վերջինս իրեն պալատ չտարավ` մինչդեռ իրեն ոչնչով չզիջող ու ոչ պակաս քաղաքական պոռնիկ Արթուր Բաղդասարյանին տարել ու նստեցրել է անվտանգության խորհրդի քարտուղարությունում: Բայց դե ինչ արած: Արտաշը հասկացել է, որ Արթուրը դեռ ջահել է, թարմ: Սերժը չէր կարող պառավ Արտաշին, ջահել Արթուրով փոխել: Բայց որ հիմա շանս է առաջացել` Արտաշը գնալու է մինչև վերջ: Ներտեսակային պայքարում պարտվեց Արթուրին, բայց գոնե կփորձի Արթուրի «ճտին»՝ Ֆարմանյան Սամոյին գցել ու տեղը նստել: Հետևենք Զուռնա-դհոլի և Արթուր Բաղդասարյանի քսերոքսի` այսինքն` Արտաշի ու Սամվելիկի հեռակա մրցապայքարին: Զարգացումները հետաքրքիր կլինեն: Բ…-ն ընդդեմ Բ…-ի տղու: Սա է Սերժի պալատական սազանդարի վերջը:

среда, 12 ноября 2008 г.

ԿՈՄՊԼԵՔՍԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ողբերգական վիճակ է: Մեզ կառավարում են կոմպլեքսավորված մարդիկ: Իհարկե, ուղղակի չեն կառավարում, որովհետև նրանց շան տեղ դնող չկա կամ եթե կա էլ, ապա միայն շան տեղ / խոսքը սովորական ժողովրդի մասին է, թե չէ միշիկներն ու սաշիկները սերժենց «պապա» են «պրիզնատ» գալիս/:

Ամեն դեպքում, ծանր է վիճակը: Սահմանադրությամբ սահմանված առաջին երեք դեմքերը` նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը խորը կոմպլեքսների մեջ գտնվող մարդիկ են: Չկայացած «աբիժնիկներ», ովքեր պաշտոնով են կոմպենսացնում իրենց թերարժեքությունը: Դատեք ինքներդ. չընտիր Սերժ Սարգսյանն այդ հիմա է առանց ակնոց ֆռֆռում: Ընդամենը մի քանի տարի առաջ նա Նիկոլ Փաշինյանի ասած, «շուշաբանդ» ակնոց էր կրում ու մի քանի «ռազմեր» մեծ վերնաշապիկներ հագնում կամ «կոժից կուրտկա»` «ա լյա» Աշոտ Մանուչարյան: Այժմ Սերժն առանց ակնոցի է, ու ասում են, հնարավոր բոլոր տեղերից ջնջել ու հավաքել է տալիս այն նկարները, որտեղ ինքը չարաբաստիկ «շուշաբանդներով» է նայում աշխարհին: Ակնոց կրելն ամոթ բան չէ: Եթե Սերժը թերարժեքությամբ չտառապեր, ապա, երբ պաշտոնական առաջխաղացում ունենար, շփվեր աշխարհի մեծերի հետ ու տեսներ, որ «շուշաբանդներն» այնքան էլ մոդայիկ չեն` ուղղակի կփոխեր ակնոցի ոճն ու վերջ: Բայց էս մեր «բիդան աղան» փոխել է իրեն ամբողջությամբ: Աչքերն օր ծերության օպերացիա է արել կամ էլ լինզաներ դրել: Տերդ մեռնի իմիջմեյքերություն: Սերժն ուզեցել է Հայաստանի «սեքս սիմվոլը» դառնալ ու PR-շիկները նրան խորհուրդ են տվել ակնոցազերծվել: Չեմ զարմանա, եթե մի օր պարզվի, որ Սերժը ոտքերի ոսկորները երկարացնելու օպերացիայի է գնացել: Ի դեպ, լավ խորհուրդ է: Համ էլ բոյով կերևա: Այնպես որ, հուշենք Միշիկին, թող «նստի» աներոջ ականջին ու տանի նրան բոյովացնելու օպերացիայի: Համ Սերժին լավ /կբոյովանա` առնվազն Հովիկ Արգամիչից/, համ էլ Միշիկին / աներոջ օպերացիայի թեմայով ահագին փող դուրս կգրի, մի մասը կտա բուն օպերացիային, իսկ մյուս մասը` կպահի իրեն/:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասին: Կրկին «սեքս-սիմվոլության» ձգտող Մուկն այլևս փոխել է իր իմիջը: «Ես այլևս մուկը չեմ» թեմայով` նա մազեր է կրակել իր բազմազբաղ գլխին: Սա էլ է թերարժեքության դրսևորում: Սերժը, որ ասում էր, թե ԱԺ –ի դերը բարձրացնենք, երևի ի նկտաի ուներ Հովոյի մազերի բարձրացումը: Իսկ Տիգրան Թորոսյանն էլ չէր հասկանում, թե ինչն ինչոց է: Մուկը նորանկախ Հայաստանի «բիրդան աղաների» դասական օրինակ է: ԱԺ նախագահ դառնալուց առաջ /երևի Ծառուկյան Գագոյից հետ չմնալու պահով/ Մուկը գնաց ու մազ շիթիլեց իր գլխին, որի վրա բազմիցս կտտացրած կլիներ Վազգեն Սարգսյանը: Մուկն եկավ ու ասեց. «Վերջ: Ես այլևս «շիվիլյուրա» ունեմ: Էլ չեք կարող կտտացնել: Ավելին, ես այլևս Մուկ չեմ: Ես Առնետ եմ, որն ավելի ագրեսիվ է ու ավելի բարձր «որակ» է, քան Մուկը»: Մոտավորապես այս լեյտմոտիվով էր, թոռնատեր Հովոն մազեր կրակել: Ինչ է եղել որ. փողն ունի, պաշտոնն ունի, Սերժի հիվանդությունը, որ գլուխ բարձրացնի` ինքն առնվազն 50 օրով երկրի նախագահ կլինի, իսկ հետո ինչեր ասես, որ չեն լինի էս անտեր երկրում: Հա: Հովոյին «ծիտ» էր պակասում` իմիջն ամբողջացնելու համար: «Ծիտն» էլ եթերից բերեցին: «Արմենիա» հեռուստաընկերութունն էր «ծտի» հովանավորը: Զոհրաբյան Նառայի դարն արդեն , փաստորեն , անցավ: Է’հ, ապերախտ Մուկ. Նառան այդքան նյութեր սղացնի «Հայկական ժամանակով», իսկ դու բռնես ու Մերի խաղացնե՞ս…

Ի միջի այլոց, կոմպլեքսավորված է նաև վարչապետ աշխատող Տիգրան Սարգսյանը: Էս տղան մեկ թրաշված է, մեկ` ոչ: «Չորրորդ իշխանություն» թերթը շատ դիպուկ բնորոշել էր Տիկոյին՝ «թրաշամանուկ»: Էդ թրաշվելն ու չթրաշվելը մի քիչ, ճիշտն ասած չեմ հասկանում, թե ինչ բարդույթ է: Բայց «ֆակտ նա լիցո», ինչպես կասեին մեր երկրի ռազմավարական գործընկերները: Տիկոն սեփական գերազանցության կոմպլեքս ունի: Մտածում է, որ եթե դանդաղ խոսի ու երբեմն էլ անիմաստ ժպտա` բոլորն իրեն կասեն «Օ՜…»: Ի դեպ, վարչապետն էլ «ծտային» կայֆերի մեջ ընկավ: ԱԺ-ի Հովիկից պակաս չմնաց: Հ1-ից իր մոտ բերեց «Եվրատեսիլի» մասով մասնագիտացած Դիանային: Բան չենք ակնարկում: Բայց ԱԺ-ն ու Կառավարությունը լուրջ կառույցներ են և այդտեղ հրավիրել անփորձ մամուլի պատասխանատուների` առնվազն կոմպլեքսների նշան է: Ջահել ժամանակ երևի Հովոն ու Տիոկն անհաջողակ են եղել աղջիկների մոտ ու հիմա պաշտոնով են հասնում նրան, որ իրենց կողքը գեղեցիկ աղջիկներ երևան: Դրա համար էլ Մուկը մազ է կրակում, իսկ Տիկոն` երեսի մազեի հետ չգիտի, թե ինչ անի: Երկուսն էլ , փաստորեն, «մազից» են կախված: Աշխարհիկ «կայֆերի» մեջ են ընկել: Տիկոն լավ կանի, իր «երկնագույն» ժպիտը քիչ դեմ տա հայ ժողովրդին: Հայերը ավանդական ազգ են: «Կնանիքի» մասով, օրինակ կոմպլեքս չունի Սերժ Սարգսյանը: Նա ոնց աշխատում էր տարեց Սաթիկի հետ, այնպես էլ աշխատում է: Սերժին աշխարհիկ «կայֆերից» միայն կազինորներն են հետաքրքրում: Կնանիքի հանդեպ իր հետաքրքրությունները խիստ սահմանափակ են: Այլ բան է Թուրքիայի նախագահ Գյուլը…

вторник, 11 ноября 2008 г.

ԳՅՈՒԼ ԿԱՆԳՆԻ «ԳԵՐԱՆ» ԿԿՈՏՐԻ

Տվյալ դեպքում «գերանի» դերում հանդես եկավ նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանը: Հանուն ճշմարտության ասենք, որ Գյուլը դեռ չկանգնած «գերանն»
արդեն կոտրվել էր:



Սկզբում ֆուտբոլի ազգային հավաքականի լոգոյից հանվեց Արարատը, հետո անջատվեցին Հայոց Մեծ Եղեռնի հուշակոթողի տարածքի լույսերը: Դրանից հետո արդեն Գյուլը մի պահ դարձավ Հայաստանի տերն ու տիրականը: Սերժն այնպիսի թուրքասեր քծնանքի մթնոլորտ էր տարածել, որ միայն իրեն հայտնի և ադրբեջանական ջոջերին իր ծառայած տարիներից հիշողություն մնացած արևելյան նրբերանգներ էր ստացել: Որ թողնեին երևի Գյուլին ուրիշ բան էլ կաներ Սերժը: Պարզապես պաշտոնական արարողակարգը դա չի նախատեսում: Ղարաբաղցի լինելով` ես մշտապես լսել եմ, որ Սերժ Սարգսյանին «Նարիմանով» անունն էին կնքե ԼՂԻՄ-ում: Ճիշտ ասած, չէի հասկանում, թե ինչու՞ «Նարիմանով»: Հիմա արդեն պարզ է, որ ադրբեջանական ԿԳԲ-ին ծառայողին էլ ուրիշ ի՞նչ «կլիչկա» կամ «պազիվնոյ» պիտի տային: Պապս ու հայրս ինձ շատ են պատմել հայատյաց ղեկավար Կեվորկովի մասին: Կեվորկովը Արցախի Աբդուլ Համիդն էր: Նա, որպեսզի պահպաներ իր իշխանությունը, պետք է ապացուցեր ադրբեջանցիներին, որ իրենցից էլ հայատյաց է: Այդ գործի համար նրան բազում մարդիկ էին հարկավոր: Ոչ մի իրեն հարգող ղարաբաղցի չէր գնում Կեվորկովի մոտ աշխատելու: Բոլորն էլ գիտեին, որ ադրբեջանական ԿԳԲ-ին պիտի ենթարկվեին ու Կեվորկովի ցուցմաբ «գործ տային» տեղի այսպես կոչված նացիոնալիստների դեմ: «Գործ տալու» գործում մասնագիտացած էր այսօրվա Հայաստանի նախագահի աթոռը ժողովրդից գողացած Սերժ Սարգսյանը: Բերիայի ակնոցների տակից ղարաբաղցիներին մշտապես հետևող այդ ճիվաղամարմինն այժմ հայտնվել է անկախ Հայաստանի պետական բուրգի գագաթին: Ու պետք չէ զարմանալ, որ նա Գյուլին այդպես ընդունեց: Կարելի է ասել, որ Գյուլն իր շեֆերի շեֆն է: Իսկ Սերժի շեֆը ադրբեջանական ԿԳԲ-ն է: Ինչպես հայտնի է, նախկին ԿԳԲ-ական չի լինում: Իսկ որ Սերժը Ղարաբաղում ԿԳԲ-ի «վերբովկան» անցել էր, դա կասկած չի հարուցում: Այժմ, երբ նա գնում է Ղարաբաղի հարցում զիջումների, դա նաև ադրբեջանական ԿԳԲ-ականների շատ սովորական քայլ է: Նա չի կարող դա չանել: Ադրբեջանցիները Սերժին վերաբերող այնքան կոմպրոմատ դեմ կտան հայ հանրությանը, որ Սերժը մեկ օր էլ չի մնա իր թախտին: Հատևաբար, պետք է փրկել Սերժին ադրբեջանական ծուղակից: Նրան պետք է գահընկեց անել: Ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցչին պետք է օր առաջ հեռացնել պաշտոնից: Հո մեր ժողովուրդը կրակը չի ընկել մետրուկեսանոց Սերժի ձեռքը: Հասկացանք, որ նա «պերեվերբովկա» անցավ ռուսական ԿԳԲ-ի կողմից ու դրա համար էլ մեդալ ստացավ: Հասկացանք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է: Բայց մենք չենք կարող հանդուրժել, որ գործակալը մեր երկիրը ղեկավարի: Ու արդեն կապ չունի, թե որ երկրի գործակալն է այժմ Սերժը` Ռուսաստանի՞, թե՞ Ադրբեջանի: Լևոն Տեր-Պետրոսյանի թայմ-աութը պետք է վերանայել: «Նարիմանովն» անտանելի է դառնում: Բացի այդ, չարժե Սեժին թողնել, որ գնա Թուրքիա` Գյուի մոտ: Այնտեղի արարողկարգով ինչեր ասես, որ նախատեսված չի լինի Սերժի համար: Հաշվի առնելով Սերժի սրտի թուլությունն ու հակվածությունը արևելյան /թուրքական նրբերանգներով/ մտերմության` նրան պետք է հեռու պահել Անկարայից: Շուն-գել` Սերժի նկարի տակի տիտրերում գրվում է ՀՀ նախագահ: Չպետք է թույլ տալ, որ Գյուլը «մտերմիկ» զրուցի, թեկուզև իրենց «Նարիմանովի» հետ: Այդ «զրույցը» միևնույն է ՀՀ «բալանսի» վրա է դուրս գրվելու: Ամոթ է:
ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

понедельник, 10 ноября 2008 г.

ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ՊԱՇՏՈՆՅԱՆ


Սերժ Սարգսյանի շրջապատից պարբերաբար լուրեր էին տարածվում, որ նա ղարաբաղցի չէ, այլ գորիսեցի է` Տեղ գյուղից: Դա նախընտրական փուլում էր:
Թվում էր, թե կատարվածը վատ հաշվարկված PR քայլ էր: Հաշվարկը հավանաբար հետևյալն էր. եթե ղարաբաղցիների /իրականում, սակայն, ղարաբաղյան ծագում ունեցող պաշտոնյաներն էին վարկաբեկված/ ռեյտինգն ընկած է` ուրեմն պետք է տարածել, որ Սերժը ղարաբաղցի չէ: Քայլն, իհարկե, պարզունակ էր: Փեսա Միշիկը դժվար թե ավելի լուրջ բան մտածեր: Բայց հետագայում պարզվեց, որ Սերժի բոլոր գործողությունները միայն PR չէին: Զուտ PR-ի տեսակետից հազիվ թե հրաժարվես այն փոքր հայրենիք Ղարաբաղից, որտեղ անցկացրել ես ողջ գիտակցական ու անգիտակից /մսուր-մանկապարտեզային/ տարիներդ:
Իրականում` Սերժն իրեն ու հանրությանը նախապատրաստում էր Ղարաբաղի հարցում արվելիք զիջումներին: Շատ լավ հասկանալով, որ արդար ընտրություններով ինքը չի կարողանա հաղթել Լևոն Տեր-Պետրոսյանին` սեփական լիգիտիմության խնդիրը Սերժը փորձում է լուծել արտաքին խոշոր խաղացողներին քծնելով ու Հայաստանի պետական շահերը զիջելով: Եվ այդպես էլ արեց: Նոյեմբերի 2-ին Մոսկվայում կնքված հռչակագիրը սերժական զիջումների հերթական դրսևորումն էր: Իսկ դրան նախորդել էր յուլին քծնելն ու ցեղասպանության ուրացումը, ՙԱղդամը մեր հայրենիքը չէ՚-ն ու էլի շատ բաներ, որոնց մասին մենք հետին թվով ականատեսը կլինենք: Ու զարմանալու կարիք չկա: Սերժն էն գլխից դրսին խոստացել էր աշխարհի զոհասեղանին դնել հայոց ազգային շահերը: Պատահական չէ, որ նախընտրական փուլում, երբ Սերժին հարցրին, թե ինչպես կմեկնաբանի Լևոն Տեր-Պետրոսյանի այն մոտեցումը, ըստ որի, նա ընդամնեը 3 տարով է ուզում կառավարել և որից հետո կհեռանա` Ազատիչը պատասխանեց, թե երևի Լևոնին այդքան ժամանակ է պետք Ղարաբաղը հանձնելու համար: Հանձնելու մասով Սերժի մոտ ֆրեյդյան սխալ էր ստացվել: Այսինքն Սերժը լեզվի սայթաքումով` մատնել էր ինքն իրեն: Մարդը մտածում էր, որ եթե ինքը հող ծախող է, ուրեմն բոլորն էլ ծախող են: Ահա այսպիսին է անհայրենիք մարդկանց իրական դեմքը:
Բայց հուսահատվել պետք չէ: Սերժը եվրոպաներին խոստացել է լայն քննարկում ծավալել Ղարաբաղի խնդրի շուրջ: Պետք է ամեն ինչ արվի, որ նա իր և ոչ թե ուրիշների կամ փեսայի թերթերի միջոցով փորձի հողեր հանձնելը հիմնավորել: Հենց որ Սերժին բերենք ՙնա կավյոր՚, այդ ժամանակ նրա երգը երգված կլինի: Նրա կողքին այլևս մարդ չի մնա, բացի փեսա Միշիկից ու Սաշիկ-ախպորից: Նույնիսկ բառադի-համոներն են Սերժից հրաժարվելու: Վերջերս հայտնի Բառադին եթերում կմկմաց-կմկմաց, բայց վերջում ասաց, որ հող հանձնել չկա: Այսինքն` Սերժիկ ՙպաշոլ նա….՚` քո գյուլասիրությամբ ու ղարաբաղածախությամբ: Ու Համոյի պես շատերն են Սերժին ուղարկելու հայտնի ուղղությամբ: Եվ կապ չունի, որ Ֆլեշի Բարսեղն է իր հայրենակից համոներին փողով պահում: Նույն Բարսեղին Ասկերանում ծվեն-ծվեն կանեն իր բարեկամները, եթե փորձի Կեվորկովի նախկին օգնականի կողքը կանգնել ու հողեր հանձնել: Այնպես որ, ընդդիմությունը ճիշտ կանի հենց հիմիկվանից հուպ տա չընտիրին: Թե չէ հետո ուշ կլինի:

ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ